Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Պօլսոյ՝ ի Կարնոյ և յայլ յիշեցեալ տեղեացն թուղթք ժամանեցին առ սրբազան վեհն, որոց պատասխանիքն գրին ահա ի ստորև: Զի ի մարտի ԼԱ որ գրեաց սրբազան վեհն ի Խարբերդ թէ՝ եթէ առաջնորդն ձեր ունի զհաւաստիութիւն իմն, թող ծանուսցէ մեզ. այժմոյս առաջնորդն նոցին Աբրահամ վարդապետն գրեալ էր զթուղթ մեղայական առ սրբազան վեհն, և յանձն էր առեալ զմեղանս իւր՝ որ մինչև ցայժմ զյատուկ ծառայութիւն ինչ ո՛չ էր ցուցեալ առ սրբազան վեհն, և առ սուրբ Աթոռս: Ապա ցուցեալ էր զհաւաստութիւն եպիսկոպոսութեան իւրոյ՝ որ լեալ էր այսպէս: Զի ի յետին ամի Հայրապետութեանտեառն Ղազարու սրբազան կաթուղիկոսիկ եկեալ էր նա ի սուրբ Աթոռս ի ձեռնադրիլ ի նմանէ եպիսկոպոս: Եւ նա յօժարեալ էր ձեռնադրել զնա, որ և ժամադրեալ էր նմա, զի յաւուր տօնի օծմանն իւրոյ զնա ձեռնադրեսցէ, այսինքն՝ ի Սահակայ կիւրակէին՝ որ ի բարեկենդանսն է: Եւ ի նոյն աւուրսն, ժանտ և անօրէն բռնաւոր ոմն այս երկրացի Մահմատ խան անուամբ, եկեալ էր ի վերայ բերդին Երևանու՝ զօրօք Աղուան Ազատխան կոչեցեալ մեծ բռնաւորին, որ յետ անցման Նատր շահ կոչեցելոյն և իւրոցն, բռնացեալ ունէր ընդ ձեռամբ զբոլոր Ատրպատական, և զայլ կողմունս: Յորոյ ահէն փախուցեալ Ղազարու կաթուղիկոսին ի Քանաքեռ երթալ ի Վրացտուն , դարձեալ փոշիմանեալ էր, և դարձ արարեալ էր ի սուրբ Աթոռս, և աստի դարձեալ փախուցեալ ի Կողբ, և մնացեալ անդ աւուրս ինչ, դարձեալ էր ի սուրբ Աթոռս հիւանդագին, որ և վախճանն իսկ ժամանեալ էր լուսահոգւոյն , և թաղեցեալ էև փառաւորութեամբ: Զայս ամենայն գրէր յիշեալ Աբրահամ վարդապետն ի մէջ մեղայականին, որ և այսպէս իսկ էր լեալ: Ապա ասէ՝ ես իբրև մնացի առանց ձեռնադրութեան կացեալ ի սուրբ Աթոռոջդ ամիսն երիս, ինդրեցի ապա զհրաման ի գլխաւոր միաբանիցն սրբոյ Աթոռոյդ՝ երթալ իտեղի իմ: Իսկ նոքա հրաման ետուն ինձ ասէ՝ երթալ ի յԱղթամար ձեռնադրիլ: (Եւ զայս վասն այն են արարեալ, զի յԱղթամարու Նիկողայոս կաթուղիկոսն բերեալ է յառաջ ի սուրբ Աթուռս Ղազար կաթուղիկոսն, և արարեալ ընդ իշխանութեամբ և հրամանաւ սրբոյ Աթոռոյս: Ուստի իբր սրբոյ Աթոռոյս զնա գիտելով զայս արարեալ էին ): Որ և գրեցին ասէ Նիկողայոս կաթուղիկոսին Աղթամարու, թէ այդ խղճալի Աբրահամ վարդապետդ նեղութիւն շատ կրեաց և վերջապէս այսպիսւոյ անյաջողութեան դիպեցաւ, ձեռնադրեա՛ զդա ի վերայ Խարբերդու՝ մերովս դիտութեամբ: Գրեցին նաև ասէ առ Կտուց անապատի առաջնորդ Կարապետ վարդապետն յղել զիս ի յԱղթամար՝ առ ի ձեռնագրիլ: Եւ զայս առնօղ եպիսկոպոսունքն էին ասէ՝ մեծ Յովսէփ վարդապետն, ժամօրհնօղ Յակոբ վարդապետն, վարժապետ Ազարիա վարդապետն , Խաչակիր Պետրոս վարդապետն, և այլք: Որ և գնացեալ ձեռնագրեցայ ասէ, և եկի ի վիճակս իմ, և յետոյ մինչ Մինաս կաթուղիկոսն նստաւ ասէ, գրեաց առ իս զթուղթ օրհնութեան: Յղեալ էր զօրինակն վկայականին, զոր տուեալ էր նմա Նիկողայոս կաթուղիկոսն, յորում յայտնեալ էր նա թէ ըստ հրամանի գլխաւոր եպիսկոպոսացն սրբոյ Էջմիածնի ձեռնադրեցի զսա ի վերայ Խարբերդու: Եւ զնոյն վկայականն տեսեալ և կնքեալ էին ոմանք ի նուիրակացն սրբոյ Աթոռոյս, այսինքն՝ Ղափանցի Գէորգ վարդապետն , Բաղիշեցի Յովհաննէս վարդապետն Տրմփ կոչեցեալ: Եւ մեր նոր նուիրակ Ղազար վարդապետն ևս, (որ ի յուլիսի ելն յիշեցաւ ) ըստ հրամանի սրբազան վեհին որ գրեցաւ առ նա ի յուլիսի ելն և այլ յառաջ, գնացեալ էր ի Խարբերդ, և զնոյն վկայականն տեսեալ՝ ինքն ևս կնքեալ էր նման միւս նուիրակացն, և զօրինակն ևս էր կնքեալ ինքն, և Մուրտիկեան մահտեսի Փիլիպպոսն, և յղեալ էին առ սրբազան վեհն: Եւ գրէին երկոքեանն ևս յոյժ պաղատանօք, թէ յոյժ ծեր և անկար է, որ ի սուրբ Աթոռդ գալ ո՛չ կարէ, ներեա՛ սմա, և գրեա զթուղթ առաջնորդութեան, և հրաման տուր եպիսկոպոսութեան: Զսոյն աղերսանս ինքն Աբրահամ վարդապետն ևս էր գրեալ ի մեղայական թղթոջն, և խոստանայր յայսմ հետէ ծառայել հարազատութեամբ սրբոյ Աթոռոյս, որ և այժմ զաջահամբոյն ինչ և զերկու ջորի տուեալ էր և խոստանայր ևս յամենայն ամի մինչ կենդանի է զաջահամբոյրս: Եւ զի այսպէս եղև որպէս գրեցաք, և միամտեցաւ սրբազան վեհն թէ եպիսկոպոս է, վասնորոյ՝ զառաջնորդական կոնդակ գրեաց վասն նորա սրբազան վեհմ, ի վերայ բոլոր թեմից վանիցն նորին, որ յանուն սրբոյն Աբդլմսեհի: Յորում և յիշեցոյց ժողովրդեանն թէ մեք վասն երից իրաց էաք բարկացեալ ի վերայ ձեր առաջնորդիդ գլխաւորապէս: Նախ՝ զի ո՛չ ցուցանէր մեզ զստուգութիւն եպիսկոպոսութեան իւրոյ. թէ յիրաւի եպիսկոպոս է, կամ յումմէ՞, և ո՞ւր ձեռնադրեցեալ: Երկրորդ՝ զի չափազանց անկարգութիւն յայդ երկրոջդ լինի, և դա ոչ սանձէ: Երրորդ՝ զի յամառեցաւ յայսչափ ժամանակս, և ոչ եկն ի սուրբ Աթոռս որպէս գրեցաք: Իսկ ըստ որում գրեցաք մեք ձեզ յառաջ, մինչ ըստ խնդրոյ ձերոյ զդա արձակեցաք, թէ զհաւաստիութիւն իմն եթէ ունի դա՝ թող ցուցցէ մեզ: Այժմոյս յղեալ էր դա ասէ զօրինակ վկայականին իւրոյ. սակայն և այդ ասէ մեծ յանցանք է դմա, որ ի վիճակն սրբոյ Աթոռոյս գոլով՝ յԱղթամար է ձեռնադրեցեալ, որ ո՛չ է ըստ կանոնի: Այլ որովհետև ասէ երդմամբ հաւատարմացուցեալ էր, թէ հրամանաւ եպիսկոպոսաց սրբոյ Աթոռոյդ եղև, և ի մէջ վկայականին ևս գրեցեալ էր այս, և զնոյն վկայականն մեր նուիրակունքն ևս տեսեալ և կնքեալ էին, և այժմ ևս մեր նոր նուիրակ Ղազար վարդապետն տեսեալ և գրեալ էր մեզ, վասնորոյ՝ մեք ևս հաւաստացաք , և հրամայեմք դմա ասէ՝ կատարել զգործ եպիսկոպոսութեան, և առաջնորդական իշխանութեամբ հովուել զձեզ: Եւ վասն ի սուրբ Աթոռս չգալոյն ևս ասէ ներեցաք դմա, ըստ որում գրեալ էր մեզ Ղազար վարդապետն աղաչանօք թէ՝ ծեր է ր անկար: Եւ վասն չհասութիւն և օրինազանցութիւն առնելոյն նոցա, սաստիկ պատուէր գրեաց այլ մի ևս առնել: Ըստ մեծի մասին ասէ այդր աղագաւ իսկ բարկացեալ էաք ի վերայ առաջնորդիդ ձերոյ, որ ո՛չ սանձէր: Այժմ ահա պատուիրեմ, զի սանձեսցէ և որ ոք ներհակեսցի, ծանուսցէ մեզ ասէ. զի պատժեսցուք ըստ հոգւոյ և ըստ մարմնոյ: Եւ բազում առ այսոսին պատուէրք:
       Օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն, յերեսմ ՊԾԳ , ՊԾԴ:
       Թուղթ առ նոյն Բէշքիւթիւր կոչեցեալ Աբրահամ վարդապետն գրեաց, ծանուցանելով զլսելն աղերսանացն, և յղելն զկոնդակն, և այլն՝ զոր ինչ ի վերոյ գրեցաք: Բայց թէպէտ յղեալ էիր ասէ զվկայականիդ սաւատն և տեսաք, սակայն և այդու ոչ կարես գտանիլ անպարտ. զի ունիմք մեք զօրինաւոր պատճառս. զի պարտ էր քեզ համբերել ժամանակ ինչ, և ո՛չ շուտափոյթ լինիլ և ձեռնադրիլ ի յԱղթամար: Այլ որովհետև զմեղայ գոչելով ներումն էիր խնդրեալ ասէ, և Ղազար վարդապետն ևս աղաչանօք գրեալ էր, և զանկարութիւնդ ծանուցեալ, մեք ևս ասէ ի ծերութիւնդ խնայելով՝ ներեցաք քեզ հայրաբար: Եւ հարկիւ պատուէր, զի յայսմհետև հարազատութեամբ ծառայեսցէ սրբոյ Աթոռոյս որպէս խոստացեալ է, և չհասից և օրինազանցից սանձօղ լիցի՝ որպէս ի կոնդակոջն գրեցաւ: Եւ ո՛վ ոք ներհակիցի քեզ ասէ՝ ծանո՛ մեզ յանուանէ՝ զի պատժեսցուք: Եւ այլ առ այս պատուէրք: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս նուիրակ Ղազար վարդապետն գրեաց, ի պատասխանի ի յուլիսի Ի և ի ԻԲ գրեալ Բ թղթոցն: Ծանուցանելով զլսելն խնդրանացն իւրոց՝ որ սակս Աբրահամ վարդապետին վերոյիշեցելոյ, և յղեալն զառաջնորդական կոնդակն, և այլ որպէս ասացաւ ի վերոյ: Եւ վասն յանդիմանութեանն զոր գրեաց սմա ի մարտի ԼԱ, գրէր սա այժմ, մահտեսի Փիլիպոսն զայդ թելադրութեամբ և քսութեամբ Բալուայ առաջնորդին է գրեալ. ես նմա կամ այլոց ո՛չ այլ ինչ եմ արարեալ, միայն թէ Թիլոյ վանից առաջնորդն մեռաւ, և ես անդէն էի, նա գնացեալ առանց զիս կոչելոյ թաղեաց, յետոյ ես հոգեբաժին խնդրեցի, զի նա բաց ի յո՛չ տալոյն , զայդ գրգռութիւնդ ևս յարուցեալ է ընդդէմ իմ: Եւ սրբազան վեհն միամտութիւն գրեալ առ նա, շահեաց զնա: Եւ զոր ինչ ի յուլիսի ելն գրեաց՝ այժմ ևս վերակրկնեաց, զի զերկու ղազար ջորիս առեալ յղեսցէ, կամ ինքն տալով զդրամն, և կամ Պետրոս վարդապետի տալեօքն առնուլ, որպէս յայնժամ գրեաց, և զպակասն ինքն տալով, և զոր ինչ յայնժամ գրեաց, պատուիրեաց զամենն կատարել. և զերկու ղաթար ջորին հանդերձ Աբրահամ վարդապետի տուեալ Բ ջորեօքն շուտով յղել : Եւ այլ առ այսոսիկ պատուէրք: Եւ իւր յղեալ դրամոյ մեր հասանելն ևս գրեաց: Թուղթ ևս առ մահտեսի Փիլիպպոսն յԱրապկեր, ի պատասխանի ի յուլիսի ԺԲ գրեալ թղթոյն, ծանուցանելով զկատարելն զխնդրեալն իւր, և յղելն վասն Աբրահամ վարդապետին զկոնդակ: Եւ պատուէր զի զդրամն վերոյիշեալ և զերկու ջորին՝ զոր սա ևս ի կողմանէ Աբրահամ վարդապետին տալ խոստանայր, շուտով մեզ հասուսցէ: Մանաւանդ զջորիսն, զի շատ հարկաւորք են ասէ: Եւ որ Ղազար վարդապետին գրեաց Բ ղաթար ջորի առնուլ և յղել ծանոյց սմա, զի մուղայէթ լեալ՝ յղլ տացէ: Ծանոյց նաև զգրելն Յամթայ առաջնորդին զի ի տեղի իւր տալեան զջորիս յղեսցէ: Եւ գրէր սա թէ՝ մեր Արապկերու քաղաքիս առաջնորդական արդիւնքն ժողովեալ եմք, պիտի քեզ հասուցանեմք. գրեաց թէ չգիտեմ զայդ փորձելով և գիտելո՞վ գրես, թէ միամտութեամբ: մեք բ տարի վէքիլ կարգեցաք յայդր զձեր քահանայսն, մեր գրովն վէքիլ եղեն, և զհազար ղռուշն պատրիարքին հասուցին. այժմ որ ես ո՛չ խառնիմ , ո՞րպէս պիտի հասուցանեն: Քանիցս քեզ գրեզի ասէ, այլ ի՞նչ է որ վերստին գրես: Եւ փոքր ինչ եպերմամբ թէ՝ մեղք չէ՞ որ ձեր արդիւնքն ի ուրբ Աթոռս հասանի, թող ի Պօլիս տանեն և ուտեն, և զձեզ օրհնեն: Եւ զի գրէր թէ՝ պատրիարքին աստ առաջնորդ է յղեալ: Գրեաց թէ՝ յիմ ձեռացս ի՞նչ կայ. այժմոյս այդ երկրիդ կաթողիկոսն ձեր իշխանացդ մարիֆաթովն պատրիարքն է. և ձեր օրհնութեան կոնդակն տաճկական գիրն. մեզ ընդէ՞ր մեղադրես՝ (զի մեղադրէր թէ՝ ընդէ՞ր դու ոչ յղեցեր առաջնորդ ): Ես քեզ առաջ չգրեցի՛ ասէ թէ՝ նա յայն կողմէն առաջնորդ կուղղէ. ես ո՞րպէս յղեմ. ահա յղեաց ասէ. բարով վայելեցէք: Յայս ժամանակիս ասէ մեք անուամբ միայն եմք կաթողիկոս , և ոչ այլ ինչ: Ձեզպիսի իշխանաց ժամանակին այսպէս եղև. մեք ևս համբերեմք ասէ Աստուծոյ և սուրբ Լուսաւորչի դատաստանին մնալով: Դու ասէ գրեցեր և զցաւս շարժեցեր, վասնայսորիկ և ես գրեցի ասէ, թողութիւն շնորհեա: Դու մե՛ր ես և ո՛չ օտար վասնայնորիկ քեզ գրեմ: Եւ վասն կարնեցի Կուզիկ օղլի կոչեցեալ Սարգիս վարդապետին, այժմ լսէաք թէ՝ ի Սսու կաթուղիկոսէն առաջնորդութիւն առեալ, եկեալ է ի Հասանմանսուր: Ուստի գրեաց սմա թէ՝ դու գիտես որ մեզ ԸՃ ղռուշ է տալոյ թէմէսուկով. թէ գիտես կարելի ասէ մեզ գրեա՛ զորպէսն, զի զթամասուկն առ քեզ յղեսցուք, թերևս առնուլ կարիցես: Ի Հալէպու ասէ Գ անգամ մահսար են յղեալ ի Պօլիս, թէ մեք Էջմիածնի թեմ կու լինիմք. (զոր Յամթայ առաջնորդն, և ի Պօլսոյ Նազարէթն գրէին ). նոքա ևս ասէ ֆերմանաւ առաջնորդ են կարգեալ, այլ չէ յայտնի թէ ի՞նչ պիտի առնեն, իմա զորպէսն ասէ՝ և մեզ գրեա՛ շուտով:
       Կոնդակ ևս ի վերայ Կարնոյ քաղաքին գրեաց , և է՛ր այս այն, զոր ի յօգոստոսի ԻԲ կամեցաւ յղել սրբազան վեհն, և այլ ոչ յղեաց: Որոց գրեաց մորմոքմամբ զանցս ուխտաւորացն, որ ամդ անցեալ էր ի ձեռն սուրբ Կարապետի վէքիլ չիք Մովսէսին, զորս յաճախապէս գրեցաք ի յուլիսի Գ, հանդերձ ապագայ վնասիւքն, որ յառաջանալոց էր յայնմանէ: Զորս ր այժմ սոցա գրեաց և կարճոյ: Եւ զչիք Մովսէսն ևս բանագրեաց, և պատուիրեաց ժողովրդեանն արտաքսել զնա յեկեղեցւոյ՝ և որոշել յինքեանց: Որ թէ այսու հոգևոր պատժօք ո՛չ զգաստասցի ասէ, զմարմնաւորն ևս ունիմ ի պատրաստի: Եւ պատուիրեաց զթուղթս զայս ընթեռնուլ յեկեղեցւոջն, ի օրհնութիւն ինքեանց, և ի յանէծս չիք Մովսէսին: Թուղթ ևս առ Կարնոյ առաջնորդ Պետրոս վարդապետն գրեաց, ի պատասխանի յօգոստոսի ԺԸ գրեալ թղթոցն: Առ որ յղեաց զվերոյիշեալ կոնդակն, զի յեկեղեցիսն ընթեռնուլ տացէ, և չարաչար խայտառակեսցէ զչիք Մովսէսն: Յորոյ կողմանէն Առաքելին և Մեսրօպ վարդապետին բանս գրեաց, ծանոյց սմա: Յօնան վարդապետն ասէ գրէ մեզ՝ և աստ և անդ ևս թէ՝ ես տեղեկութիւն չունիմ այն բանին, Մովսէսն է արարեալ: Վասնորոյ արժանի է այդ պատժոյդ: Եւ վասն Արապկերցի Մարտիրոսի տալեացն, որովհետև սա էր տուեալ զայն դրամն, վասնորոյ գրեաց թէ՝ պարտիս հատևիլ և առնուլ. զի Առաքելն քէֆիլ եղև՝ ես շինելոց և առնլոց եմ. նա ևս մեզ գրեաց թէ՝ տալոց եմ, մինչև ցայժմ քանիցս գրեմք, ո՛չ տան. հետևեա՛ ի ձեռն Առաքելին և ա՛ռ: Ապա թէ ո՛չ, ես ի քէն կառնում, և զնա ևս կու բանադրեմ: իսկ ի յուլիսի Գ որ ետ սմա յերթալն անդ՝ զկարնեցւոց շինեալ պտղի գիրն. (զոր քահանայքն չէին ընկալեալ և չէին կնքեալ ). սա այժմ գրէր վասն այնր թէ՝ բարւոք էր զի կնքէիր և հաստատէիր, զի իշխանքն այսպէս կամին. գրեաց թէ՝ ո՞չ ապաքէն ասացի ես քեզ թէ քահանայքն զայդ ո՛չ են ընդունելոց, և ի գլուխ ո՛չ երթայ, դու ևս հաւանեցար, զի՞նչ է այս՝ զոր այժմ գրես : Բարի է, դու յայդր քահանայից և իշխանաց ամենեցունց կնքել տուր և աստ յղեա՛, ես ևս կնքեցից և հաստատեցից: Այլ գիտեմ ասէ՝ զի այդ ի գլուխ ոչ երթայ, ձեռն վեր առ ի դմանէ, և մի հաներ, վասն մեր գլխացաւութիւնս: Դեռ նոր ես գնացեալ, լաւ հետևեալ իմա՛ զամենայն որպէսն, և ապա ձեռնամուխ լեր յայդպէս ի բանս. այժմ զոր ինչ տան, այնու բաւականացիր: Գրեաց և զնորոգմանէ սեանց սրբոյ եկեղեցւոյն և զայլ որպիսութեանց մերոց: Եւ զԳեանջայու Իսրայէլ կաթուղիկոսի գալ և արձակիլն ևս ծանոյց և թէ զի՞նչ պայմանեաց նմա: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս նուիրակ Մեսրօպ վարդապետն գրեաց, ի պատասխանի յօգոստոսի Ժ գրեալ թղթոյն: Որ զսրբալոյս Մեռոն էր խնդրեալ և զամանն ևս յղեալ: Մեք ևս մեռոն լցեալ ի բոյն ամանն, ունէաք ի պատրաստի և յետ աւուրց ի վերայ Բայազտոյ յղելոց էաք, զի այժմ տանօղ ո՛չ գոյր. քանզի տանօղ թղթոցս փայակ էր: Ծանոյց և զնորոգում սեանց սրբոյ եկեղեցւոյն, և զկամիլն ի նորոգել և սպիտակացուցանել և ծաղկեցուցանել զբոլոր եկեղեցին: Եւ յղելն զբանադրանսն չիք Մովսէսին սմա ևս ծանոյց, և պատուիրեաց ընթեռնուլ տալ յեկեղեցիսն և խայտառակել զնա, որպէս և Պետրոս վարդապետին ևս գրեաց: Գրեաց ևս առ սա զփուսուլայ, զի թէ չիք Մովսէսն բանադրանօքն զղջասցի, բարի է. իսկ թէ ևս լրբանայ, Առաքելի ձեռօքն ծանուսցէ Իբրահիմ Աֆանտուն, և աստ յղել տացէ: Եւ Պետրոս վարդապետին ևս ծանուսցէ զայս. իսկ վասն Յակով վարդապետին զոր պատրիարքն ի վաղուց հետէ յղել խոստանայր, այժմոյս գրէր ի Պօլսոյ Նազարէթն թէ՝ ահա յղէ զնա պատրիարքն. զբեռինսն ուղևորեաց յայդկոյս, ր ինքն ևս զկնի աւուրց ինչ ելանելոց է: Վասնորոյ գրեաց սրբազան վեհն Մեսրօպ վարդապետին, զի ի գալն նորին անդ՝ սիրով ընկալեալ և մուղայէթ լիցի, և ուղևորեսցէ յայսկոյս ի վերայ Կարսայ: Իսկ և՝ դրամ էին տուեալ անդ Նազարէթին և թուղթ առեալ, զի Յակոբ վարդապետն եկեալ ի Կարին, առնուցու յԱռաքելէն զայն դրամն, և ընդ իւր բերցէ: Զոր յառաջագոյն իմացեալ Առաքելին, գրէր աղաչանօք առ սրբազան վեհն գրել առ նա, զի ի գալն ի Կարին, մի՛ ստիպեսցէ զնոսա վասն դրամոյն: Ուստի և սրբազան վեհն գրեաց զթուղթ առ Յակոբ վարդապետն, թէ ի գալդ ի Կարին, զդրամն զոր առնլոց ես յԱռաքելէն և ի տիրացու Սիմէօնէն, որքան և տալ կարիցեն, զայնքանն առ, և մի շատ ստիպեսցես. զի դոքա մեր են յատուկ և միշտ զբանս մեր հոգան, յետոյ զմնացեալն ևս ինքեանք յղելոց են առ մեզ: Դու ևս վասն մնացելոյն զձեռագիր առեալ ընդ քեզ բեր: Եւ զի օգոստոսի Բ մէկ փօլիցայագիր գրեալ յղեաց ի ձեռս Առաքելին և տիրացու Սիմէօնին առնուլ ի Պօլիս ի պատրիարքէն՝ ի ձեռն Նազարէթին: Իսկ Նազարէթմ ահա դրամ առեալ էր անդ: Վասնորոյ գրեաց Յակոբ վարդապետին, զի ի գալն ի Կարին զայն փօլիցայագիրն յԱռաքելէն առեալ ընդ իւր բերցէ աստ: թէպէտ անուամբ պատրիարքին եմք գրեալ զայն ասէ, բայց ի ցոցանէ քեզ Առաքելին՝ զայն դու ընդունիցիս և առեալ բերցես աստ. զայն մեք ի վերայ քոյ հաշուելոց եմք ասէ: Եւ պատուիրեաց ի վերայ Կարսայ գալ. ծանուցանելով թէ՝ Գէորգն կայ անդ, և Ղօշավանից առաջնորդ Կարապետ վարդապետն , և որդիք Իբրահիմ Աֆանտուն որք ամենեքեան մեր են ասէ, և քեզ յամենայն կողմանց մուղայէթ լեալ՝ յղելոց են յայսկոյս: Եւ զյաս ևս պատուիրեաց՝ զի ի հասանիլն ի Կարս ծանուսցէ մեզ, զի և մեք զթուանկչիս յղեալ բերցուք աստ : Գրեաց ևս ի Կարին զթուղթ առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն և տիրացու Սիմէօնն, ի պատասխանի օգոստոսի թղթոյն, որոյ ամսաթիւն սխալ էին եդեալ: Որոց զգրելն յառաջ քան զայս առ ինքեանս զթուղթ, և զպատասխանիսն գրեանցն Պօլսոյ և յղելն առ ինքեանս հանդերձ փօլիցայագրիւն՝ զոր գրեաց ի վերայ պատրիարքին, այլովքն հանդերձ, (որպէս ասացաւ յօգոստոսի ԻԲ ) և զայդ փօլիցայագիրդ ասէ ցոյց տուք Յակոբ վարդապետին ի գալն յայդր, և ի վերայ նորա հաշուեցէք. մեք իւրեան գրեալ եմք: Եւ զայն ևս ծանոյց՝ որ գրեաց Յակոբ վարդապետին սխլաթ չառնել ինքեանց վասն դրամոյն մնացելոյ, մինչև հատուցանել կարիցէք: Բայց դուք ևս ջանացարուք ասէ դրամ հասուցանել մեզ. զի վասն եկեղեցւոյ սեան նորոգմանն և այլ հարկաւորութեանց, զպակասութիւն շատ ունիմք : Զբանադրանսն չիք Մովսէսին առ Պետրոս վարդապետն սոցա ևս ծանոյց, և զոր ինչ այնր աղագաւ գրեաց Պետրոս և Մեսրօպ վարդապետացն, սոցա ևս ծանոյց: Վասն փօլիցայից իրիջայ գրէին, թէ երբ և խնդրեսցուք, արասջի՛ր, միամտութիւն գրեաց այնպէս առնել: Բայց դուք թէ ասէ շուտով գիր գրէիք ի Թօխաթ առ մահտեսի Աղամջանն, որ զայն դրամն զոր գրեցաք ձեզ հասուցանել՝ շուտով ընդ Յակոբ վարդապետին յղէր ի գալն նորին ի վերայ Թօխաթու, շատ լաւ լինէր: Եւ զի ի վերայ Հալէպու նոր ճանապարհ էր բացեալ, որ ի Հնդիկս թուղթ յղէաք, վասնորոյ գրեաց սոցա, զի անդ թէ հարազատ ոմն ունին նման ինքեանց, իւրեանց ծանօթ՝ կամ վէքիլ, յանուանէ ծանուսցեն ինքեան, զի զերթևեկն թղթոցն մերոց ի Հնդիկս, ի ձեռն նորին արասցէ այսուհետև: Գրեաց և զփուսուլայ առ սոսա առանձին, և ծանոյց զհասանիլն մեզ այժմ Կարսայ ամանաթին, զի թուանկչիքն մեր որք յօգոստոսի ԻԲ գնացին ի բերել, այժմ եկին և բերին: Բայց ի սոյն դրամոյս զմասն ինչ ոսկի էին յղեալ սոքա, զորս յոյժ աւելօք էին հաշուեալ: Ուստի գրեաց այլ ոչ յղել զայսպիսիս, այլ ճերմակ փող Օսմանցու, և զանճիրլու և նոր մսր զարմահպուզ, կշիռն տեղն: Զի այդ գնովդ զոր դուք հաշուէք ասէ ի վերայ մեր, աստ այդպէս ոչ անցանի, այլ պակաս, և թէ այլք աւելեօք ևս խարջեն ի վերայ գնացողաց ի Թարվէզ և ի Սպահան, այլ ի մէնջ ո՛չ այնպէս առնուն առօղքն : Թուղթ ևս առ Իբրահիմ Աֆանտին գրեաց ի Կարին, ի պատասխանի թղթոյն՝ զոր յառաջ գրեալ էր ընդ Գէորգին, որոյ զպատասխանին յառաջ գրեցաք վասն Միրզային տկարութեան: որովհետև գրեալ էր զընծայսն սարասկեարին ընծայելն, և նորա շնորհակալիլն շատ, և թուղթ գրելն, և առաջնորդօն բույրուլթու տալն, վասնորոյ գրեաց զշնորհակալութիւնս յոլովս ինքեան, որ հոգացեալ էր զայսոսիկ: Այժմ ասէ հարկաւոր բան ինչ ո՛չ գոյր գրելոյ, և դատարկ գիր գրելս սարասկեարին՝ հիջաբ արարի, վասնորոյ ո՛չ գրեցի : Այլ ասէ, ի մերս կողմանէ զոր ինչ պատշաճ վարկցիս, խօսեսցիս մեծութեան նորին: Եւ ի յուլիսի Գ որ գրեաց Գէորգին, ասել սոյն Աֆանտուն, զի զմարմնական պատիժ իմն տացէ չիք Մօսէսին, նա ասացեալ էր թէ՝ թող խալիֆայն ինձ յատուկ գիր գրէ վասն այդր, և զոր ինչ կամի, արարից: Իսկ որովհետև ահա, զբանադրանսն պղծոյն յղեաց՝ վասնայսորիկ գրեաց սմա այժմ, թէ ըստ մեր հոգևոր իրաւանցն բանադրեցաք զնա, որ թէ չզղջասցի, և այլ ևս լրբասցի, գրելոց եմ մեծութեանդ, և որպէս պատշաճն է, այնպէս արասցէ: Թէպէտ այսպէս գրեաց թէ գրելոց եմ, այլ գրելին այն էր ահա, զոր գրեաց ի փուլուլայոջ Մեսրօպ վարդապետին աստ յղել տալ զնա , թէ ևս լրբասցի: Եւ զի զորպիսութիւնս էր խնդրեալ, գրեաց թէ՝ այժմ ո՛չ գոյ այնպիսի համբաւ ինչ՝ որ գրելոյ պատշաճ լիցի: Միայն զգալն աստ Գեանջայու խանի եղբօրն՝ ծանոյց սմա, և զանհաշտ լինելն ընդ միմեանց այն կողմանց խանիցն: Եւ զի զորդին իւր զՆօման Աղայն ի Պօլիս էին տանելոց՝ վասնորոյ գրեաց թէ լուայ և շատ տրտմեցայ, տացէ Տէր զի մեծազօր թագաւորն ի խնամս շարժեալ, քեզ բաշխեսցէ, և չտարցէ: Եւ թէ՝ զոմանս հարկաւոր բանս զորս Առաքելն ի մերոյ կողմանէ արզ առնիցէ քեզ՝ լսել խնդրեմ, և կատարել: Ել տէր Վահանի փայակն ի սեպտեմբեր Գ: