Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է փառաբանութիւն ինն դա սուց հրեշտակաց։
       Պատասխան։ Ներքին՝ դասք հրեշտակացն. որք են պատգամաւորք եւ հրամանատարք։ Եւ փառաբանութիւն է նոցա, փառք ի բարձունս Աստուծոյ։
       Երկրորդ՝ դասք հրեշտակապետացն։ Եւ փառաբանութիւն է նոցա, ողորմեա՛ Տէր քո արարածոց։
       Երրորդ՝ պետութեանցն։ Եւ ասեն դո՛ւ ե ս քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի։
       Չորրորդ՝ իշխանութեանցն։ Եւ ասեն, տըւան քեզ հեթանոսք ի ժառանգութիւն եւ յիշխանութիւն։
       Հինգերորդ՝ զօրութեանցն։ Եւ ասեն՝ Տէր հզօր զօրութեամբ, Տէր կարօղ ի պատերազմի։
       Վեցերորդ՝ տէրութեանցն։ Եւ ասեն՝ արքայութիւն քո ար քայութիւն յաւիտենից՝ եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ։
       Եօթներորդ՝ սերօբէիցն։ Եւ ասեն, սուրբ սուրբ սուրբ Տէր զօրութեանց. որպէս լըւաւ Եսայի։
       Ութերորդ՝ քերօբէիցն. որ են վարսք հրեղէնք։ Եւ ասեն՝ օրհնեալ փառք Տեառն ի տեղւոջ իւրում։
       Իններորդ՝ աթոռոցն։ Եւ ասեն՝ աթոռ քո յԱստուած յաւիտեանս յաւիտենից։