Վասն
Իւչքիլիսայի
վանիցն
որ
զթուղթս
գրեաց
սրբազան
վեհն
առ
Քրդստանու
բէկերն,
(որպէս
ասացաւ
ի
փետրուարի
ԺԲ
)
նոյն
թղթոց
տանօղ
Թաւլու
գիւղացի
Դիլօն
տարեալ
մատուցեալ
էր
իւրաքանչիւրոցն.
և
ի
նոցանէ
զպատասխանիս
առեալ՝
յղեալ
էր
փայեկաւ
առ
սրբազան
վեհն,
և
զանցսն
ևս
գրեալ:
Իսկ
առ
գործակալսն
ևս
թուղթ
գրեալ՝
ծանուցեալ
էր
զայս
ինչ:
Զի
որդի
Ապտի
Փաշային՝
որոյ
անունն
էր
Սուլէյման
բէկ,
մինչև
ցայժմ
ընդ
հօրեղբօրն
իւրում
Իսաղ
փաշային
կայր
ի
Բայազիտ,
մնալով
ընդ
ձեռամբ
նորին
հնազանդութեամբ,
որ
և
յառաջագոյն
ընդդէմ
հօրն
իւրոյ
Ապտի
փաշային,
զԲայազտոյ
բերդի
դուռն
բացեալ՝
եմոյծ
զնա
ի
ներքս,
մինչ
պատահմամբ
ինչ
հայրն
յարտաքս
էր
ելեալ:
Որ
և
տիրեաց
Իսաղն
Բայազիտու
երկրին,
առնելով
փաշայութիւն
ժամանակ
ինչ ,
թէպէտ
յետոյ
Ապտի
փաշայն
վերստին
տիրեաց
նոյն
բերդին
բռնութեամբ
և
հաստատեցաւ
յառաջին
իշխանութիւնն
իւր:
Մինչև
մեռաւ
յետ
ամաց
ինչ,
և
Իսաղն
դարձեալ
փաշայ
եղև՝
և
տիրեաց
երկրին:
Որում
նոյն
ասացեալ
Սուլեման
բէկն,
հպատալ
լեալ՝
կայր
ընդ
ձեռամբ
նորին
մինչև
ցարդ՝
որպէս
ասացաք:
Իսկ
այժմ
պատճառանօք
ինչ
թշնամացեալ
միմեանց,
ելեալ
էր
ի
բերբէն
Սուլէմանն,
և
գնացեալ
ի
յԻւչքիլիսայի
վանսն,
նստէր
անդ
Կ
մարդով,
և
ինքեանք
և
երիվարք
իւրեանց
ի
վանիցն
ուտելով՝
թէ
և
սուղ
ինչ
կերակուր
ի
շրջակայ
գիւղորէիցն
ժողովելով՝
զոչ
սակաւ
վիշտս
և
զնեղութիւնս
հասուցանէին
վանիցն՝
և
միաբանից
նորին:
Իսկ
նորին
նոր
Առաջնորդ
Մկրտիչ
վարդապետն՝
(որ
յիշեցաւ
ի
փետրուարի
ԺԲ
),
յառաջագոյն
գնացեալ
գոլով
ի
Թօփրախղալայ,
մինչ
զայսոսիկ
լուեալ
էր,
այլ
ո՛չ
կարէր
դառնալ
ի
վանսն,
և
կայր
վանքն
յանտիրութեան:
Զայսոսիկ
գրեալ
էր
Դիլօն
առ
գործակալսն,
և
խնդրէր
ծանուցանել
սրբազան
վեհին,
զի
հնար
իմն
գտցէ:
Վասնորոյ
զթուղթ
գրեաց
առ
նա
սրբազան
վեհն ,
ծանուցանելով
զհասանիլն
թղթոցն:
Եւ
վասն
այս
գրեցելոցս
զայս
թէ՝
մեք
այդմ
զի՞նչ
հոգս
արասցուք,
զի
ընդ
քեզ
զթուղթս
գրեցաք
առ
ամենայն
իշխօղսն
երկրիդ,
և
դու
առ
նոսա
հասուցեալ՝
զպատասխանիսն
առեալ
և
յղեալ
ես,
որք
մեծամեծ
յուսադրութեամբ
գրեն
թէ՝
ըստ
ամենայնի
մուղայէթ
եմք
լինելոց
վանիցն՝
վասն
քոյդ
խաթեր:
Այժմ
այլ
զի՞նչ
գրեսցուք
նոցա,
կամ
թէ
ունի՞
օգուտ
գրելն,
և
կարէ՞
ոք
առնել
նմա
ինչ:
Դուք
ընդէ՞ր
ո՛չ
արզ
առնէք
փաշային՝
և
Ալիբէկին ,
թէ
դուք
գրեցիք
Խալիֆային
թէ
լաւ
մուղայէթ
լինեմ
վանիցն,
այժմ
այս
զի՞նչ
է
ընդէ՞ր
ո՛չ
առնէք
զհոգս
ինչ:
Կամ
թէ
ասէ՝
Առաջնորդ
ընդէ՞ր
ո՛չ
առնէ
վասն
այդ
զփոյթ,
որ
ահա
նորին
եղբայր
Ալիբէկին
մօ՛տ
է.
կամ
նա
ընդէ՞ր
ո՛չ
գրէ
մեզ:
Եւ
ապա
հա՛րկ՝
զի
զհոգս
ինչ
առնել
ջանասցեն,
թերևս
ելցէ
նա
անտի:
Ապա
թէ
ո՛չ,
տեսցուք
մեք
թէ
զի՞նչ
եմք
առնելոց:
Եւ
այլ
առ
այս
բանք:
Ի
ձեռն
նորին
յղեալ
փայեկին:
Յղեցաք
ի
մարտ
Ժ: