Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Մաղզբերդ առ Եազուպ փաշայի որդի մահտեսի բէկն՝ ի պատասխանի թղթոյն, զոր յատուկ մարդով յղեալ էր աստ, որ էր գանգատ զՂօշավանից վէքիլ Պօղոս վարդապետէն, յորմէ զգուեալ էր, և խնդրէր բերել տալ աստ զնա: Եւ սրբազան վեհնիբր առ ի շահել զնա, զթուղթ մի գրեցոյց առ նա Մկրտիչ վարդապետին, թէ ե՛լ և ե՛կ աստ, զոր ծանոյց սմա: Եւ զի այժմ զթուղթ մի ևս առ Ղօշավանից առաջնորդ Կարապետ վարդապետն գրեցոյց գալ աստ վասն հարկաւորութեան իմիք, (որ ի կողմանցն Ախլցխայու դարձեալ էր անդ, որպէս ի մարտի ԻԹ ևս ասացաւ ): Ուստի Պօղոս վարդապետին գրեցոյց ընդ նմա գնալ: Եւ ի սորին կողմանէ զշահեցողական բանս գրեաց Ալիբէկին, և ընդ նորին մարդոյբն յղեաց առ նա ի ապրիլ Բ: