Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դու ես քրիստոնէից ղազին,
Երեսն սեւ է ղամազին,
Գիշերն եմ տեսեր յերազին.
Խորան Վարդան վարդապետին,
Ծառայ եմ քո արդար դատին:

Խորանն ամէն լաճվարդ էր,
Մէջն ամէն կին ու մարդ էր,
Գրէր Աւետարան եւ կարդար.
Ղուրբան Վարդան վարդապետին,
Ծառայ եմ քո արդար դատին:

.................................................
.................................................
Անգին մարգարիտ կու թափի.
Բերան Վարդան վարդապետին,
Ծառայ եմ քո արդար դատին:

Քո շուրջ եկած տեղիքն ո՞ւր է,
Քո խօսքերն Մսրի թուր է,
Քեզի ականջ չէնող` խուլ է.
Մէկիկ Վարդան վարդապետին,
Ծառայ շնորհաց տվողին:

Քո երես տեսնող չի քաշեր ղամ,
Քրիստոսի ձեռնէն խմեր ես ջամ,
Հասրաթ է քեզ Ուրումն, Աջամ.
Դիմաց Վարդան վարդապետին,
Ծառայ եմ քո արդար դատին:

Յառաջ քո սիրտն կեր փափագ,
Եղգր Քրիստոսի մշակ,
Քեզ կոչին Վարդան հրեշտակ.
Խաղճուկ Վարդան վարդապետին,
Ծառայ եմ քո արդար դատին:

...............................................
...............................................
Անգին մարգարիտ կու խօսի.
Բերան Վարդան վարդապետին,
Ծառայ եմ քո արդար դատին:

Ասած խօսքին է՞ր էք նազար,
Մէկ պատմութիւնն կէնի հազար,
Քրիստոսի ձէռնէն բարգուզար.
Եկար Վարդան վարդապետին,
Ծառայ եմ շնորհացդ տվողին:

Վարդանի քարոզն գաւառն է,
Աշխարհն ամէն իւր դուռն է,
Դվնկի Մանուկն իւր ծուռն է.
Դիմաց Վարդան վարդապետին,
Ծառայ եմ իւր արդար դատին: