Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սիմէօն ընդհանրական կաթղիկոսէն
      
       Ի ՌՄԺԲ թութջն մերում, և ի նոյեմ. թւումն: Որ էր իններերորդ կիւրակէն՝ որ զկնի ս. խաչին, և տօնի սրբոց հրեշտակապետացն, ձեռնադրեցաք քահանայ ի սրբազան հօրէն մերմէ տէր Երեմիայն, տէր Մկրտիչս, տէր Մեսրօպն և տէր Պօղոսն: Եւ ընդ մեզ եղեն սարկաւագ Ղունկիանոսն և Ստեփանոսն: Եւ յօհանէսն ջահընկալ: Իսկ Աստուածով ելանելն մեր ի Քառասնիցն, նախ տէր Երեմիայն մատոյց պատարագ, ի դեկ. Բ, որ էր տօն յղութեան սրբոյ Աստուածածնին ի յԱննայէ, օրն Գ շաբաթ: Ի շաբաթապահոջ որ սուրբ Յակոբայ կոչի: Եւ ի սոյն շաբաթու Եշաբաթ օրն ես տէր Մկրտիչս մատուցի զպատարագ: Որ էր ի դեկ. ԺԱ, և տօն Առաքելոցն Թադէոսի և Բարդուղիմէոսի: Եւ սուրբ Յակոբայ շաբաթ օրն տէր Մեսրօպն: Իսկ ի կիւրակէին տէր Պօղոսն: որոց Տէր տացէ վայելել բարեաւ զառեցեալ սուրբ և մաքուր կարգսն:
       Ի ՌՄԺԴ թուոջն, և ի նոյեմ. ամսոյ Զ՝ օ յիններորդ կիւրակէին, որ զկնի ս. Խաչին, վերոգրեալ սրբազան հայրն մեր ետ մեզ երից համաշունչ եղբարցս, Երեմիա, Մկրտիչ և Մեսրոպ աբեղայիցս, զիշխանութիւն մասնաւոր վարդապետութեան: Եւ ձեռնադրեաց ընդ մեզ սարկաւագ զյովհանէս ջահընկալն, զոր և Իսահակ անուանեաց և ըստ հոգւոյ եղբայրն նորին զմիւս Յովհաննէսն: Զոր Տէր արժանացուսցէ ի պաշտպանութիւն իւրաքանչիւր սրբոյ կարգի:
       Ի ՌՄԺԷ թուոջս, և ի յունիսի ԺԵ, ի Դ կիւրակէին եղիական յիսնակին: Վերոգրեալ սրբազան հայրն մեր զիս զյետնեալ ծառայս և որդիս իւր զՄկրտիչ նուաստ վարդապետս, ձեռնագրեաց եպիսկոպոս: Նաև զԿեղու սուրբ Կարապետի վանից Առաջնորդ Յօհան վարդապետն ի վերայ նոյն վանիցն: Եւ զԱստապատեցի Միքայէլ վարդ. առաջնորդութիւն նոյն գեղջ Ստեփանոսի Նախավկայի վանիցն: Զորս տէր պահեսցէ ի հաճոյս իւր:
       Ի ՌՄԺԲ թուոջն և յապրիլի ամսոյ Ի ումն ի հինգերորդ կիւրակէի յինանցն որ էր տօն Երևման ս. Խաչին, հոգևոր հայրն մեր օծաւ ընդհանուր Կաթողիկոս ամենայն Հայոց:
       Արդ զկնի օծման իւրայ վեհն մեր՝ զորս ձեռնադրեաց, թէ զեպիսկոպոս , թէ զքահանայս, և թէ զայլ աստիճանաւորս, ահա ի ներքոյ ցուցանեմք: որ ի վարդապետութենէն իւրմէ մինչև ցայժմ, ո՛չ զոք էր ձեռբադրեալ ո՛չ զքահանայս, և ո՛չ զայլ աստիճանաւորս:
       Նախ ձեռնադրաեց զՄովսէս վարդապետն եպիսկոպոս, որ էր ի գործ նուիրակութեան սրբոյ Երուսաղէմայ ի կարին ի մայիսի ԺԱ ին, և ի հոգեգալուստ կիւրակէին:
       Երկրորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զՂուկաս վարդապետն՝ զԱռաջնորդ Զմիւռնոյ: զԵսայի վարդ. զնուիրակն Եւդոկիոյ: ԶՊետրոս վարդ. զնուիրակն Տիգրանակերտու : Ի տօնի որդւոց և թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, օրն Գ շաբաթ. յունիսի ամսոյ ԺԷ:
       Երրորդ ձեռնադրեաց զԵրեմիայ, զՄկրտիչ, զՄեսրօպ և զՊօղոս սարկաւագունսն Աբեղայս, զՂունկիանոսն և զՍտեփաննոսն սարգաւագունս, և զՅովհաննէսն ջահընկալ, ի նոյեմբերի Թ, և ի կիւրակէին, որ զկնի տօնի Հրեշտակապետացն:
       Ի ՌՄԺԳ թուոջն. թորրորդ ձեռնադրեաց զերիս եպիսկոպոսունս, զՍտեփաննոս վարդ ., զԱռաջնորդն վանից սրբոյ Առաքելոյն Բարդուղիմէոսի: ԶԻսահակ վարդ ., զԱռաջնորդ Թամզարայու: Եւ զԳասպար վարդ ., զԱռաջնորդն Շնքուշու . Վարդավառի բարեկենդան կիւրակէին յուլիսի ԺԱ:
       Հինգերորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զԱնտօն ճգնաւորն, զՌէթէոս Աշտարակեցին, զՍտեփաննոս Ջուղայեցին, և զՈւրհայու Առաջնորդ Յօնան վարդապետն: Սրբոյ Յակոբայ բարեկենդան կիւրակէին: Ի դեկ . ԺԲ:
       Ի ՌՄԺԴ թուոջն, վեցերորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զԿարնոյ Առաջնորդ Բաղդասար վարդ ., զՀասանղալայու Աւետիք վ. և զսրբոյ Աթոռոյս միաբան Սանահնեցի Գրիգոր վարդ .: Ի սուրբ Զատկին, յապրիլ ամսոյ Գ:
       Եօթներորդ ետ զծայրագոյն գաւազան տեղապահ Մկրտիչ վարդապետին և Կաղզվանցի Զաքարիայ վարդապետին, Երեման ս. Խաչի կիւրակէին ի մայիսի Ա:
       Ութերորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զՅօհան Գեղամացի վարժապետ վարդապետն, և զՎանցի Բաղտասար վարդապետն յԱռաջնորդութիւն Կարմրաւոր վանիցն և ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս, որ յառաջ նուիրակեաց Վան, և այժմ ևս եղև նուիրակ նոյնոյ տեղւոյն: Ի Ե կիւրակէին Եղիական յիսնակին: Յունիսի ԻԶ:
       Իններորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զՊօղոս վարդ. Պօլսեցի, զՍարգիս վարդ. Կուզիկեան, և զԳրիգոր վարդ. Մունջուսնցի և զԱրապկերու Առաջնորդ Պետրոս վարդ ., զՏիգրանակերտու Առաջնորդ Կարապետ վարդ. Բօյաճիօղլին և սրբոյ Երուսաղէմայ Գաբրիէլ վարդ .: Յերկրորդում կիւրակէին որ յետ ս. Խաչվերացին: Ի սեպ . ԺԸ:
       Ի ՌՄԺԵ թուոջս. տասներորդ ձեռնադրեաց զԿարապետ, զՅօսէփ և Փիլիպպոս սարկաւագունսն Աբեղայս: Յիսնակաց բարեկենդան կիւրակէին: Ի նոյեմբերի տասնևինն:
       Ի ՌՄԺԶ թուոջս մետասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զԵղվարդեցի լուսարար Գրիգոր վարդ. զԿարբեցի սարգիս վարդ. ԶԱռնճեցի Յօսէփ վարդ. զԿարբեցի վարժապետ Ստեփաննոս վարդ .: ԶՅօշականցի գրագիր Երեմիայ վարդ .: Նաև զՍպահանցի Մկրտիչ վարդ. զնուիրակն սրբոյն Երուսաղէմի: Իսահակայ հայրապետի տօնին: Ի փետրվարի ԺԱ:
       Երկոտասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զՄինաս վարդ. միաբանն ս. Աթոռոյս, և զԱւետիք վ. ի յառաջնորդութիւն ս. վանիցն Խորվիրապայ և ի միաբանութիւն ս. Աթոռոյս և զՍարգիս վարդ. ի յԱռաջնորդութիւն Բաբերդու: Վարդավառի բարեկենդան կիւրակէին, ի յուլիսի ութն:
       Ի ՌՄԺԷ թուոջս, երեքտասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս զիս զմեղսաներկ ծառայս իւր զՄկրտիչ վարդապետս, նաև զԿեղու ս. Կարապետի Առաջնորդ Յօհան վարդ. և զԱսատապատեցի Միքայէլ վարդ. յԱռաջնորդութիւն նորին գեղջ սրբոյն Ստեփաննոսի նախավկայի վանիցն: Ի չորրորդ կիւրակէին եղիական յիսնակին յունիսի ԺԵ:
       Չորեքտասաներորդ, յառաջ քան զայս յունիսի Ա երկրորդ կիւրակէին որ էր տօն սրբոյ Էջմիածնի, ետ մասնաւոր գաւազան Յօսէփ և Փիլիպպոս Աբեղայիցն:
       Ի ՌՄԺԸ թուոջս. հնգետասաներորդ ձեռնագրեաց Ստեփաննոս և զԻսահակ . Աբեղայ ) Ա սարկաւագունսն, ի տօնի վարագայ ս. Խաչին: Ի սեպտ . ԻԷ:
       Ի ՌՄԺԲ թուոջս. վեշտասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զչորեսին միաբանսն սրբոյ Երուսաղէմի, ի միաբանութիւն նմին՝ ըստ խնդրոյ նորին պատրիարգ Պօղոս վարդապետին, այսինքն զԿեսարացի Սարգիս վարդ ., որ էր նուիրակ Եւդոկիթյ, զՅամթեցի Աւետիք վարդ ., որ էր նուիրակ նոյն տեղւոյն: ԶՆախիջևանցի Զաքարիա վարդ. որ էր նուիրակ Կարնոյ: Եւ զՀամատանցի Յովհաննէս վարդ ., որ էր նուիրակ Հնդկաց: Ընդ որոց ձեռնադրեաց զՔանաքեռցի յովհաննէս վարդ ., ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս: Ի բարեկենդանի միջին կիւրակէին, որ յետ տօնի սրբոյն Իսահակայ հայրապետին: Ի փետրվարի Է:
       Ի ՌՄԻ թուոջն եօթնեւտասներորդ, ետ մասնաւոր գաւազան Ստեփաննոս և Իսահակ Աբեղայիցն, Հոգեգալուստ կիւրակէին, ի մայիսի ԺԵ:
       Ութուտասներորդ ձեռնադրեաց զգրագիր Ղունկիանոսն և զիւր սպասաւոր Յովհաննէս, և Լուսարարի սպասաւոր Մարտիրոս սարկաւագունսն Աբեղայս: Ընդ սոցին և զԵփրեմ սպասաւորն իւր սարկաւագ: Ի Գիւտ Խաչի կիւրակէին: Ի հոկտեմբերի ԻԳ:
       Իննեւտասներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զՏաթևու Առաջնորդ Ղազար վարդ. և զԿարսեցի Սուքիաս վարդ. ի միաբանութիւն ս. Աթոռոյս, զոր և կարգեաց Առաջնորդ Կարսայ. և զԹամզարայու Առաջնորդ Միքայէլ վարդ ., և զԱգուլեցի Յարութիւն վարդ. ևս ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս: Նաև զչորեսին բնական միաբանսն ս. Աթոռոյս, այսինքն զԴաւիթ վարդ. Թիֆլիզեցի: ԶՅովսէփ վարդ. Սանահնեցի: ԶԳալուստ վարդ. Աշտարակեցի, և զՓիլիպպոս վարդ. Առնճեցի: Ի վեցերորդ կիւրակէին յայտնութեան յիսնակին: Ի Դեկտ . ԻԵ:
       Ի ՌՄԻԱ թուոջս. քսաներորդ Ղունկիանոս Յովանէս Մարտիրոս և Սողոմօն Աբեղայիցն ետ մասնաւոր գաւազան, ի տօնի Առաքելոցն Պետրոսի և Պօղոսի ի Ե շաբաթ, ի դեկտ . ԻԷ:
       Ի ՌՄԻԲ թուոջս քսանեւմիերորդ ձեռնադրեաց զսպասաւորսն իւր, զՆերսէս , զԽաչատուր և զԵփրեմ սարկաւագունսն Աբեղայս: ի Զ կիւրակէին, որ զկնի ս. Խաչին, և տօնի ս. Աւետարանչացն: Ի հոկտ . քսան:
       Քսանեւերկուերորդ, ետ գաւազան ծայրագոյն վարդապետութեան միաբանիցն ս. աթոռոյս, այսինքն Եղեգաձորցի Աբրահամ, լուսարար Գրիգոր, Աթոռակալ Գալուստ, վարժապետ Ստեփան, գրագիր Երեմիա, նախապատիւ սպասաւոր Մկրտիչ, Քանաքեռցի Յովհաննէս, և Սանահնեցի Յովսէփ եպիսկոպոսացն: Տասներորդ կիւրակէին զկնի ս. Խաչին: Ի նոյեմ . ԺԷ:
       Քսանեւերեքերորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս, զԹարվիզու նուիրակ Մեսրօպ, զԷջմիածնեցի Պետրոս, զԿարնեցի Յակոբ, սրբոյն Թօմայի վանից միաբան Մաթէոս. սուրբ Հռիփսիմէի վանից Առաջնորդ Աւետիք, զգրագիր Մատթէոս, Ամբարտար Իսահակ, Ռէթէոս վարդապետի սպասաւոր Գրիգոր՝ և զիւր իսկ վեհին սրբազանի սպասաւոր Իսահակ վարդապետսն: Հինգերորդ կիւրակէին ձմեռան յիսնակի՝ և ի դեկտ . ԺԵ:
       Ի ՌՄԻԳ թուոջս. քսանեւչորսերորդ, Ներսէս Խաչատուր և Եփրեմ Աբեղայիցն ետ մասնաւոր գաւազան, ի Տեառնընդյառաջի աւուրն, ի փետր . ԺԴ:
       Քսանեւհինգերորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս զԿեսարացի Մատթէոս վարդ. ի միաբանութիւն ս. Կարապետի վանիցն, և ի վանահայրութիւն ս. Դանիէլի վանիցն: Ընդ նմին և զՍեպաստիոյ ս. հրեշտակապետի վանից Առաջնորդ Յոհաննէս վարդ ., և զԱմասիոյ և զՄարսվանու Առաջնորդ միւս Յովհաննէս վարդ .: Երկրորդ ծաղկազարդի կիւրակէին: Յունիսի Ա:
       Քսանեւվեցերորդ , ձեռնադրեաց եպիսկոպոս, Փառակեցի Իսահակ վարդ. ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս, և զսրբոյն Սաղիմայ միաբան Կարբեցի Կարապետ վարդ ., ի միաբանութիւն ս. Երուսաղէմի սրբոյ Յակոբեանց վանիցն: Ի վեցերորդ կիւրակէին որ զկնի սրբոյն Խաչին, և տօնի սրբոյ Աւետարանչացն: Ի հոկ. ԺԹ: Այլ և Թօխաթեցի Ճռասուն օղլի Յարութիւն վարդապետ ոմն, ի ՌՄԺԵ թուոջն գնացեալ ի Գեանջայ յԻսրայէլէն եպիսկոպոս ձեռնադրեցաւ: Զոր իմացեալ սրբազան վեհին ընդ բանիւ արար զնա, և մնաց այնպէս ի յերկար ժամանակս: Ապա զղջացեալ դիմեաց ի սուրբ Աթոռս առ ոտս սրբազան վեհին, բերելով և զաղերսանաց թուղթս վասն իւր առ սրբազան վեհն ի Պօլսոյ պատրիարք Գրիգոր վարդապետէն և սրբազան վեհն ներեաց նմա, և զապաշխարանս եդեալ ի վերայ պահեաց աստ ժամանակ մի: Յետոյ արար զնա Առաջնորդ Կարնոյ, և զկնի միոյ տարւոյ՝ եբեր ի սուրբ Աթոռս և ըստ խնդրոյ Կարնոյ ժողովրդեանն ետ նմա զիշխանութիւն եպիսկոպոսութեան այսու կերպիւ: Զի թէպէտ անվաւեր և ապօրինաւոր էր ձեռնադրութիւնն նորին որ յԻսրայէլէն , ըստ այնմ, զի ի մերմէ վիճակէ էր, բայց որովհետև օծեցեալ էր, մանաւանդ զի և Իսրայէլն յայնմ ժամանակի յորում ձեռնադրեալ էր զնա, դեռ չէր բանադրեցեալ, վասնորոյ ո՛չ էօծ զնա սրբազանն կրկին, այլ զգեստաւորեցուցեալ զնա ընդ միւս նորընծայիցն վերոգրեցելոց՝ ուրոյն ի նոցանէ, և նախ քո զպատարագն եբեր առաջի մեծի Սեղանոյն՝ և զփոխ մի Աւետարան ընթերցեալ ի վերայ նորին, ետ նմա ըստ կարգի ձեռնադրութեան, զթագ, զմատանի, զգաւազան և զԱւետարան և գիրկն , բաց ի յօծմանէ, և այսպէս զանընդունակ եպիսկոպոսութիւնն նորին արար ընդունելի, և վերստին արարեալ Առաջնորդ Կարնոյ, փառաւորութեամբ դարձոյց անդ:
       Ի ՌՄԻԴ թուոջս. Քսանեւեօթներորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս, զսրբոյ Սաղիմայ միաբան Հաճնցի Սարգիս վարդ .: ԶԹրակիոյ Առաջնորդ Յակոբ վարդ .: ԶՇողակաթի Առաջնորդ Ստեփան վարդ .: Եւ զՁորագեղու Անապատի Առաջնորդ Ղազար վարդ. Տեառն ընդյառաջին օրն, ի փետր . ԺԴ:
       Քսանեւութներորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս, զՍասնցի Կաչապետ վարդ. ի միաբանութիւն ս. Աթոռոյս, որ երբեմն էր յԱմթայ Առաջնորդ: ԶՋուղայեցի Աւետիս և Ղուկաս վարդապետքն, ի միաբանութիւն ս. Աթոռոյս, և զԿօնօնոսի Առաջնորդ Բաղդասար վարդ. ի տօնի Վարագայ Խաչին, ի սեպտ . ԻԷ:
       Քսանեւիններորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս զՇամբեցի Յովհաննէս վարդ. յԱռաջնորդութիւն սրբոյ Կարապետի Անապատին Կտուցու: Եւ զԽարբերդու Առաջնորդ Իսահակ վարդ. յԱռաջնորդութիւն Դատմայ վանք կոչեցեալ սուրբ Աստուածածնի վանիցն: Առաջին կիւրակէին յայտնութեան յիսնակին: Ի նոյ . ԻԲ:
       Ի ՌՄԻԵ թուոջս. երեսներորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս սրբոյ Գէորգայ վանից Առաջնորդ Բարսեղ վարդ. և մեր ժամասաց Թիֆլիզեցի Յարութիւն վարդ .: Զկնի հոգւոյ գալստեան հինգերորդ կիւրակէի Գ շաբաթի օրն, յունիսի ԻԷ:
       Ի ՌՄԻԶ երեսունեւմիերորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս Սեբաստիոյ սուրբ Նշանի վանից Առաջնորդ Յակոբ վարդ. ի յԱռաջնորդութիւն նոյն վանիցն և քաղաքին: Հոգեգալուստ կիւրակէին: Յունիսի չորս:
       ԵրեսունեւԲերորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս, զԿեսարացի Պետրոս վարդ ., որ էր վէքիլ Կ. Պօլսոյ պատրիարքին, ըստ խնդրոյ նոյն պատրիարք Զաքարիա վարդապետին, և իշխանացն նոյնոյ քաղաքին: Ս. Յակոբայ բարեկենդան կիւրակէին, ի դեկ. Ժ:
       Ի ՌՄԻԷ երեսունեւԳերորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս զՍալմաստցի Ստեփան վարդ. ի յԱռաջնորդութիւն ս. Բարդուղիմէոսի Առաքելոյն, երկրորդ կիւրակէի զկնի հոգւոյ գալստեան յունիսի Ժ:
       Երեսունեւչորսերորդ, ձեռնադրեաց եպիսկոպոս, զՍանահնեցի Յակոբ և զՋուղայեցի Գալուստ վարդապետսն զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, և զԱկնցի արապետ վարդապետն ի յԱռաջնորդութիւն Արապկերու քաղաքին: Ի չորրորդ կիւրակէին զկնի հոգւոյ գալստեան, յունիսի ԻԴ:
       Ի ՌՄԻԸ թուոջս. երեսունեւհինգերորդ, ետ ծայրագոյն գաւազան, Առնջեցի Փիլիպպոս, Ըզնաբերթցի Մեսրօպ, Կարնեցի Յակոբ, գրագիր Մաթէոս, իւրոյ իսկ ինքեան սրբազան վեհին աշակերտ Գեղամացի Իսահակ, և Սանահնեցի վարդապետացն, ի տնտեսի կիւրակէին ի մարտի երեք:
       Երեսունեւվեցերորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զՏաթևու Առաջնորդ Յովակիմ վարդապետն ի Գիւտ Խաչին, ի հոկտեմ . ԻԷ: