Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իսկ ի միւսումն աւուր՝ ելին և որդի մէլիք Յովսէփին Բէկլար Աղայն, և Մահմատ Ըռըզայ բէկն՝ զոր Իբրահիմ խանն էր յղեալ, ըստ արժանեաց իւրեանց:
       Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Իբրահիմ խանն ի պատասխանի թղթոյն՝ զոր գրեալ էր վասն Յովհաննէս կաթուղիկոսին. թէ քո օգնութեամբն վարեաց դա զկաթուղիկոսական իշխանութիւնն մինչև ցարդ, որ և դու եղեր պատճառ նորոգման սոցին բազմաժամանակեայ աւերեալ Աթոռսյն, որ ոչ սակաւ անուան բարձրութիւն եղև քեզ և մեծագոյն վարձք: Իսկ արդ՝ մինչ եկն յայդր քով հրամանաւ, խնդրեմ զքո արարեալն ո՛չ քակել, այլ ևս առաւել հաստատուն առնել, զի մի՛ ի զուր լիցին աշխատանք քո և մեր: Առ որ գրեաց սրբազան վեհն թէ՝ ես որպէս մինչև ցարդ կամեցեալ եմ զօգուտ և զշինութիւն այն Աթոռոյն, այժմ ևս կամիմ, և կամելոց եմ. նմանապէս և զՅովհաննէս կաթուղիկոսին: Բայց որովհետև Իսրայէլն եկեալ արձակեցաւ, և նա ևս օծեալ էր գտանեցեալ, կամեցաք մեք կերպիւ ինչ պայման դնել ի մէջ երկուցն, զի սիրով վարիցին , և խռովութիւն մի՛ լիցի ի մէջ իւրեանց և երկրականացն: Այլ սակայն՝ ի կամս մեր չթողին զմեզ. այլ պայմանեցին մեզ դառնալ յայդկոյս, և ի ձեռն մէլիքաց և իշխանաց դնել ի մէջ իւրեանց զպայման և մեզ ծանուցանել: Որոց ականատես և վերահասու եղև ասէ Մահմատ Ըռըզա բէկդ՝ և պատմելոց է: Զայս թուղթս տուաք նոյն յիշեալ Ղալաբէգի մահմատ Ըռըզաբէկին:
       Թուղթ ևս առ մէլիք Ադամն և մէլիք Յովսէփն գրեաց՝ ի պատասխան իւրեանց թղթոյն, որք ևս նմանապէս գրէին զաղերսանս վասն Յովհաննէս կաթուղիկոսին և Գանձասարու՝ որպէս և Իբրահիմ խանն: Որոց և ծանոյց՝ թէ որպէս կամեցաւ պայման դնել ի մէջ նոցա, զի ի միասին մնացեալք՝ խաղաղութեամբ վարիցին ընդ միմեանս, և ի միասին հովուեսցեն զվիճակն իբրև զմի կաթուղիկոս, այլ չեղև ասէ հնար. մեր ջանքն ա՛յն էր, զի ա՛յսպէս լինէր թերևս բառնիւր այդ երկուութիւնդ, որ էր յամենայնի օգուտ ձեզ՝ և ձեզ Աթոռոյն, այլ ո՛չ կամեցան, և չեղև հնար, որպէս եկօղքդ պատմելոց են:
       Եւ վասն պայծառութեան աթոռոյն ձերոյ զոր գրէք ասէ, մեք ի բնէ կամէաք, և միշտ կամիմք. բայց և դուք յայնժամ պարտ էիք զայդ մտածել մինչ զԻսրաէլն ի Գեանջայ ետուք օծանել, մինչև դուք անդ էիք, և թէ զի՞նչ էք գրեալ մեզ յայնժամ, ահա գոն առ մեզ գրեանքն ձեր: Ձեզապիսի գլխաւոր անձանցն պէտք է ասէ, զի զոր ինչ և առնիցեն, նախ խոկայցեն բարւօքապէս, և նկատիցեն, թէ զի՞նչ ծնանիցի ի վախճանի, և ապա առնիցեն: Զայս ասէ ի սիրոյ խրատ գրեմ սիրելեացդ, զոր թէ առնիցէք, յամենայնի օգուտ է ձեզ, թէ հոգևոր և թէ մարմնաւոր: Եւ զայլ որպէսն ասէ իմանալոց էք ի Բէկլարէն և Ստեփանէն, (որ էր նշանաւոր ոմն, առաքեցեալ ընդ Բէկլարին, որ ևս խիլայեցաւ ): Աւելի բան շատ ունիմ ձեզ ասէ, բայց գրելով ո՛չ լինի, եթէ ո՛չ բերան առ բերան, քանզի ըղձային նոքա անգամ մի զսրբազան վեհն հրաւիրել՝ և տանել յերկիր իւրեանց ի զբօսանս : Ելին ի հոկտ . ԺԷ: