Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ես՝ յուշկանցի Ապկարի որդի Մարտիրոսըս, Շամախի յինք առի եւ պարտ եմ Բանդուրի որդի Ղաւէլուն քսան թուման, որ կէսն կանէ տասն թուման։ Ներքոյ գրեալ թարեղէն ինչ որ որ հանց կենայ, ամէն մին թումանին ամէն մի ամսէն երկու հարիւր դին շախ տամ եւ ինչ վախտ որ ուզի վերոյ մապլաղն՝ շախ եւ մահայ ըռէշայ ապասի, տամ, ուղը չբերեմ։
       Գրեցաւ թիվն ՌՃԿԶ (1717) շբաթ Իումն (քսանումն)։
       Էս վերոյ գրեալն ինձ՝ Մարտիրոսիս, ղաբուլ այ եւ իմ մերն այ։
       Կնիք
       Աղամալի որդի Մ[ա]նուէլս Մարտիրոսի իղրարովս վկայ եմ։
       Կնիք
       Տատօյի որդի Թաղիս վկայ եմ։
       Կնիք
       Ես՝ թարվիզեցի Շահնայազարի որդի Դօլուխանս, վկայ եմ։
       Կնիք
       Ես՝ Աղաբաբի որդի Աղազարըս, Մարտիրոսի եղրարովն գրեցի վկա։
       Կնիք
       Սանադիս մապլղն որ իսայ ԺԹ (19) ամիս էր հանց կացել, ամէն մին թումանին ամէն մին ամսէն ԲՃ (200) դին մուդաթն կանէ, ջամն այ՝ Դ (4) թուման ԵՌԶՃ (5600), ջամն այ ԻԴ (24) թուման ԵՌԶՃ (5600), ինձ՝ Բանդարի որդի Ղվէլուս հասավ սամուրի փողէն, որ ծախելի , Ե (5) թուման էլ հախսայ վերի, որ վերոյ Գ (3) ղաֆայ փողին, ջամն այ ԻԹ (29) թուման, մութաթէն ԸՌ (8000) ղին խասել էր, վեր առի, վերջ։
       (Թղթապանակ G N 2, թ. 60ա )