Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ըստ հրամանի որոյ՝ վերստին ես ամենանուաստ ծառայս նորին Իսահակ սևակիրս, եղէ ձեռնամուխ ի գործ յիշատակագրութեան անցելոց իրաց և իրականութեանց, զգրեցմանէ թղթոց և զնոցին որպիսութեանց: Քանզի՝ ի ՌՄԺԹ թուականէն մինչև ի սոյն անցեալ ՌՄԻԵ թիւս, և ի յօգոստոսի ամիսն, զսոյն յիշատակագրութեանս հոգ յանձնեալ էի հոգեկից եղբօրն իմոյ, Յովաննէս վարդապետին, և նա մեծաւ աշխատութեամբ հոգ տարեալ գրէր, առ ի թեթևացուցանել զիս ի հոգոց սորին: Իսկ յայս անցեալ ամիս՝ անկաւ ի մեծ հիւանդութիւնս, որ և փոխեցաւ իսկ առ Քրիստոս, և զիս միայն եթող, ածելով ինձ զկսկիծ մեծագոյն, մանաւանդ՝ բազմերջանիկ հօրն մերոյ և Տեառն հոգևորի սրբազան Վեհին: Ուստի՝ անկաւ ի վերայ իմ վերստին՝ ծանրութիւն բեռին այսր սպասաւորութեան, և անտուստ ի յամսոյն օգոստոսի եղէ ձեռնամուխ ի գործ գրութեան սորին, եդեալ առաջի, թէ և ինձ ժամանելոց է վախճան կենաց, թէպէտ ոչ գիտեմ զերբն: Այլ ի խնամս ամենակալին զիս յանձնելով՝ որ իշխէ կենաց մերոց և մահու, արկի զձեռս ի գործ՝ զկատարածն ի նա ապաստանելով: Մանաւանդ՝ զտեսանելն իմ զվախճան նորոյ ամիս սկսելոյ: Որև նոյն ինքն տէր լիցի օժանդակիչ մեզ՝ և որոց զկնի մեր գան, առաջնորդելով ի գործս բարութեան, և տալով միշտ խօսիլ զուղիղն, որ ուղիղն է միշտ՝ և զուղղութիւն և զճշմարտութիւն սիրէ: Բուռն հարեալ ուրեմն զճշմարտութենէ և զխնամոց նորին, մատիցուք ի վիպաբանութիւն տարւոյս առաջիկայի: