Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ թէ ոք ասիցէ՝ զշունչն ո՛չ ունին ջրայինքն։
       Ասեմք թէ՝ որպէս ցամաքայինք ն ունին զշունչ օդոյ։ Նոյնպէս եւ ջրայինքն զշունչ ջրոյ։ Եւ մի եւ նոյն է. զի շունչ կենդանեաց է թանձր մասն օդոյս՝ խառնեալ ընդ ջրոյ. եւ շունչ նոցա է անօսր մասն ջրոյ՝ խառնեալ ընդ օդոյ։
       Եւ չո՛րս են ազգ ձկանց։ Են ոմանք որ թեւ ունին եւ թեփ։ Եւ են որ թեւ ունին եւ ո ՛չ թեփ։ Եւ եի որ թեփ ունին եւ ո՛չ թեւ՞ Եւ են որ ո՛չ թեփ ուինի եւ ո՛չ թեւ։
       Նշանակեն սոքա զչորս դասս մարդկան։ Եւ են ոմանք որ զթեւ հաւատոյ եւ զթեփ բարեաց գործոց ունին եւ պիտանիք են Աստուծոյ։ Եւ են որ թեւ հաւատոյ ունին, եւ ո՛չ գործք. որպէս չար հաւատացեալքն։ Ե ւ են որք գործս ունին եւ ոչ հաւատս. որպէս կեղծաւորքն. նմանապէս եւ սոքա անպիտանք են Աստուծոյ։ Եւ են որ ո՛չ ունին հաւատս եւ ո՛չ գործք. որպէս անօրէնք եւ չարք. եւ յայտնի անպիտանք են։
       Տե՛ս՝ ի չորից բաժանմանցդ մինն է ընտրելի, եւ գն խոտելիք են։ Նոյնպէս եւ դ են թռչունք։ Ոմանք պարզաթեւք են. որպէս ճանճք։ Եւ ոմանք պատենաթեւք որպէս մարախք։ Եւ ոմանք մաշկաթեւք. որպէս ջղջիկանք։
       Եւ ոմանք թեւահերձք. որպէս այլ թռչունք։
       Հարց։ Վասն է՞ր է՝ զի ջրայինքն եւ սողունքն ձայն ո՛չ ունին։
       Պատասխան։ Ձայն պիտո՛յ է բ ինչ։
       Նախ՝ օ դն. որ էութիւն է ձայնի։
       Երկրորդ՝ ձայնական գործիքն. որ են է, որպէս Շրթունք. Ատամունք. Լեզու. Մակալեզու. Բերան . Խռչափող . Թոք։
       Ա՛րդ՝ ցամաքային կենդանիքն զերկոսին զսոսա ունին. վասն որոյ ձայն արձակեն։
       Եւ սողունք որք պակաս են ի ձայնական գործեաց, սուղ են եւ ձայնից։
       Իսւ ձկունք զի ո՛չ ունին զօդ՝ ամենեւին են անձայնք։
       Եւ սողունք կոչին, կամ զի սողալով գնան. կամ սղացեալ եի ոտիւք. կամ զի սո՛ւղ են ձայնիւ։
       Իսկ անասուն, զի անխօսուն են. կամ զի անսնունդ եւ անընտել։
       Իսկ գազան, կամ զի գզօղ են եւ պատառօղ. կամ զի զանազան ե ւ ահագին կերպարանք ունին։
       Հարցումն։
       Քանի՞ ազգ են կենդանեաց։
       Պատասխան։ Ասեն թէ ռ ազգ է. ո ի ցամաքի թռչնովք. եւ ի ջուրս։
       Եւ է թագաւոր ջրայնոցն Լեւիաթնն։ Եւ թռչնոց Արծուին։
       Եւ գազանաց Առիւծն։
       Եւ անասնոց Եզն։
       Եւ սողնոց Օձն արքայեկ.
       զոր իժ եւ քարբ ասեն։
       Սոքա ի գլուխս նոցա նստին։
       Իսկ մարդն բոլորիցն է իշխան եւ թագաւոր։