Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զօրութիւն գրոյս այս է, որ թիվն 1718 մարդի ԻՕ (20), ավելեաց Ե (5) Մօսկօվումս Յիսուսի ծառայ տէր Աւագս Արիստակէսի որդի պարոն Սարգսէն դօգուշի փողի վեռել, որ ջամն էր ՃԺՕ (110) թուման կօպէք փող։ Եւ էս ջահդան Ռուստակէսի ձեռօվն եւ նման գրած հուտիկատ տվել իւրն ՃԺՕ (110) ֆունթ ոսկօվ եւ արծաթօվ հաշի այ, որ տանէր պարոն Սարգիսն Հաշթարխան, ծախէր կամ բազար անէր, յետ կեր Մօսկօվս, տեղս թէ նաղդ լինէր, թէ ապրանք ծախէր, էլ նաղդէր, վերոյ իւր թալապն վեռէր, ավել պանայ եկել էր Մօսկօվ, վախտն բերած ապրանքն, որ հաշին հետ բազար էր արած, Մօսկօվումս ծախել էր, իւր թալապն վեռել։ Եւ թիւն 1720 ապրելի ութնին վերոյ Սարգիսն Յիսուսի ծառայ տէր ծառայ տէր Աւագիս հետ խսէպ տեսինք, վերոյ մսկար ապարնքի ծախսի ավել պակասն մինմինոյ յետ տվինք, խսէպն կտրեցինք, ղաթյելաղայ ելանք, էլ խսէպ եւ պալպ չմնապ չմնաց, էս ջահդան եթէ պարոն Առըստակէսն կամ թէ պարոն Սարգիսն հետ խօսէ կամ դաւէ առի, էս օհդէն գոմ եւ ջուղաբն տամ։
       Էս վերոյգրեալս Յիսուսի ծառայ տէր Աւագս ղաբուլ այ իմ ձեռագիրն եւ իմ մերն այ։
       (Թղթապանակ G N 2, թ։ 60ա )