Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Թիֆլիզու առաջնորդ Յովաննէս վարդապետն, յանդիմանութիւն նմին, որ զարամբի կին մի տուեալ էր առն, այրն աստ գոլով՝ որոյ անունն էր Գէլօ. խարճի ևս էր յղեալ կնոջն Ա թուման: Եւ ի հասանիլն անդ դրամոյն, տանօղն տեսեալ էր՝ զի նոր պսակել կամին ընդ առն միում: Ուստի՝ ասացեալ էր անդ՝ թէ դորին այրն կենդանի է, և զդրամն ևս տուեալ էր կնոջն, որ և լսեցուցեալ էր զայս ձայնս անդ՝ թէ առաջնորդին , թէ պսակողին, և թէ այլոց: Այլ Ստեփան ոմն, որ է եղբայր միրշքեար Աղային, ԺԵՌ ԴՆ դրամ տարեալ առ առաջնորդն՝ ասացեալ էր նմա՝ թէ դու մի՛ խօսիր, թող զինչ կամին առնեն: (որպէս և լսէաք այժմ յառնէ կնոջն ): Ուստի պսակեալ էին համարձակ: Վասնորոյ գրեաց՝ սրբազան վեհն զի զայն կինն տացէ դարձեալ առն իւրում Գէլօյին, և զայն ԺԵՌ ԴՆն զոր առեալ է՝ տացէ սոյն առ նա և այլ բազում սաստ առ այս, թէ դու զայդ զիա՞րդ իշխեցեր առնել: Տուաք զայս նոյն Գէլօյին, որ ել ի մայիս Ժ: