Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի բոլոր աշխարհի ոչ գոյ քեզ նման
       Գեղեցիկ, ազնիւ և չքնաղ խորան,
       Վասն որոյ կոչեցից զքեզ աննման,
       Սուրբ Էջմիածին՝ Աթոռ Յիսուսեան:
      
       Սխրագործ յօրինմամբ նոր իմն յայտնեցար,
       Ի յերկրի երկին խորհրդեամբ ցուցար.
       Զի իջմամբն Աստուծոյ հրաշակերտեցար,
       Սուրբ Էջմիածին՝ լուսաձև տաճար:
      
       Ի միոյ ծնողէ Հօրէն ընտրեցար,
       Միոյ Միածնի նորին հարսնացար,
       Ուստի մի աղաւնի և մի կատարեալ
       Մի Էջմիածին լուսափայլեցար:
      
       Մի նորոգ արեգ տանս Այրարատեան
       Եւ յատուկ պարծանք որդւոյս Արամեան,
       Առ յոր ազինք բերանաբաց կան,
       Սուրբ Էջմիածին՝ անուն հրաշական:
      
       Է ծնող գթառատ սուրբ Էջմիածին
       Զարթիր և հայեաց ի ծնունդս քոյին
       Որք ի ձեռաց նեղչաց հանապազ ձաղին
       Եւ գլուխ ի կոր ի վիշտս մաշին:
      
       Օրէն ազգին հնոյ Յակովբեան տոհմին.
       Թշնամիք մեր արդ և մեզ տիրեցին
       Եւ ի ներքոյ ոտից կոխան արարին.
       Ու՞ր է Աստուած ձեր և մեր ասացին:
      
       Նախատինք նախատչաց զմեօք պատեցին
       Եւ զսուրբ տեղիս գարշութեամբ լցին.
       Մինչև երբ համբերես արարմանց նոցին,
       Թէպէտ չարիք մեր զքեզ բարկացուցին:
      
       Էրես անկեալ գոչեմք առ մայրդ գթած,
       Արի ի խնդիր քոյոց զաւակաց
       Եւ փրկեա ի ձեռաց անիրաւ նեղչաց
       Եւ ի յարձակմանց պէս պէս թշնամեաց:
      
       Սիմէոն կաթողիկոսը ունի գրած բազմաթիւ գրաբար բանաստեղծութիւններ, մեծ մասը կրօնական բովանդակութեան, որոնց մի մասը տպուած են ս. Էջմիածնում մի տետրակով. նմուշի համար դնում ենք այստեղ նրա մի ոտանաւորը Էջմիածնի մասին, որ ստացել ենք պ. Մկրտիչ Բարխուդարեանից: