Կարգեաց
սրբազան
վեհն
զԱռնջեցի
Փիլիպպոս
վարդապետմ
ի
նուիրակութիւն
և
յԱռաջնորդութիւն
Զմիւռնոյ
քաղաքին
և
շրջակայիցն,
(որ
յառաջ
զՀնդկաց
նուիրակութիւնն
աւարտեալ
եկն,
որպէս
ասացեալ
է
ՌՄԻԶ
ի
դեկտեմբերի
ԻԹ
և
ի
վերոյսն
):
Ուստի՝
զնուիրակական
Առաջնորդական
Կոնդակ
ետ
նմա,
որ
էր
ըստ
օրինակի
նոր
Կոնդակին,
յորմէ
նախապէս
տարաւ
Պօլսոյ
նուիրակ
Մինաս
վարդապետն:
Ա
Բէրաթ
ֆարմանի
սուրաթ
ևս
ետ
նմա,
որպէս
և
էր
սովորութիւն
այլոց
ևս
տալ:
Կոնդակ
ևս
փոքրիկ՝
յատկապէս
ի
վերայ
Ամստէրդամու:
Յորում
և
օրհնութիւն
Թագաւորի
նոցին
ի
սկիզբն:
Իսկ
ի
ծանուցումն,
նախ
մերումն
որպիսութեանց,
և
բանք
սփոփանաց
և
օրհնութիւն:
Եւ
զի՝
զորպիսութիւնս
իւրեանց
գրեսցեն
միշտ
ինքեան:
Ապա
զեկուցումն
վասն
զՓիլիպպոս
վարդապետն
յղելոկն
ի
Զմիւռին՝
ի
նուիրակութիւն
և
յԱռաջնորդութիւն
նոցա
և
պատուէր՝
զի
զարդիւնս
իւրեանց
ըստ
սովորութեանն
առ
նա՛
յղեսցեն:
Եւ
զգիրս
իւրեանց
անպակաս
առնելով
ի
նմանէ՝
ծանուսցեն
նմա
զորպիսութիւնս
իւրեանց:
Եւ
թէ
ի
գալ
Եսայի
վարդապետին
ի
Զմիւռնոյ՝
և
յիմանալն
մեր՝
թէ
զի՞նչ
էք
հասուցեալ
նոցա,
գրելոց
եմք
առ
ձեզ
զշնորհակալութիւն:
Թուղթ
առ
քահանայսն
Զմիւռնոյ,
յանձնարարութիւն
վասն
Փիլիպպոս
վարդապետին,
և
շնորհակալութիւն
վասն
անցելոց
նուիրակաց
և
Առաջնորդացն
զհարազատութիւնս
ցուցանելոյն
և
հաւատարմաբար
ծառայելոյն,
և
պատուէր,
սմա
ևս
զնոյնս
առնել:
Եւ
զմիտս
կոնդակին
ևս
ի
կարճոյ
ծանուցեալ՝
պատուիրեաց,
զի
ա՛յժմ
լիցին
ջատագովք,
և
զնոյնս
ասելով
միշտ
ժողովրդեանն,
անշե՛ղ
պահեսցեն:
Թուղթ
ևս
առ
Աբրօյեան
Աստուածատուր
և
Առաքել
աղայսն:
Յիշեցուցանելով
նոցա
զգրելն
յառաջ
քան
զայս
զթուղթ
մխիթարութեան
առ
ինքեանս՝
վասն
մահուան
եղբօրն
իւրեանց
Գալուստ
աղային,
և
այժմ
ևս
կրկին
մխիթարութիւն:
Եւ
վասն
Եսայի
վարդապետի
շնորհակալութիւն,
թէ
միշտ
զշնորհակալութիւնս
գրէր
զձէնջ
մինչև
ցարդ:
Ե՛ւ
վասն
Փիլիպպոս
վարդապետին
ևս
յանձնարարութիւն:
Եւ
զի,
զհարկաւոր
պատուէրսն
ի
կոնդակէն
և
ի
նուիրակէն
իմացեալ՝
ինքեանք
ևս
այնմ
լիցին
ջատագովք:
Փեսային
իւրեանց
Յովսէփին
ևս
ողջոյն:
Թուղթ
ևս
առ
Չալիչեան
մահտեսի
Կարապետն,
և
առ
մարկոսեան
Ղուկաս
աղայն,
ըստ
նոյն
մտաց:
Թուղթ
ևս
առ
գործաւարտ
նուիրակ
և
Առաջնորդն
Զմիւռնոյ
Եսայի
վարդապետն:
թէ
ահա
ըստ
բազմաց
թախանձանացդ
որ
խոստացաք
քեզ
յետ
սրբոյ
Զատկին
յղել
զնոր
նուիրակ
և
յԱռաջնորդ
յայդր,
յղեցաք.
(որպէս
խոստացեալ
եղև
ի
մարտի
ԻԶ
):
Որում
պատուիրեալ
եմք
ասէ
զայս
թուղթս
յառաջ
քան
զինքն
առ
քեզ
հասուցանել
և
այնպէս
գալ՝
զի
քեզ
պատահիցի
ի
ճանապարհին:
Դու
ևս
պարտիս
այնպէս
առնել,
զի
կամ
յայդր
և
կամ
ի
ճանապարհին
զմիմեանս
տեսանիցէք,
և
տեղեկացուցանիցես
դմա
զորպէսն
տեղւոյդ,
և
դու
եկեսցես
ի
սուրբ
Աթոռս:
Թուղթ
առ
Պօլսոյ
պատրիարք
Զաքարիա
վարդապետն ,
թէ
ցերկար
միջոցս
զթուղթդ
հատեր
իսպառ:
Եւ
թէպէտ
դու
ոչ
գրես,
այլ
մեք
ի
բնական
սիրոյ
հարկեցեալ՝
գրեմք
երբեմն:
Յիշեցոյց
զգրեալսն
ի
յօգոստոսի
ԺԶ,
ի
դեկտեմբերի
Դ,
և
ի
փետրուարի
Զ:
Որք
էին
հարկաւորք
ասէ,
որոց
զպատասխանիսն
ի
քէն
չ՚առաք:
Մանաւանդ՝
չիմացաք
ասէ
թէ՝
այն
Բաղդատու
առ
քեզ
հասեալ
դրամք
և
Աբրահամ
վարդապետի
կտակն՝
մինչև
ցայժմ
չիմացաք
թէ՝
ետուր
մեր
Մինաս
վարդապետին
(որպէս
գրեցաք
քեզ
վերջապէս՝
տալ
նմա
),
թէ
ո՛չ ,
միամտութիւն
լինիցէր
մեզ:
Եւ
ի
փետրուարի
Զ
առ
ժողովուրդսն
տեղւոյն
գրել
զկոնդակ՝
վասն
փորձանակրութեանցն
մխիթարութիւն,
և
վասն
իւրեանց
առաջադրեալ
վիճոյն
որ
ընդ
Ախթարմայսն
յորդորումն,
զի
օգնեսցեն
ինքեանց
արդեամբք,
ծանոյց
սմա:
Եւ
զպատասխանիս
գրելոցն
խնդրեաց :
Եւ
թէպէտ
դու
ո՛չ
գրես
զգիր,
այլ
Մինաս
վարդապետն
գրէ
միշտ
զքոյդ
որպիսութեանց,
և
յոյժ
շնորհակալութիւն
զքէն
և
զիշխանացն:
Ըստ
որս
շնորհակալութիւն,
և
կրկին
յանձնարարութիւն
վասն
Մինաս
վարդապետին:
Եւ
ապա
ծանոյց
զյղելն
զՓիլիպպոս
վարդապետն
ի
Զմիւռին.
և
յանձնարարութիւն
վասն
նորա,
թէ
անդր
պատահեսցի,
կամ
թէ
և
անդէն
ի
Զմիւռին
իսկ՝
զգիրն
և
զսէրն
ի
նմանէ
չպակասեցուսցէ.
թէ
անդ
ի
Պօլիս
բանք
ինչ
պատահեսցեն
նմա,
հոգասցէ:
Ըսդ
որս
ասէ
շնորհակալ
եմք
լինելոց:
Իշխանաց
և
իշխանապետ
ևս
ողջոյն
գրեաց:
Թուղթ
ևս
առ
Ուռումէլու
գործաւարտ
նուիրակ
Յովհաննէս
վարդապետն,
յիշեցուցանելով
նմա
զպայմանն
որ
պայմանեաց
գալ
ի
գարնանս.
ահա
ասէ
Զատիկն
անցեալ՝
Համբարձումն
և
գարունն
ևս
անցանեն:
Եթէ
ի
ճանապարհի
ես,
բարւո՛ք
է,
իսկ
թէ
տակաւին
չես
ելեալ,
ել
և
եկ,
զի
այս
է
ժամանակ
գալուն:
Եւ
թէ
տակաւին
ևս
մնալոյ
ես,
և
չես
գալոյ,
ապա՝
գրեա՛
զմիտսդ
պարզապէս՝
զի
գիտասցուք:
Մի՛
կարծիցես
թէ՝
զկարծիս
ինչ
զքէն
ունիմք,
միամի՛տ
եմք,
հետանալուդ
պատճառ
չգիտեմք:
Եւ
յոյժ
հարկ
ի
գալ՝
յորդորմամբք:
Եւ
զՓիլիպպոս
վարդապետն
ի
Զմիւռին
յղելն
ևս
ծանոյց:
Թուղթ
առ
սրբոյ
Երուսաղէմի
պատրիարք
Յովակիմ
վարդապետն,
ի
պատասխանի
թղթոյն՝
որ
գրեցեալ
էր
յանցեալ
ամին
ի
յապրիլի
Ժ.
և
ի
սեպտեմբերի՛ն
էհաս
աստ:
Իսկ
զընծայս
ես
էր
յղեալ՝
որք
ի
նոյեմբերին
հասին:
Եւ
ընշայքն
էին,
Ա
շալ
գօտի,
Ա
գեարմասուտ,
Ա
Շամու
ալաճայ .
Ժ
հատ
թառլիկ,
Բ
փայտէ
փոզբէհ,
որք
հասին
և
Ա
ղութով
ևս
սապոն,
որք
դեռ
չհասին:
Եւ
զի
չէր
այս
ըստ
արժանւոյ
ինչ,
վասնորոյ՝
գրեաց
սրբազան
վեհն
թէ՝
զյղեալսդ
շնորհակալութեամբ
ընկալաք,
և
շատ
ևս
շոնրհակալեցաք
զքէն.
այլ
ի
յզբաղմունս
գոլով՝
չգրեցի
ինչ
քեզ
երկարօրէն.
այլ
այսքան
միայն,
զի
գիտասցես
թէ
յղեալքդ
հասին,
և
մեք
սիրով
ընկալաք
յայս
անգամն
ևս՝
որովհետև
յղեալ
էիր:
(Զորս
և
յանունանէ
գրեաց
):
Բայց
գրեմ
ասէ,
զի
այսուհետև
այլ
մի
ևս
աշխատ
լիցիս
և
զմեզ
ի
ներքոյ
այսպիսեաց
ծանրագունից
բեռանց
արկցես,
որովհետև
ոչ
կարեմք
զանդրադարձն
հատուցանել
ըստ
արժանւոյն:
Զի
թէպէտ
ի
յստոյգ
սիրոյ
հարկեցեալ
յղես
ասէ,
բայց
յերկուց
կողմանց
վնասիմք.
զի
դու
սրբոյ
և
պատուաւորի
տանդ
վնաս
տաս.
և
մեք
ևս
բացի
քրէհից
և
այլ
ճանապարհական
ծախուցն՝
ի
ներքոյ
պարտուց
ևս
մնամք,
չկարելով
դարձուցանել
զփոխարէն:
Քանզի՛
ևս
միաբանիւքս
հանդերձ
շնորհակալ
եմք
զքէն,
և
ևս
լինելոց
եմք .
նոյնպէս
և
հարազատութեանցն
քոց,
որք
յամենայն
ժամ
ի
միտս
և
ի
լեզուս
ձեր
ցուցանէք
զսէր
և
զգովաբանութիւնս
առ
սուրբ
Աթոռ
մայրս
ձեր
և
առ
մեզ.
և
ամենայն
ուրեք
ի
հանդիսի
յարգէք
և
փառաւորէք
յամենայն
ժամ:
Ոպէս
յանցեալ
ամի
ուխտաորքն
ոչ
միայն
գոհանան
ինքեանք,
այլ
և
ոչ
դադարին
հռչակելոյ
և
յունկնս
ամենեցուն:
Ուրեմն
ասէ՝
զայսքան
բարերարութիւնս
բաւական
համարեալ,
մի՛
ևս
առաւել
զմեզ
ի
ներքոյ
պարտուց
արկցես:
Զի
միայն
սոսկ
գիր
քո
բաւական
է
ինձ
ի
մխիթարութիւն:
Զյետին
բանքս
վասն
անդ
եղեալ
վիճոյն
գրեաց,
զր
ի
յունիսի
Ի
ի
թղթոջ
Մինաս
վարդապետին,
և
ի
նոյն
թուոյ
փետրուարի
ԻԷ
յիշեցաւ:
Եւ
զայսոսիկ
առ
Մինաս
վարդապետն
յղեաց
զերեսեանսն
ևս
հասուցանել
առ
իւրաքանչիւրսն:
Թուղթ
ևս
առ
Պօլսոյ
նուիրակ
Մինաս
վարդապետն
գրեալ՝
զթուղթս
տեղւոյ
պատրիարքին
և
Յովյաննէս
վարդապետին
առ
նա
յղեաց՝
տալ
նոցա:
Եւ
զի
զՍաղիմայ
պատրիարքի
ընծայն
և
զթուղթն
առ
էր
յղեալ
աստ,
որպէս
ի
նոյեմբերի
Ե
ի
թղթոջ
Ստեփաննոս
վարդապետին
ասացաւ ,
վասնորոյ
սա
միշտ
խնդրէր
զպատասխանին
թղթոյ
Երուսաղէմի
պատրիարքին,
գրեաց
թէ
ահա
յղեցաք,
յղեա՛
առ
նա:
Եւ
զի
ի
փետրուարի
ԺԹ
գիր
էր
գրեալ
առ
Մկրտիչ
վարդապետն,
գրելով
զոմանս
որպիսութիւնս,
ուստի
գրեաց
զհասանիլ:
Եւ
ի
փետրուարի
Զ,
և
ի
մարտի
Ա
ևս
զթուղթս
գրելն
առ
ինքն
ծանոյց.
և
պատուիրեաց
գրել
զպատասխանի
նոցին:
Մանաւանդ
գրել
և
զայն,
թէ
զՍտեփանի
փօլիցայն
ևտ՝
թէ
ոչ,
և
պատուէր՝
զի
թէ
դեռ
ևս
չիցէ
տուեալ՝
տացէ
շուտով.
զի
շատ
երկարեցաւ
ասէ
այս
բանս,
և
մեծ
ամօթ
եղև,
զի
նա
ի
վաղուց
է
հասուցեալ
մեզ
ասէ
զայն
դրամն,
(թէպէտ
դեռ
չէր
հասուցեալ).
(էհհա
)
և
այլ
գրեցելոցն
մերոց
ասէ
և
զպատասխանիսն
փութով
գրեսցես,
մինչև
ո՛չ
եկեսցեն
նոցին
պատասխանիքն,
մեք
այլ
չունիմք
ինչ
յայդր
գրելոյ:
Եւ
զսոյն
թղթոցս
հասանիլն
ևս
ասէ
ծանո՛:
Եւ
պատուէր՝
զի
մինչ
զյղելի
իրս
ինչ
յղեսցէ
յայսկոյս,
եթէ
ընդ
Մուրտիկեանց
մարդկանցն
իցէ,
առ
նոսա
յղեսցէ,
իսկ
եթէ
ընդ
կարաւանի
կամ
ընդ
այդ
եկողաց
իցէ,
յղեսցէ
առ
Հայրապետն
ի
Կարին,
զի
նա
հասուսցէ
աստ:
Զի
զնա
ասէ
վասն
այսորիկ
եմք
կարգեալ
անդ
մեզ
վէքիլ:
Եւ
զի՛
ատ
Առաջնորդ
Ստեփան
վարդապետն
ևս
յղեր,
որպէս
և
այժմ
յղեալ
էր
առ
նա
զՄկրտիչ
վարդապետի
խնդրեալ
ժամացոյցսն
և
զայլ
իրսն,
այլ
ասէ
առ
Հայրապետն
յղեա
զայդպիսի
իրսդ.
թէպէտ
և
Ստեփան
վարդապետն
ևս
մե՛ր
է:
Եւ
Խօյեցի
ոմն՝
Մուրատ
անուամբ,
որդի
Այվազի,
գեղջ
անունն
Վօր,
և
եկեղեցոյն՝
սուրբ
Գէորգ,
լեալ
էր
տամբն
ի
Պօլիս
և
այժմ
յԱտրանայ,
դիպեալ
փորձութեան,
և
եկեալ
յայս
կողմունքս
ի
ժողով՝
թղթով
պատրիարքին:
Բերեալ
աստ
դրամ
ետ
մեզ,
(Կ
)
զի
գրեսցուք
Մինաս
վարդապետին
ատլ
անդ
իւր
կնոջ
հորեղբայր
Բադալին,
որ
ևս
էր
Խօյեցի՝
որդի
Սիմէօնի,
Դօլբանտչի,
և
մինն
Փայբաշոնց,
և
ի
Սուլթան
Բայազիտումն
նստեալ,
որև
է՛ր
քենակալ
Ակնցի
Հաճի
Աբրահամին,
որ
ի
Գեատուկ
փաշայի
չարսուն
լինէր,
և
Ղափու
օղլանի
էր
լեալ
յառաջ
Գրիգոր
պատրիարքին:
Ոչպէս
զի՝
Բատալն
ևս
զայս
դրամս
(Կ
)
հասուսցէ
յԱդ
րանա՝
այս
Մուրատիս
ընտանեացն:
Որ
և
Գ
գիր
գրեալ
առ
նոյն
Բադալն,
և
առ
Ատրանայու
Առաջնորդի
սպասաւոր
Յովակիմ
վարդապետն,
և
առ
իւր
ընտանիսն
վասն
աստ,
ետ
մեզ՝
յղել
առ
Մինաս
վարդապետն,
զի
ընդ
դրամոյն
հասուսցէ
առ
նոսա:
Զորս
և
յղեցաք
առ
սա՝
այնպէս
առնել.
և
գրեաց
սրբազան
վեհն
զի
այս
նշանիւքս
գրեալ
զայն
Բադալն,
տացէ
նմա
զայս
(Կ
)
դրամս,
և
գրեսցէ
ինքեան:
Իսկ
ծանոյց
յղելն
զՓիլիպպոս
վարդապետն
նուիրակ
և
Առաջնորդ
ի
Զմիւռին
և
յանձարարութեան
ի
մէնջ
անդ
հանդիպիցի:
Եւ
ի
վիճակն
ևս՝
միշտ
զթուղթն
և
զսէրն
անպակաս
արասցեն
ի
միմեանց՝
որպէս
իւրեան
ևս
պատուիրեալ
եմ
ասէ:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
Մինաս
վարդապետն,
կրկին
հա՛րկ
առ
Հայրապետն
յղել
այսուհետև
զյղելիսն.
զի
տեսանես
ահա
ասէ
զորպէսն
Մուրտիկեանց:
Եւ
մանաւանդ՝
պատուիրեալ
եմք
ասէ
Հայրապետին,
զի
յետ
ծանօթ
հաւատարիմ
մարդկանց
զմի
ոմն
ցուցցէ
քեզ
այդր՝
որ
դու
դրամ
տաս
նմա,
և
ինքն
ի
Կարին
առնու
և
առ
մեզ
հասուցանէ:
Եթէ
այսպէս
մարդ
ցուցցէ
քեզ
և
կամ
փօլիցայ
գրեսցէ
ի
վերայ
քոյ՝
թէ
այս
ինչ
մարդոյ
այսքան
դրամ
տուր,
դու
ևս
տու՛ր
անկարծիք,
և
մեզ
գրեա՛
և
ի
հասանիլն
առ
մեզ՝
մեք
զմիամտութիւնս
եմք
գրելոց
առ
քեզ:
Քանզի՝
Մուրտիկեանքն
այլ
իմն
երևին
ասէ,
զի
ամենևին
հատեալ
են
ի
մէնջ
զգիրս
իւրեանց:
Առաքելն
և
հօրեղբայրն
որքան
յայդր
են
եկեալ,
դեռ
ևս
զմէ՛կ
գիր
ո՛չ
են
գրեալ
մեզ.
ի
Կարնոյ
ևս
միւսքն
քանի
ժամանակ
է՝
մեզ
թուղթ
ո՛չ
գրեն:
Դու
ի
հարկէ
լա՛ւ
պարտիս
գիտել
զորպէսն
դոցա,
որովհետև
առ
ընթե՛ր
ես.
ապա՝
ընդէ՞ր
առանց
զմեզ
հարցանելոյ
դրամ
ետուր
դոցա:
(ա
)
Զի
նո՛ր
էր
տուեալ,
որ
յիշեցաւ
ի
մարտի
Ե,
ի
թղթոջ
մահտեսի
Փիլիպպոսին
և
Սիմէօնին:
Մեք
ջանամք
ասէ
զհին
տուեալսն
առնուլ,
դու
նոր
դրամ
տաս.
ահա
որքան
տուեալ
ես,
չեն
գրեալ
մեզ,
ո՛չ
դոքա
որք
յայդր
են,
և
ո՛չ
միւսքն
որք
ի
Կարին:
Մեք
գրեցաք
ինքեանց՝
մահտեսի
Փիլիպպոսին
և
Սիմէօնին
ի
Կարին,
թէ
Մինաս
վարդապետն
դրամ
է
տուեալ
Առաքելին,
ընդէ՞ր
կամ
նա՝
և
կամ
դուք
ո՛չ
գրէք:
Իսկ
նոքա
ասէ
զպատասխանի
ինչ
չգրեցին
մեզ:
Եւ
հա՛րկ՝
թէ
այլ
մի
ևս
տար
դոցա
դրամ,
և
հարկեա՛
դոցա
վասն
այն
տուեցելոյդ
(ա
)
զի
գրեսցեն
մեզ
ասէ,
և
մահտեսի
Փիլիպպոսին
ևս
հարկեսցեն
հասուցանել
մեզ
և
զղապզ
առնուլ
ի
մէնջ
և
առ
քեզ
յղել
սակս
միամտելոյ
քեզ:
Եւ
թէ
այսպէս
ո՛չ
արասցեն
ասէ
ջանա
յետս
առնուլ
զտու՛եալսդ,
և
այլ
մի՛
տալ
դրամ,
և
մեզ
ծանո՛:
Մանաւանդ
զորպէսն
դոցա
գրեա՛
ասէ
ամենայն
պարագայիւքն.
և
վասն
առ
պատրիարքն
եղեալ
դրամին
էհարց՝
թէ
առե՞ր,
թէ
ո՛չ:
(եհհա
)
Եւ
զոր
ինչ
այնր
աղագաւ
նմա
գրեաց՝
խանոյց
սմա:
Եւ
զոր
ինչ
Յովհաննէս
վարդապետին
գրեաց
վասն
գալոյն,
զայն
ևս
ծանոյց,
և
պատուիրեաց
իմանալ
զմիտսն
և
գրել
ինքեան,
հանդերձ
ա՛յլ
հարկաւորօք:
Թուղթ
ևս
գրեաց
առ
Մինաս
վարդապետն
յատկապէս
յաղագս
անտեղի
խնդրոյ
Պօլսեցւոցն՝
որք
ջանային
ի
մէնջ
դրամ
առնուլ՝
անուամբ
վիճոյն
որ
ընդդէմ
Ախթարմայից:
Նախ
զայս
թէ՝
քաղաքդ
այդ
մեծօք
և
փոքումբք,
աշխարհականօք
և
կարգաւորօք
այնքան
սիրահարեցեալ
էին
ընդ
Աթոռոյս
և
ընդ
մեզ՝
թէ
ի
նուիրակութեանն
մերում
և
թէ
յանկանելս
մեր
յայս
գործ,
մինչ
զի՛
միշտ
ի
բերանս
իւրեանց
ունելով
գովաբանէին:
որպէս
և
ինքեանք
վկայեն:
իսկ
ի
ժամանակս
Բասէնցի
անյիշելւոյն՝
թէպէտ
փոքր
ինչ
պաղութիւն
եղև
ասէ
առ
ոմանս՝
(որք
և
յետոյ
զղջացան՝
տեսանելով
յայտնապէս՝
թէ
արդարութիւնն
յո՞ր
կողմն
է
),
սակայն
ո՛չ
այնքան
տևեաց
և
յայտնի
երևեցաւ,
այլ
քան
զառաջինն
առաւե՛լ
բորբոքեցան
ի
նոյն
սէրն,
մինչ
գրէր
երբեմն
Զաքարիա
վարդապետդ՝
մինչ
նուիրա՛կ
էր,
թէ
այնքան
սիրահարեցեալք
են
ամենեքեանքն
մինչ
յերազի
ևս
տեսանեն
զսուրբ
Աթոռդ
և
զվեհդ,
և
յառաւօտուն
ելեալ
ցնծութեամբ
և
գովելով
պատմեն
միմեանց:
Որ
ահա
գոն
գրեանքն:
Որք
քան
զմեծն
Սահակ
և
զՄեսրօպ
ի
յարգմա՛ն
ունէին
ի
միտս
և
ի
լեզուս
իւրեանց:
Ի՛սկ՝
ահա
Դ
ամ
եղև,
մինչ
կրկին
ի
պաղութիւն
հակեցան,
որպէս
փորձիւ
և
յայտնի
նշանօք
գիտացուք:
Յայսմանէ
ևս
է՛
հաւաստի,
զի
ո՛չ
ինքեանք,
այսինքն
իշխանք՝
քահանայք
և
գանձապետք
և
մանաւանդ
արևելցի՛ք
գրեն
զգիր
ինձ,
և
ո՛չ
զպատասխանիս
գրեցելոցն
մերոց
գրեն,
թողում
թէ՝
և
զներհա՛կն
գրեցելոց
մերոց
ցուցանեն
գործով :
բայց
մեք
ամենևին
չգիտելով
զպատճառն
մնամք
ի
վիրաւորման:
Եւ
զայս
ամենայն
ասէ
քեզ
ծանուցաք
յերթալդ
յայդր
ի
նուիրակութիւն,
թէ
բանիւ
և
թէ
գրով՝
իբր
թէ՝
դու
գիտացեալ
զպատճառն
մեզ
ծանուսցես.
և
վերստին
ի
սոր
համոզեալ
զամենեսեանսն՝
զմեր
սրտադիւ՛ր
արասցես:
Որոյ
սակս
և
որքան
ևս
գիր
գրեցաք
ընդ
քեզ:
Վերջապէս՝
յորս
յուսայաքն,
զոչ
մին
տեսաք,
զի
ո՛չ
միայն
զպատասխանիս
գրոց
մերոց
ո՛չ
ընկալաք
և
զլուծումն
տարակուսանաց
մերոց
ո՛չ
տեսաք
ի
քէն
և
յայլոց ,
այլ
ևս
առաւել
ստացաք
զվէրս
և
զմտատանջութիւնս:
Քանզի
որքան
մտեալ
ես
դու
ասէ
յայդ
քաղաք,
և
գրես
առ
մեզ
զգիր,
ո՛չ
այլ
ինչ
են
գրեալքդ,
եթէ
այդ,
թէ
ի
ներկայումս
սրտամնայք
են,
շահե՛լ
պարտիս,
և
ես
ո՛չ
գիտեմ
թէ՝
վասն
է՞ր
են
սրտամնայք,
և
ո՞րպէս
եմ
շահելոց:
Ե՛րկրորդ
գրես
ասէ
թէ՝
ասեն
թէ
գրեա՛
հոգևոր
տիրին,
զի
ծախուցն
որք
վասն
ախթարմայից
լինին,
օգնութիւն
արասցէ,
որք
մին
քան
զմին
զարմանալիք
են,
և
արժանիք
տարակուսանաց:
Ուրեմն՝
ահա
գրեմ
քեզ
ասէ՝
մինաս
վարդապետ՝
զայս
բանս
քանիցս
գրեցեր,
մեք
ոչ
ինչ
գրեցաք
յայտնի,
այլ
քեզ
թողաք,
զի
դու
քեզէն
զպատասխանիս
տնօրինիլ
ասասցես,
զի
մի
հռչակիցի
այդ
անօրինակ
ձայնդ:
Այժմ
տեսանեմ
ասէ,
զի
դու
քեզէն
ոչ
կարացեր,
վասրորոյ՝
գրեցի
զայս
գիրս,
զի
ասողացն
ցուցցես՝
և
դու
զերծցիս:
Ա՛րդ՝
(ասէ
)
այս
յայտնի
է,
զի
յամենայն
ազգս՝
մանաւանդ
ի
քրիստոնեայս,
կարգաւորքն՝
մանաւանդ
Աթոռայինք
և
վանականք՝
ի
յաշխարհականա՛ց
խնդրեն
զօգնութիւն
և
առնուն.
և
ոչ
երբէք
է՛
լեալ
բնաւ
թէ
քաղաքք
և
կամ
ժողովուրդ
ի
յԱթոռոց
և
ի
վանօրէից
խնդրեն
և
առնուն:
Այո
լինին
խնդրօղք
ոմանք
աշխարհականք
տնանկք,
աղքատք ,
գերետեարք,
և
պարտականք,
և
այլք
փորձանաւորք,
որոց
պարտական
եմք
տալոյ՝
և
տամք
միշտ,
այլ
Պօլսոյ
նման
քաղաքի
խնդրելն
տնօրինակ
և
տալն
յիմարութիւն:
Մինչև
թէ
եղեալ
է
ասէ
այդ
ի
միում
երկրոջ
և
ի
միում
իշխանութեան,
ևս
լիցի.
զի
ո՛չ
պակասե՛ալ
են,
և
ո՛չ
պակասելոց
են
այդպիսիք
դրամածութիւնք
յազգէս
մերմէ
յամենայն
ուրեք,
բայց
ի
մէնջ
ոչ
խնդրօ՛ղ
է
եղեալ,
և
ո՛չ
տուօղ:
Իսկ
արդ՝
Պօլսոյ
պէս
քաղաքն
(որք
ըստ
գլխոց
հնգակա՛ն
փարայ
տացեն,
Ժ
այդպէս
գործ
վճարի
),
եթէ
ի
յԱթոռոյս
խնդրէ,
միւս
մանունքն
ընդէ՞ր
ո՛չ
խնդրիցեն:
Ուրեմն՝
այսուհետև
կանոնել
կամիմ
թէ՝
այսուհետև
ուր
և
պատահիցի
այսպիսի
գործ,
զծախսն
Աթոռն
վճարեսցէ:
Եւ
յետ
այսպէ՛ս
լինելոյ՝
ոչի՛նչ
է
դժու՛արին.
և
մանաւնանդ՝
մեծ
հրճուանք
Պօլսոյ
պատրիարքաց,
որք
զիրաւունս
են
ունելոց
ասելոյ
թէ՝
յայն
ժամանակ
նստօղ
պատրիարքն
Էջմիածնի՝
մարդ
էր,
նա
էառ,
մեք
ընդէ՞ր
ո՛չ
առնուցումք:
նոյնպէս
և
իշխանքն
են
ասելոց
թէ՝
մի՞թէ
նոքա
իշխանք
էին
ր
մեք
ո՛չ,
եթէ
նոքա
զ՚ոչ
եղեալն
արարին,
մեք
ընդէ՞ր
ո՛չ
առնեմք,
որք
զօրինակն
ունիմք
եղեալ.
թող
այնուհետև
զանէծս
և
զվայս
կրեն
միշտ՝
որք
պատճառք
են
եղեալք՝
և
բացօղք
անկոխ
ճանապարհի:
Եւ
բաց
յայսմանէ,
յամենայն
ուրեք
ասէ
ֆռանկաց
էլչիք
գոն
և
պալիօղք.
յատկապէս
թշնամի
են
լինելոց
Աթոռոյս
և
վնասելոց
զԱթոռային
հանդիպօղսն
ինաեանց
թէ՝
ձեր
մեծն
այսքան
դրամ
վատնեաց,
և
այսքան
վնաս
հասոյց
մեր
ազգին
և
մերայնոցն:
Որպէս
ահա
արդէն
սկսեալ
են
խրոխտալ
ի
յարտաքին
տեղիսն
ի
վերայ
նուիրակաց
և
մարդկանցն
մերոց՝
որպէս
յանցելումն
արարին
յԱխլցխայ,
և
և՛ս
առնեն.
զորքան
վնաս
կրեցաք
և
կրեմք,
և
ումեք
ոչինչ
փոյթ
եղև
և
լինի:
Զի
ազգ
մեր
միայն
ի
Պօլիս
չէ,
այլ
յամենայն
տեղիս
տարածեալ:
Ուրեմն՝
այդ
ճանապարհդ
եթէ
բացցի,
այնուհետև
մեր
նու՛իրակունքն
ո՛չ
եթէ
բերելոց
են
յարտաքուստ,
այլ
բեռամբ
տանելոց,
զի
յամենայն
տեղիս
տացեն
այդպէս
խնդրողաց:
Այն
ևս
յա՛յսպիսում
ժամանակի ,
յորում
որպէս
թէ
հոգէպահիւ
կենցաղավարիմք
հայթայթանօք:
Քանզի՝
յայտնի
իսկ
է
ամենեցունց,
զի
Աթոռոյ
մեծ
օգնական
և
յուսալին՝
այդ
օրհնեալ
երկրիդ
ժողովուրդն
է,
ահա
այդ
ևս
յայտնի
է,
որ
քանի
տարի
էյի՞նչ
կեցութեան
կայ,
ևս
քանի
նուիրակութիւնք
խափանեցան,
և
տուօղքն
ցրուեցան:
Մեք
յուսայաք
թէ՝
օրհնեալ
ազգս
մեր
մեծ
շնորհակալութիւնս
են
ունելոց
զմէնջ,
որ
յայս
անտիրացեալ՝
մարդակուլ
և
չքաւորեալ
երկրոջս,
և
յայս
դժնեայ
ժամանակիս
շնորհօքն
Աստուծոյ
զԱթոռս
Հայոց
կառավարեմք՝
անպարտք
և
անպակաս
ըստ
բաւականին,
ըստ
հոգևորին
և
ըստ
մարմնաւորին,
և
ո՛չ
ծանրանամք
ի
վերայ
ումեք՝
թէ
պարտք
ունիմք,
որպէս
մեզ
յատուկ
օգնութիւն
արարէք,
որպէս
տեսօղքն
վկայեն:
Ահա
երևի
թէ՝
կամին
ասել
թէ՝
ընդէ՞ր
և
դու
ո՛չ
ասես
թէ
պարտք
ունիմ,
որպէս
և
այլքն:
Բայց
ես
շնորհակալ
եմ
զամենեցունցն:
Այժմ
ասէ
գրեմ
քեզ,
Մինաս
վարդապետ.
զսիրելիսն
մեր՝
զպատրիարք
վարդապետն
և
զօրհնեալ
իշխանսն
ողջունելով
զմէնջ,
օրհնութեամբ
և
սիրով,
այսպէս
ծանուսցես:
Զի
թէպէտ
մեք
ոչինչ
ունիմք,
այլ
ամենայն
ինչ
ի
ժողովրդենէ՛ն
է՝
ի
յազգէս
մերմէ
և
մանաւանդ՝
յայդ
օրհնեալ
քաղաքէդ.
բայց
ըստ
այսմ
մասին
ես
ո՛չ
կամի՛մ
զփարայ
մի
տալ
և
ո՛չ
խնդրողացն
պատշաճ
տեսանեմ
զխնդրելն:
Եթէ
ինքեանք
ևս
լաւապէս
խոկալով
ի
բաց
կայցեն
յայդրոյդ,
բարի
է,
և
թէ
ո՛չ,
այլ
կամին
առնուլ
հարկիւ,
դու
ամենևին
ո՛չ
ձեռնամու՛խ
լեր
ի
գործդ,
և
ո՛չ
քո
ձեռօքդ
զփարայ
մի
տուր:
Այլ
ինքեա՛նք
ժողովեսցեն
զնուիրակութիւնն,
և
զգանձանակն,
և
զայլսն,
և
զի՞նչ
կամին,
արասցեն:
Դու
յայտնապէս
ի
բաց
հրաժարեա՛ց
և
լռեա՛,
զայլ
ոչինչ
ունիմ
ասելոյ
որքան
առ
այս:
Յիրաւի
են
ասացեալ
թէ՝
բերդն՝
ի
ներքուստ
առեալ
լինի
և
ո՛չ
արտաքուստ .
ահա
որ
օտարօք
ոչ
եղև,
ընտանեաւն
լինի:
Եւ
զայս
ասէ
վասնայնորիկ
քեզ
գրեցի,
զի
դու
առանձին
տեսցես,
և
յունկսն
հասարակին
մի՛
անկցի,
զի
լա՛ւ
ձայն
չէ:
Ուրեմն
եթէ
ի
բա՛ց
կացեալ
իցեն
յայդ
օրինակ
խնդրոյդ,
զի
յայտնեսցես
ումեք:
Եւ
թէ
ի
նոյնն
կան
հաստատուն,
առանձին
ցո՛յց
տուր
պատրիարքին
և
իշխանացն.
եթէ
լուիցեն,
բարի
է,
եթէ
ո՛չ,
հարկիւ
պարտիս
ա՛յնպէս
առնել՝
որպէս
և
գրեցի,
և
մեզ
ծանուցանել
զորպէսն
նորին,
և
առաջնոց
գրելոցն
մերոց:
Եւ
սակս
այս
թղթոյս
ի
վերոյգրեալ
առանձին
փուսուլայոջն
գրեաց
թէ՝
միւս
գիրն
եթէ
ցոյց
տայցես,
եթէ
ո՛չ,
և
կամ
ի
ցոյց
տալդ
եթէ
զի՞նչ
ասեն.
մեզ
ծանո՛
շուտով:
Թուղթ
ևս
առ
Թօխաթու
նուիրակ
Սահակ
վարդապետն,
ի
պատասխանի
ի
մարտի
ԻԸ
գրեալ
թղթոյն:
Որում
ծանոյց
զգրելն
իւր
առ
ինքն
զթուղթ
յառաջ
քան
զայս
ի
մարտի
ԻԶ,
որ
է՛ր
ասէ
պատասխանի
ամենայն
գրեցելոցն
քոց:
Իսկ
այժմ
պատուէր,
(որպէս
և
յայնժամ
)
զի
ընդ
Ամասացւոյն
բան
չունիցի,
(զի
նոր
ևս
զնոցին
բանսն
և
զվէճսն
գրէր
երկար
)
և
զքսուրսն
Շամցի
սևագլխին
մի
խնդրեսցէ
ի
նոցունց,
զի
մեք
ի
վերայ
իւրեանց
եմք
ձգեալ
ասէ
զբանն:
Ի
հարկէ
յղելոց
են:
Ո՛չ
գրեա՛
առ
նոսա,
և
ո՛չ
զպատասխանի
առ
ի
նոցունց,
և
ի
կռուանիւթ
բանից
հեռի
լեր.
միայն
թէ՝
գործոյդ
արա
զփոյթ
շուտով
զերծանիլ
և
գալ,
և
զի
նոր
նուիրակն
ի
վիճակսն
է
ասէ,
ամօթ
է
Բ
նուիրակ
ի
միում
վիճակի
լինելն,
և
գայթակղութիւն
ժողովրդոց:
Եւ
կրկին
ևս
ծանոյց՝
զգրելն
զմեղադրութիւնս
առ
Ամասացիս
և
Մարսուանցիսն:
Եւ
վասն
Փիլիպպոս
վարդապետին,
զի
ի
գնալն
անդ՝
սիրով
շահեալ
ուղևորեսցէ
ի
վիճակն
իւր:
Առ
մահտեսի
աղամջանն
յղեցաք
տալ
նմա:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
գանձապետ
և
վէքիլ
մահտեսի
Աղամջանն՝
ի
Թօխաթ,
ի
պատասխանի
ի
մարտի
ԻԳ
գրեալ
թղթոյն:
Առ
որ
հասեալ
էին
ի
փետրուարի
Զ
գրեալ
թուղթքն
մեր :
Եւ
վասն
Շամցի
սևագլխի
ընչիցն,
որպէս
Սահակ
վարդապետն,
նոյնպէս՝
սա՛
գրէր
գրել
նոցա,
զի
առ
ինքն՝
կամ
առ
նուիրակն
յղեսցեն:
Ո՛ւստի
զոր
ինչ
նուիրակին,
սմա
ևս
զնոյնս
գրեացմ
թէ
նուիրակն
ընդ
նոսա
բան
չունիցի,
մեք
իւրեանց
վերայ
եմք
ձգեալ:
Այլ
ջանասցէ
միայն
զիւր
գործն
աւարտել՝
և
գալ:
Եւ
ըստ
որում
գրեցաւ
առ
սա
ի
փետրուարի
Զ.
բերել
տալ
ի
Պօլսու
զինչսն
Տաթևու
հանգուցեալ
Յավսէփ
պետին.
գրէր
թէ՝
գրեալ
եմ,
զի
յղեսցեն:
Ուստի
գրեաց,
զի
երբ
եկեսցէ՝
յղեսցէ
աստ:
Եւ
զայն
դրամն
զոր
փօլիցայ
էր
արարեալ
ի
վերայ
Հայրապետին,
զի
անդ
ի
Կարին
առեալ
մեզ
հասուսցէ
(դ
)
դեռ
ևս
անդ
չառեալ
Հայրապետին,
սա
չօտարի
ձեռօք
զմասն
ինչ
փօլիցայ
էր
արարեալ՝
զի
Հայրապետն
տացէ
նմա:
Ուստի
Հայրապետն
տուեալ
էր,
և
իրիջայ
էր
գրեալ
սրբազան
վեհին
թէ՝
սակս
այսր
չնեղանաս
մահտեսի
Աղամջանին,
զի
հա՛րկ
էր
պատահել՝
աստ
զառնլիս
ունի,
առնելոց
էի,
և
հասուցանելոց
ի
սուրբ
Աթոռդ:
Գրեալ
էր
և
սա
թէ՝
եթէ
Հայրապետն
զմասն
ինչ
ի
փուսուլայէն
յու՛շ
հասուսցէ
քեզ,
(ա
)
չնեղանաս:
Գրեաց
թէ՝
զայդ
Հայրապետն
և՛ս
էր
գրեալ
ինձ,
հո՛գ
չէ,
երբ
և
յղեսցէ,
մեք
յայնժամ
գրելոց
եմք
առ
քեզ
զմիամտութիւն:
Եւ
գրելն
առ
Եսայի
վարդապետն
ի
գալ
և
զՓիլիպպոս
վարդապետն
յղելն
ի
տեղի
նորին
ի
Զմիւռին
նուիրակ
ի
յԱռաջնորդ
ծանոյց
սմա:
Եւ
պատուիրեաց,
զի
յերթալն
անդ,
զնա
շահեսցէ,
և
ընդ
հաւատարիմ
գնացողաց
ուղւորեսցէ
ի
վիճակն
իւր:
Եւ
ի
նոյեմբերի
Ե
ի
թղթոջ
սորին
որ
յիշեցաւ
թէ՝
հանգուցեալ
մահտեսի
Խաչիկին
Ծ
ղռուշ
կտա՛կ
է
լեալ՝
զոր
սա
հարցեալ
էր
սրբազան
վեհին
թէ՝
առի՞ց
թէ
ո՛չ,
և
յայնժամ
գրեաց
առնուլ,
այժմ
առեալ
էր
ի
նորին
եղբայր
Ստեփանէն,
և
խնդրեալ
էր
գրեալ
առ
նա
զթուղթ
օրհնութեան:
Վասնորոյ
թուղթ
օրհնութեան
և
շնորհակալութեան
գրեաց
առ
նոյն
Ստեփանն
եղբայրն
մահտեսի
Խաչիկին:
Եւ
առ
Աստուածատուր
ոմն,
որ
ի
կենդանութեան
տուեալ
էր
զիւր
կտակն:
(Բ):
Թուղթ
ևս
առ
սուրբ
Քառասնից
մանկանց
եկեղեցւոյ
քահանայ
տէր
Պետրոսն,
և
մեր
գանձապետ
Եղիազարեան
Խօջայ
Յակոբն,
և
եկեղեցապետն
մահտեսի
Եղիայն,
և
Արևելցի
պարոն
Թաղվերանն,
ի
պատասխանի
թղթոյն
իւրեանց՝
զոր
ի
նոյեմբերի
ԺԳ
գրեալ
էին:
Որ
էր
Աստապատեացի
Աստուածատուր
անուամբ
միոյ
ջուլհակի,
որ
Ժ
տարով
յառաջ
գնացեալ
անդ՝
առեալ
էր
զկնի
մի,
և
ի
քանի
ամս
մնացեալ
ընդ
նմա,
և
Ա
զաւակ
ևս
ծնեալ
էր:
Յետոյ
պատճառաւ
ինչ
ելեալ
անտի՝
այլ
չէր
դարձեալ
առ
կինն
և
կինն
ողորմելութեան
կայր
անդ
յոյժ:
Վասնորոյ՝
սոքա
զհամբաւ
ինչ
լուեալ
զնմանէ,
իբր
թէ
եկեալ
իցէ
աստ,
և
ժամանակ
ինչ
ի
վանս
ջուլհակութիւն
արարեալ,
յետոյ
գնացեալ
ի
Թիֆլիզ՝
և
անդ
տնաւորեալ,
և
առեալ
կինն
Աղաւէլու
ումեմն
քոյր
իցէ
գրէին
սրբազան
վեհին
մեծաւ
աղերսանօք,
զի
բերեալ
զնա
աստ,
խոշտանկեսցէ
պատահասիւ
և
յղեսցէ
անդ
տիրութիւն
առնել
իւր
կնոջն:
Եւ
տուեալ
էին
զայս
թուղթս
Քանաքեռցի
դարբին
Այվազի
որդի
Ղազարին՝
բերել
և
տալ
սրբազան
վեհին:
Ուստի
և
գրէին
թէ՝
զայլ
երկարապէսն
հրամանոցդ
փեսայ
Ղազարն
պատմելոց
է:
Զի
նա
անդայնպէս
էր
խաբեալ
զնոսա:
Իսկ
ի
մերձիլն
յԱթոռս,
առ
ի
չյայտնիլ
խաբէութեանցն,
արկեալ
էր
զայն
ի
ջուր
ինչ
դաշտին,
մնացեալ
թուղթն
ամբողջ
ի
ներքոյ
սառին:
Իսկ
ի
բացուիլն
գարնան,
մի
ոմն
ի
մերայնոյ
գտեալ՝
եբեր
առ
մեզ,
որ
էր
կնքովն
ամբողջ,
և
վասն
ցրտութեանն
անջնջելի
մնացեալ:
Եւ
մինչ
ետես
սրբազան
վեհն
զայս,
ետ
որոնել
աստ
և
անդ
վասն
առն
այնորիկ,
և
ո՛չ
գտանեցաւ,
և
ի
Թիֆլիզ
Աղավելի
անուամբ
մարդ
ևս
ո՛չ
գոյ
ասացին
գիտօղքն,
և
աստ
ևս
չէր
եկեալ
այնպիսի
ոք՝
և
ջուլհակութիւն
արարեալ:
Ապա
իմացաք,
որ
զայս
ևս
նոյն
խաբեբայ
Ղազա՛րն
է
ասեցեալ
նոցա
և
նոքա
հաւատացեալ
և
գրեալ
են,
և
նա՝
առ
ի
չյայտնիլ
աստ
ստութեան
զայն
թուղթն
ի
ջուր
է
արկեալ:
Ուստի՝
կամեցաւ
սրբազան
վեհն
գտանել
տալ
զայն
խաբեբայն
և
պատժել.
ո՛չ
գտանեցաւ,
զի
փախստեամբ
ելեալ
էր
յերկրէս,
վասն
այլ
ևս
իւրոց
խաբեբայութեանց:
Վասնորոյ՝
զայս
ամենայն
գրեալ
ծանոյց
նոցա
սրբազան
վեհն
և
պատուիրեաց,
զի
յետ
հասանելոյն
անդ
այս
թղթոյս,
այլ
ևս
մէկ
տարի
համբերեսցէ
այն
կինն,
և
ինքեանք
գրեսցեն
աստ
և
անդ,
և
յուզեսցեն,
մեք
ևս
ասէ
աստ
հետևելոց
եմք,
եթէ
գտցի,
բարի
է,
և
թէ
ո՛չ,
ապա՝
հրամա՛ն
է
կնոջն
առնուլ
զայլ
այր:
Բայց
պա՛րտի
տարի
մի
համբերել
ասէ՝
որպէս
գրեաց:
Ժողովրդոց
նոյն
եկեղեցւոյն
ողջոյն:
Թուղթ
ևս
առ
Կարնոյ
Առաջնորդ
Ստեփաննոս
վարդապետն
գրեաց
վասն
Փիլիպպոս
վարդապետին,
շահել
և
ուղևորել:
Եւ
վասն
Մինաս
վարդապետի
առ
ինքն
յղեալ
ընչիցն՝
զի
յղեսցէ
աստ
ընդ
հաւատարմաց:
Եւ
մահտեսի
Փիլիպպոսն
ևս
էր
յղեալ
իրք,
որ
էր
ԺԲ
օզմայ
հաստ
թուղթ,
գրեաց
թէ՝
ահա
նմա
ևս
գրեցի,
զի
որ
ինչ
գոյ
առ
ինքն
յղեսցէ,
դու
ևս
ասա՛
և
յղեցէք:
Եփրիկեան
մահտեսի
Գրիգոր
աղային,
մահտեսի
Կիրակոսին
և
Հաջիբաբային
ողջոյն:
Թուղթ
ևս
առ
մահտեսի
Փիլիպպոսն
և
խօջայ
Սիմէօնն
Մուրտիկեանց:
Եւ
որպէս
ի
մարտի
Ե,
այժմ
ևս
մեղադրութեամբ
գրեաց
թէ՝
Առաքելն
և
հօրեղբայրն
ձեր
ընդէ՞ր
ո՛չ
գրեն
առ
մեզ
զթուղթս:
Գոնէ՝
զիւրեանց
որպէսն
գրեսցեն
ի
միամտութիւն
մեզ:
Զի
ո՛չ
զիւրեանց
որպէսն
գրեն,
և
ոչ
ի
նուիրակէն
զդրամ
առնուլն
գոնեայ:
Զի
որպէս
ի
մարտի
Ե
գրեալ
եմ
ձեզ,
մեր
Մինաս
վարդապետն
դրամ
է
տուեալ
նոցա:
(ա
)
Զոր
բնաւ
ո՛չ
գրեն
և
չգիտեմք
զի՞նչ
է
պատճառն:
Եթէ
նոքա
ո՛չ
գրեն,
գոնեայ՝
դուք
գրեցէ՛ք,
զի
գիտասցուք
թէ՝
զի՞նչ
է
պատճառ
գիր
չգրելոյն
նոցա:
Զի
որպէս
Նազարէթն
մեզ
պիտոյանայր,
զբանսն
մեր
հոգայր,
գիր
գրէր,
և
զորպիսութիւնս
ծանուցանէր,
մեք
ևս
իւրեա՛ն
գրէաք
գիր,
նոյնպէս
և
դոքա
պարտին
զնոյնս
առնել,
զգիրս
անպակաս
առնել,
զի
և
մեք
իւրեանց
գրեսցուք
գիր.
իսկ
մինչ
իւրեանք
զգիրս
իւրեանց
հատանեն,
մեզ
և՛ս
հատանել
հարկաւորի
զգիրս
մեր
ի
նոցունց:
Իսկ
դուք
և՛ս
ասէ
ահա
շատ
ժամանակ
եղև,
յորս
հատիք
զգիրս
ձեր
և
չգիտեմ
զի՞նչ
է
պատճառն,
ի
հարկէ
վասն
զբաղանա՛ց
է՛
կամ
յաղագս
լուսահոգի
Նազարէթի
բանիցն
զհոգս
և
զմտատանջութիւնս
առնէք,
որպէս
և
յառաջագոյն
փոքր
ինչ
ծանուցեալ
էիք
մեզ:
ՅԱստուած
դիք
զյոյս
ձեր՝
որ
կարօղ
է
հոգալ,
և
մի՛
շատ
մտատանջ
լինելով
զձեզ
մաշէք,
և
այլ
այսպէս
յուսադրութիւն
և
մխիթարութիւն
շատ.
քանզի՝
դէպի
գլորումն
էին
բանք
սոցին ,
որպէս
և
ի
փուսուլայոջ
Մինաս
վարդապետին
ասացաւ
ի
վերն:
Եւ
հարկեաց
գրել
զորպէսն
իւրեանց:
Եւ
վասն
Վանայ
փօլիցային
որպէս
ի
մարտի
ԻԶ,
այժմ
ևս
գրեաց
հարկիւ
թէ՝
որպէս
խոստացաք
թէ՝
եթէ
ի
Վան
չտան,
մեք
աստ
կուտամք,
ահա
անդ
ո՛չ
տան,
և
հաւաստեաւ
գիտեմք,
զի
այլ
ևս
չեն
տալոց,
պարտիք
յայդր
տալ
Հայրապետին,
զի
տացէ
Ստեփանի
մարդոյն՝
և
զիւր
ղապզն
առնուցու,
զի
շատ
ժամանակ
մնաց
այդ
դրամդ,
և
ամօթ
եղև:
Եւ
յոյժ
հարկ
առ
այս:
Եւ
զի
օ
Պօլսոյ
եկեալ
ԺԲ
օզմակ
թուղթն,
և
թէ
այլ
ևս
իցէ
ինչ,
ընդ
հաւատարմաց
յղեսցեն
ի
Բայազիտ
առ
տէր
Վահանն՝
հասուցանել
առ
մեզ:
Եւ
վասն
Փիլիպպոս
վարդապետին
ևս
յանձնարարութիւն,
ուղւորել
ընդ
հաւատարմաց:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
Հայրապետն
գրեաց
ի
Կարին,
ի
պատասխանի
Գ
թղթոցն
իւրոց,
որք
ի
մարտի
ԻԷ.
յապրիլի
Դ,
և
ԺԳ
էին
գրեցեալք:
Առ
որ
հասեալ
էր
ի
մարտի
Ե
գրեցեալ
թուղթն
մեր
ընդ
նուիրակին:
Եւ
մեր
Ստեփան
տղայի
Գօրօյենց
Խաչատուրին
տալիք
դրամն
որպէս
գրեցաւ
յայնժամ
տուեալ
էր
նմա,
և
զՍտեփանի
թամասուկն
առեալ
և
յղեալ
աստ,
տալ
նմա,
զոր
և
ետուք,
զի
զդրամն
առեալ
էաք
աստ
ի
նմանէ
որպէս
և
ի
մարտի
Ե
ասացաւ:
(1զ
)
Եւ
խնդրեալ
էր
գրել
զայն
յիւր
գաւթարոջն,
զոր
և
գրեաց,
միամտութիւն
գրեաց
ինքէն:
Եւ
որպէս
ի
մահտեսի
Աղամջանի
թղթոջն
ասացաւ,
վասն
նորին
արարեալ
փօլիցային
(ա
)
իրիջայ
գրէր՝
չնեղանալ:
Ուստի՝
գրեաց
և
սմա,
թէ
հոգ
չէ,
երբ
և
զամենայն
առեալ
լրացուսցես,
(դ
)
ծանո՛
մեզ՝
զի
առ
մահտեսի
Աղամջանն
զմիամտութիւն
գրեսցուք:
Եւ
վասն
Վանայ
փօլիցային
գրէր
թէ
տիրացու
Ստեփանն
ի
Վանայ
զմասն
ինչ
փօլիցայ
էր
արարեալ
ի
վերայ
մահտեսի
Փիլիպպոսին
(հ
)
և
գրեալէր
ինձ
զմնացեալն
առնուլև
հասուցանել
իւր
մարդոցն:
Իսկ
ես
մինչ
ի
նմին
Փիլիպպոսէն
խնդրեցի.
ասաց
թէ՝
Ախիջանն
ինձ
գրեալ
է
թէ՝
Սային
աստ
պահեալ
եմ,
որ
զդրամն
առնում
և
տամ
Ստեփանին,
և
ապա
յղեմ
առ
քեզ,
արդ՝
մինչ
իմ
Սային
ի
Վա՛ն
է,
ես
աստ
դրամ
չեմ
տալ,
զի
անդ
կուտան,
որպէս
որ
ինձ
գրեալ
է
Ախիջանն:
Իսկ
եթէ
չտան,
և
Սայիս
դատարկ
գայ,
յայնժամ
ես
աստ
կուտամ:
Ուստի
և
սրբազան
վեհն
գրեաց
թէ՝
առ
այդ
շատ
զարմացաք,
զի
թէ
յիրաւի
այն
մտօքն
պահեն
անդ
զայն
Սային,
որ
զդրամ
առնուն,
ապա՝
այդ
ի՞նչ
է,
որ
քեզ
գրեալ
է
Ստեփանն,
թէ
մնացեալ
փողն
է
մահտեսի
Փիլիպպոսէն
առ:
(բ
5)
պարզ
բան
չիմացաք
այտի:
Եւ
ծանոյց
զգրելն
առ
մահտեսի
Փիլիպպոսն
հարկիւ՝
ի
տալ
զայն
դրամն,
որպէս
ի
վերն
ասացաւ:
Եւ
պատուիրեաց՝
զի
զտալն
և
զչտալն
այն
դրամին,
և
զկատարեալ
որպէսն
այս
բանիս,
գրեալ
ծանուսցէ
ինքեան:
Եւ
վասն
ի
Պօլսոյ
եկեալ
ամանաթոյն
որ
գրեաց
մահտեսի
Փիլիպպոսին
և
Ստեփաննոս
վարդապետին
յղել՝
սմա
ևս
ծանոյց,
զի
ինքն
ևս
ասասցէ
նոցա
յղել:
Եւ
թէ
իւրեան
տացեն
ի
յղել՝
ի
Բայազիտ
յղեսցէ
առ
տէր
Վահանն՝
հասուցանել
աստ:
Եւ
ի
մարտի
ԻԶ
և
յապրիլի
Բ
գրեալ
առ
ինքն
զթուղթս
ծանոյց:
Եւ
ընդ
նուիրակ
Ներսէս
վարդապետին
որ
ընծայ
յղեաց
ի
Կարին
վասն
Ֆայատ
օղլուն,
ի
մարտի
Ե,
էր
ի
նմա
ճոթ
իմն
Հնդկաց,
կերպասեայ՝
և
կապտագունով՝
երկնագոյն,
զոր
կամեցեալ
էր
լապատայ
կարեցուցանել
վասն
իւր,
պատուեալ
էր:
Ուստի
մինչ
զքաղաքն
որոնեալ՝
չէին
գտեալ
այնմ
համեմատ,
կոչեալ
էր
զԵփրիկեան
մահտեսի
Գրիգորն
և
ասացեալ՝
գրել
սրբազան
վեհին,
զի
կամ
նորին
նմանն,
և
կամ
թէ
չգտանիցի,
որիշ
ճոթ
յայնմ
տեսակէ
սաղ
տօնլուղ՝
յղեսցէ
վասն
լապատացուի:
Եւ
մահտեսի
Գրիգորն
գրեցուցեալ
էր
սմա
առ
սրբազան
վեհն:
Եւ
զի
գտանեցաւ
յայն
ճոթէն,
վասնորոյ՝
Բ
հալապի
և
լէս՝
քան
զխնդրեալն
աւելորդ,
զի
մի
պակասեսցի
ևս,
(զի
նա
Ա
հալապի
և
կէս
է
խնդրեալ
).
քան
զայս
յառաջ
նախ
քան
զհասանելն
այս
թղթոյս՝
(որոց
գրելն
երկարէ՛ր
),
ի
յապրիլի
ԻԷ
ընդ
Թիֆլիզցի
Եսայուն
յղեցաք
ի
Բայազիտ
առ
տէր
Վահանն,
շուտով
հասուցանել
առ
սա
ի
Կարին:
Ուստի
այժմ
ծանոյց
նմա
զյղելն:
Եւ
ի
յետին
թղթոջն
որ
յապրիլի
ԺԳ,
գրեալ
էր
թէ՝
դրամ
հասուցի
ի
Բայազիտ
առ
տէր
Վահանն,
(ա
)
և
մասն
ինչ
փօլիցայ
արարի
հասուցանել
յայդր՝
զի
ունէի
առ
նա.
(ճ
)
և
մասն
ինչ
վաթսունանոց
ամանաթ
յղեցի
առ
նա՝
(գ
)
յայդր
հասուցանել
ընդ
նմա
ի
միասին,
(ա
)
որոց
զհասանելն
գրեսցես
ինձ
ի
միամտութիւն:
Իսկ
տէր
Վահանն
գրէր
թէ՝
ի
պատրաստի
է
և
այս
աւուրքս
յղելոց
եմ,
դուք
նմա
միամտութիւն
գրեցէք:
Վասնորոյ
գրեաց
սմա
սրբազան
վեհն
թէ՝
զայն
նոր
յղեալ
դրամդ
մեզ
հասոյց
տէր
Վահանն,
(ա
)
լե՛ր
միամիտ:
Եւ
վասն
Փիլիպպոս
վարդապետին
յանձնարարութիւն
նման
միւսոցն:
Փուսուլայ
ևս
գրեաց
առ
սա,
զի
վասն
այն
ամանաթիցն՝
զոր
Մինաս
վարդապետն
յղեալ
էր
անդ
առ
Ստեփաննոս
վարդապետն
և
առ
մահտեսի
Փիլիպպոսն,
սա
իբրու
խաթրամնացի
պէս՝
գրէր
թէ՝
նուիրակներդ
ի
հարկէ
էհտիբար
չունին
ինձ,
որ
զայնպիսի
իրսն
առ
իս
ո՛չ
յղեն,
զի
շուտով
յոյդր
հասուցանեմ:
Գրեաց
թէ՝
այդպէս
մի՛
կարծեր,
այլ
այս
է
պատճառն
զի
Պօլիս
թուղթ
գնալն՝
և
անտի
թուղթ
գալն
Մուրտիկեանց
ձեռօքն
լինի
զի
մենզիլներն
նոսա
ճանաչեն:
Ուստի՝
ամանաթ
ևս
թէ
տան
նոցա
մարդկանց
թաթարի՝
կամ
այլ
եկողի՝
բերեն
յայդր՝
և
տան
նոցա,
բանն
ա՛յսպէս
է,
դու
յորիշ
կարծիս
մի՛
անկանիր:
Եւ
վասն
այսորիկ
ասէ
գրեցի
քեզ՝
թէ
ի
Պօլիս
հաւատարիմ
մարդ
ունիս,
գրեմք
նուիրակին
որ
փող
տայ
նմա:
Եւ
վասն
այսր
զոր
ինչ
գրեաց
Մինաս
վարդապետին՝
ի
վերն
ի
փուսուլայոջ
նորին,
սմա
ևս
ծանոյց:
Թէ
ահա
գրեցաք,
զի
զոր
ինչ
ամանաթ
կարաւանով
յղելոյ
լինի,
առ
քեզ
յղեսցէ,
զի
դու
մեզ
հասուսցես,
և
ինչ
մարդոյ
որ
դու
գրեսցես
փող
տալ
տացէ,
և
մեզ
ծանուսցէ
զի
և
դու
առեալ
մեզ
հասուսցես
և
ի
մէնջ
զղապզ
առեալ՝
յղեսցես
առ
նա
ի
միամտութիւն:
Պարտիս
ուրեմն,
ասէ,
քո
գիտցած
մարդոց
ձեռօք
փօլիցայ
առնել
ի
վերայ
նորա,
և
դու
յայդր
առնուլ՝
և
մեզ
հասուցանել:
Իսկ
և՝
վասն
Ստեփանի
փօլիցային
որ
ի
վերն
յիշեցաւ,
սա
գրէր
թէ՝
Ստեփանին
մեղք
եղև,
զի
յայս
չափ
ժամանակս
դրամն
ո՛չ
հաս
նմա:
Գրեաց
թէ՝
դու
այնպէս
գիտես
թէ
Ստեփանին
փող
չէ
հասեալ
ի
մէնջ,
վասն
այն
այդպէս
գրես,
այլ
անցեալ
տարւոյ
փօլիցայն
զոր
չէին
տուեալ
նմա
ի
Պօլիս,
այժմ
գրեալ
եմք
որ
տան,
և
թուղթն
ի
մարտի
Ա
առ
ինքն
յղեցաք
ի
Պօլիս
ձեռս
իւր
մարդկանց՝
որ
ի
Մինաս
վարդապետէն
առնուն,
(է5հա
)
որք
առանց
կարծեաց
առած
կլինին:
Ուստի՝
այժմ
Ստեփա՛նն
պիտի
մեզ
դրամ
տայ,
և
ո՛չ
մեք
իւրեան:
Ա՛րդ՝
յառաջ
զոր
ինչ
առեա՛լ
ես
դու՝
ահա
ի
մեր
կողմն
է,
(գ
)
մնացեալն
ևս
պիտի
Ստեփանն
տայ
(ե5հա
)
որ
մեր
ի
Պօլիս
իւրեան
հասուցեալ
դրամն
մեզ
հասցի
լրապէս:
(ե5հա
)
Ուստի
Ստեփանի
մասին
մարդն
մինչ
յայդր
ի
քէն
դրամ
խնդրէ,
զայս
լաւապէս
հասկացո՛
նմա,
զի
իմասցի
թէ՝
իւրեա՛նք
են
մեզ
դրամ
տալոյ,
և
ո՛չ
մեք
իւրեանց:
Բայց
դու
ջանա՛
ասէ
զայն
դրամն
առնուլ
ի
մահտեսի
Փիլիպպոսէն,
զոր
այսու
անուամբ
խնդրեմք
ի
նմանէ.
(գ
)
զի
նա
ո՛չ
գիտէ՝
թէ
մեք
ի
Պօլիս
դրամ
եմք
տուեալ
Ստեփանին:
Ո՛ւստի
դու
ա՛ռ
ասէ
զայն՝
(գ
)
և
մեզ
հասո՛:
Զի
մեր
միտքն
ա՛յն
է ,
որ
այդ
դրամդ
ի
մահտեսի
Փիլիպպոսէն
դուրս
գայ՝
և
մեզ
հասանի,
լա՛ւ
իմացի՛ր՝
և
այսպէս
հոգա:
Կոնդակ
ժողովարարութեան
իւղի
եւ
պանրի
ի
Բայազիտ:
Կոնդակ
ևս
վասն
ժողովարարութեան
իւղի
և
պանրի՛
գրեալ
սրբազան
վեհին
ի
վերայ
Բայազիտու
և
Դիադինու,
զՆախիջևանցի
Մկրտիչ
վարդապետն
ժողովարար
կարգեալ
յղեաց
անդ: