Ըստ
որում
խոստացաւ
սրբազան
վեհն
Իսրայէլ
կաթողիկոսին
շահել
զինքն,
և
զբաժին
իմն
տալ
ինքեան
ի
Շրուանու
երկրէն,
այժմ
զերկիրն
Նուխւոյ
և
զիւր
ամենայն
շրջակայ
ղասապայս
և
զգիւղոր
սյսն
ետ
նմա,
զայն
ամենայն,
որոց
միանգամ
տիրէ
իշխօղն
Նուխւոյ:
Զի
թէպէտ
կամեցաւ
յառաջ
սրբազան
վեհն
այնպէս
լինիլ,
զի
երկրականքն
զիւրեանց
նուիրակութիւնն
ժողովեալ՝
կիսեսցեն,
զկէսն
տացեն
Յովհաննէս
կաթողիկոսի
նուիրակին,
և
զկէսն
տացեն
Իսրայէլ
կաթողիկոսի
նուիրակին
որպէս
և
յառաջ
քան
զայս
գրեաց
ևս
զսոյն
Յովհաննէս
կաթողիկոսին .
այլ
յետոյ
մտածեաց,
զի
վէճ
և
կռիւ
շատ
լինի
ի
մէջ
նոցա
ի
կիսելն
զարդիւնսն,
և
ժողովուրդքն
ևս
գայթայկղին,
վասնորոյ
այժմ
այսպէս
ետես
պատշաճ,
զի
Նուխի
իւր
շրջակայիւքն
Իսրայէլին
լիցի,
և
Շամախի
և
Դարբանդ՝
և
Բաքու՝
իւրեանց
թեմօք
և
գիւղօրէիւքն,
յովհաննէս
կաթողիկոսին
լիցի,
զի
թարց
կռուոյ
վայելեսցեն:
ԶԿոնդակ
ևս
այսր
աղագաւ
գրեաց
ի
վերայ
Նուխւոյ
և
իւր
շրջակայիցն,
և
ծանոյց
զայս,
գրելոց
թէ՝
զիտէք
թէ
յայսքան
սմա
որքան
վէճք
և
գլխացաւութիւնք
և
գայթակղութիւնք
եղեն,
որք
էին
յաղագս
երկճղեալ
կաթողիկոսացն
տանդ
Աղուանից:
Որք
երկոքեանքն
ևս
թէպէտ
մեղադրելիք
և
ապօրինաւորք
էին,
ըստ
այնմ,
զի
ընդդէմ
միմեանց
և
առանց
հաւանութեան
բոլոր
երկրին,
և
թարց
գիտութեան
կաթողիկոսացն
սրբոյ
Աթոռոյս
ձեռնադրեցան.
այլ
յետոյ
Յովհաննէս
կաթողիկոսն
Բ
կերպիւ
զիրաւունս
ունեցաւ,
մի՝
Բ
անգամ
ի
սուրբ
Աթոռս
եկեալ՝
մեզ
հնազանդեցաւ,
և
մերով
հրամանաւն
ընկալաւ
զհաստատութիւն
կոչմանն
իւրոյ,
և
միւս
ևս՝
զի
ի
սուրբ
Աթոռն
Գանձասար
գտանեցաւ
նստեալ :
Իսկ
Իսրայէլ
կաթողիկոսն
զայսոսիկ
ոչ
առնելով՝
յերկար
ժամանակս
ներհակեցաւ
մեզ
և
սրբոյ
Աթոռոյս,
վասնորոյ՝
և
մեք՝
զնա
խոտեցաք,
և
բանադրեցաք,
և
զՅովհաննէս
Կաթողիկոսն
հաստատեցաք՝
որպէս
և
գիտէք:
Իսկ
այժմ
որովհետև
Իսրայէլ
կաթողիկոսն
ևս
մեզ
հնազանդեալ՝
եկն
ի
սուրբ
Աթոռս
և
առ
մեզ՝
մեծաւ
զղջմամբ
և
մեղայիւ,
վասնորոյ՝
և
մեք
արձակեցաք
զնա,
և
ընկալաք
ի
սէր:
Եւ
զի
չունէր
ըստ
իւրոյ
բաւականին
զապրուստս,
վասնորոյ՝
զսիրելի
որդիսդ
մեր
(որք
ի
բնէ
տէրունի
էք
լեալ
սրբոյ
Աթոռոյս
).
շնորհեցաք
եղբօրն
մերոյ
Իսրայէլ
կաթողիկոսին.
զի
նա՛
հովուեսցէ
զձեզ
և
կառավարեսցէ.
և
դուք
զնուիրակութեան
արդիւնսն
ձեր
նմա՛
տաջիք:
Բայց
այսու
պայմանաւ,
զի
որքան
Իսրայէլ
կաթողիկոսն
կենդանի
է,
այսպէս
մնասցէ,
և
դուք
նմա
ծառայեսջիք:
Իսկ
մինչև
Իսրայէլ
կաթողիկոսն
վախճանիցի,
յայնժամ,
թէ
մի
կաթողիկոս
լինիցի
յայդ
երկրոջդ.
դուք
ևս
նմա
ծառայեսջիք:
Իսկ
եթէ
այլ
ևս
երկու
կաթողիկոսք
լինիցին,
յայնժամ
դուք
ևս
մի՛
հնազանդիցիք
նոցա,
և
ո՛չ
միոյն
ի
նոցանէ:
այլ
սրբոյ
Աթոռոյս
ծառայեսջիք.
և
ի
ներքոյ
սորին
իշխանութեան
միայն
մնասջիք,
որպէս
և
ի
բնէ
տէրունի
էք
լեալ
սրբոյ
Աթոռոյս:
Զի
որպէս
լուեալ
էք
ասէ
յառաջ՝
և
այժմ
տեսիք,
երկճղի
կաթողիկոսունքն
միշտ
ի
ներքոյ
անիծից
են
լեալ՝
ինքեանք
և
պատճառք
և
ընդունօղք
իւրեանց:
Ուրեմն՝
դուք
ի
կցորդութենէ
այնպիսեաց
անիծիցն
փախչելով՝
զհրամանս
հոգևոր
կատարեսջիք:
Օրինակն
է
ի
բոլորագրահամար
տետրոջն,
յերեսն
ՉՁԹ:
Գրեաց
զթուղթ
ևս
առ
Իսրայէլ
կաթողիկոսն,
և
զայս
Կոնդակ
յղեաց
առ
նա,
և
գրեաց
թէ
ահա
ըստ
պայմանի
և
ըստ
խոստման
մերում,
թարց
ուրուք
միջնորդելոյ՝
շնորհեցաք
քեզ
զերկիրն
Նուխւոյ
իւր
շրջակայիւքն:
Զոր
բարով
վայելեա՛
որքան
կենդանի
ես
դու,
և
իմա՛
լաւապէս,
զի
վարկպարազի
էր
սակս
այդր
խնդրայն:
Եւ
թէ՝
ահա
ըստ
խոստման
մերոյ
զքեզ
այդպէս
շահեցաք,
տեսցուք,
տեսցուք
թէ՝
և
զՅովհաննէս
կաթողիկոսն
և
զիւր
կողմնացիսն
ևս
որպէս
եմք
շահելոց,
զի
դիւրաւ
զերծցի
գլուխ
մեր
ի
ցաւոց
նոցին
ևս:
Այլ
և
ի
ներկայումս
գիր
եկն
ի
զԶիւռնոյ
նուիրակ
և
Առաջնորդ
Եսայի
վարդապետէն
որ
ընդ
այլ
որպիսութեանց
գրէր
և
զայս,
զի
Գեանջեցի
Մնացական
ոմն
ի
Հնդկաց
երկրէն
գնացեալ
ի
Հօլանդեա,
(զոր
կարծէաք
այն
Մնացականն
լինել՝
որ
յառաջ
ի
Չինու
երկրոջն
էր՝
ի
Գանդում
դասապայն,
որ
յիշեցեալ
գոյ
ի
դեկտեմբերի
ԻԹ,
որ
յայնժամ
տուրս
ևս
էր
տուեալ
սրբոյ
Աթոռոյս):
(3լ
գ
),
գրեալ
էր
Զմիւռին
առ
Եսայի
վարդապետն
մեծաւ
աղերսանօք,
զխնդիր,
զի
գրեսցէ
սրբազան
վեհին
իմանալ
թէ՝
կինն
իւր
ո՞ղջ
է
ի
Գեանջայ
թէ
ո՛չ:
Եւ
նա
գրեալ
էր,
և
խնդրէր
ի
սրբազան
վեհէն
շուտով
գրել
անդ
և
տեղեկանալ,
և
գրել
ինքեան,
զի
և
ինքն
նմա
գրեսցէ:
Զի
կամք
նորա
ա՛յն
էր,
որպէս
զի
թէ
կինն
կենդանի
է,
եյեսցէ
ի
Գեանջայ:
Եւ
ինքն
էր
Հ
ամաց.
որոյ
զազգայինսն
ևս
գրէին,
զի
էր
Ըռուստամենց
Աթայի
որդի
Ներսէսի
որդին:
Վասնորոյ՝
և
սրբազան
վեհն
կատարելով
զխնդիր
նորին
զփուսուլայ
գրեաց
առ
Իսրայէլ
կաթողիկոսն,
ոչ
յայտնելով
զայն
թէ
կենդանի
է
Մնացականն,
և
կամի
յայդր
գալ,
(զի
մտածեաց
թէ
գուցէ
զխաբէութիւն
իմն
գրեսցեն
առ
ի
բերել
զնա
անտի :
)
այլ
միայն
զազգատոհմն
նորին
և
զնշանսն
գրեաց,
և
հարկեաց՝
զի
իմասցի
թէ
ողջ
է
կինն
նորա,
թէ
մեռեալ
և
զստոյգն
գրեսցէ
ինքեան:
Երկու
ձիաւոր
փայակ
ևս
վարձեալ
յատկապէս
այսր
աղագաւ
յղեաց,
զի
փութով
բերցեն
զպատասխանին,
զի
ի
Զմիւռնոյ
յատուկ
եկեալ՝
աստ
նստէր,
և
սմա
գրեաց
թէ
յոյժ
հարկաւոր
է,
շուտով
գրեա
զորպէսն.
ըրոյ
զվասն
էրն
և
զկատարեալ
որպէսն
յետոյ
գրելոց
եմ
քեզ՝
մինչ
դու
զստոյգն
գրեսցես:
Փուսուլայ
ևս
դարձեալ
այսր
աղագաւ
սմա
գրեցաք
զի
յայլ
գրոյ
ևս
ծանեաք
զորպէսն
ազգատոհմին
նորա ,
և
գրեցաք
սմա:
Ելին
Մկրտում
և
Յովակիմ
փայակքն
ի
յունիս
ԺԴ: