Գիրք պատմութեանց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մեծի Պօլսոյ՝ քաջ Պատրիարքըն արհի.
       Զաքարիա՝ Ազգասէր վեհ եւ արի.
       նորին Պատկեր՝ այժըմ աստէն՝ նկարի.
       ի սուրբ Հօրէ ձեռնադրեալ՝ ցեղ բարի։
      
       Ի Թիֆլիզէ՝ նախկինն Յակօբ՝ հետ բերի.
       Բարդուղիմէն՝ ի յԻզնիմիտ՝ դէտ դրի.
       կայ յՕհաննէսն իւրփոխանորդ եւ պահի.
       տայ Յակօբայ Մշու զաթոռըն հեռի։
      
       Գաղատիայն՝ շնորհ արար՝ Անդրէի.
       չորքըս սոքա ի քաղաքէն Բուզանդի.
       Պօղոս ի Պրուսայ՝ Պետրոսն աստ առերի.
       երկու սոքա ի գաւառէն Կեսարի։
      
       Բայց եօթեքինս եպիսկոպոս ի կարգի.
       ապա դիցուք եւ վրադապետս ըստ կարի.
       վանցի Թօմայն Եւդօկիայ դետ արի.
       մերժեալ Թադէն երթայ յաշխարհ մի յարի։
      
       Կայ Կարապետն ի ըսպասու եւ փարի.
       Պօլսոյ սոքա Աստուածատուրն ի շարի.
       Կաղզուան էր Դիտիս երկիր բնիկ իւր.
       Եղբօր որդի Տէրն Պօղոս ծախն ետուր։
      
       Մեք աղաչեմք՝ մերս վեհի տրիտուր.
       Տէր իմ Յիսուս կար եւ երկար կեանս տուր։