Թիֆլիզու
Վանքի
եկեղեցւոյ
տէր
Ղազարն՝
որ
գնաց
աստի
ի
մայիսի
ԺԴ,
հասեալ
էր
ի
Թիֆլիզ՝
և
զամենայն
թուղթսն
յիւրաքանչիւր
տեղիսն
տուեալ:
Զթուղթ
Հախպատու
Առաջնորդ
Աբրահամ
վարդապետին
ևս
իւրեան
էին
տուեալ:
Եւ
մինչ
գիտացեալ
էին
զբանագրելն
չիք
Եսայուն՝
նա
ինքն՝
և
այլք,
ապա՝
նոյն
Եսային
և
Աբրահամ
վարդապետն
ծանուցեալ
էին:
Իսկ
Արքայն
գրեալ
էր
այժմ
զաղերս
առ
սրբազան
վեհն,
արձակել
զնա:
Եւ
որ
գրեալ
էր
սրբազան
վեհն
Աբրահամ
վարդապետին
ի
բաց
վարել
զնա
յինքենէ,
այժմ
գրէր
Արքայն
թէ՝
մերո՛վ
հրամանաւ
առնէ
նմա
վէքիլութիւն,
ի
կառավարել
զգործսն
Հախպատու:
Վասնորոյ
և
սրբազան
վեհն
գրեաց
ի
պատասխանի
թղթոյն
զթուղթ
առ
Արքայն
Հերակլ,
և
վասն
խաթեր
նորա
ներեաց
չիք
Եսայուն,
գրելով
թէ՝
ահա
քեզ
բաշխեցի
զդորին
վնասն,
և
արձակեալ
է
ի
բանադրանացն,
թող
զիւր
կարգն
պաշտեսցէ:
Զի
մեք
բանադրանաց
գիր
ոչ
էաք
գրեալ
առ
նա
յատկապէս,
այլ
միայն
բարկացեալ
էաք,
այժմ
ահա
քեզ
բաշխեցի
զնորին
սուչն:
Իսկ
և՝
զմէկ
թուղթ
ևս
Աբրահամ
վարդապետն
էր
գրեալ
առ
սրբազան
վեհի
սպասաւոր
Մկրտիչ
վարդապետն,
ի
չքմեղս
լինելով,
թէ
մեք
ո՛չ
ազդեցաք
Արքային,
այլ
ինքն
Արքայն
իմացեալ՝
զթուղթն
խնդրեաց
և
ետես,
և
զիրիջայս
գրեաց
առ
սրբազան
վեհն
արձակել
զնա,
քանզի՝
նորին
հրամանաւն
առնէ
նա
մեզ
վէքիլութիւն:
Եւ
խնդրէր
սա
ևս
զի
արձակեսցէ
զնա
սրբազան
վեհն:
Եւ
գրէր
ևս
թէ
կամէր
Եսային
գալ
յոտս
սրբազան
վեհին,
այլ
այժմ
չեթող
Արքայն
վասն
հարկաւորութեան
գործոց
վանիցն.
յետ
քանի
աւուրց
ես
գալոց
եմ,
և
զնա
ևս
ընս
իս
բերելոց:
Ուստի՝
զթուղթ
մի
ևս
Մկրտիչ
վարդապետն
գրեաց
առ
Աբրահամ
վարդապետն
և
պատասխանի
թղթոյն
ըստ
հրամանի
վեհին
թէ՝
դմա
յատուկ
բանադրանք
չգրեաց
սրբազան
վեհն,
այլ
գրեաց
թէ՝
մեք
զդա
ի
վաղուց
բանադրեալ
եմք,
դու
առ
քեզ
մի
պահեր,
այդ
ո՞րքան
բան
էր,
որ
Արքային
ծանուցիք,
և
աստ
իրիջայ
գրել
ետուք:
Արդ՝
ահա
վասն
խաթեր
Արքային
ներեաց
նմա
սրբազան
վեհն,
և
բաշխեաց
Արքային
զնորին
սուչն,
և
չէ
այսուհետև
բանադրեցեալ
նա:
Դու
եթէ
կամիս
առ
քեզ
պահել
պահեա՛
և
զի՞նչ
գործս
կացուցանել
կամիս
կացո՛:
Իսկ
որ
գրէր
թէ
գալոց
եմ,
(որ
գայր
եպիսկոպոս
ձեռնադրիլ
),
գրեաց
առ
այն
թէ՝
այժմ
մի՛
գար:
Զի
սրբազան
վեհն
փոքր
ինչ
տկարութիւն
ունելով՝
գնաց
ի
յեայլայ,
և
Դ
ամիս
աւելի
անդ
է
լինելոց:
Եթէ
եկեսցես,
մնալոց
ես
դատարկ
նստեալ
յերկար
աւուրս:
Ուրեմն՝
առանց
մեզ
իմաց
առնելոյ՝
կամ
մինչև
մեք
քեզ
ոչ
գրիցեմք,
մի՛
եկեսցես:
Յղեցան
ի
ձեռն
նոցին
յղեալ
փայեկին
ի
յունիս
ԺԳ: