Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն մահուան Կարսեցի Իբրահիմ Աֆանտուն որդիքն էին ի տրտմութեան, զի փաշայն զյոլով իրս ի նոցունց առեալ, և զթագաւորական հաշիւն ևս առեալ դեռ ևս չտայր նոցա միամտիլ, զի գրեալ էր ի մեծն Պօլիս առ թագաւորն, զի զի՞նչ և հրամայեսցէ, այնպէս արասցէ: Իսկ ի Պօլսոյ դեռ ֆարման չէր եկեալ, և նոքա ի տարակուսի կային: Վասնորոյ՝ առ ի ունիլ օժանդակ ինքեանց յետագայից դիպուածոց՝ եթէ իցէ, գրեալ էին զթուղթ առ խանն տեղւոյս, յիշեցուցանելով զսէրն՝ որ ի մէջ սորա և հօր իւրեանց, զի այժմ ևս առ ւնքեանս ունելով զնոյն, խնամեսցէ: Եւ ընծայ ևս էին յղեալ: Նոյնպէս և առ քիւրտ շամդին աղայն: Ըստ սոցին և առ սրբազան վեհն գրեալ զթուղթ սիրոյ և աղերսանաց՝ յորդորելով ի սէր առ ինքեանս: Եւ ընծայ ևս էին յղեալ ի ձեռն մօլլայ Սալահ յանուն մարդոյն իւրեանց, որ զնոցին որպէսն և զդիիմունսն ևս ծանոյց, վասնորոյ զթուղթ գրեաց առ նոսա սրբազան վեհն, յոյժ սիրով և շնորհակալութեամբ տալով յամենայնի զյոյս: Ել Սալահն ի նոյեմբեր Զ: