Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յետ գնալոյ Թաղաբէկին թղթով Արքային՝ կրկին անգամ թուղթ եկն յԱրքայէն Հերակլայ առ սրբազան վեհն, ար գրէր թէ՝ վասն հարկաւոր հոգալեաց ինչ՝ զհարսանիս որդւոյ մերոյ այժմ ոչ արարաք, այլ յաշնանն եմք առնելոց: Ուստի՝ այլ մի՛ եկեսցես ընդ Թաղաբէկին , այլ յաշնանն եկեսցես հայելով կրկին գրելոյն մերոյ առաքել զթուղթ հրաւիրման: Առ Թաղաբէկն ևս էր գրեալ վասն այսր զգիր: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ Արքայն Հերակլ ի պատասխանի թղթոյն, ծանուցանելով զհասանիլ թղթոյն, և խոստանալով, թէ երբ և եկեսցէ թուղթդ, յայնժամ և մեք զոր ինչ յաջողեսցէ Աստուած, զայն առնելոց եմք: Գրեաց և կրկին շնորհակալութիւն հարսանեաց որդւոյն: Եւ զթուղթն զոր առ Թաղաբէկն էր գրեալ, իւրով կնքովն ամբողջ ի թղթոջս եդ, և յղեաց յետս առ Արքայն: Ի ձեռն հայ փայեկի միոյ զոր Ղազախու վէքիլն էր յղեալ, զի զթուղթն առ նա էին յղեալ փութով աստ հասուցանել մինչչև իցէ ելեալ աստի Թաղաբէկին: Որ ևս ընդ Յօհան վարդապետին գնաց յամսոյս իԹ: