Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Քրիստոս վասն է՞ր թլփատեցաւ։
       Պատաս։
       Քրիստոս վասն մեր սպասաւոր եղս թլփատութեան. եւ ո՛չ վասն պիտոյից նորա։ Զի ո՛չ սկզբնականեւ ո՛չ ներգործական մեղս չունէր։ Զի անսերմն յղութեամբ եւ ի սրբեալ յարենէ կուսին գոյացաւ մարդ։ Այլ եւ ո՛չ օրէնս դնէր որպէս մկրտութիւն ի մեզ։ Այլ պատշաճ էր թլփատութիւն նորա վասն բազում պատճառի։
       Նախ՝ զի որ բանն մարդ եղեւ՝ ո՛չ գարշի յեդեալ օրինացն իւրոց զի վասն մարդկան եդ։
       Երկրորդ՝ զի ցուցցէ ճշմարիտ մարդեղութիւն իւր եւ ո՛չ կարծեսցի առ աչօք. որպէս զրկեալքն ի շնորհաց նորա ասացին։
       Երրորդ՝ զի զկարգեալ օրէնսն յինքենէ՝ պա՛րտ էր անձամբ կատարեալ. զի հաւատասցի թէ ի նմանէ են կարգեալ։
       Չորրորդ՝ զի պատճառ ամենայն սրբութեան ինքն էր, պարտ էր զգործս սրբարար յանձն իւր կրել։
       Հինգերորդ՝ զի մի կարծիցի հակառակ ընդդէմ օրինացն Աստուծոյ. որպէս հրէայքն եւ խաչօղքն ասէին՝ «չէ այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ»։
       Վեցերորդ՝ զի ցուցցէ զինքն որդի Աբրրահամու. առ որ հրաման թլփատութեան եղեւ եւ խոստումն օրհնեալ զաւակին. եւ այսպէս խոստմանն Աստուծոյ կատարումն Քրիստոս զինքն ցուցանէր։
       Եօթներորդ՝ զի յինքն կրելով թլփատութիւն եւ զայլ օրինականս, ի ծանրութենէ թլփատութեան եւ օրինացն ազատեսցէ զմեզ։
       Ութներորդ՝ զի թլփատութեամբն զինքն եղբայր հրէիցն ցուցանէր. ըստ այնմ «մարգարէ յարուսցէ ձեզ Տէր յաղբարց ձերոց»։ զի մի՛ մերժեսցեն զնա իբրեւ զօտար եւ ոչ վկայեալ ի մարգարէիցն։
       Իններորդ՝ զի զաւետիս հարցն հաստատեսցէ. զի անսուտ է խոստմունք աւետեացն Աստուծոյ. եւ որպէս զայս աւետիս ուխտի կատարեաց, նոյնպէս եւ զայլսն կատարեսցէ. այսինքն ի ծառայութենէ ազատութիւն, եւ արքայութեան խոստմունքն։
       Տասներորդ՝ «կատարումն օրինացն Քրիստոս է» ասէ առաքեալն։
       Արդ՝ զհինն զամենայն կատարեաց եւ վճարեաց. եւ ապա նորոյս սկիզբն էարկ մկրտութեան եւ շնորհաց։ Զի իցէ ինքն սկիզբն եւ կատարումն ոչ միայն ըստ աստուածութեանն, այլ եւ ըստ մարդկութեանն։ Որպէս ասէ «իբրեւ լցան աւուրք ընդ եկին թլփատել զնա»։
      
       Հարց. Ո՞վ թլփատեաց զՅիսուս։
       Պատ. Ոմանք ասեն թէ՝ Յովսէփ թլփատեաց։ Եւ այլք թէ՝ Զաքարիա հայրն Յովհաննու։ Եւ այնէր զի Զաքարիա ի վերայ բազկացն Յովսեփու թլփատեաց զնա։ Ո՛չ հատանելով զի անպատշաճ էր բաժանիլ ի մարմնոյ կամ յարենէ նորա։ Այլ ճեղքելով որպէս օրէնն էր անդրանկացն ճեղքելեւ ո՛չ հատանել։ Որպէս Եսաւ անդրրանիկն Իսահակայ կցողական դեղօք ողջացոյց զմարմինն իւր եւ արար անթլփատ. զի ցրեսցէ զուխտն Աստուծոյ։ Իսկ Տէրն մեր էր անդրանիկ ի հօրէ եւ անդրանիկ ի մօրէ եւ անդրանիկ շնորհաց եւ արդարութեան. եւ անդրանիկ յարութեան մեռելոց. վասն որոյ անդրանկապէս ընկալաւ զօրէնս թլփատութեան։
       Եւ աստ գիտելի է, զի կրկին է թլփատութիւն. մարմնաւոր եւ հոգեւոր։ Եւ որպէս զմարմնաւոր թլփատութիւն աւանդեաց Աբրահամու, նոյնպէս զհոգեւորն որ է թլփատութիւն սրտի՝ հրամայեաց ի ձեռն Մովսէսի. որպէս յերկրորդ օրէնքն «թլփատեցէք զխստութիւն սրտից ձերոց» ասէ։ Եւ Քրիստոս ո՛չ է միայն օրինակաւն, այլ եւ հոգեւորաւն թլփատեցաւ։ Զի վարդապետք ի Դ բաժանն զթլփատութիւն Քրիստոս։ Նախ՝ թլփատեաց զնա հայրն ի ծնունդն՝ աղքատութեան սրովն։ Երկրորդ՝ թլփատեցին զնա իւրքն յաւուրն Ը երորդի՝ օրինաց սրովն։ Երրորդ՝ թլփատեաց ինքն զինքն յամենայն կեանս իւր՝ խոնարհութեան սրովն։ Չորրորդ՝ թլփատեցին զնա հրէայքն ի չարչարանս՝ սրով խաչին. եւ զայս զինուորքն Պիղատոսի։
       Դարձեալ՝ թլփատի Քրիստոս եւ այժմ յեկեղեցի իւր չորեքկին։
       Նախ՝ բամբասողօք. որք բառնան զբարեկամս եւ զբարի համբաւս։ Երկրորդ՝ յափշտակողօք. որք յափշտակեն զժամանակաւոր բարիս։ Երրորդ՝ հերիտիկոսօք. որք բառնան զհոգին։
       Չորրորդ՝ բռնաւորօք. որք բառնան զմարմինն։