Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ զի վաղուց հետէ էր՝ որ ի կողմունսն Քրտստանու ոչ յղէր սրբազան վեհն զժողովարարս իւղի և պանրի, վասնորոյ՝ յղեաց այժմ զերկուս ժողովարարս, զԿարբեցի ծեր Աւետիս վարդապետն ի Բայազիտ և ի Դիատին. և զՆորաշինկեցի Մկրտիչ վարդապետն ի յԱլաշկերտ՝ ի Խամուր՝ ի Նահիա, ի Բատնոց, և ի Մանազկերտ: Որոց և ետ ըստ սովորութեան զկոնդակս, յորս և յիշեաց վասն շինութեանցն սրբոյ Աթոռոյս և եկեղեցւոյ սեանն, և այլ շինարարութեանցն, յորդորելով առատութեամբ տալ՝ զի անցելոց ամաց թերին ևս լցցի: Թուղթ ևս առ Իւչքիլիսայի առաջնորդ Զաքարիա վարդապետն գրեաց: Որ քանիցս անգամ գրեցուցանէր այլոց՝ և ինքն ևս գրէր առ սրբազան վեհն, թէ գիր գրեա՛ փաշային, որ զիս մուրախաս առնէ, գամ յԱթոռդ: Եւ զի ի վաղուց նեղասրտեալ էր ի վերայ նորա սրբազան վեհն, վասն անցիցն՝ որ ընդ նուիրակ Գալուստ վարդապետին, որոյ աղագաւ և զթուղթ ո՛չ գրէր առ նա ի յերկար ժամանակս: Ուստի՝ այս ևս եղև առիթ նեղասրտութեան, և այլ չգրեաց առ նա զթուղթ: Իսկ այժմ զի հարկ էր գրել առ նա ևս թուղթ, վասնորոյ՝ փոքր ինչ ևս նախատինք գրեաց նմա թէ՝ զի՞նչ է այդ՝ զոր գրես դու ինձ, և այլոց ևս գրեցուցանես, թէ փաշային գրեա՛ որ զիս մուրախաս առնէ՝ և եկից յայդր, դու ո՛չ կալանաւոր ես, և ոչ ի վերայ մարմնական գործոց փաշային, զի գրեցից մուրախաս առնել զքեզ. դու թէ գալ կամիս ,, ե՛կ. այլ փաշային գրել զի՞նչ է. ո՛չ այլ ինչ կամիս առնել այդու, եթէ ոչ զչար իմն սովորութիւն, մանաւանդ թէ՝ վասն քոյ զոտնակապ իմն սահմանել: Զի թերևս հարկ իմն դիպիցի քեզ գալ աստ՝ կամ երթալ յայլուր, զայդ չար սովորութիւնդ ընդէ՞ր սահմանես, զի առանց մուրախաս լինելոյ ելանել չկարիցես, դու ե՞րբ եկիր որ նա զքեզ արգելեաց, եթէ կամիս գալ, ե՛կ, և յորժամ նա չթողուցու, ես յայնժամ գրեցից նմա թէ՝ ընդէ՞ր արգելուս զդա յա՛ռ մեզ գալոյ: Մանաւանդ թէ՝ այժմ ոչ փաշայն է յայդր, և ոչ Թօփրախղալայու բէկն. (զի Կարնոյ սարասկեարն խնդրեալ և տարեալ էր առ ինքն ) եթէ գալ կամիս՝ ե՛կ: Ապա և վասն ժողովարարացն զյանձնարարութիւնս գրեաց: Եւ որպէս ի վերն յիշեցաւ յամսոյս ԺԹ վասն շինման խախտեալ սեան եկեղեցւոյն և այլ հարկաւոր շինութեանց, զայնս գրեաց և առ սա, և պատուիրեաց, զի լաւապէս ձեռնտուութիւնս արարեալ ժողովրդոցն՝ առատապէս ժողովել տացէ զիւղ՝ զպանիր, և մատաղացուս, և փութով աստ հասուսցէ ի ձեռնտուութիւն շինութեանցն: Եթէ կամիս ասէ պարտավճար լինիլ (ըստ որում մինչև ցարդ զզուեցուցեալ էր ) ապա՝ լաւապէս ձեռնտուութիւնս արասցես ժողովարարացդ՝ ի յօգնութիւն մեզ: Զայս Մկրտիչ վարդապետին ետուք տանիլ տալ նմա: Իսկ վասն Աւետիս վարդապետին, առ տէր Վահանն միայն գրել ետ սրբազան վեհն զյանձնարարութիւնս սպասաւորին իւրոյ Մկրտիչ վարդապետին: Թուղթ ևս առ Երնջակու սուրբ Կարապետի առաջնորդ Կարապետ վարդապետն գրեաց սրբազան վեհն ի պատասխանի ի թղթոյն իւրոյ: Որ ի վաղուց հետէ՝ խնդրէր ի մէնջ զդրամս, յորմէ հետէ Մեսրօպ և Պետրոս վարդապետքն գնացին անդ նուիրակ: Զոր և այժմ գրեալ էր սրբազան վեհին, նաև տեղապահին ևս: Որում հետաքրքիր լեալ սրբազան վեհին, ետես զի սուտ էր, և դրամ ինչ ոչ էաք տալոյ նմա: Ուստի՝ ասաց երկուց Մկրտիչ վարդապետացն , այսինքն՝ տեղապահին, և իւր սպասաւորին, երկարօրէն գրել նմա, և ծանուցանել զստութիւնն: Իսկ ինքն այսքան միայն գրեաց թէ՝ ի նոցին թղթոյն իմանալոց ևս: Բայց ի վաղուց հետէ գքյին սմա առ մեզ դրամք, զորս վասն վանից սորին սրբոյ Կարապետին յղեալ էին յայլուստ՝ որք հասեալ էին առ սրբազան վեհն: Որք էին, ԱՃԾ ղռուշ ի Ֆիլիպէու, զոր Կարապետ ոմն էր կտակեալ. և ԱՃ ղռուշ ի Վարատու, զոր Գրիգոր ոմն էր կտակեալ:
       Իսկ և՝ սորին վանից միաբան և ժողովարար Ստեփաննոս վարդապետն որ ի Զմիւռին վախճանեալ էր, և գրեալ էր անտի տեղւոյն նուիրակ և առաջնորդ Ղուկաս վարդապետն զորպիսութենէ մահուան և կայից նորին, զոր գրեաց սրբազան վեհն աստ հասուցանել՝ զայն եբերընդ իւր Ղուկաս վարդապետն. զոր մեծաւ տաժանմամբ հաղիւ էր կարացեալ խլել ի ձեռաց տեղւոյ իշխողացն ր բէյթալ մալջուն, ի ձեռն բէրաթին, զոր ունէր ի ձեռին: Յորմէ ԱՃ ղռուշ այժմ ընդ վերոյգրեալ դրամոցն հասոյց սմա ի Բայազիտ, զի գրել ետ առ տէր Վահանն տալ նմա: Իսկ այս վերոգրեալ Գ ղալամ դրամքս էին ԳՃԾ ղռուշ, այլ սրբազան վեհն ՀԵ ղռուշ ետ նմա յառաջ ի գալն ի սուրբ Աթոռս, իսկ այժմ զայն ի յԳՃԾ ղռուշէն հանեալ, գրել ետ առ տէր Վահանն, զի ԲՃՀԵ ղռուշն տացէ նմա, զոր և ի սոյն թղթոջ ծանոյց նմա, զի առնուցու ի տէր Վահանէն: Կամեցեալ էր սա ի Բայազիտ գալ, և ի Խօյ տկարացեալ, անտի էր գրեալ զայսոսիկ: Թուղթ ևս առ Տաթևու առաջնորդ Յակոբ վարդապետն գրեաց, ի պատասխանի ի փետրվարի ԺԵ գրեալ թղթոյն: Որ զերկուս կոնդակս խնդրէր, զի յղեսցէ առ ժողովուրդսն իւրեանց Յովակիմ և Յովսէփ վարդապետսն, որք էին ի Հաշտարխան և յՈւռումէլի: (որք ի մարտի ԻԹ և յապրիլի ԺԹ յիշեցան ) Զի լիցի նոցա ասէ հաստատութիւն ի գործսն իւրեանց, քանզի՝ թերևս լուեալ զմահ Աբրահամ վարդապետին, այլ ոչ տացեն նոցա ժողովուրդքն զարդիւնս: Առ որ գրեաց սրբազան վեհն թէ՝ Հաշտարխանու ժողովուրդքն գոլով ի մէջ նեղութեան և աղքատութեան վասն նաւաբեկութեանն ղիպելոյ, գրեալ էին մեզ առաջնորդն և իշխանք տեղւոյն, թէ ժամանակ ինչ մի՛ յղեր յայս կողմս զժողովարար: (որպէս ասացաւ յամսոյս ԺԹ, ի թղթոջ Յովսէփ վարդապետին ): Ուստի ասէ՝ Յովակիմ վարդապետին այլ չէ պիտոյ կոնդակ, զի գնացեալ անդ դատարկ նստելոց է, որպէս և Ագուլեաց ժողովարարն ևս նստի անդ դատարկ: Աբրահամ վարդապետին ևս գրեալ է ասէ Յովսէփ վարդապետն զայս անցքս, որպէս գրէ մեզ՝ ի հարկէ առ քեզ է հասանելոց սոյն թուղթն և իմանալոց ես: Իսկ վասն միւս ժողովարար Յովսէփ վարդապետին, ես գրեալ եմ ասէ առ նուիրակսն մեր յերկիրն Օսմանցւոց, զի ուր և դիպեսցի, մուղայէթ լիցին: Զոր յաստ գալդ ևս իմանալոց ես ասէ, քանզի՝ կամէր գալ և եպիսկոպոս ձեռնադրիլ ի վերայ նոյն վիճակին: Իսկ և գրէր թէ՝ ես Բ ամսով յառաջ ի վիճակսն էի ելեալ, և Աբրահամ վարդապետն ի հիւանդութենէն ծանրացեալ, կոչեալ էր զՄէլիք և զքէդխուտայս երկրիս, և առաջի նոցա կտակ արարեալ. և սրբոյ Աթոռոյդ թէ գիրք՝ թէ շոր՝ և թէ այլ ինչ, զամենն բօղչայ կապեալ և կնքեալ, զոր ետու Մեսրօպին ի բերել յայդր, և զկտակն ինքն էր տուեալ Մեսրօպին՝ զոր եբեր առ սրբութիւնդ: Իսկ թէ զի՞նչ է յայդր յղելն, ոչ գիտեմ, նմանապէս և զոր ինչ կտակ արարեալ է՝ ամենևին անտեղեակ եմ: Իսկ մեք աստ տեղեկացաք, զի նա թէ ի ժամ կտակարարութեանն և թէ ի ժամ վախճանին՝ ա՛նդ էր լեալ. և զոր ինչ Աբրահամ վարդապետն վասն սրբոյ Աթոռոյս կտակեալ էր, զայնս նա՛ էր եդեալ ի բօղչայն, և կնքեալ՝ և աստ յղեալ: Ուստի՝ վասն անտեղեակ ցուցանելոյն զինքն այսց, գրեաց նմա սրբազան վեհն զյանդիմանութիւն: Ընդ որս և զայս , թէ զի՞նչ է աստ յղելն, որ այդքան մեծացուցանելով գրես՝ և անգիտանաս. քանի մի կտոր գիրք, և կողոպուտք, (որպէս և ի մարտի ԻԹ ասացաւ ). և Ա մատանի, որ ոչինչ էր, այն պարտ էր լինիլ նորա մատանին: Իսկ վասն աստ յղեալ կտակագրին գրեաց թէ՝ ի նմա ոչինչ գոյր գրեալ վասն սրբոյ Աթոռոյս, միայն թէ՝ Բ թամասուկ էր յղեալ առ մեզ, և Ա թամասուկ ևս գրեալ էր թէ՝ ի Պօլիս առ Գէորգն է , այս Գ թամասուկիցս դրամն իբրու սրբոյ Աթոռոյս էր կտակեալ՝ զի մեք առցուք: Որոց զորպիսութիւնսն թէպէտ և դու գիտես ասէ, բայց որովհետև անգիտանաս, գրեսցուք զի գիտասցես: Որ և գրեաց զորպիսութիւնս և զորքանութիւնս այն թամասուկիցն, և թէ ո՞րպիսի անձանց վերայ է դրամն, (որ գրեցաւ ի մարտի ԻԹ ): Եւ զի երկու թամասուկից դրամոցն ամենևին յոյս որ գոյր առնլոյ, զորս և ինքն Աբրահամ վարդապետն ի կենդանութեան շատ ջանացեալ՝ և չէր կարացեալ առնուլ. վասնորոյ՝ գրեաց թէ՝ եթէ գիտիցէիք թէ՝ այսց թէմէսուկիցս դրամքն ելանելոյ են, կարծեմ թէ՝ ոչ կտակէիք Աթոռոյս: Բայց այս Գ թամասուկիցս դրամքն դեռ սակաւ իմն ինչ են (ացլը . ) իսկ մեք գիտեմք զնա թէ ո՞րքան ունէր կարողութիւն, ապա ո՞ւր է նորին դրամն: Եթէ ասիցես թէ ո՛չ գիտեմ, զո՛ւր է ասէ. զի ի հարկէ կամ յայդր է. և կամ ուր և է՝ գիտես զտեղին, և մեզ ցուցանել պարտիս, զի ամենայն գոյք նորին սրբոյ Աթոռոյս են. զի սորին շնորհօքն ստացաւ զայնս ի գործս սորին: ԽԲ տարւոյ միաբան էր սրբոյ Աթոռոյս, մի՞թէ Բ տարի յորիշ տեղիս առաջնորդութիւն առնելով այնքան օտարացաւ աստի, որ դրամն նորին յայլ տեղիս մսխիցի, զի այդ ո՞ր իրաւունք է ասէ , թէ ի մանկութենէ ի սուրբ Աթոռոջս մնացեալ՝ սորին անուամբն ինչք ժողովէ, յետոյ դուք տանիք ցաւագար մարմնով յայդր, և ի մէջ Բ ամաց վախճանիցի, և այնքանամեայ վաստակն յայդր մնասցէ, ուրեմն վասն կայի՛ց դորա տարայք դուք զդա յայդր առաջնորդ: Արդ՝ սրբոյ Աթոռոյս են ասէ բոլոր գոյք նորին, և եթէ այդ վանիցդ և թէ այլոց՝ ես պարտ եմ բաժին հանել, եթէ կտակ ունիցի և եթէ չունիցի. և ո՛չ թէ աստ և անդ մնասցէ բեմուննաթ՝ և թարց մերոյս գիտութեան: Ապա պատուէր՝ թէ զոր ինչ յայդր ունի և զոր ինչ յայլուր, ստուգիւ գրեսցես մեզ. ահա առ ի փորձել զհաւատարմութիւնդ գրեցի ասէ: Իսկ զքըսրեղէնսն և զամենայն վէջէղէնսն թողցուք ասէ աստանօր, միայն ասասցուք զգրեանսն, որոց յայդր մնալն ամենևին անպատկանք են, և ընդ վայր կորնչին ասէ: Գ սնտուկ ի լի գիրք է ասէ, որոց զորն է սրբոյ Աթոռոյս է ստացեալ աստ, և զորն սորին արդեամբքն յայլուր, որք ամենքն սրբոյ Աթոռոյս են ասէ. և աստ մնալ վայել են: Ուրեմն՝ ի գալդ ասէ՝ բե՛ր աստ ընդ քեզ զգրչեայ գլխաւոր գրեանսն. իսկ զտպեալսն մի բերեր. սրբոյ վանիցդ լիցին: Եւ յոյժ հարկ առ այս՝ զի թարց պակասութեան բերցէ: Զի ունիմ ասէ զդաւթարն, և գիտեմ զորքանն: Եւ վասնայսորիկ այժմ շուտով գրեցի, զի ի գալդ՝ բերցես ընդ քեզ: Եւ զայլ երկարապէսն ի գալդ իմանալոց ես ասէ: Այժմ զայսքանս ի սիրոյ հարկեցեալ գրեցի: Զայս Բ թուղթս յղել ետ սրբազան վեհն ի Բայազիտ առ տէր Վահանն զի հասուսցէ ի տեղիսն: Ելին ժողովուրդքն ի յապրիլ ԻԵ: