Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Պօլսոյ՝ ի Կարնոյ՝ ի Զմիւռնոյ՝ ի յՈւռումելու և ի Կարսայ ժամանեցին առ սրբազան վեհս մեր թուղթք ի վերայ Կարսայ, որոց զորպէսն տե՛ս ի պատասխանեաց իւրեանց:
       Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Պօլիս առ պատրիարք Զաքարիա վարդապետն, ի պատասխանի ի դեկտեմբեր և ի յունվար ամիսսն գրեալ թղթոցն: Ծանուցանելով զգրելն յառաջ քան զայս ի յունվարի ԻԹ զպատասխանիս առաջին գրեցելոցն իւրոց ի վերայ Կարնոյ. և ի նոյնում աւուր յղելն զմեծ թղթաշէն ֆռանկն ևս յետս ի վերայ Կարսայ, և գրելն առ ինքն, զի զվարձն նորին անդէն ի Պօլիս տացէ նմա, հանդերձ ծախիւք ճանապարհին՝ որ ի Պօլսոյ մինչև ցիւր երկիրն: Ծանոյց և զայն՝ որ ի Կարս առեալ էր ի Գէորգէն զբոլոր վարձն իւր՝ ֆռանկի տանօղ թղթարն, որ էր ԱՃԺԵ զռուշ. (որպէս ասացաւ ի փետրվարի ԻԱ ), զոր և Գէորգն գրեալ է ասէ քեզ: Մի՛ գուցէ ասէ այլ ևս դրամ տայցես ֆռանկին՝ եթէ տակաւին յայդր իցէ. այլ որպէս յառաջ գրեալ եմ, միայն զիւր վարձն և մինչև ցիւր երկիրն զծա՛խսն տուր, և ո՛չ այլ ինչ: Եւ գրեա՛ մեզ: Եւ վասն վիճոյն՝ որ անցեալ էր ի մէջ մեր նուիրակ Սահակ վարդապետին և Կեսարացւոցն, (որպէս ասացաւ ի յունվարի ԻԹ ). գրեալ է՛ին կեսարացիքն զգանգատ առ սա. զոր և սա գրեալ և ծանուցեալ էր այժմ սրբազան վեհն: Ուստի՝ գրեաց սրբազան վեհն թէ՝ այն երկերես կեղծաւորքն որպէս քեզ գրեալ են բազմաւ կնքով՝ մեզ ևս էին գրեալ յառաջ. և որպէս առ քեզ կեղծաւորեալ զդատաստան խնդրեն, նոյնպէս և առ մեզ կեղծաւորաբար գրեն թէ՝ որովհետև սորա մեծաւորն դու ես, վասն այնորիկ քեզ գրեցաք, և պատրիարքին չգրեցաք: Ուրեմն, զերկոսեանս ևս խաբեն: Եւ ծանոյց ի միամտութիւն սմին՝ զոր ինչ յայնժամ գրեաց առ նուիրակն և նոսա: Մեղն ասէ բերմանց ժամանակիս է, և ո՛չ այլում: Եւ վասն առաջնորդաց ոմանց գրէր թէ՝ կոնդակ յղե՛ա առաջնորդութեան: Առ որ գրեաց թէ՝ Աստուած որ յամենայնի առատն է և տուող ասէ՝ թէ որ խնդրէ՝ առնու : Եթէ մեք տուօղ եմք և նոքա խնդրօղ՝ պարտին խնդրել և ապա առնուլ. ցայժմ ի նոցանէ ոչ զմեզ ճանաչօղ գոյ և ո՛չ կոնդակ խնդրօղ, և ո՛չ մեք տամք, և վասն առաջնորդ նուիրակութեան շնորհակալութեան կոնդակ խնդրէր ի վերայ հասարակին, գրելով թէ՝ տրտնջան, թէ Բասենցին զնուիրակութիւն մի առեալ գնաց ի Լիմպոսականս, իսկ սմա զոր ինչ յառաջ տուաք, դեռ շնորհակալութիւն չտեսաք, նոր նուիրակութիւն ևս ժողովեն: Առ որ գրեաց թէ՝ այդ օրհնեալ հասարակութիւնքդ զքեզ լաւ ճանաչեն որ դու լիմպոսային չես, և զարդիւնսն մեզ ես հասուցեալ: Ուրեմն՝ որպէս և համբերեալ են յայսքան ամս, թո՛ղ համբերեն և ի քանի մի ամիսս, մինչև մինչև յետին նուիրակութիւնն ևս լրումն առնուցու: Ահա դու գրես ասէ թէ՝ Յակոբ վարդապետն յղեցից զկնի հոգւոյ գալստեանն. յորժամ նա եկեսցէ, յայնժամ վասն երկուցն ևս ի միասին գրելոց եմ զշնորհակալութիւնս առ հասարակութիւնն՝ զի միամտեսցին թէ վասն հնոյն և թէ վասն նորոյն: Զի ի յաւուր սև Նաւռուզին էաք ասէ ի յալէկոծման: Եւ հնդկաց նուիրակ Փիլիլպպոս վարդապետն որ յամսոյս Զ ասացաւ թէ ակն, իբրև ետ աստ զհաշիւն, չունէր ընդ իւր զդրամ: Զի զամենայն արդիւնսն ձգեալ էր ի հնդկաց ի Բասրայ, և յորժամ ելեալ էր ի Բանդարբուշեռ, խնդիր էր արարեալ վասն այնր ի մահտեսի Յարութիւն և ի Միքայէլ աղայիցն, նոքա գրեալ էին թէ՝ կարմիր շինեցաք, և գրեցաք ի Պօլիս Ղարա Այվազօղլի պարոն Պօղոս աղային, զի տացէ անդ պատրիարք Զաքարիա վարդապետին, առ ի հասուցանել ի սուրբ Աթոռն: Ուստի՝ այժմ զայս ծանոյց սմա, և գրեաց՝ զի ծանուսցէ ինքեան թէ՝ առեա՞լ է թէ ո՛չ: Եւ վասն Բաղդատու գանձապետ Ալէքսանի առ սա յղեալ դրամոյն որպէս ի յունվարի ԻԹ, նոյնպէս և այժմ գրեաց, զի թէ առեա՞լ է, ծանուսցէ ինքեան: Գրեաց և զորպէսն և զհիւանդութիւն ֆռանկաց թարճիման Ստեփանին, որպէս ի կարճոյ ևս ի յունվարի ԻԹ գրեցաւ. որ որպէս անդամալոյծ անկեալ կայր ի գեղջն, և զամենայն ուտելին և զըմպելին և զպահողաց վարձն տամք ասէ. երբեմն ևս քանի զռուշով զողորմութիւնս տամք, դեռ այսու ինքն ո՛չ բաւականացեալ ի ծածուկ պարտս ևս առնէ աստի և անտի: Հիւանդութեան առիթն ո՛չ այլ ինչ է ասէ՝ եթէ ոչ անկանօն՝ անյագ՝ և անժամանակ ուտելն: Զբոլոր վարձն առեալ է ասէ և մեզ ղապզ տուեալ. եթէ գալոյ լինի՝ զճանապարհի ծախսն ևս տալոց եմք, և երբեմնապէս ևս իբրու զողորմութիւնս՝ քանի ղռուշով տամք, իսկ զպարտսն զոր արարեալ է, թէ ո՞վ է տալոց՝ ո՛չ գիտեմ ասէ, գրեցի ասէ զի գիտասցես, զի այսքան վնաս ետուն մեզ. և փարայի օգուտ ո՛չ ցուցին: Խրատ լիցի մեզ ասէ՝ որ այլ մարդ չուզեմք յայդր կողմէդ: Իսկ և՝ Տաթևու առաջնորդ Աբրահամ վարդապետն՝ վասն ցաւուն և այտուցմանն և սաստիկ հիւանդութեան որ դիպեցեալ էր նմա, (որպէս ասացաւ յօգոստոսի ԻԹ ). յայսմ նոր թուոջն ի յունվարի ԺԵ փոխեցեալ էր առ Քրիստոս: Եւ յառաջ քան զվախճանիլն, զգաստ մտօք արարեալ էր զկտակ՝ և իւր ձեռամբն գրեալ, և յղեալ աստ ի ձեռն Ագուլեցի տիրացու Մեսրօպին, որ յանցեալ ամառանն եկն աստ յուխտ, և գնաց աստի ի Տաթև, և այժմ եկն անտի: Յղեալ էր և զկողոպուտն իւր, և Զ հատ գիրք ի գրեանց իւրոց : Նաև Գ թամասուկ՝ զի զդրամսն նոցին առնուցու սրբազան վեհն վասն սրբոյ Աթոռոյս: Որոց մինն էր Ագուլեցի Գէորգին և Աստուածապահին անուամբ՝ որք ի Պօլիս. յորմէ մասն ինքն ի կենդանութեան առեալ էր ի նոցունց, և զմնացեալն այժմ կտակեալ էր, զի սրբազան վեհն առնուցու վասն սրբոյ Աթոռոյս, ուստի՝ և սրբազան վեհն զօրինակ թամասուկին յղեաց առ սա, և գրեաց, զի առնուցու ի նոցունց: Զիսկ այժմ չըյղեաց երկնչելով ի վտանկէ ճանապարհին, յետոյ ասէ յղելոց եմ ընդ տիրացու Մեսրօպին որ ի վերն յիշեցաւ: Եւ Ա թամասուկն էր անուամբ Ծատուրի ումեմն Պալթայ օղլի կոչեցելոյ, որ էր ի Զմիւռին: Եւ էր այս թամասուկս ի Պօլիս առ Գէորգն: Թէպէտ ասէ ինքն ի կենդանութեան շա՛տ է ջանացեալ առնուլ և ո՛չ է կարացեալ, զի է՛ր նա ասէին ի ներքոյ ծանր պարտուց ). սակայն՝ դու ասէ զթամասուկն ա՛ռ՝ և յղեա՛ ի Զմիւռին առ Եսայի վարդապետն առնուլ զայն դրամն, ես ևս գրեցի ասէ Եսայի վարդապետին, իսկ երրորդ թամասուկն էր յանուն Բաղդենց Մելքոնին որ ի Կարին, որ ևս աղքատ էր և ի ներքոյ ծանր պարտուց, և մեզ ևս պարտական: Այս էր ասէ նորին կտակն սրբոյ Աթոռոյս և այլ ոչինչ, իսկ և այլ ո՛չինչ , իսկ մնացեալ ինչքն չիմացաք թէ ո՞ւր գնացին ասէ, թուի թէ՝ Սահակայն՝ Բարսղին և Բասէնցունն ո՞ւր գնացին սորինն ևս անդ գնացին: Եւ որպէս ի յունվարի ԻԹ, այժմ ևս խնդրեաց գրել զորպէսն ընչից ի Թօխաթ հանգուցեալ տէր Մատթէոսին : Փուսուլայ ունի, ի ներքոյ տես: Թուղթ ևս ի Զմիւռին՝ առ տեղւոյն նուիրակ և առաջնորդ Եսայի վարդապետն գրեաց, ի պատասխանի ի յունվարի Ե գրեցեալ թղթոյն: Փոքր ինչ զնեղութենէ և զաղքատութենէ ժողովրդոցն և զանյաջողութենէ գործոյն էր գրեալ , առ այն զմխիթարութիւն և զքաջալերութիւնս գրեաց: Եւ վասն յառաջագոյն ի ձեռն մահտեսի Աղամջանին արարեալ փօլիցային կրկին միամտութիւն, թէ ղապզն յղեալ եմք, և առ քեզ է հասանելոց. (որպէս ասացաւ ի նոյեմբերի Թ ). Եւ ի յօգոստոսի Թ ի ձեռն Թօխաթու գանձապետ մահտեսի Աղամջանին յղեալ Լ հատ տօնացուցիցն՝ (որ և ի յունվարի ԻԹ ի թղթոջ վէքիլ Հայրապետին յիշեցաւ ), գրեաց թէ՝ քեզ է հասանելոց: Քանզի՝ Մուրտիկեանքն յղեալ էին զայն ի Թօխաթ յառաջագոյն, որպէս այժմ գրէին ի Կարնոյ՝ նոքա և Հայրապետն և նուիրակն: Եւ զի գրէր թէ՝ ի ձեռն մահտեսի Աղամջանին դժուարաւ հասանի յայդր փօլիցայ, եթէ հրամայեսցես, Նազարէթին հասուցից ի Պօլիս, զի եղբարքն նորին ի Կարնոյ ի սուրբ Աթոռդ հասուսցեն շուտով: Ընդ որ և սրբազան վեհին հաճեցեալ՝ գրեաց այնպէս առնել: Գրէր ևս եթէ դրամ ունիմ ի պատրաստի, Նազարէթին հասուցից, և դու ի յեղբարցն ա՛ռ ի Կարին, գրեաց այնպէս առնել, (զոր և ի թղթոջ Նազարէթին ևս ասելոց եմ ի ներքոյ ): Գրեաց և զորպիսութիւն մահուան լուսահոգի Աբրահամ վարդապետին, որպէս և ի վերն առ պատրիարքն: Եւ պատուիրեաց՝ զի յորժամ յղեսցէ առ ինքն պատրիարքն զթամասուկն Պալթայ օղլի Ծատուրին, առցէ ի նմանէ զդրամն և գրեսցէ ինքեան: Եւ սոյն լուսահոգի Աբրահամ վարդապետս՝ զսպասաւորն իւր Յովսէփ վարդապետն յղեա լեր յերկիրն Օսմանցւոց ի ժողովս առնել: Զոր կարծելով սրբազան վեհին թէ յՈւռումէլի լինիցի, գրեաց նուիրակ Յովհաննէս վարդապետին յղել աստ՝ (զոր և ի ներքոյ ): Ուստի և սմա գրեաց, զի թէ անդ լինիցի, յուսադրեալ ի սուրբ Աթոռս յղեսցէ ժողովեալ արդեամբքն: Այլ և՝ գրեաց յղել զգրագրի դեղորայս, այսինքն՝ Ի տրամ լաւ ղըմզ՝ ֆռանկի եփեալ. Լ ևս միջակ, Լ տրամ խաս լաճվարդ՝ բատամչայ. լաւ զգուշացուցանելով՝ զի ֆռանկի և կամ պատի չլինիցի, այլ բատաշխի, Խ ևս միջակ: Ժ դաստայ ևս ոսկի վարաղ: Զորս լաւ գիտողաց ձեռօք առնուլ և յղել, պատուիրեաց: Նոյնպէս՝ գրեաց և զճոթեղէն առնուլ և յղել, այսինքն՝ Դճ հալապի աթլաս՝ լաւ և միջակ՝ և գոյնզգոյն, և կարմիր գլխաց խարճ: Նաև՝ խառայ ևս նոյնչափ, և նոյնպէս, սախչու չիչակլու աթլաս ևս՝ ԲՃ հալապի, նոյնպէս գոյնզգոյն, և ինչ գոյն և լինիցի, պատուիրեաց այնպէս առնուլ՝ զի Թ Թ հալապի ելցեն, որ էր Ղզլբաշի տօնլուղ. զի աւելին անպիտան լինի ասէ: Զորս և փոքր մի աժանագիսն առնուլ ջանալ պատուիրեաց, և կամ ընդ կարաւանի, կամ թէ ի վերայ Պօլսոյ ընդ ձեռն Մուրտիկեան Նազարէթին ի սուրբ Աթոռս յղել: Թուղթ ևս առ Ուռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետն գրեաց, ծանուցանելով զգրելն յառաջ առ ինքն զթուղթս ի հոկտեմբերի ԺԱ, և ի դեկտեմբերի Դ, և չընկալնուլն դեռ ևս զպատասխանիսն, և հարկ ի գրել զպատասխանիս նոցին՝ հանդերձ որպիսութեամբք գործոյն : Իսկ հարկաւորութիւն սոյն թղթոյս գրելոյն էլ այս, զի գրեաց սմա զմահ լուսահոգի Աբրահամ վարդապետին, որպէս և պատրիարքին և Եսայի վարդապետին ևս գրեաց: Եւ պատուիրեաց զի զսպասաւորսն նորին Յովսէփ վարդապետն որ անդ ի ժողովս էր գնացեալ, յուսադրեալ յամենայն կողմանէ՝ ի սուրբ Աթոռս յղեսցէ. զի երկիրն խառնակեցեալ է յոյժ ասէ՝ բնակիչքն գազանացեալք, և տունն այն յայլս է ապաստան. ուստի՝ թարց խոկման և առանց մերոյս կամաց և հրամանաց մի՛ երթիցէ անդ՝ այլ եկեսցէ աստ հանդերձ ժողովեալ արդեամբքն, զի որդի մեր է, և շահելոց է ըստ ամենայնի, և յորժամ եկեսցէ աստ ասէ՝ որպէս և պատշաճ իցէ՝ այնպէս եմք տնօրինելոց ասէ ըստ ժամանակին: Թուղթ ևս առ նոյն ինքն Յովսէփ վարդապետն գրեաց, նոյնպէս յուսադրութիւն առ ի գալ աստ հանդերձ ժողովեալ արդեամբքն, և մխիթարութիւն վասն մահուան վարդապետին իւրոյ, և յոյժ հարկ՝ թարց իւրոյ կամացն և հրամանին անդ չերթալ. գրելով և զորպէսն երկրին՝ որպէս և Յովհաննէս վարդապետին, և պատուէր՝ զի աստ եկեսցէ, և որպէս պատշաճն իցէ՝ այնպէս եմք ասէ անօրինելոց ըստ ժամանակին: Առ Յովհաննէս վարդապետն յղեաց զայս թուղթս, տալ Յովսէփ վարդապետին, և յուսադրելով ի սուրբ Աթոռս յղել: Զայս Գ թուղթքս առ Մուրտիկեան Նազարէթն յղեաց ի Պօլիս և զթուղթ գրեաց առ նա՝ և առ պարոն Թագէոսն, և հարկեաց շուտով հասուցանել յիւրաքանչիւր տեղիսն: Եւ ի պատասխանի թղթոյ սոցին որ գրեցեալ էր ի յունվարի ԺԷ, գրեաց զայս ինչ: Զի որպէս ի թղթոջ Եսայի վարդապետին ասացաք՝ գրեաց զփօլիցագիր ի վերայ Եսայի վարդապետին դիտին Զմիւռնոյ, և յղեաց ի ձեռս սոցա առնուլ ի նմանէ զդրամս՝ և մեզ հասուցանել: Եւ ըստ հրամանի սրբազան վեհին որ գրեցաւ ի հոկտեմբերի ԻԸ, Խ հալապի շալ՝ և ԺԷ կտոր դեղնապղնձեայ թել՝ առեալ և յղեալ էին ի Կարին առ իւրեանց եղբայր Առաքելն յղել աստ, գրեաց թէ դեռ ո՛չ հասոյց առ մեզ, զի կարի յա՛մր է յայսպիսի բանս, և ոչ իբրև զՓիլիպպոսն, գրեսջիք նմա արիանալ: Այլ և՝ Ջուղայեցի տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփաննոսի որ գրեցաւ ի հոկտեմբերի ԺԱ զԺ հատ լաւ և մեծ բաղայ սանտրս առնուլ և յղել, նա զոմանս ի նոցանէ նոր շինեցուցեալ և զոմանս առեալ՝ յղեալ ձեռամբք սոցին ի Կարին, որ չէր հասեալ դեռ առ մեզ, զայն ևս ծանոյց սոցա: Եւ ի գին վերոյիշեալ շալին և պղնձոյն՝ ԾԳ ղռուշ և կէս էին խարճեալ. հաճեցաւ ընդ այն, և գրեաց թէ՝ ահա ի վերայ մեր հաշուեալ գրեցաք ի դաւթարս տրոց ձերոց : Գրեաց և զմահ լուսահոգի Աբրահամ վարդապետին, և զորպիսութիւնս կտակացն՝ որպէս և ի վերին թուղթսն, և թէ զի՞նչ գրեաց առ պատրիարքն վասն կտակացն, և պատուէր՝ զի ինքեանք ևս մուղայէթ լիցին առ ի կատարումն տալ: Թուղթ ևս ի Կարին առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն գրեաց ծանուցանելով զհասանիլն առ ինքն թղթոցն երկիցս անգամ ի ձեռն թաթարին և Եսայուն՝ (որպէս ասացաւ ի փետրվարի ԻԳ ): Եւ զի ի ձեռն նոյն Եսայուն դրամ էր յղեալ սա՝ նաև զԿեսարիոյ առաջնորդ Մատթէոս վարդապետի յղեալ ամանաթն, որ յիշեցաւ ի յունվարի ԻԹ, որ էր վեղարացուք, և ԻԱ հատ ոսկի ևս վասն գործակալացն, որոց զհասանիլն ծանոյց զի միամտեսցին: Եւ զի գրեալ էր այժմ՝ որպէս և այլ յառաջ, (որ ասացաւ ի յունվարի ԻԹ ) թէ մեր մնացած հաշուին կողմանէ որ ինչ կու մնայ մեզ վրայ, ձեռամբ տէր Վահանին կու հասուցանեմ, և Ա տիլլու դաւթար ևս կու շինեմ և յղեմ, որ մեր հին հիսապն վերջանայ, գրեաց սրբազան վեհն թէ՝ զայդ քանիցս գրէք և ասէք, և ո՛չ առնէք. մեք ևս ձեզ գրեալ եմք, թէ այդպէս արարէք, ապա ընդէ՞ր ո՛չ առնէք, որ հինն վերջանայ և միամտիմք, և նորն սկսանիմք: Եւ յոյժ հարկ այսպէս առնել : Եւ ի Պօլսոյ եկեալ շալն՝ պղնձեայ թելն և Աղութիով սանտրն՝ որք ի վերոյ յիշին ի թղթոջ Նազարէթին, և զընծայն սուրբ Երուսաղէմի պատրիարքին՝ (որ յիշեցեալ է ի յունվարի ԻԹ ) պատուիրեաց շուտով յղել: Ծանոյց և զնոր փօլիցայ առնելն այժմ ի ձեռն Նազարէթին ի վերայ Եսայի վարդապետին: Եւ զթուղթսն Պօլսոյ ի միում պահարանոջ առ սա յղեաց յղել շուտով ի Պօլիս առ Նազարէթն: Եւ զի վէքիլ Հայրապետն գրեալ էր այժմ սրբազան վեհին՝ ըստ որում խնդիր արար ի յունվարի ԻԹ, թէ առ տէր Մանուէլն տօնացոյց ո՛չ է մնացեալ. այլ Առաքելին հարցի, և նա ասաց թէ՝ եթէ տօնացոյցն՝ և եթէ նոցին որքանութեան հաշիւն առ մեզ է: Ուստի գրեաց այժմ սմա թէ՝ եթէ առ քեզ է, ընդէ՞ր ո՛չ էիր գրեալ առ մեզ զորքանութիւնն և զորպիսութիւնն. գրեա՛ զի գիտասցուք: Կրկին հարկ վասն ամանաթիցն ի շուտով յղել: Եւ ծանոյց՝ թէ Երուսաղէմայ պատրիարքի յղեալն է Բալասանի իւղ, որ է՛ վասն սրբալոյս Մեռոնի: Եւ զի կամէր յաջողմամբն Աստուծոյ Մեռոն օրհնել ի Հոգեգալուստ կիւրակէին, ծանոյց սմա, և հարկեաց շուտով յղել աստ զԲալասանն: Եւ հրաւիրեաց՝ զի ում և կամիցի բարեկամաց՝ ծանուսցէ, և եկեսցեն ի վայելել զշնորհս օրհնութեան սրբալոյս Մեռոնին, այնպէս եկեսցին, զի ի Հոգեգալստեանն աստ գտանիցին: Վասն Համթայ առաջնորդի տալեացն դարձեալ հարկ՝ որպէս և ի յունվարի ԻԹ և ի վերոյսն, զի հոգ տարեալ առնուցու շատով: Եւ ի յունվարի ԺԷ գրեցաւ ի Թօխաթ մահտեսի Բունիաթին և այլոցն՝ զի դրամս Պետրոս վարդապետին ի Կարին յղեսցեն, այժմ էհարց սմա թէ՝ քեզ դրամ էհա՞ս, թէ ո՛չ. գրեա մեզ: Եւ փոքր ինչ սիրով մեղադրութիւն վասն ծոյլ լինելոյն ի գործս սրբոյ Աթոռոյս, ի գիր գրելն և զյղելիսն մեր յաստ յղելն. և պատուէր՝ մի՛ այնպէս առնել: Իւր հօրեղբօր որդի Սիմօնին ողջոյն գրեաց, և պատուիրեաց արի լինիլ ի գրելն. զի նա՛ էր գրող նոցին: Թուղթ ևս ի Կարին առ սրբոյ Աթոռոյս նուիրակ Մեսրոպ վարդապետն գրեաց, ի պատասխանի ի մարտի Ա գրեալ թղթոյն: Գրեալ էր նա վասն պատերազմի՝ թէ սոքա զպատրաստութիւնս տեսանեն. գրեաց աստ այդպիսի ձայն ո՛չ գոյ ի սոսա, և ոչ ունին դիտումն պատերազմի: Եւ վասն տօնացուցից հաշուին զոր ինչ առ Առաքելն գրեաց՝ սմա ևս գրեաց, հարկել զնա զի զորպէսն գրեսցէ. և ինքն ևս գրեսցէ: Վասն Համթայ առաջնորդին գրէր թէ՝ մինչև ցվիզն խրեցեալ կայ ի պարտս, և թաք փարայ չունի, բարկացաւ, թէ զի՞նչ է այդ զոր գրես, մի՞թէ Աթոռոյս դրամն կորնչելոց է: Եւ հարկ՝ զի ինքն ևս լիցի մուղայէթ՝ և գրեցուսցէ Առաքելին առ նա զգիր՝ և առնուլ տացէ զայն դրամն: Եւ անդէն ի Կարին Արևելցի էրէց մի վախճանեալ էր Յակոբ անուամբ, և ի վախճանիլն Ա ձեռք տուն վա՛խմ էր արարեալ սրբոյ Աթոռոյս, որք էին՝ Ա այվան, Ա օդայ, Ա տուն, և Ա գոմ, և զվախուպնամայն գրեցուցեալ էր սմա: Բայց այսու պայմանաւ, զի կինն մինչև ցմահն նստցի ի մէջ տանն, և երբ նա ևս վախճանիցի, ապա՝ սուրբ Աթոռս տիրեսցէ: Եւ Մեսրոպ վարդապետին կամելով զթուղթ ևս ի սմանէ առնուլ, զօրհնութեան և շնորհակալութեան գիր գրեալ, առ կին նորին Խանումն՝ խնդրեալ էր ի սրբազան վեհէն, հանդերձ մխիթարութեամբ: Զոր և գրեաց առ նա սրբազան վեհն և պատուիրեաց՝ զի ըստ կտակի տոն իւրոյ նստցի ի տանն մինչև ցմահն և յետ յանօրիկ սուրբ Աթոռս տիրեսցէ: Բայց ինքն ևս վասն հաստատուն լինելոյ յիշատակի առնն իւրոյ՝ վկայութեամբ տեղւոյ իշխանացն Ա գիր տուր մեր նուիրակին, զի քեզ ևս վարձք լիցի: Յղեաց առ Մեսրօպ վարդապետն տալ նմա: Օրհնութեան թուղթ ևս առ Օլթու ժողովուրդսն գրեաց ըստ խնդրոյ սորին, զի ասացեալ էին նոքա սմա, թէ սրբազան վեհն առ մեզ յատուկ օրհնութեան թուղթ ո՛չ է գրեալ բնաւ: Վասնորոյ՝ գրեաց օրհնութիւն և շնորհակալութիւն վասն հարազատութեանցն որ առ սուրբ Աթոռս. և պատուէր վասն գանձանակին, և պարոն Յարութիւնին ևս պատուէր՝ մուղայէթ լինիլ գանձանակին և արդիւնաւոր առնել: Եւ պատուէր ևս՝ զի երթևեկս արասցեն ի սուրբ Աթոռս, և մի՛ հեռի մնասցեն: Զայս ևս առ սա յղեաց յղել առ նոսա: Այս Բ թղթոցս օրինակքն ի բոլորագրահամար տետրոջն են, յերեսն ՉԺ, ՉԼԵ, ՉԼԶ: Այլ և գրեալ էր Մեսրօպ վարդապետին թէ՝ դրամ ունիմ ի պատրաստի, փօլիցայ արա և տար: Գրեաց թէ՝ դու գիտես որ աստ փօլիցայ տուօղ ո՛չ գտանի՝ կամ հաւատարիմ ոք: Ուստի՝ դու յայդր կամ ամանաթ դիր առ հաւատարիմ ոք, զի մեք ի հանդիպիլն ուրուք հաւատարմի, փօլիցայ արասցուք, և կամ դու ի դիպիլն հաւատարմի եկողի, յղեա՛ առ մեզ: Եւ գրէր թէ՝ տեղւոյս քահանայքն աւելի քան զչափն լրբացեալ են, գրեաց թէ՝ և մեք գիտեմք, այլ ի յառաջնորդ կացուցանելն մեր յայդր, ի վերայ կանոնի իրիք կացուցանելոց եմք զդոսա: Բայց դու զգուշացուսցես, զի ի չափու իւրեանց կացցեն, զի մի՛ պատժիցին ի մէնջ: Գրէր ևս՝ թէ մաքսապետն վարդեջուր խնդրէ, գրեաց թէ՝ դու ընդէ՞ր չասացեր թէ՝ մէկ այնքան բան չէ խնդրեալդ, բայց բերօղ չկայ: Իսկ Գաղատիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետն բաց յայն թղթոյն՝ զորոյ զպատասխանին գրեցաք ի յապրիլի ԺԹ, այլ թուղթ ո՛չ գրէր: Ուստի գրեաց սմա զորպէսն և զուր լինելն նորին հարցմամբ իմանալ յեկողաց, և մեզ գրել: Իսկ և՝ զթուղթս ինչ խնդրեալ էր, որք են. Թուղթ առ մահտեսի Մելքոն ոմն, որ վասն հոգւոյ հանգուցեալ Առաքելի ումեմն զքառասնից էր տուեալ. օրհնութիւն և շնորհակալութիւն: Թուղթ մի ևս առ տիրացու Գրիգորն և պարոն Մկրտիչն, որ վասն հոգւոյ Գօրոյենց հանգուցեալ մահտեսուն քառասնից էր տուեալ, զանուն հանգուցելոյն չէր գրեալ Մեսրոպ վարդապետն: Այլ և՝ թուղթ առ մահտեսի Գրիգորն, որ վասն իւր քառասնից էր տուեալ: Նաև՝ թուղթ առ Բակզատայ կինն, որ ևս վասն իւր քառասնից էր տուեալ: Զորս և յղեցաք առ Մեսրոպ վարդապետն տալ յիւրաքանչիւրսն: Գրեաց նաև զթուղթ առ սրբոյ Աթոռոյս գանձապետ Մսրլեան մահտեսի Գրիգորն, միամտութիւն վասն դրամոյն զոր յղեալ էր ի Բայազիտ՝ (որպէս ասացաւ ի փետրվար Զ ) թէ մեզ էհաս: Եւ ի Թօխաթու նոր ևս դրամ պարտի գալ ասէ, որ ի ձեռս քո և Առաքելին է գալոց ասէ. երբ եկեսցէ՝ շուտով յղեսջիք: Եւ վասն օնհութեան սրբալոյս Մեռոնին սմա ևս գրեաց զհրաւիրումն: Եւ հարկեաց զորպիսութիւնս գրել միշտ, և վասն Մեսրոպ վարդապետին ևս յանձնարարութիւն, և այլ բանք սիրոյ: Ըստ սոյն ոճին դարձեալ՝ բաց ի բանիցն որ վասն դրամոցն թուղթ ևս առ Եփրիկեան մահտեսի Գրիգորն գրեաց: Այլ և՝ գրեաց առ սա զփուսուլայ իւր ձեռամբն, քանզի՝ Արքայն Օսմանցւոց զպարգևս էր յղեալ վասն իշխողին, որ էր Ա քիւրք, և ԲՌ ոսկի: Զի որպէս վասն Հերակլ արքային յղեալ էր՝ որպէս ասացաւ ի փետրվարի ԻԴ, և յամսոյս ԺԵ ևս յիշեցաւ, (իսկ սո՛ւտ էր այն՝ թէ սարասկեարն կալեալ է զԳեօրկին, որ յամսոյս ԺԵ ասացաւ, զի անցեալ զնացեալ էր ի Թիֆլիզ ): Նոյնպէս և վասն մեր իշխողին և Խօյայ խանին ևս էր յղեալ, այնու մտօք, զի իբրու ի՛ւր արասցէ, առ որս և զֆարմանս ևս էր գրեալ: Զորս յղեալ էր աստ սարասկեարն ի ձեռն Իբրահիմ Աֆանտու որդի Ղափուճի բաշի Նօման աղային: (առ որ գրեցեալ է թուղթ յամսոյս ԺԵ ): Որ իբրև գնաց առ խանն, նա չէր ընկալեալ, դնելով զօրինաւոր պատճառս, թէ մեք գլխաւոր ունիմք զՔեարիմ, և նա այժմ թշնամութեամբ կայ ընդ ձեզ, արդ թէ մեք վերառնուցումք զպարգևսդ, յայնժամ, ընդ թշնամիս միաբանեալ համարի զմեզ, և կամ ինքն գայ, կամ զծանր զօրս առաքէ ի վերայ մեր, որք ո՛չ միայն զմեր երկիրս աւերեն, այլ և զԿարս՝ և զԲայազիտ, և զՎան, և զայլ ամենայն սահմանամերձ տեղիսն ձեր : Ուստի՝ վնա՛ս է ընդունելն իմ զայդ, ո՛չ միայն մեզ՝ այլ և ձեզ: Զայս ասացեալ էր և չէր վեր առեալ: Ուստի՝ և Նօման բէկն ի Խոյ ևս ո՛չ գնաց: (ասէին թէ՝ և Խօյայ խանն ևս չկամէր զայս ) այլ ընդ կրունկն դարձեալ, գնաց ի Կարս: Եւ առ այս իբրու հաւաստելով ասէին շատք, թէ յառնելց է Օսմանցին ի վերայ երկրացս: Վասնորոյ՝ զայս եղելութիւնս ծանոյց այժմ սրբազան վեհն մահտեսի Գրիգոր աղային, և հարկեաց, զի թէ յայսմ կողմանէ զրոյց ինչ լիցի, գրեալ ծանուսցէ: Տեսանելով գրոյց ինչ լիցի, գրեալ ծանուսցէ: Տեսանելով թէ վերջն ո՞ւր եզերի, ծանուսցէ: Եւ շատ հարկ առ այս, թէ զայսու մի՛ զանց առներ: Եւ թէ միջոցն պարզիցի ասէ, հարկիւ գալ պարտիս ի Հոգեգալստեանն՝ որպէս գրեցի ասէ :
       Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս նոր վէքիլ Հայրապետն գրեաց ի պատասխանի թղթոյն, շնորհակալութիւն և օրհնութիւն՝ որ սիրով յանձն էր առեալ զվէքիլութիւն: Եւ զերիս բանս էր գրեալ սա, մին թէ՝ ես ոչ կարեմ ի դրունս բռնաւորաց երթալ: Գրեաց թէ՝ մինչև ցարդ մեզ այդպիսի բան չէ պատահեալ յայդր, եթէ պատահիցի, օրհնեալ իշխանքն լիցին ողջ, և մեք ևս ի հարկէ գրելոց եմք : Երկրորդ՝ գրէր թէ՝ ինձ տեղի՛ ցոյց տուր որ ի պիտոյացեալ ժամանակին դրամ առից: Գրեաց թէ՝ մեք երբ որ գրիցեմք քեզ թէ՝ այս ինչ ա՛ռ, կամ հոգա՛, յայնժամ զտեղին ևս ցուցանելոց եմք, թէ այսքան դրամ յայս ինչ մարդոյ ա՛ռ և խարճեա՛: Երրորդ գրէր թէ՝ ցաւագար եմ, զամենայն գիր ես ո՛չ կարեմ գրել, ինձ մէկ յատուկ գրագիր է պիտոյ: Գրեաց թէ՝ դու ո՞րքան գիր ունիս գրելոյ՝ որ յատուկ գրագիր պահես, և ի զուր մասրաֆ առնես: Ի տարին դիցուք թէ՝ քանի մի անգամ գիր պատահի քեզ գրել առ մեզ կամ առ այլս, և զգիրն մեր առ այլս յղել՝ կամ զայլոցն առ մեզ, քեզ ո՞րքան ծանրութիւն է լինելոց ասէ, որ դու չկարիցես քանի մի գիր գրել՝ կամ այլոց գրեցուցանել: Ի զուր է այդ ասէ և աւելորդ: Յայս միջոցս ասէ առաջնորդ եմք յղելոց յայդր, նա՛ և գանձապետն, Մուրտիկզատայքն և իշխանքն մե՛ր են, և նուիրակն պակաս չէ , միայն չես մնալոց, շուտով մի՛ ծանրացուցաներ զբաննէ և զքեզ վախեցուցաներ. զի գործն յօրէյօր հեշտանայ և կարգաւորի: Դու ևս անվարձ չես մնալ՝ թէ հոգևոր և թէ մարմնաւոր: Զի մինչ տեսցուք զքեզ և աչքաբաց և պիտանի մեզ՝ ի հարկէ մեք ևս գիտեմք, և կարեմք զքեզ ուրախացուցանել: Եւ այլ այսպիսի բանք յուսադրութեան: Զայս Գ թուղթս առ Մեսրոպ վարդապետն յղեցաք տալ նոցա: Փուսուլայ ևս առ ինքն Մեսրոպ վարդապետն գրեաց: Զի որպէս ասացաւ ի վերդ , որովհետև առաջնորդ կամէր յղել ի Կարին, գրեաց սմա, թէ իշխանքն զի՞նչ միտս ունին, զո՞վ են մտադրեալ խնդրել առաջնորդ ինքեանց: Նշանադրեա՞լ են զոք, և ի մէնջ խնդրե՞լ կամին ըստ իւրեանց կամացն, եթէ մերս կամաց թողուն : Իմա՝ ասէ լաւապէս, և մեզ գրեա՛: Այլ և՝ զոր ինչ վասն մեր իշխողի պարգև չընդունելոյն գրեաց մահտեսի Գրիգորին, սմա ծանոյց, և զսա ևս հարկեաց՝ ակնադէտ լինիլ, և թէ զի՞նչ առ այս սարասկեարն, և կամ զի՞նչ գիտեն, շուտով ծանուցանել: Ծանոյց և զդիտումն՝ որ կամր Մեռօն օրհնել, և հրաւիրելն զմահտեսի Գրիգորեանսն: Եւ վասն բալասանի իւղոյն որպէս հարկ գրեաց Առաքելին շուտով յղել՝ նոյնպս և սմա գրեաց յղել տալ շուտով ի վերայ Կարսայ : Նոյնպէս՝ հաշուիցն իւրեանց դաւթար և գրամ պիտի յղէր ասէ՝ հէչ նշան չերևեցուցանէ, տես թէ ընդէ՞ր յղէ: Զսորին պահարանն ևս Առաքելն յղեաց տալ սմա: Թուղթ ևս առ սուրբ Կարապետի առաջնորդ Յովնան վարդապետն գրեաց, ի պատասխանի ի դեկտեմբերի Գ գրեալ թղթոյն, որ կարի յետոյ էհաս: Որ էր պատասխանի այնմ թղթոյ սրբազան վեհին, զոր գրեաց ա՛ռ նա ընդ Մուրատին, որ յանձն էր առեալ տալ ԶԱՃԾ ղռուշն, զոր ի Հաշտարխանու նուիրակ Յովսէփ վարդապետէն առեալ էր Մուրատն, որպէս ասացաւ անդ, և խնդրէր գրել՝ թէ ո՞ւմ կամիցի հասուցանել զայն դրամն Վանայ նուիրակ Պաղտասար վարդապետին, թէ Մուրտեանց Առաքելին: Գրեաց թէ՝ գիտես ահա զի քո պարտքն է, եթէ դատէ զքեզ խիղճ քո՝ և պարտավճար լինիլ կամիս, շուտով հասո՛ ի Կարին առ Մուրտիկեան Առաքելն, զի նա մեզ հասուսցէ, և զառ նա հասուցանելդ մեզ ծանո՛: Գրեալ էր զնեղութենէ երկրին, և զիւրոյ հիւանդութենէն և անկարութենէն, որում գրեաց զմխիթարութիւն: Եւ զայս ևս առ Առաքելն յղեաց յղել առ նա: Փուսուլայ ևս գրեաց առ պատրիարք Զաքարիա վարդապետն: Զի քանիցս ստիպմամբ գրէր թէ՝ իշխանացն գիր գրեա, մանաւանդ մահտեսի Գասպար Ամիրային: Այլ սրբազան վեհն որովհետև չէր անտի բնաւին սրտադիւր, յայս քանի ամս, ո՛չ ումեք բնաւ գրէր զգիրս: Զայս թերևս զգային նոքա, վասն այն ստիպէին, այլ սրբազան վեհն ասէ՝ զուրախալի ինչ որովհետև չունիմ, զտրտմառիթսն ընդէ՞ր գրեցից և տրտմեցուցից: Եթէ զուրախալիս ունէի, գրէի թերևս առ ի յուրախանալ, մանաւանդ՝ գիտես զբարս դոցա ասէ՝ զի ի նիւթաւոր և ի հարկաւոր բանից ձանձրանան, ո՞ւր մնայ թէ՝ աննիւթ և անհարկաւոր իցէ: Իսկ եթէ մահտեսի Ամիրային ասես ասէ գրել սակս տնապպարգև պաղոյն, զայդ ես Ա տարով յառաջ գրեցի սիւրեան չև ևս եղեալ, որպէս և դու գիտես, վերակրկնելն զի՞նչ համ ունի: Եթէ գիտիցես դու ասէ զիմ ցաւս, զայդ ոչ գրես բնաւ: Եւ փոքր ինչ յիւրոց ցաւոցն ետ նշան՝ շատ կարճ, թէ ո՛չ մտօք եմ հանգիստ՝ և ո՛չ մարմնով. և զայլս ընդ այսց, և գրեաց իմանալ, և իշխանացն ևս ծանուցանել, մանաւանդ մահտեսի Գասպար Ամիրային, զի իմացեալ անմեղադիրս զմեզ արասցեն: Եթէ ողջ հասաք յայս ամառնս, և այս մրրիկս ի մէնջ փարատեցաւ, յայնժամ գրելոց եմ ըստ խնդրոյդ զոր ինչ և խնդրես: Իսկ Աբրահամ վարդապետի սանատն՝ զոր Գէորգն և Աստուածապահն էին տուեալ՝ որոյ օրինակն այժմ յղեցաք առ սա՝ (որպէս ի վերն ասացաւ ի թղթոջ սորին ), գրեաց թէ՝ լաւ նկատեա՛ յորպիսութիւն այդ թամասուկիդ, և տե՛ս թէ՝ զի՞նչ զարմանալոյ արժանի բանս տեսանես ի դմանէ: Զի գրեցեալ էր ի ՌՄԳ և ի յունվարի Գ, գրօղն ի Ստամբօլ՝ և դրամ տուօղն աստ: Իսկ Բ վկայք էին գրեցեալք նոյն Գէորգի ձեռագրովն՝ թարց կնքոյ, որք էին Եսայի վարդապետն, և ջուղայեցի տէր Յովաննէսի որդի Ստեփանն, (որոց անուանքն ի վերն յիշին ): Իսկ սի ժամ գրեցման թամասուկին, Եսայի վարդապետն ի յԱթոռս է լեալ, և Ստեփանն ի Վան, որք անտեղեակք ի հարկէ լինին երկոքեան: Իսկ և՝ վասն շարժմանց Օսմանցւոցն յայսկոյս՝ ֆարման էր խնդրեալ ի սմանէ սրբազան վեհն, (որպէս ասացաւ ի յունվարի ԻԹ, և այլ յառաջ ): Եւ զի յառաջին շարժմանն Օսմանցւոց յայսկոյս՝ և յառնուլն զայս երկրայքս ի ժամանակս Աստուածատրոյ կաթուղիկոսին, զֆերման մի հանեալ էին յԱրքայէն Օսմանցւոց վասն Աթոռոյս ապահովութեան. որոյ զմիտսն և զթուականն առեալ սրբազան վեհին՝ յղեալ էր առ սա, զի այնու որոնեալ զարքունական տառքեանարն, գտցեն ի նմա զօրինակն, և ըստ նմին գրեցուցեալ յղեսցեն: Իսկ նա գրէր թէ՝ զտառքեանարն որոնելով յոյժ դժուարին լինի գտանել. մանաւանդ թէ՝ գտօղքն ևս անյագապէս խնդրելոց են: Ուստի՝ ա՛յն է բարւօք, զի զայն ֆարմանն աստ յղեսցես, և մեք ըստ նոյն օրինակի գրեցուցեալ յղեսցուք, իշխանքն ևս ա՛յսպէս կամեցան: Իսկ սրբազան վեհն գրեաց թէ՝ երկնչիմ ի ճանապարհացն, յղել զֆարմանն, զի խառնակէ յոյժ. խակայն եթէ հետևիք, կարէք այնու գրեցելովս գտանել տալ և հոգալ: Ապա թէ ո՛չ գտցի իսպառ, վերստին գրեցէք զի յղեցից զֆարմանն, զի շատ հարկաւոր և օգտաւէտ է մեզ: Եւ ի վերայ այսր՝ գրեաց զանցսն ներկայիս, թէ խանն մեր յետս դարձոյց զպարգևսն Արքային, նոյնպէս և Խօյայ խանն , և ի վերայ այսց՝ զգռգռումն Օսմանցւոց ի պատերազմ, և զայլս ըստ սմին: Եդաւ ի մեծ թղթոջն սորին որ ի վերն է, և յղեցաւ առ Նազարէթն տալ նմա: Այլ յանձեռնհասութենէ՝ հեռի գրեցան ի միմեանց :
       Թուղթ ևս առ պարոն Գէորգն գրեաց ի Կարս, ի պատասխանի թղթոցն՝ զոր ընդ Աղային յառաջ և ընդ Ղօշավանցի Ստեփանին նոր գրեալ էր: Եւ զամենայն վերոյգրեցեալ թուղթսն ի միում պահարանոջ ի ձեռն Առաքելին Մուրտիկեանց գրեցեալ՝ յղեաց առ սա՝ հասուցանել առ նա շուտով: Եւ շնորհակալութիւն վասն որդիութեանցն, զոր միշտ առնէր առ մեզ: Որ և այժմ զչրայս և զկողացու տախտակս յղեալ էր առ մեզ ի ձեռն Ստեփանին ի Ղօշավանիցն, ուր ի վաղուց առեալ և ժողովեալ կային, և կայր դեռ ևս: Ծանոյց և զգալն Նօման աղային, և լաւ շահիլն աստ ի մէնջ, և որպէս վերադառնալն աստի: Եւ զերկուս նամազի թաղիսն զորս խնդրեալ էր Աֆանտին վասն սարասկեարին՝ (որպէս ասացաւ յամսոյս ԺԵ ), առնուլ ետ սրբազան վեհն յԵրևանու, և յղեաց այժմ առ Աֆանտին ընդ որդւոյն, զոր ծանոյց սմա, և գրեաց թէ եթէ զգինն հարցցէ Աֆանտին, իւրեան փէշքեաշ է, թող գին չյիշէ: Միայն թէ ի մերս կողմանէ կու յղէ սարասկեարին, ինքն գիտէ, մեք որովհետև սարասկեարին ծանօթութիւն չունէաք, գիր չգրեցաք. իսկ թէ ինքն կու յղէ՝ ևս կամք իւրն է. որպէս կամի այնպէս արասցէ: Եւ թէ այդոցիկ չհաւանիցի, ծանուսջիք զի և՛ս հետևեսցուք, թերևս քան զայդոսիկ լաւն գտցուք: Եւ որպէս ասացաւ ի փետրվարի Զ, որովհետև Ղազարապատն յամենայնի հնացեալ էր, և սրբազան վեհն կամէր նոր նորոգել՝ մանաւանդ՝ ի վերայ տանեացն՝ հաւասար վերին բալախանային՝ այլ ևս աւելի շինուածս շինել տալ՝ զի բազմասցին տեղիք հիւրիցն: Այլ սակայն՝ փայտ սակաւ ունէաք, զի յանցեալ ամին՝ Մօլլաղարայ անուամբ տաճիկ ոմն Կաղզուանցի՝ որ միշտ փայտ բերէր աստ, միջնորդութեամբ վաթսուն թուման փող էառ ի մէնջ՝ զի վեցհարիւր փայտ բերցէ. Ժ թուման ևս յառաջագոյն դաւաճանութեամբ էառ ի մէնջ, յետոյ իբրու զղջացեալ՝ յանձն էառ ԱՃ փայտ ևս վասն այն բերել, որ լինի ԷՃ փայտ, զորս յաշնանն պարտ էր բերել: Այլ ըստ կոչման անուանն սևերես եղեալ՝ չեբեր: Վասնորոյ՝ գրեաց այժմ սրբազան վեհն Գէորգին՝ զի գտցէ զնա , և հարկեսցէ շուտով փայտ հասուցանել մեզ: Եւ թէ նա չբերցէ, ինքն զհնար իմն գտցէ, զի ԱՃ փայտ գոնեայ՝ յայս ամառանս առ մեզ հասուսցէ վասն շինութեան Ղազարապատին՝ դիւրին իմն կերպիւ: Եւ որովհետև զսրբալոյս Մեռոն օրհնելոց էր սրբազան վեհն՝ որպէս ասացաք, վասնորոյ՝ գրել ետ առ սա զպատուական և զնոր իւղ ձիթենւոյ յղել աստ, մինչև ցնոր կիւրակէն: Փուսուլայ ևս գրեաց առ սա՝ սակս գալոյ և գնալոյ Նօման Աղային, և որպիսաբար ի մէնջ շահելոյն, և թէ զի՞նչ անցք անցին մինչ գնաց առ մեր իշխօղն, (որպէս ի վերն ի փուսուլայոջ մահտեսի Գրիգորին ասացաւ ). զորս և սմա գրեաց ամենայն պարագայիւքն երկարապէս: Ապա ասէ՝ խօսեաց ընդ ազիզ բարեկամին մերոյ դօլվաթու Աֆանտուն, տե՛ս զի՞նչ ասէ սակս այսր. յառնե՞ն ի պատերազմ ընդ սոսա, թէ ո՛չ: Եւ թէ իցէ՝ զի այնպէս լիցի, վասն մեր զի՞նչ հոգս է առնելոց, և զի՞նչ և ասիցէ, և որպէս և լինիցի, յօրէ յօր ծանուսցէ ինքեան . և զայլս ըստ սմին առ ասյ: Եւ վասն վերոյգրեցեալ թաղեացն՝ կրկին և ա՛ստ գրեաց զնոյնս՝ որ ինչ ի վերն: Ընդ վերոյգրեցեալ մեծ պահարանին Կարնոյ ի մի պահարան եդեալ յղեաց առ սա որպէս ի վերն ևս ասացաւ ընդ Ստեփանին: Թուղթ ևս առ Ղօշավանից առաջնորդ Կարապետ վարդապետն գրեաց ի պատասխանի թղթոյն, որ այժմ ի յԱխլցխայու՝ (ուր է՛ր մինչև ցարդ, որպէս ի դեկտեմբերի ԻԵ և ի վերոյսն ասացաւ, որ և ի վիճակսն ևս շրջագայեալ էր ) եկեալ մտեալ էր ի Կարս, և զանցս և զորպիսութիւնս Ախլցխայու՝ և թէ ինքն զի՞նչ էր արարեալ անդ՝ գրեալ էր առ սրբազան վեհն: Զի կերպիւ ինչ իբրու ի ներքոյ հնազանդութեան ածեալ զնոսա առեալ էր զպտուղ առաջնորդութեանն և ելեալ, որ ո՛չ էր կատարեալ իմն հնազանդութիւն, այլ թերի և առերես: Եւ զի այժմ ընդ Ղօշավանցի Ստեփանին զպանիր և զձիթապտուղս էր յղեալ, և յամենայն կողմանէ զհարազատութեան նշանս ցուցեալ, գրեաց զշնորհակալութիւնս: Եւ զայլ բանս սակաւանիւթս: Փուսուլայ ևս գրեաց առ սա, մեղադրելով՝ թէ զի՞նչ է մեծամեծ երդուելդ թէ ես այսպէս հարազատ եմ և քո եմ, ես միանգամ միամտեալ եմ ի քէն՝ և հաւատացեալ՝ դու զի՞նչ մտածես որ այդպէս գրես: Եւ զի դրամ տայր սրբոյ Աթոռոյս ի կողմանէ առաջնորդական տալեացն մեզ. և գրեալ էր՝ զի ում և գրեսցէ՝ նմա տացէ, գրել ետ Մկրտիչ վարդապետին, զի պահեսցէ առ ինքն, և որպէս գրեսցէ՝ այնպէս արասցէ: Եւ զոր ինչ առ Գէորգն գրեաց վասն փայտի և զէթեաղւոյ՝ զնոյնս և սմա՛ գրեաց. մուղայէթ լինիլ և հոգալ տալ: Նոյնպէս և զորպիսութիւնս գալոյ և գնալոյ Նօման բէկին, հարկելով՝ զորպիսութիւնս զոր ինչ սակս այսր եղելութեան և սակս պատերազմին լսիցէ: Զայս ուրոյն ետուք Ստեփանին տալ նմա: Թուղթ ևս առ Իբրահիմ Աֆանտին, ի պատասխանի թղթոյն՝ զոր ընդ որդւոյն իւրոյ Աղային գեալ էր, թէ զգալդ լուեալ ուրախացաք, զի դարձեալ էր ի Կարնոյ ի Կարս: Զի մինչև ցարդ դեռ ի Կարին էր, (որպէս յամսոյս ԺԵ և ի վերոյսն ասացեալ է ): Վասն գալստեան աստ և դառնալոյ որդւոյն ոչինչ երկար բանս գրեաց, այլ թէ՝ ահա ինքն իսկ պատմելոց է բերանով: Շնորհակալելով զբարեկամութենէն և զխնամոցն որ առ մեզ, և խնդիր զնոյնս միշտ ունիլ: Եւ վասն վերոյիշեցեալ Բ նամազի թաղեացն որք ձեռամբ որդւոյն յղեցան, գրեաց թէ՝ եթէ քան զայդոսիկ ևս լաւն լինիլ կամիցիս, ծանո՛ մեզ՝ զի ճարեալ յղեսցուք: Եւայլ առ այսոսիկ բանք: Զայս որդին իւր տարաւ: Ընդ որում ել և Ղօշավանցի Ստեփանն ի մարտ ԻԹ:
      
       Ի Կարս առ Գէորգն, զի յղեսցէ գյղեալսն ի Կարնոյ:
      
       Յետ գրելոյն և պահարանելոյն մերոյ զվերոյգրեալ գրեանսն՝ մինչդեռ աստ էին տանօղքն, և ելանել կամէին, ժամանեաց փայեակ մի ի Կարնոյ, ընդ որում յղեալ էր Մուրտիկեանց Առաքելն զգրեանսն՝ յինքենէ և յայլ տեղեաց, զորև ինքն իսկ յղեալ էր: Ընդ որում յղեալ էր նաև զիւրեանց հաշուից դաւթարն, զոր քանիցս յղել պոստանայր. (որպէս ահա ի վերդ ի թղթոջ նորին ասացեալ է ): Եւ որ ինչ դրամ մնացեալ էի ի վերայ իւրեանց ի հին հաշուէն, զայն ևս յղեալ էր ի Կարս առ Գէորգն, հասուցանել առ մեզ: Իսկ ի գալ փայեկին ի վերայ Կարսայ՝ տուեալ էր նմա և Գէորգն զթուղթ առ սրբազան վեհն. ըր ընդ այլ բանից գրէր և զայլ՝ զի մարդ յղեալ բերել տացէ աստ զԱռաքելի յղեալ ամանաթն: Վասն որոյ՝ զթուանկչիս ետ յղել անդ սրբազան վեհն, և զթուղթ գրեաց առ Գէորգն՝ յղել շուտով զայն ամանաթն: Եւ զի՝ Սեբաստիոյ նոր առաջնորդ՝ (որոյ անունն էր Յակոբ ), գայր ի ձեռնադրիլ աստ եպիսկոպոս, և քամի մի ուխտաւորք ևս գոյին ընդ նմա, զոր գրեալ էր Գէորգն: Ուստի գրեաց զնոսա ևս յղել: Եւ զոր ինչ յերեկ ընդ Նօման աղային և Ղօշավանցի Ստեփանին գրեալ էր, ծանոյց նմա: Եւ էհարց՝ թէ շուտո՞վ արդեօք յղէ զզէթեաղին՝ զոր վասն սրբալոյս Մեռոնին խնդրեցաք, և զԱՃ գրեանսն: Եւ զի Իբրահիմ Աֆանտին որ ի վերդ յիշի, յառաջ մինչ ի Կարին գնաց, տուեալ էր անդ զհաշիւ առաջնոյ սարասկեարին և գրեալ ի Պօլիս: Իսկ այժմոյս՝ յետ ելանելոյն նորա ի Կարնոյ՝ նոր ֆարման էր եկեալ առ նոր սարասկեար Հաճալի փաշայն, զի զհաշիւն նորին նորապէս տեսցէ ընդ Իբրահիմ Աֆանտուն: Ուստի՝ և նա թաթար էր յղեալ առ նա ի Կարս, և խնդրեալ էր երթալ վերստին ի Կարին առ ինքն, և տեսանել ընդ ինքեան զհաշիւն հնոյ սարասկեարին ի նորոյ: Եւ նա երթալոց էր, զոր գրէր Գէորգն: Ուստի՝ գրեաց սրբազան վեհն, զի զերբ երթալն նորին գրեսցէ ինքեան: Եւ թէ սակս յետս դառնալոյն աստի Նօման աղային զի՞նչ ասեն անդ, և վասն պառերազմին զի՞նչ ձայն ելանէ, ծանուսցէ՛ ինքեան: Իսկ զպատասխանիս ի Կարնոյ եկեալ թղթոցն, և իւրոյն լիապէս, խոստացաւ յետոյ գրել: Ելին թուանկչիքն ի մարտ Լ: