Գիրք պատմութեանց

Հեղինակ

Բաժին

Թեմա
նէ հալէ կիրիֆտար օլ.
      
       Ի զանազան մեղս ընկըղմեալ.
       յոր յարաժամ հակամիտեալ.
       որով ըզՏէրդ բարկացուցեալ,
       որով ըզՏէրդ բարկացուցեալ։
      
       Պատմել կարելոյ ճար չունիմ,
       վասն ամօթոյ յոյժ պատկառիմ,
       քանզի բազում են յանցանք իմ,
       քանզի բազում են յանցանք իմ։
      
       Օգնեա՛ ինձ Տէր՝ Տէր իմ Աստուած.
       զի դու գթած ես ողորմած.
       զողորմութիւնդ յիմ վերայ ա՛ծ,
       զողորմութիւնդ յիմ վերայ ա՛ծ։
      
       Ղօղեալ ռահից ազատեա՛ յար.
       հոգւոյ իմոյ լե՛ր ղեկավար.
       որոյ ես Տէր եւ փրկարար.
       որոյ ես Տէր եւ փրկարար։
      
       Ողորմութեամբ զիմ մեղս քաւեա՛.
       ներեա՛ ինձ Տէր եւ ողորմեա՛.
       զահ դըժոխոց ի միտս հաստեա՛.
       զահ դըժոխոց ի միտս հաստեա՛։
      
       Սուրբ արեամբդ եմ ես գընեցեալ.
       ի չար օձէն եմ ազատեալ.
       դարձեալ ի մեղս կամ թաւալեալ.
       դարձեալ ի մեղս կամ թաւալեալ։
      
       Ի թշնամեաց միշտ ազատեա.
       ի փորձանաց ըզմեզ փրկեա.
       արքայութեանդ արժան արա.
       արքայութեանդ արժան արա։
      
       Է՜ Տէր Յիսուս ըզմեզ պահեա՛,
       սակըս սիրոյ մօրդ ողորմեա.
       ողորմելոյս Տէր խընայեա,
       ողորմելոյս Տէր խընայեա։