Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զյամթեցւոց յղեալ փայակն՝ զոր ի սեպտեմբերի ԻԹ յղեաց սրբազան վեհն ի Ղօշավանք առ Կարապետ վարդապետն, և գրեալ ծանոյց նմա զխնդիրս Յամթեցւոցն՝ որք զնա առաջնորդ խնդրէին ինքեանց, այժմ դարձուցեալ էր աստ Կարապետ վարդապետն, և ի բաց կացեալ ի նոցին խնդրոյն, գրեալ էր առ սրբազան վեհն զհրաժարումն. և զերկուս հրաժարական թուղթս ևս առ Յամթեցի իշխանս ոմանս գրեալ, հրաժարեալ էր ի բաց, թէ ես ո՛չ եմ գալոց յայդր: Զորդ և յղեալ էր առ սրբազան վեհն , զի ընդ իւր թղթոյն յղեսցէ առ նոսա: Բաց էր յղեալ, զի ընթերցցի, և ապա յղեսցէ: Եւ սրբազան վեհին ծանուցեալ զհաստատութիւն մտաց նորին, գրեաց զթուղթ առ գլխաւոր իշխանսն յԱմթայ ի պատասխանի իւրեանց բազմակնիք թղթոյն: Որոց յանդիմանութիւն և մեղադրութիւն յոյժ յոլով, թէ որովհետև դուք ոչ զգրեցելոց ձերոց զմիտսն հասկանայք, և ոչ զայլոցն, ապա աւելորդ է երկարապէս գրելն առ ձեզ վերստին, ափսոս անուան այդ քաղաքիդ: Այլ միայն զայս գրեմ: Զի ինձ թուի թէ՝ առաջնորդ՝ եպիսկոպոս և կամ այլ կարգաւոր ի քաղաքդ այդ ո՛չ եթէ իբրև զանարգ ր զարծաթագին ծառայ, այլ և վատթար քան զանարգ անասուն մի է համարեցեալ ի յայս ներկայումս, վասն այնորիկ այդպէս ծաղր և խայտառակ լինին: Զի երբ և կամիք, բերէք զնոր առաջնորդ՝ և զառաջինն անարգանօք վարէք, չխնայելով ի կարգն և յանունն. և վասն անարգելոյ զհինն, զնորն այնքան գովէք, խաբէութեամբ, մինչև զնա ևս ի ձեզ ածիցէք, և ի մտանելն առ ձեզ՝ սկսանիք և զնա ատել, և յայլս սիրահարիլ, մինչև և զնա առ ձեզ ածիցէք, և զնա ևս խայտառակիցէք, որպէս ահա քանեացն արարիք: Ա՛յս է ասէ զարմանք, զի զայդպիսի անհամ և անօրինակ բանս արարեալ՝ չիմանայք թէ մեք ամենեքեան հասկանամք, սակայն ներելով տանեմք, և դուք փոխանակ զղջանալոյ և ամաչելոյ՝ գրէք վերստին թէ՝ զայս ինչ վարդապետ մեզ առաջնորդ յղեցէք, այս առաջնորդս չեղև: Իբր թէ՝ ծառայք ձեր են, թէ առաքօղն, և թէ առաքեցեալն: Եբեր օրինակ զնախկին Կարապետն, յոր սիրահարեալ առաջնորդ արարին ինքեանց, և յղեալ աստ՝ եպիսկոպոս ետուն ձեռնադրել: Եւ յորժամ դարձաւ աստի կոնդակաւ սրբազան վեհին, յայնժամ սկսան ատել, և անարգանօք վարեցին յինքեանց ի բաց, և իբրև զսիրահար՝ ըմբռնեցին զմիւս Կարապետն: Եւ յետ սակաւ միջոցի, սկսան և զնա խայտառակել և անարգել, և հանել տալ յառաջնորդութենէն, և որպէս զմոլեալ սիրահար՝ ըմբռնել զՍսեցի Պետրոսն: Եւ զնա ևս թէ ո՞րքան գովէիք ասէ՝ և զԿարապետն ո՞րպէս պարսաւէիք, ահա գրեանք ձեր կան առ իս: Մեք ո՞րքան գրեցաք ձեզ թէ՝ դա ի Սսայ վիճակէն է. ի վիճակս Էջմիածնի ո՛չ կարէ Առաջնորդ լինել. և դուք թէ ո՞րքան ընդդիմացայք մեզ, գիտէք ահա, որք և բազում զրպարտութեամբք, և ախտամոլ հոտեցուցիչ և սուտ բանիւք հոտեցուցիք, գրելով ի Պօլիս այլ կերպիւ, և առ մեզ այլ կերպիւ: Մինչև զմեզ և զգործակալս մեր կաշառակերս հռչակեցիք ի Պօլիս, որ մինչև ցայս օր ելանէ հոտն գարշութեան: Իսկ մեք տանելով ասէ այնքան անհամութիւնն ձերոյ՝ ասացաք, որովհետև այսքան փափագանօք խնդրեն զՍսեցին, գոնէ՝ անգամ մի բերցուք ի սուրբ Աթոռս, և Աթոռոյս անուամբն և մերով կոնդակաւն գնացեալ նստիցի, և մի՛ Սսու անուամբն: Եւ նախ ի գալն յԱթոռս՝ թէ զի՞նչ է տուեալ մեզ, և մեէ զի՞նչ եմք տուեալ նմա, զայս յետոյ տեսցուք: Ինչ և իցէ՝ սիրով ընկալաք, և փառաւոր խիլայիւք և օրհնութեան կոնդակաւ առաքեցաք առ ձեզ: Իբր թէ՝ առ ի շահել զձեզ, որովհետև այնքան սիրահարեալ խնդրէիք զնա: Եւ մինչ յայդր եկն ասէ, գրեաց մեզ աղաչանօք թէ՝ պատրիարքին այսքան (ձ) տալոյ եմ, ի ժողովրդենէն ամաչեմ խնդրել. դու տուր պատրիարքին, և ես քեզ վճարեցից . ըրոյ պատրիարքին, և ես քեզ վճարեցից. ըրոյ թամասուկն ահա ունիմք: Մեք ևս մտածեցաք թէ՝ սա յԱմիթ քաղաքի առաջնորդ է. և ժողովուրդքն այսքան սիրահարեալ սիրեն, ո՛չ է կորուստ: Վասնորոյ՝ և ետուք պատրիարքին զայն դրամն , և նա մեզ ո՛չ հասոյց: Յետոյ լուաք ասէ թէ՝ ի գալն առ ձեզ Էջմիածնի անուամբ և մերով կոնդակաւ, իսկոյն սկսեալ էք ատել զնա. ա՛յնքան, մինչև վերջապէս ախ և վախ ասելով մեռուցիք զնա, որոյ արեանն յիրաւի պարտական էք դուք: Մնաց սրբոյ Աթոռոյս դրամն (ձ) յայդ քաղաքոջդ, տեսցուք վերջն զի՞նչ է լինելոց: Իսկ այժմ գրէք ասէ դարձեալ հրամայաբար իբր ծառայի թէ՝ շուտով Կարապետ վարդապետին համար ֆարման բերոլ տուր, և մեր առաջնորդ առաքեա՛ կրկին : Իբր թէ՝ մեք հրամանակատար՝ և Կարապետ վարդապետն ձեզ արծաթագին ծառայ. յառաջ ատելով անարգեցիք, այժմ ի գութ շարժեալ սիրել կամիք: Զայն ևս գրէք չամաչելով թէ՝ ԺՌ ղուռուշ պարտք կայ. մեզ չէ փոյթ, Կարապետ վարդապետն գայ՝ որ վճարէ: Ահա ասէ զարմանալի մարդավարութիւն, և իշխանաց բարեպաշտութեան նշան: Զայսպիսի մահսար տեսանօղն, և զայսպիսի աւէտալի ձայնս լսօղն՝ ո՞վ է՝ որ ո՛չ ցանկասցի այդպիսւոյ քաղաքի առաջնորդութիւն:
       Ահա Կարապետ վարդապետն գրեաց ձեզ ասէ զպատասխանին, ի նմանէ իմացէ՛ք: Եւ զնորին առ նոսա գրեալ Բ թուղթսն ևս որք ի վերն յիշեցան, կնքեալ յղեաց առ նոսա: Իսկ մեք չունիմք ասէ ձեզավայել առաջնորդացու զի յղիցեմք: (Քանզի գրէին թէ՝ նա չգայցէ՝ զայլ ոք յղեա՛ մեզ առաջնորդ ի սրբոյ Աթոռոյդ ): Մանաւանդ թէ՝ ֆարմանով պարտի լինիլ ձեզ առաջնորդ ասէ: Ուրեմն՝ ի պատրիարքէն խնդրեցէք զո՛ և կամիք: Ա՛յսպէս գրեալ զպատասխանի նոցին թղթոյն, յղեաց ի ձեռն նոցին յղեալ մահտեսի Մելքոն փայեկին: Որ ել ի հոկտ . ԺԸ: