Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ըստ որում ի դեկտեմբերի ԻԵ գրեաց սրբազան վեհն ի Կարս առ պարոն Գէորգն, և խոստացաւ մարդ յղել ի Ղօշավանք առ ի բերել զդրամն, որ էր առ ինքն, վասն որոյ՝ այժմ զհինգ թուանգչիս հրամայեաց յղել անդ՝ և գրեաց առ պարոն Գէորգն զթուղթ, զի զայն դրամն ինքն և պարոն Կօշտօ Կարապետն յղեսցեն հաւատարմաւ ի Ղօշավանք առ մեր թուանկչիսն, զի և նոքա բերցեն աստ: Այլ և՝ գրեաց զի զԲճիփչին ձիոյ և ջորւոյ նալն և զԺ թիլանի մեխ՝ առեալ յղեսցեն ի Ղօշավանք տղայսն, զի բերցեն աստ. և պատուէր՝ զի զգուշութեամբ առեալ յղեսցեն, զի մի վասն սաֆարի ձայնին արգելող ոք լիցի: Հարկեաց ևս գրել զորպէսն կողմանցն, և նոր սարասկեարին, և աֆանտուն՝ որ տակաւին էր ի Կարին. նաև Կարապետ վարդապետին ևս՝ որ էր ի յԱխլցխայ, որպէս ասացաւ ի դեկտեմբերի ԻԵ: Եւ որ յայնժամ վասն Բաղդատու թէ՝ հռչակեն թէ առեալ են, այժմ զայն սուտ հանէին, զոր ծանոյց սմա: Եւ որպէս ի վերն ի սկզբան տարւոյս յամսոյս ի ասացաւ, Թօխաթու հին նուիրակ Պետրոս վարդապետն եկն, և անկաւ ի վերայ նորա ի հաշուատեսութեանն դրամ, զոր տալ պարտ էր սրբոյ Աթոռոյս: Յորմէ զմասն ինչ ո՛չ էառ սրբազան վեհն է նմանէ. իսկ զայլն ի նմանէ խնդրեաց: Եւ նա զմասն ինչ աստ ետ. և զմնացեալն յանձն էառ է ի Թօխաթ տալ: Եւ զի անդ ի վերայ Դ մարդկանց դրամս ունէր, յորոց առեալ էր ըստ օրինի զթամասուկս: Բայց դիպուածով իւիք փչացեալ էին թամասուկքն ըստ իւր ասիցն: Ուստի՝ գրեալ զայդ բաթալմանայս, ետ սրբազան վեհին, զի յղեսցէ ի Թօխաթ, և առնուցու ի նոցանէ զդրամսն: Որոց մինն էր ի վերայ Մահտեսի Բունեաթին, թէ Պետրոս վարդապետս ի Մահտեսի Բունեաթէն զիմ դրամն զոր պարտ էր ինձ՝ առի և փոխանակ թէմէսուկի զայս բաթալնամայս, ետու, իբրու ի ձեռին իւրում ղապզ և հուճէթ, որ եթէ թամասուկն յայտնեսցի, անընդունալ լիցի և պատառեսցի: Ըստ սոյն օրինակի մինն ևս ի վերայ Ղալպչի օղլի Մահտեսի Սիմէօնին, մինն ի վերայ աւի աղայի որդի պարոն Սիմէօնին, և մինն ի վերայ Մահտեսի Ղազարին Ակնցւոյ: Եւ ի վերայ չորիցն զԴ բարևագիրս ևս գրեաց, թէ տեղս հարկս ստիպեաց ի սրբազան վեհէն այսքան դրամ առաք և զբաթալնամայ տուաք, ի գալն առ ձեզ սրբազան վեհի գրոյն և բաթալնամայիցն, տաջիք զայն դրամսն ում և հրամայեսցէ սրբազան վեհն: Եւ ետ զայսոսիկ սրբազան վեհին, զի յղեսցէ ի Թօխաթ և առնուցու ի նոցունց. ծասն որոյ՝ զթուղթ գրեաց սրբազան վեհն ի Թօխաթ առ վերոյիշեցեալ Դ արսն, այսինքն, առ Մահտեսի Բունեաթն, Մահտեսի Սիմէօնն, Մահտեսի Ղազարն, և Սիմէօն Աղայն, թէ Պետրոս վարդապետն եկն արդեամբքն իւրովք, և ի ժամ հաշուատեսութեանն, զձեր ինքեան տալիք դրամսն ի վերայ մեր հաշուեաց, և ինքն էառ ի մէնջ. և բաթլանամայս ետ մեզ հանդերձ բարևագրովք, որ առ ձեզ յղեսցուք և զայդ դրամսդ ի ձէնջ առցուք: Զորս ահա առ ձեզ յղեցաք, պարտիք զայդ դրամսդ լաւ և կէչար ստակ յանձնել Մահտեսի Բունեաթին, և զձեր բաթլնամայսն առնուլ և պահել առ ձեզ: Զայս ամենայն յղեաց ի ձեռն սոյն վերոյիշեալ Մահտեսի Բունեաթիս, և առ ինքն ևս գրեաց սրբազան վեհն զթուղթ յատկապէս, պատւէր՝ զի զերից արանց այսինքն՝ զմահտեսի Սիմէօնի, Մահտեսի Ղազարի, և պարոն Սիմէօն աղայի բաթլնամայսն իւրեանց ցուցեալ՝ զնոցին տալիք դրամսն առնուցու, և զբաթլնամայսն տացէ նոցա. և զիւր տալիքն ևս ընդ նոսա եդեալ՝ լաւ և կէչար ստակ շինեսցէ, և չխն արարեալ՝ կամ ի Բայազիտ առ տէր Վահանն յղեսցէ, կամ ի Կարին առ մեր գանձապետ Մսրլեան մահտեսի Գրիգորն և կամ առ Մուրտիկզադէ մհ. Ճիլիպպոսն յղեսցէ, կամ թէ՝ փօլիցայիւ հասուսցէ առ նոսա , զի և նոքա աստ առ մեզ յղեսցեն: Եւ առ այս յոյժ հարկ և պատուէր: Այլ և՝ փոքր ինչ սիրով մեղադրութիւն, թէ վասն է՞ր է, որ այդպէս հեռի մնաս ի մէնջ և ի սիրոյ Աթոռոյս, և որպէս զօտար ի բաց շրջիս, և ո՛չ առնես բարեկամութիւն, և ո՛չ ցուցանես զնշան մերձաւորութեան առ մեզ ի մերում ժամանակի. զի՛նչ տեսեր ի մէնջ և ի սրբոյ Աթոռոյս, որ այդպէս առնես: Դուք այդպէս հեռի և օտար շրջիք, իսկ սրբոյ Աթոռոյս և մեր ցաւն շատ. մեք յայդր վէքիլ կարգեցաք մեզ զմահտեսի Աղամջանն, որ յայդր պատահեալ բանից մերոց հոգացօղ լիցի, զնա ևս այնքան ոտկակոխ արարիք, որ յուսահատեցաւ և հրաժարեցաւ. դուք ոչ առնէք, և այլոց ևս ո՛չ թողուք առնել: Ապա մեք զի՛նչ արասցուք, և կամ զի՞նչ է պատճառն, որ այդքան ներհակիք դուք մեզ և սրբոյ Աթոռոյս: Եւ վասն հանգուցեալ տէր Մատթէոսին՝ (որ յիշեցաւ ի դեկտեմբերի ԻԵ ) գրեաց թէ՝ որովհետև յԱթոռս պարտ էին հասանիլ ինչք նորին, վասն այնորիկ ի բերանս գազանաց արկիք: Թէպէտ ևս գիտեմ ո՞վ է առնօղն, այլ համբերեմ, հայելով ի կատարածն. տեսցուք յետոյ: Եւ հարկեաց գրել զորպէսն տէր Մատթէոսին , ի զպատրիարքի զի՞նչ առնելն: Եւ թէ իրաւունք է՝ որ յայդ քաղաքդ մասնաւոր վանորէից վէքիլ և գործակալ լինի, և դուք ամենայն բանից նոցին ջատագովք և վրէժխնդիրք. միայն այս խեղճ Աթոռոյս կողմն տկար և անտէր, և գրեցելոցն մերոց և Աթոռոյս ամենեքեան ներհակք և հակառակք. դիցուք թէ ես տանիմ, ի դառնութիւն ժամանակիս նկատելով, ձեր խղճմտանքն զի՞նչ ասէ: Եւ այլ բանք առ այս: Թուղթ ևս ի Կարին առ Մուրտիկեան Մահտեսի Փիլիպպոսն և Խօջայ Առաքելն գրեալ՝ զպահարան Մահտեսի Բունեաթին յղեաց առ նոսա, շուտով առ նա հասուցանել ի Թօխաթ: Իսկ և զթուղթս էին գրեալ սոքա առ սրբազան վեհն ի ձեռն Թամզարայու Առաջնորդ Միքայէլ վարդապետին՝ որ ի սկիզբն տարւոյս ի յունվարի Է յիշեցաւ. և ի ձեռն Կարմիր վանից առաջնորդ Յակոբ վարդապետին՝ որ եկն այժմ ի սուրբ Աթոռս, (որ յիշեցեալ գոյ ի հոկտեմբերի ԻԸ ) ծանոյց զհասանիլն նոցին, վասն ի Կարս յղեալ դրամոյն միամտութիւն թէ՝ ահա մարդ յղեցաք ի բերել, երբ առ մեզ հասցի, գրելոց եմք առ ձեզ զմիամտութիւն: (զորմէ ի վերն ևս ի թղթոջ Գէորգին ասացաւ: Վասն Յակոբ վարդապետին աղաչանս գրէին, թէ կոնդակ տուր դմա ընդհանրական՝ վասն փլուզեալ վանից դորին: (զորոյ զփլուզանելոյն ասացաւ ի մարտի Ա ) Գրեաց թէ՝ ունիմք ի խնամս մեր, և ըստ ժամանակին ուղևորելոց եմք սիրով՝ և զբանսն հոգալոց: Եւ որպէս յառաջ (որ ասացաւ ի դեկտեմբերի ԻԵ ) այժմ ևս խնդրէին թէ՝ զՄիքայէլ վարդապետն մեզ առաջնորդ արա: Ուստի գրեաց թէ՝ մինչև զֆարման ո՛չ բերել տայցէք վասն նորա, որպէս յառաջ ևս եմ գրեալ, ոչ յղեմ զսա ձեզ առաջնորդ: Զի Թօխաթցւոց ևս կամք է տուեալ ասէ՝ և նոքա գրեալ են պատրիարքին և մեզ, պատրիարքն ևս ֆարման և կոնդակ է յղեալ վասն սորա ի Թօխաթ, և նոքա ակն ունին, թէ սա երթեալ առաջնորդ լինի իւրեանց: Ես այժմ ո՞րպէս յղեցից զսա ձեզ առաջնորդ: Սա ասէ ի քանի տեղիս ասացեալ է թէ՝ ես ձեզ առաջնորդ կու լինիմ, և նոքա ամենքեանքն զսա խնդրեն. ես որո՞ց ի նոցանէ յղեցից զսա առաջնորդ: Այլ և՝ վասն հանգուցեալ տէր Մատթէոսի բանիցն որ ի նոյեմբերի ԻԱ և ի դեկտեմբերի ԻԵ գրեաց սոցա վերահասու լինիլ և զհնար իմն գտանել, իսկ նոքա զամենիւքն զնաց արարեալ՝ գրէին միայն թէ նորա ԱՌ զռուշն մեզ բերայ չէ, Յովհաննիսին վերայ է: Ուստի՝ գրեաց զմեղադրութիւն վասն այսր, և թէ՝ յայս միջոցումս քանի հարկաւոր գրեանք եմք գրեալ ձեզ և այլոց, ո՛չ միոյն պատասխան չունիմք. թգիտեմք այս զի՞նչ է, թուի թէ՝ զբաղմունքն ձեր շատացեալ են, մեր բանին մուղայէթ ո՛չ լինիք: Երուսաղեմայ պատրիարքի և Կեսարիոյ առաջնորդին կողմանէ ձեզ բան գրեցաք ասէ. նոյնպէս և տեղւոյդ առաջնորդի և վէքիլի կողմանէ, հէչ մէկ բան չգրեցիք մեզ ասէ. (որք ի նոյեմբերի Թ և ի ԻԱ գրեցան ): Նոյնպէս ասէ՝ այդ նոր համբաւոցդ և խառնակութեանցդ կողմանէ մեզ չգրելով բնաւ, և զհարկաւորօքն զանց առնելով, գրէք թէ ֆիլան սևագլխոյն Կոնդակ տաս, և ֆիլան սևագլխոյն առաջնորդութիւն: Իբր թէ՝ այլ ցաւ չունիմք, միայն սևագլխաց ցաւն քաշեմք: Եւ շատ մեղադրութիւն վասն այսց: Եւ նոյն տէր Մատթէոսի ԱՌ զռուշն որ գրէին թէ՝ Յովաննէսին մօտ է, գրեաց զգուշանալ և տեսանել թէ ո՞վ խնդրէ զայն ի նմանէ , և ո՞վ ի բերելոց զսանատն և պահանջելոց: Մանաւանդ՝ բօյվատայի ձեռաց սանատն այժմ առ պատրիարքն է հասեալ, թէ առ ո՞վ է, մի ըստ միոջէ գրեալ ծանուսջիք մեզ ասէ զամենայն որպէսն այն ընչիցն, զի սրբոյ Աթոռոյս պարտի հասանիլ ասէ: Եւ շատ հարկ առ այս: Եւ յառաջ ասացին թէ առեալ են զԲաղդատ պարսիկք, գրեաց սոցա ի դեկտեմբերի ԺԳ. այժմ հաւաստեցին թէ՝ սուտ է, զայն ևս ծանոյց սոցա: Եւ որ ի դեկտեմբերի Դ և ի ԻԵ գրեաց սոցա փօլիցայ առնել ի վերայ Համթայ առաջնորդ Պետրոս վարդապետին, այժմ էհարց թէ՝ արարի՞ք թէ ո՛չ. թէ չէ՛ք արարեալ, արարէ՛ք շուտով. և զտալ և զչտալն նորին մեզ գրեցէ՛ք: Զայս յղեաց ի Կարս առ պարոն Գէորգն, և գրեաց զպատուէր՝ շուտով յղել ի Կարին առ Մահտեսի Փիլիպպոսն: Իսկ և գրեաց զթուղթ օրհնութեան և շնորհակալութեան առ Յօհան ոմն ի Կարս, որ զխոստմունս հանգուցեալ զոքանչին իւրոյ Բէկզատին՝ տուեալ էր պարոն Գէորգին. և նա ի սուրբ Աթոռս հասոյց: Զայս թուղթս ի դեկտեմբերի ԻԵ պարտ էաք յղել, այլ մոռացմամբ մնացեալ էր, այժմ յղեցաք առ պարոն Գէորգն ի Կարս՝ տալ նմա: Ելեալ գնացին թուանկչիքն մեր ի յունվար ԺԷ:
       Սակայն՝ յետ գրելոյ թղթոցս՝ զայլ իմն մտածեալ սրբազան վեհին վասն վերոհիշեալ դրամոյն զոր Համթոյ առաջնորդ Պետրոս վարդապետն տալ պարտ էր մեզ, թէ գուցէ գրելովն Մահտեսի փիլիպպոսին՝ ոչ լիցի ունկնդիր՝ և ո՛չ տացէ: Ուստի՝ գրեաց վասն այնր զփօլիցայագիր յատուկ, զի զայն դրամն Փիլիպպոսին տացէ անպատճառ, գրելով այսպէս, թէ մեք ի նմանէ առեալ եմք, այնու մտօք, զի այլ մի՛ դիցէ պատճառս ինչ և արգելցէ: Եւ զտալդ գրեալ ծանո՛ մեզ ասէ, զի մեք զթամասուկն քո պատառեալ առ քեզ յղեսցուք: Թուղթ ևս առ Մահտեսի Փիլիպպոսն և Առաքելն գրեաց յատկապէս այսր աղագաւ, և յղեաց առ նոսա զփօլիցագիրն, և հարկեաց, զի շուտով յղեսցեն առ նա, և զայն դրամն առնուցուն ի նմանէ, և ծանուսցեն ինքեան : Այսք ևս ուրոյն ետուք մեր թուանկչոցն, տանիլ տալ Գէորգին, զի նա ի Կարին յղեսցէ ընդ միւս թղթոցն. ի յունվար ԺԷ: