Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ջուղայեցի տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփանն՝ (առ որ գրեցաւ թուղթ յապրիլի ԻԳ ) գրեալ էր այժմ ի Բայազիտ առ տէր Վահանն, զի զիւր խոստացեալ դրամն յղեսցէ աստ: ) զոր վասն սեան սրբոյն եկեղեցւոյն խոստացեալ էր, և նա յղեալ էր այժմ զայն դրամն՝ ի ձեռն Տաթևու առաջնորդ Յակոբ վարդապետին, (որ այժմ ևս եկեալ էր վերստին ի ձեռնադրիլ եպիսկոպոս, որպէս և յանցեալ ամին, որ ասացաւ ի յուլիսի Զ ): Ուստի և խնդրեալ էր տէր Վահանն զթուղթ միամտական առ Ստեփանն: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ յիշեալ տիրացու Ստեփանն, միամիտ առնելով վասն դրամիցն՝ ) թէ մե՛զ էհաս: Եւ գրելով ևս միամտութիւն, թէ յյիշատակ լուսահոգի հօրդ գրելոց եմք ի վերայ սեանն, որպէս խոստացեալ եմք: Մկրտիչ վարդապետն թուղթ գրեալ առ տէր Վահանն, զայս բաց առ նա յղեաց, զի տեսցէ, և յղեցէ առ տիրացու Ստեփանն ի Վան: Այս ևս ի ձեռն նոյն վերոյ յիշեալ Յարութիւն փայեկին Վանայ յղեցաւ: Որ ել ի յունիս Ե: