Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, Գ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅԵՏ յիշելոյ զպէսպէս բաժանմունս օտար թագաւորաց ՚ի Հայաստան աշխարհիս՝ նշանագրեսցուք զբնիկ բաժանումն որ ՚ի նմա ՚ի կիր արկեալ ՚ի մերոց. յոյր սակս արժան է խնդրել թէ երբ եւ յորմէ եղեւ այս բաժանումն։ Ինձ այսպէս թուի թէ առաջին սկզբնաւոր ութիւն բաժանման գաւառաց լեալ իցէ միանգամայն ընդ սկզբնաւոր ութեան նախարարութեանց. զի յորժամ առաջին նահապետք մեր տեարք լինէին երկրի միոյ, սահման նոյն երկրին զոր մշակէին եւ յորում բնակէին, ինքնին ցուցանէր զբաժանումն ՚ի միւսոյն. վասն այսորիկ եւ անուանք գաւառացն ըստ մեծի մասին են անուանք նախարարութեանց։ Զայս յայտ առնէ եւ Պլինիոս զ. 9. ուր ՚ի ստորագրելն զՀայաստան՝ գրէ վասն Մեծին Հայոց. «Բաժանի՝ որ ստոյգ է՝ ՚ի նախարարութիւնս, զորս Սդրադիղիա կոչեն (որ է անուն յունական, իբր զօրավարական , կամ զինուորութիւն ) զոմանս ՚ի նոցանէ իբր մի մի թագաւոր ութիւն երբեմն (կոչէին ) խուժուդուժ անուամբք հարիւր եւ քսան»։
       Այլ քանզի յայնչափ մեծի սահմանի մարթ էր բազում ուրեք անորոշ մնալ եւ շփոթ՝ մանաւանդ զկնի այնչափ պատերազմաց, հարկ էր զի ՚ի թագաւորաց ոք կարգ ինչ սահմանէր նմին. եւ ահա զայդ կարգադր ութիւն գաւառաց Թոմա արծրունի նախ տայ Պտղոմեայ եւ Աղեքսանդրի. բայց Պտղոմէոս էր աշխարհագիր, որ յառաջ բերէ զգաւառս մեծին Հայոց որք կային բազմօք յառաջ քան զինքն. իսկ Աղեքսանդր յորժամ գնայր յարեւելս, արդէն իսկ ՚ի զանազան գաւառս բաժանեալ կայր մեծ Հայք. ծասն որոյ եւ Թոմա զկնի ուղղ ութեամբ տայ բ. Արտաշէսի։ Զի որովհետեւ այս թագաւոր զամենայն ինչ հորդեալ ուղղեաց եհան ՚ի բարեկարգութիւն , մանաւանդ զի զամենայն երկիրս Հայաստանեայց զլեռնայինս եւ զդաշտայինս էարկ ընդ մշակութեամբ, հարկ էր ընդ չափու արկանել զերկիրս անդաստանաց, այգեաց եւ ագարակաց եւ այլն, ընդ իւրաքանչիւր գաւառօք յորս էին. իսկ յորս չէին որոշեալ՝ հարկ էր նմա անդ որոշել եւ թուել զսահմանս իւրաքանչիւր տեարց եւ նախարարուեց, յորմէ բընաբար զհետ գայր որոշումն եւ թիւ եւ անուն սահմանաց նախարարացն. եւ անտի իւրաքանչիւր գաւառաց։ Զայս հաւաստեաւ ցուցանէ բան Խորենացւոյն որ ասէ վասն բ. Արտաշիսի «Հրամայէ զսահմանս գիւղից եւ ագարակաց որոշել… եւ Նշանս սահմանաց հաստատեաց այսպէս. հրաման տալով քարինս կոփել չորեքկուսիս, եւ պնակաձեւ փոսել զմէջսն, ծածկելով յերկիր. եւ չորեքկուսիս ՚ի վերայ յարուցանել ամբարտակս. խակաւ ինչ բարձրագոյն յերկրէ ». բ. 56։ Զսոյն հաստատէ եւ յասելն վասն Արտաշրի Պարսից թագաւորի. «Նաեւ զսահմանս հաստատեալս (՚ի մերոյն ) յԱրտաշիսէ, զքարինս յերկրի կացուցանելով նորոգեաց. եւ յիւր անունն փոխելով Արտաշիրական անուանեաց » բ. 77։ Այս կարգադր ութիւն սահմանաց մերոյն Արտաշիսի այնչափ հաճոյ եղեւ նմին իսկ Արտաշրի Պարսից, արքայի, զի եւ նա նախանձեալ ընդ այն՝ նման նմին հրամայեաց, ասէ. առնել եւ ՚ի Պարսկաստան. «Ընդ որ նախանձեալ Արտաշրի որդւոյ Սասնայ՝ զնոյն հրամայէ առնել եւ ՚ի Պարսից աշխարհին ». բ. 56։ Իսկ բան Թոմայի արծրունւոյ է այս. «Բայց Աշոտ (Արծրունի ) գնացեալ տալ պատերազմ ընդ ծովեզրեցիսն որ Ութմանիկքն կոչին, որք ամրանային ՚ի յԱմիւկ անկասկածելի քարանձաւին. ծասն զի ըստ Պտղոմեայ եւ Աղեքսանդրի սահմանադրութեանն՝ կամ թէ մերն Արտաշէսի որդւոյ Սանատրկոյ (որ է բ. Արտաշէս ) ՚ի Վասպուրական գաւառացն համար թուեալ է գաւառացն. զոր հարիւր ամօք յառաջ հանեալ էր բռնակալ ութեանն Տաճկաց ՚ի Վասպուրական պետութենէ » գ. 17։
       Եւ այսպէս յայտնի իմանամք զստուգ ութիւն բանին զոր եդաք ՚ի վերայ, թէ նախկին բաժանումն աշխարհիս եղեւ ՚ի սկզբան անդ ժամանակին, յորժամ նախարար ութիւնք տիրեցին զանազան մասանց Մեծին Հայոց. իսկ ապա յառաւել որոշ կարգի եդ զսահմանս ամենեցուն նոցա բ. Արտաշէս մեր, զամենայն արձանագրեալ ՚ի դիւանի, զոր ապա յետագայք այնուհետեւ հաստատութեամբ պինդ կալան։ Այս բաժանումն է ահա ՚ի կիր արկեալ ՚ի Խորենացւոյն, եւ որ յամենայն գիրս մեր նաեւ առ յետագայ պատմագիրս յիշատակի. եւ ՚ի վերայ այսր բաժանման են կարգեալ նախարար ութիւնք եւ ամենայն եպիսկոպոսարանք աշխարհիս Հայոց։ Վասն որոյ պարտ է համարել զայս բաժանումն Խորենացւոյն անշուշտ հանեալ ՚ի դիւանաց արքունական մատենից, որով վարէր թագաւոր ութիւն ազգիս ՚ի պահանջել հարկս, ՚ի ժողովել զօրս, ՚ի սահմանել եկամուտս եւ այլն։ Նմին իրի եւ մեք ՚ի վերայ այսր բաժանման ունիմք կարգել համօրէն զայս աշխարհագրութիւն Հայաստանեայց։
       ԹԻՒ ՆԱՀԱՆԳԱՑ ԵՒ ԳԱՒԱՌԱՑ
       Ընդհանուր բաժանումն աշխարհիս է յերկուս մեծամեծ մասունս, ՚ի մէջ Հայք, եւ ՚ի Փոքր Հայք։ Զայս բաժանումն ամենայն աշխարհագիրք Յունաց եւ հռոմայեցւոց յիշեն. բայց առ մեզ միայն յաշխարհագր ութեան Խորենացւոյն յիշատակի այս բաժանումն եւ այս անուն. արտաքոյ այնր ոչ ուրեք յիշատակեալ գտանեմք զՓոքր Հայս ՚ի գիրս մեր, որպէս խօսելոց եմք ՚ի հնախօս ութեան փոքուն Հայոց։ Այլ Մեծ Հայք անունն է որ միշտ յիշատակի ՚ի գիրս մեր . զոր օրինակ առ Եղիշէի 18. յասելն. «Գունդ կազմէր ՚ի Հայոց Մեծաց »։ Իսկ առ Ագաթանգեղոսի ստէպ յիշատակի սովին յարակցեալ անուամբ Մեծ Հայք, եւ Հայոց Մեծաց. որ առաւել թուի իբր պատուանուն ինչ տուեալ։ Զբաժանմունս եւ զգաւառս Մեծին Հայոց յայսմ վայրի դասակարգեսցուք. իսկ վասն Փոքուն Հայոց եւ նորուն գաւառացն՝ Առաջին, Երկրորդ եւ Երրորդ Հայոց՝ ունիմք խօսել ուրոյն ՚ի ստորագրութեան Փոքուն Հայոց։ Միայն վասն Չորրորդ Հայոց՝ որ է գաւառ Մեծին Հայոց՝ ծանուցանեմք աստէն, զի առ Յոյնս ընդ ժամանակս բազում փոփոխ ութիւնս ընկալաւ. քանզի Յոյնք՝ որք ընդ իւրեամբք ունէին զՓոքր Հայս, բաժանեալ յԱռաջին, յԵրկրորդ եւ յԵրրորդ Հայս, որչափ ինչ երկիր առնուին ՚ի մասնէ Մեծին Հայոց՝ զայն Չորրորդ Հայք կոչէին. ՚ի նոյն գաւառ յարակցեալ նաեւ զորս հետզհետէ յաւելուին առնուլ. որով այն Չորրորդ Հայք նոցա՝ ոչ համեմատի Չորրորդ Հայոց նահանգին ստորագրելոյ ՚ի Խորենացւոյն. որ ՚ի մերոց թագաւորաց կոչէր ՚ի նախնումն Ծոփք. վասն զի Յունացն՝ բաց ՚ի մեր չորրորդ Հայոց՝ ունէր եւ մասն ինչ նահանգին բարձր Հայոց, գուցէ եւ մասն ինչ փոքուն Հայոց։ Զայս յայտնի կարես տեսանել ՚ի գաւազանագիրս եպիսկոպոսարանաց Լեւոնի եւ Անդրոնիկոսի, յորում գտանես զայլ եւ այլ տեղիս նահանգաց Մեծին Հայոց ՚ի մի կարգ արձանագրեալ, բայց վերնագիր ամենեցուն նոցա եդեալ Չորրորդ Հայք։
       Արդ թողեալ զյունականացն բաժանմունս, ՚ի գիրս մեր թիւ ամենայն գաւառաց աշխարհիս 620 ասին լինել առ Զենոբայ. զի բերէ զթուղթն զոր գրեաց սուրբն Գրիգոր հանդերձ թագաւորաւ եւ նախարարօք առ երկուս եպիսկոպոսունս Եղիազար եւ Տիմոթէոս. ուրանօր խօսելով զնուազուէ եպիսկոպոսաց եւ քահանայից, ասեն. «Զինչ են այսոքիկ առ վեցհարիւր եւ քսան գաւառս Հայոց »։ Բայց յայտ է թէ խօսի անդանօր առեալ միանգամայն նաեւ զայն տեղիս՝ որ արտաքոյ էին Հայաստանեայց, բայց ընդ տէր ութեամբ Հայոց թագաւորին յայնմ ժամանակի. զի յերկոսին եւս Հայս ՚ի Փոքրի եւ ՚ի Մեծն ոչ գտանին այնչափ գաւառք։ Խորենացին յաշխարհագր ութեան իւրում զՄեծ Հայս բաժանէ ՚ի փոքր աշխարհս, եւ զնոսին ՚ի գաւառս. մեք առ ՚ի յորոշումն՝ զայն փոքր աշխարհս կոչեմք Նահանգս . եւ զթիւ նահանգաց Մեծին Հայոց դնեմք աստանօր յանուանէ, եւ զգաւառս ընդ իւրաքանչիւր նահանգօք, որպէս դնէ նա ինքն։
       ՄԵԾ ՀԱՅՔ ՆԱՀԱՆԳՔ, ԵՒ ԳԱՒԱՌՔ ՈՐ ԸՆԴ ՆՈՔՕՔ
       Ա. ԲԱՐՁՐ ՀԱՅՔ
       1. Դարանաղի
       2. Առիւծ
       3. Մնձուր
       4. Եկեղեաց
       5. Մանանաղի
       6. Դերջան
       7. Սպեր
       8. Շաղագումք
       9. Կարին
       Բ. ՉՈՐՐՈՐԴ ՀԱՅՔ
       10. Խորձեան
       11. Հաշտեանք
       12. Պաղնատուն
       13. Բալահովիտ
       14. Ծոփք
       15. Հանձիթ
       16. Գորէք
       17. Դէգիք
       Գ . ԱՂՁՆԻՔ
       18. Արզն
       19. Նփրկերտ
       20. Քեղ
       21. Կեթիկ
       22. Տատիկ
       23. Ազնուաց ձոր
       24. Սէրխէթք
       25. Գզեղ
       26. Սալնոյ ձոր
       27. Սասուն
       Դ . ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆ
       28. Տուարածատափ
       29. Դալառ
       30. Հարք
       31. Վարաժնունիք
       32. Բզնունիք
       33. Երեւարք
       34. Աղիովիտ
       35. Ապահունիք
       36. Կորի
       37. Խորխոռունիք
       Ե . ՄՈԿՔ
       38. Իշայր
       39. Միւս Իշայր
       40. Իշոց գաւառ
       41. Նռուենից ձոր
       42. Միջա
       43. Առանձնակ Մոկս
       44. Արքայից գաւառ
       45. Արգաստովիտ
       46. Ջերմաձոր
       Զ . ԿՈՐՃԷՔ
       47. Կորդուք
       48. Կորդրիք
       49. Այաւանք
       50. Այտուանք
       51. Այ
       52. Մոթողանք
       53. Որսիրանք
       54. Կարապունիք
       55. Ճահուկ
       56. Փոքր Աղբակ
       Է . ԺԱՐՍԿԱՀԱՅՔ
       57. Այլի
       58. Մարի
       59. Թրափի
       60. Ացուերս
       61. Ըռնա
       62. Տամբեր
       63. Զարեհաւան
       64. Զարուանդ
       65. Հեր
       Ը . ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ
       66. Ըռշտունիք
       67. Տոսպ
       68. Բոգունիք
       69. Արճիշակովիտ
       70. Ազովիտ
       71. Կուղանովիտ
       72. Դառնի
       73. Բալախովիտ
       74. Առբերանի
       75. Բուժունիք
       76. Առնոյոտն
       77. Անձեւացիք
       78. Ատրպատունիք
       79. Երուանթունիք
       80. մարդաստան
       81. Արտազ
       82. Ակէ
       83. Աղբագ մեծ
       84. Անձախինձոր
       85. Թուռնաւան
       86. Ճուաշ
       87. Կրճունիք
       88. Մեծնունիք
       89. Պալունիք
       90. Գուկան
       91. Աղուանդռոտ
       92. Պարսպարունիք
       93. Արտաշիսան
       94. Արտաւանեան
       95. Բաքան
       96. Գաբիթեան
       97. Գազրիկեան
       98. Տանկրիայն
       99. Վարաժնունիք
       100. Գողթն
       101. Նախճուան
       102. Մարանդ
       Թ . ՍԻՒՆԻՔ
       103. Երնջակ
       104. Ճահուկ
       105. Վայոց ձոր
       106. Գեղարքունի
       107. Սոտք
       108. Աղահէճք
       109. Ծղուկք
       110. Հաբանդ
       111. Բազք
       112. Ձորք
       113. Արեւիք
       114. Կուսական
       Ժ . ԱՐՑԱԽ
       115. Միւս Հաբանդ
       116. Վայկունիք
       117. Բերձոր
       118. Մեծ Իրանք
       119. Մեծ Կուանք
       120. Հարջլանք
       121. Մոխանք
       122. Պիանք
       123. Պարծկանք
       124. Սիսական
       125. Քոտանք
       126. Քուստի
       127. Փառնէս
       128. Կողթ
       ԺԱ ՓԱՅՏԱԿԱՐԱՆ
       129. Հրաքոտ
       130. Պերոժ
       131. Վարդանակերտ
       132. Եօթնփորակեան բագինք
       133. Քոեկեան
       134. Ովտիբաղայ
       135. Քաղանոստ
       136. Բուռոս
       137. Բիճանհանի
       138. Աթշի
       139. Բագաւան
       140. Սպանդարանէպերոժ
       141. Որմզդէպերոժ
       142. Ալաւան
       ԺԲ ՈՒՏԻ
       143. Արանռոտ
       144. Տոռի
       145. Ռովտապայակ
       146. Աղուէ
       147. Ուշանատակ
       148. Գարդման
       149. Շակաշէն
       150. Ուտի առանձնակ
       ԺԳ . ԳՈՒԳԱՐՔ
       151. Ձորոփոր
       152. Կողբոփոր
       153. Ծոբոփոր
       154. Տաշիր
       155. Թռեզք
       156. Կանգարք
       157. Արտահան
       158. Ջաւախք
       159. Կղարջք
       ԺԴ . ՏԱՅՔ
       160. Կող
       161. Բերդաց փոր
       162. Պարտիզաց փոր
       163. Ճակատս
       164. Բուխա
       165. Ոքաղէ
       166. Ազորդ
       167. Ասեաց փոր
       ԺԵ . ԱՅՐԱՐԱՏ
       168. Բասեն կամ Բասեան
       169. Գաբեղեանք
       170. Աբեղեանք
       171. Հաւունիք
       172. Արշարունիք կամ Երասխաձոր
       173. Բագրեւանդ
       174. Ծաղկոտն
       175. Շիրակ
       176. Վանանդ
       177. Արագածոտն
       178. Մասեաց ոտն
       179. Ճակատք
       180. Կոգովիտ կամ Կոգ
       181. Աշոցք
       182. Նիգ
       183. Կոտայք
       184. Մազազ
       185. Վարաժնունիք
       186. Ոստան
       187. Դըւնայ քաղաքն մինչեւ ցդաշտն Շարուր
       Զորոց զամենեցուն զանունն, զստորագրութիւն եւ զտեղեկութիւն, որչափ ինչ գտանին ՚ի գիրս մեր եւ օտար ազգաց՝ մի ըստ միոջէ գտցես ՚ի ստորագրութեան Մեծին Հայոց։