Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
(1724 փետ. 24)
      
       48ա || N 2. Փետրվարի 24 Կասակարու մին գիր էկաւ վերո Ապտուլ Ղաֆար բէկիցն իւր պաշտոնէյի ձեռօվն, որ թարգմանի այսպէս։
      
       Առաւոտհու սուրբ յոյս յելանելն ի յերեսացտ քոց ուրախ դիմացտ արժանի ճոխութեան գիր ղրկեցի, հանապազ բարեկամութիւն ի մինչի մերում հաստատեալ կայ եւ վարդազվարճ գունսգունտ հեռու յէ եւ անուշ հասկացողութիւնտ. դարձեալ ի միմիեանց վերա բացուած եւ ծաղր։ Յետ յայտնելոյն սիրոյտ կամքն մեր յայտել ի քում ծառայութեանտ, գիտութիւն լիցի, որ յետ հասանելոյն գրոյս իմո ի քո ծառայութիւնտ, հասնաիս գրոյս որպիսութիւնն, որ սպիտակ եւ մաքուր, պատուական թագաւորի ձեռանիցն մեզ հրաման հասաւ սպառնալիօք մեզ յերկիրն Կասկար, եւ մեք հրամանաւ թագաւորին եւ խնդրողաց ապրանացն համար, որ կտարեալ եւ կատար բանիւ պիտի բուսուցանել Սօսկուլանու ջրի եզրիցն մինչի սահմանն, հրամանեցի բռնել եւ արգելել բանտ, եւ սոցա մեծամեծքն կախեն, ծեծեն եւ չարչարեն, եւանում եմք, որ սոցա մինչիցն 3 մարդի ձեռանէ տանջանացն այնպէս յընկան, որ ոչ կարծեմ թէ կենդանի մնան։ Այսքան նեղութիւն տալուցն յետ, ոչինչ խոստացան, եւ ոչինչ չի լինիլ։ Մեք եւս բանից ոչ թուլանամք չարչարել զսասա։ Եւ այս եզեր եղեալ ծուվու ժողօվրդեան խօսքն այս է թէ՝ Հայ վաճառականք, որ այս նաւիս մէջն էր, եզր ծօվուն եկեալ եւ ասացեալ են թէ՝ Մուղանու կշտին կոտրվել է, որօվհետեւ նաւն կոտրվել է, ապրանքն ածել են ծօվն՝ թէ թեթեւ հասնին տեղս, որօվհետեւ մրրիկն շատ յուժ է արել, արծել են ծօվն, մնացեալն փոքր ինչ բերել են տեղս , նայ էլ դրել են փոքր նաւակի մէջն եւ բերել են Փիրապազար։ Եւ դուք կանչեցէք այս նաւի ապրանաց տեար վաճառականքն եւ յերես առ յերես ասեցէք այս խոսքերն, եթէ հաճին ոչ, վկա կացուցանեն, մեք առնումք եւ տամք, այսպիսի կերպիւս առանց վկայի, երկու թագաւորաց համար անէցք չը լինի։ Այս բանիս մէջն կարծեմ թէ երկու երեք մարդ այս բանիս համար առանց վնասու մարդ չը մեռնի, եւս որ դոցա խաթրն մեր մէջն պատուելի է, չի լինի թէ այս երկու մեծ թագաւորաց մէջն, որ բարեկամութիւն փոխանակ օրհնութեան, անէծք գոյանա։ Այս ինքմինս յայնտեցէք սարտարին եւ ինչ որ կասէ, մեք նրա համար անեմք։ Եւս այնպիսի բան չը լինի, որ թագաւորաց անէծք լինի, եթէ հնար է , առաքեցէք այս ապրան[ա]ց տէր վաճառականքն տեղս, որ մեք նրանց հետ բան շինեմք։