Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յիսուսի Քրիստոսի ծառայ Տէր Սիմէօն կաթուղիկոս և ծառագոյն Պատրիարք ամենայն Հայոց Առաքելականի եկեղեցւոյս քրիստոսի. նաև՝ մեծի և սրբոյ Աթոռոյս Էջմիածնի:
       Յորմէ սիրով և օրհնութեամբ Աստուածային. և Շնորհիւ սրբոյ իջման տեղւոյս Քրիստոսի. յայտնի լիցի մեծութեան և սիրելութեան ազնիւ սիրելոյդ մերոյ Քրիստոսիւ զօրացելոյ (տեղը բաց, վերեւի անունը պիտի կարդալ ) Զի մուսի Բէյսօն և զմուսի Դէսիօր թղթաշէն վարդապետսն զորս առաքեալ էին առ մեզ, վասն սոցա զհասանիլն և զշնորհակալութիւնս գրեալ առ քեզ ի 1776 և յապրիլի ԺԹ առաքեցաք ի ձեռն Ջուղայեցի Շահրիմանեան Մարգար Աղային հասուցանել քեզ: Իսկ այժմ որովհետև մեք ոչ գիտէաք թէ՝ զվարձն սոցա որքան էք հատեալ դուք, իւրեանց հարցաք. իւրեանց ասացին թէ՝ մէկիս վարձն տարին 900 ղռուշ է և մէկինս 600 ղռուշ բաց ի ճանապարհական խարճիցն: Մեք ևս հաւանեցաք: Արդ՝ ի 1774 թուին և ըստ մեր հաշուին ի յապրիլի ԺԹ ելեալ էին յայդ երկրէդ, և ի 1775 և ի փետրվարի ԺԳ մտին յԱթոռս: Եւ մնացին առ մեզ մինչև ի 1776 և ի հոկտեմբերի ԻԸ, որ է քսան ամիս: Եւ թէ զի՛նչ արարին յայսքան միջոցս, և զպաշտօնն իւրեանց ո՞րպէս կատարեցին. յիւրեանս հա՛րց և իմա՛: Ապա փոքր վարպետն մեք Գ տարւոյ վարձն կատարեալ ետուք 1800 ղռուշ և ճանապարհեցաք ի հոկտեմբերի ԻԸ: Իսկ միւս մուսէ Բէսիօնն մնաց մինչև ի դեկտեմբերի Զ. և զի մինչ սորա մնալն ևս անօգուտ էր: և ինքն ևս կամեցաւ գալ. վասնորոյ զսորա վարձն ևս Գ տարէն որ էր ԲՌ ԷՃ ղռուշ, ետուք կատարեալ. և զսա ևս ուղևորեցաք առ ձեզ: Որոց Գ տարէն վարձուց ջամն եղև 4500 ղռուշ նաղտ. բաց ի պարգևապէս տրոց և յայլ պիտոյից ագանելեաց և կերլեաց և ճանապարհական խարճիցն: Զի բաց ի վարձուցն , երկուցն ևս ետուք յատուկ զճանապարհի գալոյ և գնալոյ խարճն լիովին և ղապզ առաք զինքեանց. զոր յղեցաք ի Հնիկս առ սիրելին մեր Գրիգոր Աղայն: Եւ այսպէս արարեալ՝ ճանապարհեցաք յայդ կոյս: Զայսքանս ի կարճոյ գրեցի սիրելւոյդ զի գիտասցես թէ մեք լիովին վարձն և զխարճն դոցա տուեալ եմք աստ: Այլ ոչ ինչ պարտականութիւն մնաց մեզ դոցա տալոյ. ո՛չ աստև ո՛չ յայդ կողմդ: Զայլ որպէսն յայլմէ իմանալոց ես: Զի որովհետև իւրեանց թախանձանօք խնդրեցին ի մէնջ գիր գրել քեզ. վասն այնորիկ և մեք զայսքանս ընդ իւրեանց գրեցաք քեզ սիրելւոյդ զի միամիտ լինիցիս: Ողջ լե՛ր ի Տէր: Գրեցաւ ի ՌՉՀԶ թուոջ Փրկչին. ի դեկտեմբերի Զ. և ի սուրբ Աթոռս Էջմիածին:
      
       Կոնդակի ձախ կողմը , լուսանցքի վրայ, - «Սիրով բազմաւ և Շնորհիւ սրբոյ իջման տեղւոյս Քրիստոսի. ըղջոյն և օրհնութիւն տամ ազնիւ սիրելւոյն սերոյ՝ Քրիստոսիւ Տէրամբ զօրացեալ՝ բարեպաշտօն և մեծահաւատ մուսի Լընուար Դըբալէ՝ Շքեղաշուք իշխանին, որ քև հանդերձ լիցի ողջ ի տէր. զօրացեալ ի Շնորհս նորին յարաժամ : Ամէն»:
       Որին անմիջապէս Սիմէոն կաթուղիկոսի ձեռքով կցուած խոշոր, անկանոն նոտր գիր. - «ձեռամբ իմով գրեցի զայսքանս ի հաւաստութիւն գրեցելոցս », դողդոջ ձեռքով:
       Կոնդակն ամբողջապէս գրուած է կանոնաւոր, գեղեցիկ նօտրգրով: Կոնդակի աջ կողմը Մատենադարանի կնիքը, արծիւ, շուրջը - «Bibliotheque imperiale man (uscrips)» - Կոնդակս գտնւում է Փարիզի ազգային մատենադարանի cod N 318-ի մէջ, fol 5a: