Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն յանցանաց ինչ ըմբռնեալ էր Արքայն Հերակլ զԲօռչալու Մահմատ Ալիբէկն, (որպէս և յառաջ վարեալ կայր յերեսաց նորա ): Ընդ որում ըմբռնեալ էր նաև զԽուտին և Մուսախանն՝ որք ևս Բօռչալուք էին, և կային ի Թիֆլիզ ի կապանս, իսկ ինքն Արքայն գնացեալ էր յայլուր: Եւ զի Միրզայն մեր մօլլայ Ահմատն բարեկամ էր Մահմատ Ալուն, վասնորոյ՝ աղաչեաց զսրբազան վեհն իրիջան գրել առ Արքայն վասն նոցա: Վասն որոյ՝ զթուղթ գրեաց առ որդի Հերակլ արքային Գեօրկին Միրզայն, (որովհետև արքայն անդ ո՛չ էր ), նախ յիշեցուցանելով վասն Բաշաչուխ Պետրէ երիցուն, թէ ըստ խնդրոյդ կոնդակ ետու նմա: Եւ վասն ճորտ Դաւթին կրկին շնորհակալութիւնս (որպէս ասացին այս երկուքս ևս ի վերդ յամսոյս Ը ): Ապա խնդիր վասն յիշեցեալ կալանաւորացն թէ՝ լուայ զըմբռնումն դոցին, և զի՞նչ գոլն յանցանաց դոցա ո՛չ գիտեմ, այլ սակայն խնդրեմ, զի ի սիրելւոյն մերմէ և ի հօրէն քումմէ Աստուածասէր Արքայէն խնդրեսցես արձակել զդոսա: Եւ այլ առ այս խնդիր: Եւ յատուկ վասն այսր զթուանկչի Յօհանն այսու թղթով յղեցաք. որ ել ի փետր . ԺԵ: