Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին

Հեղինակ

Բաժին

Թեմա
1Եւթներորդ յեղանակ
ԴԱՐՁԵԱԼ ՎԱՍՆ ՆՈՐԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՒ
ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՍՈՒՐԲ ՔԱՀԱՆԱՅԻՑՆ
       * 1 Արդ ի վեշտասաներորդի ամի տէրութեան նորին թագաւորի ՝ դարձեալ անդրէն խաղայր գնայր յաշխարհն Քուշանաց մեծաւ սրտմտութեամբ ի գործ պատերազմի։ 2 Եւ գնացեալ ի Վրկանէ , եւ ելեալ յԱպար աշխարհ , նովին կապանաւք զնախարարսն եւ զքահանայսն հրամայեաց պահել ի դղեկ քաղաքի ի Նիւշապուհ . եւ զերկուս յերանելի կապելոցն ընդ իւր խաղացոյց։ 3 Ահ արկանէր ամենայն քրիստոնէութեան ՝ ընդ որ անցանէր։
       4 Իբրեւ զայն տեսանէր Հոն մի, որ էր յազգէ թագաւորացն ի Խայլանդրաց աշխարհէն, Բէլ անուն, եւ ի ծածուկ խոնարհէր առ քրիստոնեայսն , եւ սիրով յաւժարութեամբ ուսանէր ի նոցանէ զճշմարտութիւնն , եւ կամաւք իւրովք նուաճեալ էր * ընդ իշխանութեամբ թագաւորին, եւ կարի յոյժ դառնանայր ի միտս իւր , յորժամ տեսանէր չարչարեալ զսուրբսն։ 5 Եւ իբրեւ այլ ոչ ինչ էր ձեռնհաս , փախստական անկանէր առ արքայն Քուշանաց։ 6 * Երթայր եւ պատմէր նմա զամենայն անցս չարչարանացն , զոր անցոյց թագաւորն ընդ աշխարհն Հայոց. տեղեակ եւս առնէր զնա վասն խրամատութեանն պահակին Հոնաց . ցուցանէր եւ զերկպառակութիւն զաւրացն, որ բազում ազգք բաժանեցան ի սիրոյ թագաւորին. ազդէր նմա եւ զտրտունջ զԱրեաց աշխարհին։
       7 Զայս իբրեւ լուաւ թագաւորն Քուշանաց , ոչ ինչ երկմտութեամբ թերանայր յառնէն, եւ ոչ կարծիք լրտեսի անկանէին ի սիրտս նորա։ 8 Քանզի սակաւ մի յառաջագոյն նորա լուեալ էր, դարձեալ իբրեւ ստուգեաց ի Բելայն զայն եւս , եթէ խաղացեալ գայ ի վերայ աշխարհին * Քուշանաց, փութացաւ վաղվաղակի, զաւր ժողովէր գունդ կազմէր , ելանել նմա ընդ առաջ հզաւր ձեռամբ։ 9 Զի թէպէտ եւ ոչ կարէր յանդիման տալ պատերազմ ընդդէմ նորա, այլ * ի վերջի թեւոյն անկեալ՝ բազում հարուածս հասուցանէր ի վերայ զաւրացն արքունի։ 10 Եւ այնպէս նեղեալ շտապէր , զի անձուկ լաշկարաւ վատախտարակ արարեալ՝ այսրէն դարձուցանէր , եւ ասպատակաւ զհետ մտեալ աւերէր զբազում գաւառս արքունի, եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիրն իւր դառնայր։
       11 * Եւ իբրեւ ետես թագաւորն , եթէ * անարգանաւք եւ վատթարութեամբ դարձեալ եմ ի պատերազմէս , զիջաւ փոքր մի ի հպարտութենէն, եւ գիտաց եթէ յերկպառակութենէ զաւրացն եղեն չարիքն ամենայն ։ 12 Եւ առ մղձկել սրտին՝ չգիտէր թէ յո՛ թափէր զթոյնս դառնութեանն ։ 13 Իսկ մեծ հազարապետն յոյժ էր յերկիւղի , քանզի ինքն էր պատճառ ամենայն չարեացն որ գործեցան ։
       14 Սկսաւ բանս ի բերան դնել մոգպետին եւ մոգացն , որք մատուցեալ յանդիման ասէին ցթագաւորն . «Արքայ քաջ, մեք ի դենէ գիտեմք , զի ոչ ոք ի մարդկանէ կարէ կալ առաջի քոյոյ մեծի զաւրութեանդ . այլ վասն քրիստոնէից , որ են * ընդդէմ աւրինաց մերոց, բարկացեալ են մեզ աստուածքն , զի մինչեւ ցայսաւր կենդանի պահեցեր զնոսա»։ 15 Եւ յիշեցուցանէին եւս նմա, եթէ ո՛րպէս նոքա ի բանտի անդ անիծանէին զքեզ։ 16 * Եւ բազում եւ այլ եւս հայհոյութիւնս խաւսէին զսրբոցն, եւ զաւր հանապազ զնոսա յաչաց հանէին, եւ զմիտս թագաւորին ածէին ի ցասումն բարկութեան. մինչեւ փութացաւ վաղվաղակի հեղուլ զարիւն անմեղացն ։
       17 Ետ հրաման վասն երկուցն որ անդէն ի կարաւանին առ իւրն էին, Սամուէլ եւ Աբրահամ , զի գաղտ կորուսցեն զնոսա։ 18 Իսկ որք էին ի դղեկ քաղաքին , հեռի էին ի կարաւանէն իբրեւ աւթիւք հնգետասան։ 19 Հրամայեաց * համբարակապետին, որում անունն էր Դենշապուհ , զի յառաջ քան զնա երթիցէ ի քաղաքն, ուր էին սուրբ քահանայքն Տեառն , եւ * չարաչար տանջանաւք իշխեսցէ դատել եւ հարցանել, եւ սրով վախճանել ։
       20 Այլ զնոսա մոգպետին յառաջագոյն, որում յանձն արարեալ էր, բազում անգամ աւելի քան զհրամանն արքունի չարչարեալ էր . քանզի իշխան դենպետ էր Ապար աշխարհին , եւ առաւել ջերմագոյն էր ի մոգութեանն . քան զբազում գիտունսն եւս տեղեակ էր զրադեշտական աւրինացն։ 21 Նա եւ զոր մեծ պարծանս համարէին ըստ իւրեանց մոլորութեանն կարգին , Համակդեն անուն էր. գիտէր եւ զԱմպարտքաշն , ուսեալ էր եւ զԲոզպայիտն , ունէր եւ զՊահլաւիկն եւ զՊարսկադենն ։ 22 Քանզի այս հինգ կեշտք են, որ գրաւեալ ունին զամենայն աւրէնս մոգութեանն . բայց արտաքոյ սոցա * է մեւս եւս այլ վեցերորդ, զոր Պետմոգն կոչեն ։
       23 Թուէր իմն անձին , եթէ կատարեալ իցէ ամենայն գիտութեամբ. հայէր ընդ երանելիսն , եթէ առ տգիտութեան մոլորեալ են ի մեծ գիտութենէս մերմէ։ 24 Եդ սնոտի կարծիս ի մտի՝ անդադար չարչարել զնոսա, զի թերեւս առ չժուժալ * մարմնոյն նեղութեանց՝ լուայց ի նոցանէ բանս ինչ ողոքանաց ։ 25 Վասն որոյ * զատ եւ որոշեաց ի նախարարացն զքահանայսն , եւ հեռացոյց ի նոցանէ բացագոյն , եւ արկ զնոսա ի ներքնատուն մի գէճ խաւարչտին ։ 26 Եւ հրամայէր վեց առն երկու քաշկէնս ժամէ ի ժամ , եւ դորակ եւ կէս ջուր. եւ ամենեւին * ոչ զոք թողոյր մաւտ երթալ ի դուրս բանտին։
       27 Եւ իբրեւ աւուրս քառասուն այսու նեղէր զնոսա, եւ ոչ լուաւ ի նոցանէ * բան թուլութեան, այլ իմն ած * զմտաւ, եթէ ոք յիւրոց ծառայիցն * գաղտ եգիտ ինչ ի նոցանէ եւ ի ծածուկ տայցէ նոցա կերակուր։ 28 Ինքն * երթեալ կնքէր զերդ եւ զդուռն բանդին, եւ զկարգեալ ռոճիկն տայր * յիւր հաւատարիմսն տանել նոցա . եւ արար զայս աւուրս հնգետասան։
       29 * Սակայն եւ այնպէս երանելիքն ոչ ինչ * շտապեալ տագնապեցան. այլ մեծաւ համբերութեամբ տանէին զճգնութիւնն , եւ անդադար սաղմոսիւք կային ի հանապազորդ պաշտամանն . եւ ի կատարել աղաւթիցն զուարթագին գոհանալով՝ սակաւիկ մի հանգչէին ի գետնախշտի յանկողինսն ։
       30 Իսկ պահապանքն * որ ի վերայ կապելոցն կային, յոյժ էին զարմացեալ ընդ առողջութիւն անհիւանդութեան նոցա, իբրեւ լսէին զանդադար հնչումն * ձայնիցն։ 31 Վասն այնորիկ պատմեցին յականջս մոգպետին եւ ասեն. «Ոչ են * արքն այն լոկ առանց մեծի զաւրութեան . զի եթէ պղնձի մարմինք ունէին նոքա, արդ լուծեալ էր ի գէճ խոնաւոյ անտի։ 32 Բազում ժամանակք են մեր , զի յանձն է մեզ պահպանութիւն բանտիս. ոչ յիշեմք ՝ եթէ ի կապելոց ոք ամսաւրեայ ժամանակ կեցեալ է ի տանդ յայդմիկ։ 33 Արդ մեք ասեմք քեզ. եթէ առեր հրաման վասն մահու նոցա եւ սպանանես , դու գիտես . ապա թէ ոչ , պահել յանձն արարաւ քեզ եւ ոչ դատել զնոսա, չարաչար վտանգ է կապելոցն։ 34 Նա եւ մեք զահի հարեալ եմք * եւ յոյժ երկնչիմք, յորժամ տեսանեմք զայնպիսի անհնարին նեղութիւնս »։
       35 Եւ իբրեւ զայս լուաւ մոգպետն , յարուցեալ ինքնին երթայր * ի մէջ գիշերին յերդ բանտին։ 36 Եւ հայեցեալ ի ներքս ընդ մութ գիշերոյն , այն ինչ լինէր նոցա ի պաշտամանէն հանգչել , եւ տեսանէր զանձն իւրաքանչիւր կապելոցն , զի իբրեւ զկանթեղ անշիջանելի վառեալ բորբոքէր ։ 37 Զահի մեծի հարաւ, եւ ասէր ընդ միտս իւր. « Զի՞նչ է այս մեծ սքանչելիքս. աստուածք մեր ուրեմն եկեալ իջեալ են ի բանտս , եւ նոցա փառաւորութիւնն լուցեալ բորբոքի։ 38 Եւ եթէ նոքա առ սոսա ոչ մերձենան , մարդոյ լոկոյ անհնարին է զայսպիսի պայծառութիւն լուսոյ զգենուլ։ 39 Իմ այսպէս լուեալ էր * վասն կեշտիս այսորիկ, եթէ առ յոյժ յիմարութեանն մոլորեալ են, եւ ստութեամբ կերպարանին յաչս տգէտ մարդկան. թերեւս եւ այս * տեսիլ այնպէս ինչ երեւեցաւ ինձ »։
       40 Եւ ոչ կարէր համաւրէն կալ ի վերայ իրացն երեւման ։ 41 Եւ * մինչդեռ յայսմ մտաց խորհրդի էր, դարձեալ սուրբքն յիւրաքանչիւր խշտեկացն կանգնեցան կացին ի սովորական պաշտամանն ։ 42 Յայնժամ ճշմարտեալ գիտաց մոգպետն. եթէ ոչ այլ * ընդ այլոյ տեսանէր ՝ որ երեւեցաւն նմա , այլ ի նոցունց յանձանց փայլէր լուսաւորութիւնն ։ 43 Յայնժամ կրկին անգամ զահի հարաւ եւ ասէ. «Ո՞ւմ ի կապելոցն * եղեւ այսպիսի յայտնութիւն. ես եւ ոչ զմի ոք ոչ գիտեմ , եւ ոչ լուեալ է իմ ի հարցն յառաջնոց »։ 44 Եւ քանզի անհնարին շարժեցաւ ի մեծ սքանչելեացն, եւ դողացին ամենայն մարմինքն , եւ թմբրեալ կիսամեռ լինէր ի վերայ տանեացն մինչեւ յառաւաւտն . եւ ի ծագել լուսոյն իբրեւ զբազմաւրեայ հիւանդ յարուցեալ երթայր ի վանս իւր , այլ եւ ոչ ումեք իշխեաց ամենեւին * պատմել զոր ինչ ետեսն։
       45 Կոչեաց առ իւր զպահապանսն եւ ասէ ցնոսա. «Երթայք հանէք զկապեալսն ի վերնատուն մի * ցամաքագոյն, եւ անդ պահեցէք զնոսա զգուշութեամբ, որպէս եւ ասացէքն »։ 46 Մի ոմն ի դահճաց անտի, իբրեւ լուաւ զհրամանս մոգպետին , փութով ընթացեալ երթայր, իբրեւ մեծ իմն աւետիս տանէր նոցա։ 47 «Հրամայեաց ձեզ, ասէ , ելանել ի ցամաք վերնատուն մի . արիք վաղվաղակի, եւ մի՛ հեղգայք, քանզի եւ մեք իսկ պաղատեցաք վասն ձերոյ տառապանացդ »։
       48 Իսկ սուրբն Յովսէփ հեզաբար սկսաւ խաւսել ընդ դահճին եւ ասէ. « Երթ եւ ասա ցյիմար առաջնորդն ձեր. չէ լուեալ քո վասն հանդերձեալ գալստեան * Տեառն մերոյ եւ կամ * վասն հրաշակերտ շինուածոցն , որք մեզ կան պահին ի սկզբանէ պատրաստութեամբ , վասն որոյ դիւրաւ համբերեմք մեծի նեղութեանս * առ սէր այնր յուսոյ ՝ զոր տեսանեմք։ 49 Դու բարւոք արարեր, զի * արգահատեցեր մեծի նեղութեանս մարմնոյ. այլ ոչինչ եմք ձանձրացեալք իբրեւ զանաստուած ոք, որ չիք այլ ինչ յոյս ի միտս նորա քան որ երեւինս ։ 50 Այլ մեք առ սէր Քրիստոսին մերոյ՝ ընդ այս յոյժ եմք խնդացեալ , եւ կատարեալ պարգեւս զսա իսկ համարիմք, զի * ժամանակեայ վշտաւքս զանժամանակեան երանութիւնսն ժառանգեսցուք։
       51 Եթէ շինուածոց իցեմք ցանկացեալք , ունիմք շինուածս յերկինս առանց մարմնաւոր ձեռագործի, որ ոչ երեւին ձեր արքունիքդ առ նոքաւք։ 52 Նոյնպէս եւ հանդերձից եւ փառաց եւ անախտ կերակրոց. զոր եթէ * ոք կամեսցի ասել ձեզ , չհանդարտէ լսել ձեր տկարութիւնդ . վասն զի կուրութեան հնութեամբն չտեսանէք եւ * ոչ լսէք եւ ոչ իմանայք, յայն սակս զմեզ * զուր եւ անիրաւ եւ առանց յանցանաց անողորմն դատիք ։ 53 Այլ մեր Թագաւորն առատ է եւ բարերար , եւ բաց է դուռն արքայութեան նորա. եթէ կամեսցի ոք դիմել ՝ դիմեսցէ համարձակ . ի դարձելոց յապաշխարութիւն չնախանձի եւ ոչ ընդ ումեք երբէք ։
       54 Բայց վասն դիւրութեանս՝ որ դու հրամայեցեր առնել մեզ , էր մեր իշխանութիւն անդրէն յաշխարհին մերում * չանկանել մեզ ի ձեռս թագաւորիդ . որպէս եւ այլքն՝ զի ապրեցան յայսպիսի փորձանաց. այլ որպէս կամաւք եւ յաւժարութեամբ եկաք, իբրեւ թէ գիտէաք զվիշտս վտանգիս , ոչ ինչ զանգիտեցաք յայսպիսի ճգանց , սոյնպէս եւ կամիմք՝ զի եւ այլ եւս ծանրացուսցես ի վերայ մեր, մինչեւ քո չարութիւն կամացդ յագեսցի ի մեզ։ 55 Զի թէ Աստուածն մեր, որ է Արարիչ երկնի եւ երկրի եւ ամենայն երեւելեաց եւ աներեւութից, եւ առ սէր իւրոյ բարերարութեանն խոնարհեցաւ առ ազգս մարդկան , եւ զգեցաւ մարմին չարչարելի, եւ անց ընդ ամենայն հանդէս առաքինութեան, եւ կատարեաց զամենայն գործ տնտեսութեան ի կամս իւր, մատնեցաւ ի ձեռս խաչահանուացն , մահու մեռաւ եւ եդաւ ի գերեզմանի, եւ զաւրութեամբ Աստուածութեանն իւրոյ յարուցեալ երեւեցաւ աշակերտացն եւ այլոց բազմաց, եւ վերացաւ առ Հայր իւր յերկինս , եւ նստաւ ընդ աջմէ հայրենի աթոռոյն, եւ շնորհեաց մեզ զաւրութիւն երկնաւոր, զի ըստ նորա անմահութեանն ՝ եւ մեք մերով մահկանացու մարմնովս կարիցեմք չարչարակից լինել անմահ մեծութեանն , եւ նա ոչ եւս իբրեւ զմահկանացու համարի զմեր մահն , այլ իբրեւ անմահից հատուցանէ մեզ զվարձս վաստակոց մերոց , արդ փոքր համարիմք մեք զչարչարանս զայս առ սէր փոխարինին , զոր էարկ * առ ազգս մարդկան»։
       56 Իբրեւ լուաւ զայս ամենայն բանս մոգպետն ի դահճապետէ անտի, խռովեցաւ, պղտորեցաւ ի միտս իւր, եւ հատաւ քուն յաչաց նորա զբազում գիշերս։ 57 * Իսկ յաւուր միոջ յերեկուն պահուն յարուցեալ երթայր առ նոսա միայնիկ մնջիկ , եւ ոչ զոք առնոյր ընդ իւր ի սպասաւորացն։ 58 Եւ իբրեւ եհաս * ի դուրս տանն, հայէր ընդ ծակ մի ի ներքս եւ տեսանէր ըստ առաջին տեսլեանն. բայց նոքա ի քուն կային խաղաղիկ։ 59 Հեզաբար կարդաց յանուանէ զեպիսկոպոսն, քանզի քաջ իսկ գիտէր պարսկերէն։ 60 Եկն ի դուրս եւ հարցանէր. «Ո՞վ ես դու։ 61 ՟ Ես ինքն իսկ եմ , ասէ . կամիմ ի ներքս մտանել եւ տեսանել զձեզ »։
       62 Եւ իբրեւ եմուտ ի մէջ սրբոցն, ոչ եւս երեւէր նմա այլ նշանն. եւ պատմեաց նոցա զերկիցս երեւումն սքանչելեացն ։ 63 Ետ պատասխանի Ղեւոնդ երէցն եւ ասէ. «Աստուած, որ ասաց ի խաւարի լոյս ծագել, որ եւ * ծագեաց եւ լուսաւորեաց իմաստութեամբ զաներեւոյթ արարածս , նոյն զաւրութիւն եւ այսաւր ծագեաց ի խաւարեալ միտս քո , եւ բացան աչք կուրացեալ ոգւոյդ եւ * տեսեր զանշիջանելի լոյս շնորհացն Աստուծոյ. փութա, մի՛ հեղգար . գուցէ դարձեալ կուրացեալ ընդ խաւար գնայցես »։
       64 Եւ զայս իբրեւ ասաց, յոտն կացին ամենեքեան * ասելով ի քառասներորդ երկրորդ սաղմոսէն . Առաքեա , Տէր , զլոյս քո եւ զճշմարտութիւն քո , զի նոքա առաջնորդեսցեն եւ ածցեն զմեզ ի լեառն սուրբ եւ ի յարկս քո ։ 65 Արդարեւ * ճշմարտիւ , Տէր , առաջնորդեցեր եւ ածեր զմոլորեալս զայս յանանց ուրախութիւնդ եւ յանմերժելի հանգիստդ ։ 66 Ահա նմանեալ է աւրս այս սուրբ չարչարանացն քոց . որպէս ապրեցուցեր զմահապարտ աւազակն յերկրորդ մահուանէն , եւ նովաւ բացեր զաղխեալ դուռն Ադենայ , այսպէս գտեր եւ զայս կորուսեալս . որ էր պատճառք մահու բազմաց , արդ արարեր զսա պատճառք կենաց . մեզ եւ անձին իւրում ։ 67 Գոհանամք զքէն , Աստուած , գոհանամք եւ ձայնակիցք լինիմք սուրբ մարգարէին . Մի՛ մեզ , Տէր , մի՛ մեզ , այլ անուան քում տուր փառս վասն ողորմութեան եւ ճշմարտութեան քո . զի մի՛ երբէք ասասցեն ի հեթանոսս , թէ ո՞ւր է Աստուած նոցա . որպէս եւ այսաւր իսկ յայտնի եղեւ զաւրութիւն քո մեծ ի մէջ * ապարասան խաւարազգեստ ազգիս ։
       68 Իսկ որ ձրին եգիտ զաստուածատուր շնորհսն , սկսաւ եւ նա առանձինն ասել . Տէր լոյս իմ եւ կեանք իմ , ես յումմէ ՞ երկեայց . Տէր ապաւէն կենաց իմոց , ես յումմէ ՞ դողացայց «Քանզի * գիտեմ ճշմարտիւ, եթէ բազում են այսուհետեւ թշնամիք իմ, եւ կամին մերձենալ եւ ուտել զմարմինս իմ. այլ դու, Տէր ամենայնի , եկիր վասն ամենեցուն կենաց, զի դարձցին եւ կեցցեն առաջի քոյոյ մարդասիրութեանդ ։ 69 Մի՛ որոշեր զիս ի սուրբ գառանցս , յորս խառնեցայ, զի մի՛ ըստ քո * փարախդ արտաքս ելեալ՝ չար գազանն դարձեալ բեկանիցէ զիս։ 70 Մի՛ հայիր, Տէր, ի բազմամեայ ամբարշտութիւնս իմ, զի մի ՛ մոլորեալ ի ճշմարիտ կենացդ՝ զբազումս անդրէն ի կորուստ աշակերտիցեմ, այլ որոց եղէ պատճառք մահու , նոցին եղէց եւ պատճառք կենաց։ 71 Սատանայ՝ որ ինեւ խրոխտացեալ պարծէր ի մէջ մեծի կորստականացս , ինեւ կորացեալ ամաչեսցէ ի մէջ իւրոց աշակերտացն»։
       72 * Եւ զայս իբրեւ ասացին , նմին իսկ ետուն կատարել զաղաւթսն, եւ դադարեցին նովաւ հանդերձ մինչեւ ի պահն երրորդ, եւ այնպէս խաղաղեալ կացին ի քուն ամենեքեան մինչեւ ի ժամ առաւաւտուն։
       73 Իսկ նորա յոտն կացեալ, եւ ի քուն ոչ մտեալ , այլ զձեռսն իւր ի վեր ամբարձեալ ՝ կայր յաղաւթս։ 74 Եւ մինչդեռ ընդ երդն պշուցեալ հայէր յերկինս , յանկարծակի տունն լի եղեւ լուսով . եւ երեւեցան նմա սանդուղք լուսեղէնք , որ կանգնեալ էր յերկրէ ի յերկինս . եւ գունդք գունդք զաւրաց ելանէին ի վեր. եւ էր ամենեցուն տեսիլն նոր եւ չքնաղ եւ ահաւոր եւ սքանչելի իբրեւ զտեսիլ հրեշտակաց ։ 75 Ունէր եւ զթիւ համարոյ ի միտս իւր զիւրաքանչիւր գնդիցն, զոր տեսանէր . էր որ զհազարի , էր որ զերեսուն եւ զերից , էր որ զերկերիւրոց եւ զերեքտասանից ։ 76 Եւ այնպէս * մաւտագոյնս մերձենայր, մինչեւ ճանաչել նմա զերիս ի նոցանէ, զՎարդան եւ զԱրտակ եւ զԽորէն ։ 77 Եւ ունէին ինն * պսակ ի ձեռին . խաւսէին ընդ միմեանս եւ ասէին. «Ահա եկն եհաս ժամ, զի եւ սոքա խառնեսցին ի գունդս մեր. քանզի եւ մեք սոցա իսկ մնայաք , եւ զառհաւատչեայ պատիւ սոցա բերաք։ 78 Եւ որում ոչ եւս մնայաք ՝ եկն երեւեցաւ եւ խառնեցաւ, եւ եղեւ իբրեւ զմի ի զինուորացն Քրիստոսի»։
       79 Այս երիցս անգամ երեւեցաւ չքնաղ տեսիլս առն երանելւոյ ։ 80 Զարթոյց զսուրբսն ի քնոյ անտի, եւ * պատմեաց նոցա զամենայն տեսիլն կարգաւ։
       81 Իսկ նոքա յարուցեալ կացին յաղաւթս եւ ասէին . Տէր Տէր մեր , զի՜ սքանչելի է անուն քո յամենայն երկրի . համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս . ի բերանոյ մանկանց տղայոց ստնդիացաց հաստատեցեր զաւրհնութիւն , զի եղծցի թշնամին եւ հակառակորդն ։ 82 Զի ոչ եւս է այսուհետեւ ասել , եթէ Տեսից զերկինս զգործս մատանց քոց , այլ թէ տեսից զքեզ Տէր երկնի եւ երկրի. որպէս երեւեցար իսկ այսաւր ի ձեռն սուրբ զաւրականացն քոց հեռաւոր աւտարիս, որ անցեալ էր ըստ ակնկալութիւն կենաց իւրոց ։
       83 «Ահա դու, Տէր, ողորմութեամբ քով * պսակեցեր զսիրելիս քո, եւ գթութեամբ քով ելեր ի խնդիր կորուսելոյս , դարձուցեր եւ խառնեցեր ի դասս սրբոց քոց։ 84 Ոչ միայն ետես սա զերկինս ՝ զգործս մատանց քոց, այլ * ետես զերկինս եւ զբնակիչս նորա, եւ մինչդեռ է յերկրիս ՝ խառնեցաւ ի գունդս բիւրաւոր հրեշտակաց քոց ։ 85 Ետես եւ * զոգիս արդարոց կատարելոց, ետես եւ զնմանութիւն փառաց աներեւոյթ պատրաստութեանցն , ետես եւ ի ձեռին նոցա զանշուշտ * ռբունայն՝ որ հանդերձեալ պահի ի ձեռն ճարտարապետին։ 86 Երանի՜ սմա վասն սուրբ տեսլեանս, եւ երանի՜ է մեզ վասն սորա մերձաւորութեանս առ մեզ. քանզի հաստատեալ գիտացաք սովաւ, եթէ որում այսպիսի սքանչելիք յայտնին, մեծ մասն ընկալաւ սա յանսպառ քոց բարութեանցդ ։ 87 Անսպառ են պարգեւքն քո, Տէր , եւ առանց խնդրելոյ տաս ում եւ կամիս քոյով յորդ եւ աննախանձ առատութեամբդ ։ 88 Եւ եթէ որ ոչն խնդրեն՝ չարգելուս ի նոցանէ , բա՜ց մեզ , Տէր, զդուռն ողորմութեան քո , որ ի մանկութենէ մերմէ ցանկացեալ եմք բարեմասնութեան սրբոց քոց։ 89 Զնորագիւտ դաստակերտս քո բարեխաւս առնեմք վասն անձանց մերոց. մի ՛ ընկղմեսցի նաւ հաւատոց մերոց ի մէջ ալէկոծեալ ծովու մեղաց »։
       90 Եւ այսպէս յերկար կատարելով զաղաւթսն , յորդ եւ առատ արտասուս հեղուին ի վերայ անձանց իւրեանց։ 91 Գութ ողոքանաց արկանէին առաջի բարերարին, զի լսելի լիցի ձայն պաղատանաց նոցա, եւ հաստատուն կացցեն ի վիշտս ճգանցն , զի մի ՛ զրկեսցին ի ցանկալի պսակացն, զոր ունէին սուրբքն ի ձեռս իւրեանց , որպէս եւ ազդեցաւ նոցա ի Հոգւոյն սրբոյ. զի մերձեալ էր ժամանակ կոչման նոցա, որպէս զի երթիցեն եւ աներկեւղ դադարեսցին ի կասկածելի ակնկալութենէն , որում համբերէին բազումք տառապանաւք , զի առհաւատչէիւ փոքու հասցեն երկնաւոր մեծութեանն , որում ի վաղնջուց իսկ էին ցանկացեալք ։
       92 Եւ քանզի ինքն իսկ մոգպետն իշխան էր աշխարհին, եւ նմա յանձն արարեալ էր զկապեալսն քաղաքին , վասն այնորիկ եւ համարձակութեամբ ընդ առաւաւտն * հանեալ տանէր զկապեալսն յապարանսն իւր։ 93 Լուանայր եւ սրբէր զնոսա ի չարչարանաց բանտին, առնոյր զջուր լուացման սրբոցն եւ արկանէր զիւրով մարմնովն։ 94 Ուղղէր ի տան իւրում աւազան, եւ ընդունէր ի նոցանէ զսուրբ մկրտութիւնն . հաղորդէր ի կենդանարար մարմինն եւ ի քաւիչ արիւնն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ 95 Բարձր բարբառով աղաղակէր եւ ասէր. «Մկրտութիւնս այս լիցի ինձ ի լուացումն մեղաց իմոց , եւ ի ծնունդս նորոգութեան վերստին Հոգւոյն սրբոյ , եւ ճաշակումն անմահ խորհրդոյս ի ժառանգութիւն երկնաւոր որդէգրութեանն »։ 96 * Դնէր եւ ըստ մարմնոյ առաջի նոցա սեղան կերակրոյ , եւ մխիթարութեան բաժակ մատուցանէր նոցա , եւ միաբանէր ընդ նոսա ի հացին աւրհնութեան ։
       97 Այլ թէպէտ եւ ինքն եհաս յերկնաւոր բարիսն, եւ աներկեւղ էր ի մարդկանս հարուածոց , սակայն վասն ընտանեացն յոյժ ունէր կասկած , զի մի՛ իբրեւ վնասակարք մատնեսցին յիրս արքունի։ 98 Վասն այնորիկ ի * ծածուկ կոչէր ի գիշերի եւ զնախարարսն, որ ի նմին քաղաքի էին ի կապանս, եւ առնէր ծախս մեծամեծս ։ 99 Եւ էին ամենեքեան ի մեծի խնդութեան վասն նոր սքանչելեացն , որ երեւեցաւ նոցա ։ 100 Ոչ յիշէին ամենեւին , եթէ * վիշտք ինչ անցեալ էին ընդ նոսա։
       101 Բայց ի ժամ բազմականացն կարծիք իմն եղեն ի միտս սրբոցն վասն երիցու միոյ, որ էր ընդ նոսա ի սուրբ կապանսն. զի ի մէջ շինական մարդկան կեցեալ էր , եւ տգիտագոյն եւս էր ի գրոց մխիթարութենէ։ 102 * Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին. ետ պատասխանի երանելին եւ ասէ. « Զի՞նչ է այդ, զոր դուքդ գործէք. եւ կամ յինէն զի ՞ թաքուցանէք զծածուկս խորհրդոցդ ։ 103 Ես քան զկրսերս ձեր խոնարհագոյն եմ, եւ քան զեւս փոքունս յաշակերտաց ձերոց տգիտագոյն եմ . զիա՞րդ կարացից այդմ տանել։ 104 Այս իսկ մեծ էր ինձ, զի սուրբ կապանաց ձերոց հաղորդեալ եմ այսաւր ։ 105 Եթէ արժանի համարիք ձերում սեղանոյդ , կալարուք դուք զիւրաքանչիւր տեղի բազմականիդ, եւ հրամայեցէք ինձ զիմ տեղին»։ 106 Եւ բռնադատեաց սուրբ եպիսկոպոսն միաբանութեամբ ամենայն սրբոցն, եւ ի վերոյ քան զամենեսեան բազմեցուցին զնա։
       107 Եւ իբրեւ բոլորեցաւ ակումբ բազմականին, եւ հաղորդեցան ամենեքեան ի կերակուրն զուարթութեամբ, յոտն եկաց սուրբն Յովսէփ, եւ սկսաւ զուրախութեան նուագն մատուցանել եւ ասել այսպէս.
       108 «Ուրախ լերուք ամենեքեան ի Քրիստոս . քանզի վաղիւ այս ժամ իցէ ՝ ահա մոռացեալ իցէ * մեր զամենայն նեղութիւնս եւ զչարչարանս զոր կրեցաք ։ 109 Եւ փոխանակ սակաւ աշխատութեանս մերոյ՝ բազմապատիկ հանգիստ ընդունելոց եմք, եւ փոխանակ խաւարային արգելանի * բանտի` մտանելոց եմք յերկնից քաղաքն լուսաւոր, որոյ քաղաքի քաղաքապետ ինքն Քրիստոս է, հանդիսապետ , յորում ասպարիսի նախ ինքն առաքինացաւ առնելով զնշան յաղթութեան ։ 110 Եւ այսաւր նոյն Տէր է, որ յաջողէ մեզ զնոյն նշան ընդունելով ի փրկութիւն անձանց մերոց եւ ի պարծանս մեծափառ սուրբ եկեղեցւոյ։ 111 Եւ զոր աւրինակ տեսէք դուք զեղբայրս զայս ի գլուխ բազմականիս մերոյ , սոյնպէս սա նախ ընդունելոց է վաղիւ զպսակն ի ձեռն կատարմանն իւրոյ ։ 112 Զի ահաւասիկ եկն եհաս եւ մերձեցաւ առ մեզ թշնամին կենաց մերոց եւ պսակիչ սուրբ չարչարանաց ծառայիցս Քրիստոսի »։
       113 Զայս իբրեւ ասաց, լուաւ ի նմանէ բանս պնդութեան, որով յոյժ մխիթարեցան ամենեքեան։
       114 Ասէ . «Ի սուրբ աղաւթից ձերոց այսպէս արասցէ ինձ Քրիստոս, եւ կատարեսցէ զելս վախճանին իմոյ յաշխարհէս ըստ բանի քում։ 115 Եւ ահա ընդ ասելդ քո ազդումն եղեւ հոգւոյս իմոյ, եւ յիշեցի ես զմարդասիրութիւնն Քրիստոսի, որոյ եւ գալուստ իսկ նորա յաշխարհս վասն մեր մեղացն եղեւ։ 116 Գթասցի յիս որպէս եւ յաւազակն ի ժամ խաչին. որպէս նովաւ * զդրունս փակեալ դրախտին եբաց, եւ յառաջեցաւ լինել կարապետ այնոցիկ ՝ որ անդրէն ի նոյն տեղի դառնալոց էին յուրախութիւն, արասցէ եւ զիս այսաւր Տէր Յիսուս Քրիստոս սպասաւոր ձերում մեծաշուք գնդիդ ։
       117 Աւանիկ վասն միոյ մեղաւորի, որ դառնայ յապաշխարութիւն , անվախճան լինի * ուրախութիւն հրեշտակաց յերկինս. որպէս զի գիտեն իսկ զկամս Տեառն իւրեանց։ 118 Քանզի վասն միոյ կորուսելոյ ոչխարին եկն ի խնդիր, վասն այնորիկ եւ նոքա խնդակիցք լինին վասն միոյ դարձելոյ յապաշխարութիւն։ 119 Թերեւս վասն իմ իսկ եկեալ էր մեծ զաւրավարն Հայոց բազում սուրբ ընկերակցաւքն իւրովք. զպսակն վասն ձեր բերեալ էր, այլ զուրախութեան աւետիսն հասարակաց տայր։ 120 Եւ առաւել եւս ընդ իս էին զարմացեալ. զի ոչ ճանաչէին զիս ի կեանս իւրեանց, ահա ի սուրբ մահն իւրեանց կամին ՝ զի եւ ես մասն ընկալայց ընդ երանելիսն։
       121 Աղաչեմ զձեզ, տեարք իմ եւ հարք , աղաւթս արարէք ի վերայ անարժանութեանս իմոյ , զի արժանի եղէց մեծի աւետեացն հասանել , որ յանսուտ ձերոց բերանոցդ բարբառեցաւ ի լսելիս իմ։ 122 Արդ փութամ տեսանել զաւրն, եւ յաւուր անդ զժամն եկեալ հասեալ ի վերայ մեր ։
       123 * Եւ ե՞րբ իցէ՝ զի ելից ի թանձրադանդաղ ձանձրալի մարմնոյս այսորիկ . ե՞րբ իցէ՝ զի տեսից զքեզ Տէր Յիսուս ։ 124 * Ե՞րբ իցէ՝ զի աներկիւղ եղէց ի մահուանէ. ե՞րբ իցէ՝ զի տգիտութիւնս իմ հասցէ ի կատարեալ գիտութիւն։ 125 * Աւգնեա ինձ, Տէր, աւգնեա ինձ, եւ կարկառեա զամենազաւր աջդ յաւգնականութիւն. զի ըստ խոստման բանիցս իմոց եւ գործք արդեամբք կատարեսցին ի վերայ իմ . եւ փառաւոր լիցի յիս ի մեղաւորս անուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»։
       126 * Զայս իբրեւ ասաց երանելին, յոտն կացին ի * բազմականացն անդ , գոհանային ասելով. «Փա՜ռք քեզ, Տէր , փա՜ռք քեզ, թագաւոր , զի ետուր մեզ կերակուր ուրախութեան . լցո զմեզ Հոգւովդ սրբով, զի գտցուք առաջի քո հաճոյք եւ մի՛ ամաչեսցուք , զի դու հատուցանես իւրաքանչիւր ըստ գործս իւր »։
       127 Ի նմին ժամու եղեւ խորհուրդ մեծ ի մէջ նոցա, թէ զի՞նչ աւրինակաւ կարասցեն ապրեցուցանել զմոգպետն, զի մի՛ լուեալ յարքունիսն ՝ իբրեւ զհուր բորբոքեսցի բարկութիւն ի վերայ մնացելոցն։ 128 Իբրեւ ոչ ինչ կարացին ի ժամուն վճարել , միաբանութեամբ աղաւթս արարեալ՝ յԱստուած * ապաստան առնէին զկեանս առնն հաւատացելոյ։
       129 Իսկ նախարարքն հրաժարեցին ի սրբոցն յորդառատ արտասուաւք, եւ ողբալից ուրախութեամբ անկեալ յոտս * նոցա աղաչէին մեծաւ պաղատանաւք՝ յանձն առնել զնոսա Հոգւոյն սրբոյ . « Զի մի՛ ոք ի մէնջ , ասեն, թուլացեալ եւ ելեալ արտաքս ի հաւասար միաբանութենէս , կերակուր լիցի չարաբարոյ գազանին»։
       130 Իսկ երանելիքն միաբան քաջալերէին զնոսա եւ ասէին. «Զաւրացարուք , եղբարք , ի Տէր եւ մխիթարեցարուք ի մարդասիրութիւնն Աստուծոյ , որ ոչ թողու զձեզ որբս, եւ ոչ ի բացէ առնէ զողորմութիւնն իւր ի մէնջ հաւատով ի Քրիստոս . բազում բարեխաւսիւքն , զոր ունիմք առ նմա , ոչ շիջանի վառումն կանթեղաց ձերոց , եւ ոչ ուրախ լինի խաւարասէր թշնամին կենաց ձերոց։ 131 Այլ նոյն Տէր է , որ զաւրացոյց զառաջին նահատակսն՝ խառնելով զնոսա ի գունդս հրեշտակաց իւրոց. նոցուն սուրբ ոգիք եւ ամենայն դասք արդարոց հասցեն ձեզ յաւգնականութիւն համբերութեան , զի ընդ նոսին նոցունց պսակացն արժանի լինիջիք »։
       132 Զայս խաւսէին ընդ նոսա, եւ զգիշերն ամենայն * սաղմոսիւք ի գլուխ տանէին . իսկ ի ժամ առաւաւտուն ասէին ամենեքեան . Ծագեա , Տէր , զողորմութիւնս քո՝ ոյք ճանաչեն * զքեզ , զարդարութիւնս քո՝ * ոյք ուղիղ են սրտիւք։ 133 Մի՛ եկեսցէ ի վերայ մեր ոտն ամբարտաւանից , եւ ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ ։ 134 Անդ անկցին ամենեքեան , որ գործեն զանաւրէնութիւն . մերժեցան , եւ այլ մի՛ կարասցեն հաստատել * ։
       135 Եւ անդէն վաղվաղակի հասին դահիճքն ի դուռն բանտին, մտին ի ներքս եւ տեսին, զի որ յառաջ մոգպետն էր , եւ նմա իսկ յանձն արարեալ էր պահել զնոսա, նստէր ի մէջ նոցա եւ լսէր ի նոցանէ , նա եւ քաջալերէր եւս զնոսա չերկնչել ի մահուանէ։ 136 Իբրեւ տեսին զմեծ սքանչելիսն դահիճքն , յոյժ զարմացան ընդ իրսն , այլ ոչ ինչ իշխեցին հարցանել ցնա . բայց չոքան եւ պատմեցին Դենշապհոյ, որում յանձն արարեալ էր զչարչարանս սրբոցն։
       137 Իսկ նա իբրեւ լուաւ ի դահճացն արքունի, զահի մեծի հարաւ * ի միտս իւր, թէ գուցէ եւ ինքն անձամբ ի ներքս լիցի , քանզի եւ ծանաւթագոյն եւս էր առնն ։ 138 Հրամայեաց հանել ի բանտէ անտի զամենեսեան կապանաւքն , եւ հեռացուցանէր ի քաղաքէ անտի երկոտասան պարսիկ հրասախաւ ։ 139 Եւ ի ծածուկ խաւսէր ընդ մոգպետին, եթէ զի՞նչ պատճառք իցեն կապանաց նորա։ 140 Ետ պատասխանի այրն եւ ասէ ցնա . «Մի՛ խաւսիր ընդ իս ի ծածուկ եւ մի՛ լսեր զխորհուրդս լուսոյ ի մէջ խաւարի, զի բացան աչք իմ արդ , քանզի տեսի զլոյսն երկնաւոր։ 141 Եթէ կամիս լինել խորհրդակից կենաց , հարց ցիս յանդիման հրապարակաւ , եւ * պատմեմ քեզ , զոր տեսի զմեծամեծսն Աստուծոյ »։
       142 * Եւ իբրեւ լուաւ ի նմանէ զամենայն, եւ ստուգեաց եւս վասն իւրոյ միաբանութեանն , եթէ ոչ քակտի ի սրբոցն հաւանութենէ , ոչ իշխեաց ձեռն արկանել ի նա, թէպէտ եւ ունէր հրաման յարքունուստ։ 143 Այլ փութացաւ, եւ ինքն երթեալ պատմէր թագաւորին ի ծածուկ զամենայն որպէս զիարդ լուաւ ի նմանէ։
       144 Ետ պատասխանի * թագաւորն եւ ասէ ցԴենշապուհ. «Մի՛ ոք ամենեւին լուիցէ զայդ ի քէն , մանաւանդ վասն տեսլեանն մեծի, որ երեւեալ է նմա, զի մի՛ տգէտ մարդիկ երկմտեալ՝ բաժանեսցին ի մեր հաստատուն աւրինացս ։ 145 Մինչ մեք զայլս կամէաք հնազանդեցուցանել ՝ թերեւս զոգիս գտցեն, իբրեւ նոցա ոչ ինչ կարացաք առնել, մեր որ վարդապետ աւրինացդ էին , զկնի նոցա մոլորութեանն խոտորեցան ։
       146 Նա եւ այն եւս չար է մեզ քան զամենայն , զի ոչ * դուզնաքեայ ոք խոտորեցաւ ի նոցա աւրէնսն , այլ այր մի համակդեն , երեւելի ընդ ամենայն Վերին աշխարհս ։ 147 Եթէ փայքարիմք ընդ նմա, նա տեղեկագոյն է քան զամենայն վարդապետս աշխարհիս . գուցէ ի հիմանէ խարխարեալ աւերէ զաւրէնս մեր։ 148 Եւ եթէ դատիմք զնա ընդ այլ չարագործսն, նա եւ այնպէս հռչակեալ ելանէ համբաւ քրիստոնէութեան նորա, եւ մեծ անարգանք զկնի * դենիս ձգին ։ 149 Եւ եթէ սրով եւս վախճանեսցի, բազում են քրիստոնեայք ի կարաւանիս, ընդ ամենայն երկիր ցանեալ ցրուեսցեն զոսկերս նորա ։ 150 * Սակաւիկ ինչ էին մեզ անարգանք առ ամենայն մարդիկս , ուր մեծարեալ պատուէին ոսկերք նածրացւոցդ . իսկ եթէ մոգացդ եւ մոգպետացդ զնոյն պատիւ կրեսցեն, մեք մեզէն լինիմք քակտիչք աւրինացն մերոց ։
       151 Այլ այժմ իմ է քեզ երդումն տուեալ յանմահ դիսն . նախ զդառնացեալ ծերն կոչեա առաջի քո. եթէ հաւանեսցի սիրով , եւ զղջացեալ ապաշաւեսցէ զկախարդութիւնս նոցա, մեծարեսջիր զնա * պատուով ըստ առաջին կարգին, եւ մի ՛ ոք գիտասցէ զթշնամանս նորա ամենեւին ։ 152 Ապա թէ ոչ հաւանեսցի եւ ոչ կամեսցի անսալ բանից քոց , յարուսջիր ի վերայ նորա բազում * ամբաստանս յաշխարհէ անտի, զի վնասակար գտցի յիրս արքունի . եւ աշխարհաւ փուրսիշն ի վերայ յարուսջիր , եւ շկաւթակ արասջիր յայնկոյս քան զԿուրան եւ զՄակուրան. եւ անդ ընկեցեալ զնա ի վիրապ մի, եւ ընկալցի զմահ թշուառութեան ։ 153 Եւ զայլադենսն փութանակի կարճեա ի կենաց աշխարհիս, զի մի՛ դղրդեսցեն զաւրէնս մերոյ աշխարհիս։ 154 Զի եթէ զճարտար մոգպետն այնպէս արագ աշակերտեցին, տգէտ մարդիկ զիա՞րդ կարասցեն կալ առաջի նոցա պատիր խաբէութեանն »։
       155 Արդ ել նստաւ Դենշապուհ արտաքոյ բանակին յատենի , որպէս ասացաք, հեռի երկոտասան հրասախաւ ։ 156 Հարցանէր ցմոգպետն եւ ասէր. «Իշխանութիւն առի վասն քո ՝ ո՛չ միայն բանիւ հարցանել, այլ եւ ամենայն հարուածովք տանջանաց։ 157 * Մինչչեւ ձեռն արկեալ է իմ ի քեզ , ընկալ զմեծարանս եւ արհամարհեա զանարգանս, եւ խնայեա ի պատուական ալիսդ։ 158 Թող անդր ի բաց զքրիստոնէութիւնդ ՝ զոր ոչ ունէիր ի բնէ, եւ դարձիր անդրէն ի մոգութիւնն , որպէս զի վարդապետ իսկ էիր բազմաց »։
       159 Ետ պատասխանի երանելին եւ ասէ. «Աղաչեմ զքեզ, տէր , որ յառաջ իբրեւ զհարազատ եղբայր համարեալ էիր յաչս իմ , եւ այսաւր թշնամի կատարեալ, մի՛ ըստ առաջին սիրոյն գթար դու յիս, այլ կատարեա ի վերայ իմ զկամս չարութեան թագաւորին ձերոյ . եւ որպէսառեր իշխանութիւն ի վերայ իմ՝ դատեա զիս»։
       160 Յայնժամ իբրեւ ետես Դենշապուհ, եթէ առ ոչինչ զսպառնալիսն արքունի համարեցաւ , եւ ոչ ողոքանացն երեսս ինչ արար , եւ քան ի ծածուկ՝ յայտնի եւս կամէր զի խաւսեսցի, կատարեաց ի վերայ նորա ըստ խրատուն արքունի։ 161 Եւ գաղտագողի ընկեցաւ ի հեռաւոր աւտարութիւն. որպէս զիարդ եւ ուսաւ ի վարդապետէն, եւ արար։
       162 Եւ հրամայեաց եւս Դենշապհոյ երկուս եւս ընկերակիցս աւգնականս յաւագ գործակալացն. զՋնիկանն , որ էր մարզպետ արքունի, եւ զՄովան հանդերձապետ ՝ ի ձեռանէ Մովպետան մովպետի ։
       163 Արդ երեքեան սոքա իւրաքանչիւր սպասաւորաւք առին զսուրբսն յայնմ անապատէ , եւ փոխեցան նոյնչափ եւս հեռագոյն ի մեւս եւս դժնդակ տեղի ի նմին գիշերի։ 164 Եւ զոք ի կարաւանէ անտի ոչ թողին տեսանել , ո՛չ ի Հայոց եւ ո՛չ յամենայն քրիստոնէից , եւ ո՛չ բնաւ յարտաքին հեթանոսաց։ 165 Եւ սպասաւորքն , որ էին ի վերայ կապելոցն անդէն ի քաղաքին, հրամայեցին պահել զգուշութեամբ, զի զհետս նոցա մի՛ ոք գիտասցէ՝ ընդ որ տանիցեն ի մահու տեղի , մի՛ նոքա եւ մի ամենեւին ոք ի մարդկանէ։
       166 Բայց այր մի խուժիկ ի զաւրացն արքունի, որ ի ծածուկ ունէր զքրիստոնէութիւնն , եւ վիճակեալ էր ի դասս դահճացն , եւ կայր ի սպասու աւրապահացն հանդերձ գործիական տանջանարանաւքն , եկն եմուտ ի մէջ գիշերին եւ խառնեցաւ ի դասս նախարարացն։ 167 Առաջին դասն ի միջնոյն կարծէր զնա, եւ միջինն երրորդին , եւ երեքեանն միմեանց համարէին զնա . եւ ոչ ոք ի նոցանէ եհարց՝ եթէ « Դու ո՞վ ես ընդ մեզ », ո՛չ ի տերանցն եւ ո՛չ ի սպասաւորացն ։
       168 Իբրեւ հասին ի տեղի անապատին, որ ամենեւին անբոյս էր ի դալարւոյ , եւ այնպէս էր ապառաժ դժնեա, զի եւ ոչ նստելոյ * անգամ տեղի գտաւ անդ նոցա, իջին հեռագոյն նախարարքն երեքեան, եւ հրամայեցին դահճացն իւրեանց կապել * զոտս եւ զձեռս նոցա։ 169 Եւ արկին պարանս երկայնս յոտս նոցա , եւ երկու երկու լծեցան եւ առին ի քարշ։ 170 Եւ այնպէս * ձգեցին եւ ճողքեցին ընդ ապառաժ տեղիսն քարշելով, զի ամենեւին խայծ ոչ մնաց ի մարմինս երանելեացն ։ 171 Եւ ապա լուծին եւ ածին ի մի տեղի ։
       172 Եւ թուէր իմն նոցա այսպէս , եթէ կակղեցաք զխստութիւն նոցա , եւ հնազանդեցուցաք զբիրտ ապստամբութիւն նոցա . եւ արդ զինչ եւ խաւսիցիմք , անսայցեն բանից մերոց , եւ առնիցեն զկամս թագաւորին, եւ ապրեալ լիցին յանհնարին տանջանացն ։ 173 Եւ զայն ոչ կարացին քաջ իմանալ, եթէ իբրեւ զքաջ զինուորս վառեցին զնոսա , եւ ի հրահանգս կրթութեան վարժեցին զնոսա, եւ իբրեւ զգազանս վայրենիս արիւնախանձս ուսուցին զնոսա։ 174 Եւ եթէ ունէին սակաւ ինչ կասկած յառաջագոյն , հայեցեալ նոցա ի չարաչար վէրս մարմնոց իւրեանց` զառաջին երկեւղն ի բաց մերժեցին ։ 175 Սկսաւ իբրեւ արբեալք անզգայք զմիմեամբք ելանել ի բանից պատասխանիս , եւ փութային իբր ծարաւիք յաղբեւր , եթէ ո՛ նախ վաղ զիւր արիւնն հեղցէ յերկիր ։
       176 Եւ մինչդեռ յայսմ պատրաստութեան էին սուրբքն, խաւսել սկսաւ ընդ նոսա Դենշապուհ եւ ասէ . «Արքայ յղեաց զիս * առ ձեզ. ամենայն աւեր աշխարհին Հայոց, ասէ , եւ կոտորածք զաւրացն՝ որ հասին ի վերայ, ի ձէնջ եղեն վնասքն ամենայն. եւ բազում նախարարք, որ այժմ կան կապանաւք չարչարեալ , վասն ձերոյ * յամառութեանդ եղեւ այդ ամենայն։ 177 Այլ եւ արդ եթէ կամիք ինձ լսել՝ ասեմ ձեզ . որպէս եղերուք պատճառք ամենայն չարչարանաց մահուն, այսաւր լերուք պատճառք կենաց ձերոց ։ 178 Եւ նախարարքն ՝ որ կան ի կապանս, ի ձեռն ձեր է իշխանութիւն արձակել զնոսա. եւ աւեր աշխարհին ձերոյ ձեւք շինի, եւ բազումք որ վարեալ են ի գերութիւն , անդրէն դառնան։
       179 Ահա դուք ձերոյին աչաւքդ տեսէք այսաւր, եթէ զորպիսի՛ այր տոհմիկ, զոր թագաւորն ինքնին յականէ յանուանէ ճանաչէր վասն մեծի գիտութեան աւրինացս մերոց, եւ կատարեալ էր յամենայն ի դենիս եւ ամենայն մեծամեծաց սիրելի, եւ գրեթէ բոլոր աշխարհս կախեալ էր զնմանէ, եւ վասն զի անարգեաց զդենի մազդեզն , եւ պատրեցաւ ի ձեր տխմար գիտութիւնդ , ոչ ինչ խնայեաց թագաւորն ի մեծ պատիւ նորա, այլ իբրեւ զգերի մի զանաշխարհիկ շկաւթակ արարի զնա յայնչափ աւտարութիւն հեռաւոր, զի ընդ երթալն իսկ ոչ ժամանէ ի տեղի պատուհասին իւրոյ։
       180 «Արդ եթէ ի բուն դայեկութիւնն * վասն պատուական աւրինացն ոչ խնայեաց ի նա, ո՛րչափ եւս առաւել ի ձեզ յաւտարաշխարհիկսդ , որ մահապարտ իսկ էք յիրս արքունի։ 181 Եւ չիք ինչ ձեզ այլ հնար կենաց, բայց եթէ երկիր պագանիցէք արեգական , եւ կատարիցէք զկամս թագաւորին, որպէս եւ ուսոյց զմեզ մեծն Զրադեշտն ։ 182 * Եւ եթէ զայդ առնէք, ոչ միայն արձակիք ի կապանացդ եւ ապրիք ի մահուանէ, այլ եւ մեծամեծ պարգեւաւք յուղարկիք յաշխարհն ձեր»։
       183 Յառաջ մատեաւ Ղեւոնդ երէց եւ թարգման կացոյց զՍահակ եպիսկոպոս. «Զիա՞րդ լուիցուք, ասէ , երկդիմի հրամանացդ քոց. ահա զերկրպագութիւնդ նախ ետուր արեգական , եւ զկատարումն * երկրպագութեան ի կամս թագաւորին ձգեցեր. մեծարեցեր զարեգակն՝ յառաջ ձայնելով զանուն նորա, եւ մեծացուցեր զթագաւորն աւելի քան զարեգակն. եւ յայտ արարեր՝ եթէ առանց կամաց իւրոց սպասաւորէ արեգակնն արարածոց , իսկ թագաւորն ի կամս ազատութեանն իւրոյ ՝ զոր կամի աստուածացուցանէ , եւ զոր կամի ծառայեցուցանէ . եւ ինքն ի ճշմարտութեանն վերայ չեւ է հասեալ ։ 184 Մի՛ խաւսիր ընդ մեզ իբրեւ ընդ տղայս, զի հասակաւ կատարեալ եմք, եւ գիտութեան ոչ եմք անտեղեակ ։ 185 Ուստի սկսար դու, այտի տաց քեզ պատասխանի։
       186 Ապաքէն զմեզ եդիր պատճառս աւերածոյ աշխարհին մերոյ եւ հարուածոց զաւրացն արքունի. մեր աւրէնքն զմեզ այդպէս ոչ ուսուցանեն , այլ յոյժ պատուել հրամայեն զերկրաւոր թագաւորս , եւ սիրել զնոսա յամենայն զաւրութենէ մերմէ , ոչ իբրեւ զմարդ ոք դուզնաքեայ ի մարդկանէ , այլ իբրեւ Աստուծոյ ճշմարտի կալ ի ծառայութեան * . եւ եթէ զրկիմք ինչ ի նոցանէ, փոխանակ ընդ երկրաւորիս զերկնիցն խոստացաւ մեզ զարքայութիւն ։ 187 Եւ ոչ միայն զարբանեկութիւն հպատակութեան պարտիմք հատուցանել նոցա, այլ եւ մահու չափ զանձինս ի վերայ դնել սիրոյ թագաւորին։ 188 Եւ որպէս յերկրի ոչ ունիմք իշխանութիւն փոխանակել զնա ընդ այլում * տեառն, նոյնպէս եւ յերկինս չունիմք իշխանութիւն փոխանակել զճշմարիտ Աստուածն մեր ընդ այլում , որ չիք Աստուած բայց ի նմանէ։
       189 Բայց ասեմ քեզ՝ որում սակաւիկ մի տեղեկագոյն ես։ 190 Ո՞վ ի քաջ զաւրականէն զկնի * մտանիցէ ի պատերազմ . եւ եթէ զայս արասցէ , ոչ քաջ անուանի նա, այլ յոյժ վատ։ 191 Եւ կամ ո ՞ յիմաստուն վաճառականաց զպատուական մարգարիտն փոխանակիցէ ընդ անարգ թրուշայի , բայց եթէ յիմարեալ իցէ տգիտութեամբ , որպէս եւ ձեր մոլորութեան առաջնորդքդ ։
       192 Միայն գտեր զմեզ ի բազում յառաքինեացն մերոց , եւ կամիս գողութեամբ աւերել զամուրս խորհրդոց մերոց. չեմք մեք միայն՝ որպէս եւ դուդ կարծես. չիք տեղի ունայն, ուր չիցէ Քրիստոս թագաւորն մեր. բայց միայն այնոքիկ են թափուր ի նմանէ , որ իբրեւ զքեզ եւ զչարադեւ իշխանն քո, որք ուրացեալ էք ի նմանէ։ 193 Զի եթէ զինուորք աշխարհին մերոյ, որ աշակերտեալքն էին մեւք ի Քրիստոս, առ ոտն հարին զահագին հրամանս թագաւորին ձերոյ, եւ զմեծամեծ պարգեւս նորա առ ոչինչ համարեցան, եւ զհայրենի տէրութիւնն ի բաց կողոպտեցան , չխնայեցին ի կին եւ յորդիս եւ ի գանձս մարմնաւորս կենաց աշխարհիս։ 194 * Նա եւ ոչ զարիւնն իւրեանց * ածէին ինչ զմտաւ վասն սիրոյն Քրիստոսի, այլ զերկրպագուս արեգականն , որ ձեր վարդապետք էին, չարաչար հարուածովք սատակեցին զնոսա , եւ մեծամեծ չարիս հասուցին ի վերայ զաւրացն ձերոց , եւ բազումք ի նոցանէ անկանէին ի նմին պատերազմի , եւ այլք մատնեցան ի պէս պէս փորձութիւնս , եւ կէսքն ընկեցան ի հեռաւոր աւտարութիւն , եւ եւս բազմագոյնք վարեցան ի գերութիւն ։ 195 Եւ ամենեքին նոքա յառաջեցին քան զմեզ յարքայութիւնն Աստուծոյ, եւ խառնեալ են ի գունդս վերին հրեշտակացն , եւ ցնծան ի պատրաստեալ յուրախութիւնս , յոր հասեալ խառնեցաւ երանելի այրն, զոր դու * ասես շկաւթակ արարի։ 196 Երանի տամ նմա, եւ երանի երկրին՝ ընդ որ նայն անցանիցէ , եւ * տեղւոյն՝ ուր նայն վախճանեսցի. ոչ միայն զարքունեաւք ձերովք անցանէ պատուականութեամբ , այլ եւ զերկնից լուսաւորաւքդ , որում դուքդ երկիրպագանէք »։
       197 Ետ պատասխանի Մովան անդերձապետ եւ ասէ ցնոսա . «Աստուածքն բարերար են, եւ երկայնմտութեամբ ջանան ընդ ազգի մարդկան, զի գիտասցեն եւ ծանիցեն զիւրեանց փոքրկութիւնն եւ զնոցա մեծութիւն , եւ վայելեսցեն ի պարգեւս աշխարհիս, զոր տուեալ է յիշխանութիւն ի ձեռս թագաւորի , եւ ի բերանոյ նոցա ելանեն հրաման մահու եւ կենաց։ 198 Եւ ձեզ ոչ է այդպէս իշխանութիւն ընդդիմանալ կամաց նոցա եւ ոչ առնուլ յանձն զերկրպագութիւն արեգական, որ ճառագայթիւք իւրովք լուսաւորէ զամենայն տիեզերս, եւ ջերմութեամբ իւրով հասուցանէ զկերակուր մարդկան եւ անասնոց. եւ վասն հասարակաբաշխ առատութեանն եւ անաչառ մատակարարութեանն անուանեցաւ Միհր աստուած, զի չիք ի նմա նենգութիւն եւ անիմաստութիւն։ 199 Վասն որոյ եւ մեք երկայնամիտ լինիմք ի վերայ տգիտութեան ձերոյ. քանզի չեմք մարդատեացք իբրեւ զգազանս շաղղակերս եւ արիւնարբուս։ 200 Խնայեցէք յանձինս ձեր, եւ մի՛ խառնէք զմեզ ակամայ յարիւնդ ձեր ։ 201 * Թողէք անդր զառաջին յանցանս ձեր , եւ զառաջիկայ իրս ուղղեցէք, զի եւ այլոցն վասն ձեր լիցի ողորմութիւն ի մեծ թագաւորէն»։
       202 * Առ այս ետ պատասխանի Սահակ եպիսկոպոս եւ ասէ. «Իբրեւ ուսեալ եւ յոյժ խրատեալ՝ զգեղեցիկ հոգ յանձին ունիս շինութեան աշխարհի եւ փառաց թագաւորին. բայց զայս կարի տգիտաբար ուսուցանես , զի աստուածս բազում խոստովանիս եւ զմի կամս ոչ ասես ամենեցուն։ 203 Եթէ վեհքն առ միմեանս մարտուցեալ են , մեք խոնարհագոյնք քան զնոսա զիա՞րդ կարասցուք հաւանել բանից քոց։ 204 Միաբանեա զջուր եւ զկրակ, զի ուսցուք ի նոցանէ զխաղաղութիւն. կոչեա զարեգակն ի տուն որպէս կրակ , եւ եթէ նմա ոչ մարթի գալ՝ զի մի՛ աշխարհ ի խաւարի մնասցէ յղեա զդա առ նա, զի ուսցի ի նմանէ զանկարաւտութիւնն ։
       205 Եւ եթէ մի է բնութիւն աստուծոցն քոց, հաւասարեսցեն առ միմեանս զուգութեամբ. լիցի անկերակուր կրակ իբրեւ զարեգակն, եւ մի ՛ խափանեսցին ծառայքն արքունի ի ծախս ռոճկաց սորա ։ 206 Արդ մինդ անյագ ուտէ, եւ հանապազ մեռանի. եւ * մինն որ չուտէ, առանց աւդոյն նուազի լոյս ճառագայթից իւրոց . ցրտանայ ձմերայնի , եւ սառուցանէ * զամենայն բոյսս դալար խոտոյ . տաւթանայ ամարայնի , եւ հրակէզ առնէ զամենայն կենդանիս։ 207 Եւ որ ինքն յար ի փոփոխման կայ, ոչ կարէ հաստատուն կեանս ումեք շնորհել։ 208 Եւ քեզ ոչ կարեմ մեղադիր լինել. որոյ ոչ տեսեալ է զմեծ թագաւորն, պատուաւորացն մատուցանէ զերկրպագութիւն . իսկ եթէ ոք զայս ի հմուտ * գիտնոցն արասցէ , վաղվաղակի մահ ի վերայ հրամայեն ։
       209 Այլ վասն արեգական, եթէ կամիցիս ուսանել , զճշմարիտն ասացից քեզ։ 210 Մասն է նա աշխարհիս արարածոց, ի բազում մասանց մի մասն որոշեալ է . կէսքն ի վերոյ են քան զնա, եւ կէսքն ի ներքոյ նորա։ 211 Ոչ է նա առանձին սուրբ յստակ լուսով, այլ ի ձեռն աւդոյն հրամանաւն Աստուծոյ տարածանէ զճառագայթս իւր, եւ հրային մասամբ ջեռուցանէ զամենայն գոյացեալս ի ներքոյ իւրոյ կայանին ։ 212 Իսկ վերինքն ոչ ինչ մասն ունին ի նորա ճառագայթիցն. քանզի իբրեւ յաման ինչ արկեալ է զլոյսն ի գունդ նորա, եւ ի վայր կոյս հեղու բերանացեալ՝ առ ի պէտս ներքնոցս վայելչութեան։ 213 Եւ զոր աւրինակ նաւ մի թռուցեալ ի վերայ ծովային ջուրցն բազմութեան, անգիտութեամբ գնայ զուղեւորութիւնն ի ձեռն հմուտ եւ ճարտար նաւապետին, այսպէս եւ արեգակն ի ձեռն կառավարին իւրոյ ունի զփոփոխմունս շրջանին իւրոյ տարեւոր ժամանակին ։
       214 Եւ որպէս այլ մասունք աշխարհիս հաստատեալ են վասն մեր կենաց , եւ զնա իբրեւ զմի յայլոց մասանց տուեալ է * մեզ յառաջնորդութիւն լուսոյ, որպէս զլուսին եւ զաստեղս եւ զաւդս յարածուփս եւ զամպս անձրեւաբերս . նոյնպէս եւ յերկրիս մասանց զծով եւ զգետս եւ զաղբեւրս եւ զամենայն պիտանացու ջուրս , նոյնպէս եւ զցամաքայինս ամենայն պիտոյիւք իւրովք։ 215 Աստուած * եւ զմի ոք ի սոցանէ չէ արժան անուանել . եւ եթէ ժպրհիցի ոք ասել, զանձն տգիտաբար կորուսանէ , եւ աստուած անունն մեծարելով զնոսա՝ նոքա ոչ ինչ աւգտեցան ։ 216 Միոյ իշխանութեան երկու թագաւորք ոչ լինին. եւ եթէ մարդ զայդ քեզ յանձն ոչ առնու , քանի՛ եւս հեռի է յԱստուծոյ բնութենէն այդպիսի կարգ շփոթեալ ։
       217 Արդ եթէ կամիս ուսանել զճշմարիտն , քաղցրացո զդառնութիւն սրտիդ, եւ բաց զաչս մտացդ , եւ մի՛ յարթնութեան կուրութեամբ ընդ խաւար գնար , որ անկեալ ես ի խորխորատ, եւ զամենեսեան կամիս առ քեզ ձգել։ 218 Եւ եթէ քոյքն գան զկնի մոլար վարդապետութեանդ ՝ որ ոչ տեսանեն եւ ոչ իմանան, մի՛ եւ զմեզ կարծեր դոյն աւրինակ . քանզի բաց են աչք մտաց մերոց եւ սրատեսիլ եմք ։ 219 Մարմնոյս աչաւք զարարածս տեսանեմք, եւ իմանամք զսա յայլմէ արարեալ. եւ ամենեքեան են ընդ ապականութեամբ ։ 220 Իսկ Արարիչն ամենեցուն աներեւոյթ է ի մարմնաւոր աչաց , այլ մտաց իմանի զաւրութիւն նորա։
       221 Եւ վասն զի ետես զմեզ ի մեծի տգիտութեան, եւ ողորմեցաւ մերում անուսումնութեանն , յորում եւ մեք իբրեւ * զձեզդ երբեմն զերեւելիսս կարծէաք արարիչ եւ գործէաք զամենայն անառակութիւնս , վասն այնորիկ առ սէր իւր եկն մարմնացաւ ի մարդկանէ, եւ ուսոյց մեզ զաներեւոյթ Աստուածութիւնն իւր։ 222 Այն զի բարձրացոյց զինքն ի խաչն կախաղանի, եւ զի մարդիկ զհետ լուսաւորացդ մոլորեցան , մերկեաց յարեգակնէ զլոյս ճառագայթիցն իւրոց, զի եղիցի խաւար սպասաւոր մարդկութեան նորա. զի որ իբրեւ զձեզ անարժանք իցեն , մի՛ տեսցեն զկեանս իւրեանց ի մեծի * անարգութեան։ 223 Որպէս եւ այսաւր, որ ոչ խոստովանի զխաչելեալն Աստուած, նոյն խաւար մածեալ է զոգւով եւ մարմնով նորա . որպէս եւ դու իսկ այսաւր ի նմին խաւարի կաս, եւ զմեզ դեռ եւս չարչարես ։ 224 Պատրաստ եմք ըստ աւրինակի Տեառն մերոյ մեռանել . որպէս զիարդ եւ կամիս՝ կատարեա * զկամս դառնութեան քո»։
       225 Յայնժամ իբրեւ հայեցաւ ի նոսա անաւրէնն Դենշապուհ, եւ ետես ի մեծի ուրախութեան զուարթագին զամենեսեան, գիտաց եթէ ոչ գնան առ նոսա բանք սպառնալեաց եւ ողոքանաց ։ 226 Հրամայեաց զմի ոմն ի կրտսերագունիցն յառաջ մատուցանել, երէց մի Արշէն անուն, վասն որոյ յառաջ կասկածն իսկ եղեւ սրբոցն։ 227 * Կապեցին զոտսն եւ զձեռսն, եւ մեծաւ ուժով պրկեցին, մինչեւ ճարճատիւն հատաւ ամենայն ջղացն . եւ այնպէս * կայր ցմեծ ժամս յանհնարին պրկոցսն ։
       228 Եբաց * սուրբն զբերան իւր եւ ասէ . «Ահա շրջեցան զինեւ շունք բազումք , եւ ժողովք չարաց պաշարեցին զիս . ծակեցին զոտս իմ եւ զձեռս իմ , եւ փոխանակ բերանոյ իմոյ աղաղակեցին ամենայն ոսկերք իմ ։ 229 Լո՛ւր ինձ, Տէր, եւ լո՛ւր ձայնի իմում, եւ ընկալ զոգի իմ ի ժողովս սուրբ * զաւրականին քո , որ երեւեցաւ նորակերտ դաստակերտին քոյ։ 230 Եւ որ կրտսերս եմ յամենեսեան, ողորմութիւն քո գթացեալ յառաջեցոյց զիս»։
       231 Եւ զայս իբրեւ ասաց, ոչ եւս կարէր բանալ զբերանն * յանհնարին պրկոցաց գելարանին ։ 232 Եւ անդէն վաղվաղակի դահիճքն հրաման առեալ յերից նախարարացն՝ * սրով հատանել զպարանոց երանելւոյն , եւ ընկեցին զմարմինն ի խորխորատ մի ցամաք։
       233 Եւ անդէն ի տեղւոջն սկսաւ խաւսել Դենշապուհ ընդ եպիսկոպոսին եւ ասէ. «Յորժամ եկի ես յաշխարհն Հայոց՝ զտարի մի եւ վեց ամիս * եհաս շրջել ինձ անդ . ոչ յիշեմ ես ամենեւին՝ եթէ բան մի տրտունջ յումեքէ լուայ վասն քո, սոյնպէս եւ առաւել վասն Յովսեփայ. զի դա իսկ էր իշխան ամենայն քրիստոնէից , եւ հաւատարիմ յամենայն իրս արքունի։ 234 Նա եւ որ մարզպան աշխարհին լեալ էր յառաջ քան զիմ երթալն, մեծապէս գոհ էր զառնէս զայսմանէ . եւ ես ինձէն իսկ աչաւք իմովք տեսի, զի որպէս հայր հաստատուն համարեալ էր ամենայն աշխարհին, եւ անաչառութեամբ սիրէր զմեծամեծս եւ զփոքունս։
       235 Արդ փոխանակ ընդ ձեր՝ ես աղաչեմ զձեզ . խնայեցէք ի պատուական անձինս ձեր, եւ մի՛ մատնիք ի մահ չարչարանաց ըստ առաջնոյն կարգի , զոր * տեսէք * աչաւք ձերովք։ 236 Քանզի թէ ի դոյն միտս յամառութեան կայք, եւ իմ եդեալ է ի մտի իմում բազում չարչարանաւք կարճել զձեզ ի կենաց ձերոց ։ 237 Ես գիտեմ , զի ի հրապոյրս առնդ այդորիկ ելեալ էք դուք . քանզի ինքն ախտացեալ է մարմնով, եւ ձեռնարկութեամբ բժշկաց չիք գտեալ առողջութիւն . եւ հիւանդոտ կենաւք ձանձրացեալ է, եւ փափագէ ի մահ քան ի կեանս »։
       238 Առ այս * ետ պատասխանի սուրբն Յովսէփ եւ ասէ. «Գովութիւնդ ՝ զոր ետուր դու նախ եպիսկոպոսիդ եւ ապա ինձ, յիրաւի՛ արարեր եւ ըստ կարգի պատուեցեր վասն ալեացդ . այդպէս իսկ արժան է ։ 239 Այլ ճշմարիտ ծառայից Աստուծոյ ոչ է աւրէն դիմադարձ լինել երկրաւոր իշխանաց , եւ ոչ զոք ի ժողովրդոց տրտունջ առնել վասն մարմնաւոր զաւշաքաղութեան. այլ ցածութեամբ եւ հեզութեամբ ուսուցանել զպատուիրանս Աստուծոյ, եւ առանց խարդախ * իմաստութեան * խաղաղասէր լինել առ ամենեսեան , եւ անաչառ վարդապետութեամբ առ մի Տէրն արարածոց առաջնորդել բոլորեցունց ։
       240 Այլ վասն առնս այսորիկ հրապուրանաց՝ զոր ասացեր, եւ զայդ ոչ ստեցեր , այլ կարի զճշմարիտն ասացեր։ 241 Զի ոչ իբրեւ զաւտար ոք հրապուրէ զմեզ, եւ ոչ իբրեւ զպատրող ոք * խաբեբայ մոլորեցուցանէ զմեզ , այլ յոյժ սիրէ զմեզ ։ 242 Քանզի մի է մայր մեր եկեղեցի՝ որ երկնեացն զմեզ, եւ մի է հայր մեր սուրբ Հոգին՝ որ ծնաւ զմեզ . զիա՞րդ համահարք եւ միոյ մաւր որդիք երկպառակք լինիցին, եւ ոչ միաբանք ։ 243 Որ քեզ թուին՝ թէ հրապոյրք իցեն, մեր ի տուէ եւ ի գիշերի դոյն խորհուրդ էր ՝ զի անքակ ունիցիմք զկենաց միաբանութիւնս ։ 244 Իսկ եթէ սա ձանձրացեալ իցէ ելանել յախտալից մարմնոյս , առաւե՛լ եւս մեք ամենեքեան. զի չիք ոք ամենեւին ի ծնունդս կանանց , որ ունիցի զմարմին առանց ցաւոց չարչարանաց»։
       245 Ետ պատասխանի Դենշապուհ եւ ասէ. «Զայդ ոչ գիտէք, ո՜րչափ երկայնամիտ լինիմ ես ի վերայ ձեր. այս ոչ հրամանաւ արքունի է այսչափ երկայնաբան լինել ընդ ձեզ պայքարաւ , այլ յիմմէ քաղցրութենէ թողացուցի ձեզ . զի չեմ իբրեւ զձեզ անագորոյն , զի անձանց ատելի էք եւ այլոց թշնամիք ։ 246 Իմ զի աղ եւ հաց կերեալ է յաշխարհին ձերում , գութ եւ սէր ունիմ ընդ աշխարհն ձեր»։
       247 Ետ պատասխանի Ղեւոնդ երէց եւ ասէ. «Որ առ արտաքինսն գութ եւ սէր ունի, զպատուիրանսն Աստուծոյ կատարէ, այլ պարտի եւ յիւր ոգիսն խնայել. զի չեմք անձանց տեարք , այլ է, որ համարս խնդրէ ի մէնջ եւ վասն արտաքնոց եւ վասն ներքնոց ։ 248 Այլ զոր ասացերդ ՝ եթէ յինէն անսամ ձեզ * եւ ոչ հրամանաւ թագաւորին, եթէ դուք սովոր էք անցանել ըստ հրամանաւ թագաւորին ձերոյ, զայդ բարիոք առնէք, զի աւերիչ աշխարհի է եւ սատակիչ անմեղ մարդկան, բարեկամ սատանայի եւ թշնամի Աստուծոյ։ 249 Այլ մեք ոչ կարեմք անցանել զհրամանաւ մերոյ * թագաւորին, եւ ոչ զանանց կեանսն մեր կարեմք փոխանակել ընդ ապականացու պատրանս աշխարհիս։
       250 Այլ վասն իմ զի ասացեր՝ չգտեալ զառողջութիւն ի բժշկաց, սիրէ զմահ քան զկեանս, այդ բանք ոչ այնոցիկ են , որ տեսանեն զամենայն չարչարանս աշխարհիս։ 251 Աղէ ցածո զքեզ սակաւիկ մի ի զայրագին սրտմտութենէդ , եւ եկ զհետ ճշմարիտ բանից իմոց , եւ հայեաց կարգաւ ընդ իրս աշխարհիս։ 252 Ո՞ ոք ի մահկանացուացս ունիցի կեանս անտրտումս . ո՞չ ահա ամենայն լի են ախտիւք, է որ ի ներքոյ , եւ է որ արտաքոյ . ցուրտ եւ տաւթ, քաղց եւ ծարաւ եւ ամենայն աղքատութիւն կարաւտութեան ։ 253 Արտաքոյ՝ * անիրաւութիւն, յափշտակութիւն, գէճ պղծութիւն անառակ յարձակմամբ . ի ներքոյ՝ ամբարշտութիւն , ուրացութիւն, տգիտութիւն, անդարձ մոլորութիւն ի կամաւոր ազատութենէն ։
       254 Բայց դու որ զբժիշկս խոտեալ անարգեցեր, թէ չիք իմ ի նոցանէ գտեալ զառողջութիւն, չեն ինչ զարմանք . վասն զի մարդիկ են նոքա. է ցաւ՝ որում գտանեն հնարս առողջութեան, եւ է՝ որ ապստամբէ ի հնարից նոցա. վասն զի ամենեքեան եմք մահկանացուք , այն որ բժշկէն եւ որ բժշկին։ 255 Այլ երանի թէ եւ դուք ըստ բժշկական արուեստին բերէիք զնմանութիւն . զի ոչ փոքր է ճշմարտութիւն նոցա բժշկութեանն ։ 256 Քանզի յորժամ տեսանեն նոքա զոք հիւանդացեալ, ոչ յապաղեն երթալ առ նոսա, այլ փութացեալ հնարին մատուցանել զառողջութիւն ։ 257 Մանաւանդ եթէ յարքունիս մի ոք ի սիրելեաց թագաւորին ախտանայցէ, եւ հասեալ ի մեծ հրապարակն՝ տեսանիցէ զբազմութիւն պատուաւորացն եւ զառողջութիւն գեղեցիկ երիտասարդացն , եւ եւս ի ներքս մատուցեալ ի սրահսն արքունի, եւ անդ տեսանիցէ զամենայն սպասաւորացն զչքնաղ եւ զսքանչելի տեսիլն , ոչ ինչ զարմանայ ընդ հրաշակերտ տեսիլն ։ 258 Նա եւ եթէ գահոյք ականակապք իցեն եւ համակ ոսկեղէնք, յորոց վերայ հիւանդն անկեալ դնիցի , չէ ինչ նմա փոյթ զայնմ ամենայնէ . այլ ի բաց հրամայէ առնուլ զոսկեհուռ վերարկուսն , եւ * ձեռն ի ներքս տարեալ ՝ զննէ զամենայն մարմինն, եթէ ջե՞րմ իցէ բնութիւնն , եւ եթէ սիրտն ի տեղւոջն հանդա՞րտ կայցէ , եւ կամ թէ լեարդն կակո՞ւղ իցէ, եւ կամ թէ շարժք երակացն յարմա՞ր իցեն. եւ ըստ նմին զդարման բժշկութեանն առնիցէ՝ շնորհելով նմա զառողջութիւն։
       259 Իսկ արդ եթէ մարդկային բժշկութիւնն այսպիսի գիտէ քամահել զամենայնիւ, եւ միայն զիւր արուեստն յառաջ մատուցեալ՝ զգործն կատարէ, ո՞րչափ եւս առաւել ձեզ արժան է , որ զբոլոր աշխարհս ունիք յիշխանութեան մեծի , հոգ յանձին տանել ՝ նախ զհոգիսդ բժշկել յամենայն ախտալից մոլորութեանց աշխարհիս, եւ մարմնովք իսկ կային ամենեքեան ձեզ ի ծառայութեան ։ 260 Արդ այժմ զի դուք տգիտացարուք, եւ զանմահ հոգիսդ մահկանացու արարէք յանշէջ հուր գեհենին , մարմնովդ՝ եթէ կամիք եւ եթէ ոչ կամիք՝ ախտացեալ էք յախտաւորութիւն անառողջութեան . եւ զմեզ նախատէք մարմնոյ ցաւովք, որ ոչ ի կամս մերոյ ազատութեան է, այլ որպէս դիպեցաւ ի բնութեանս մարմնոյ իւրաքանչիւր մարդոյ։
       261 Եւ Քրիստոս ճշմարիտ Աստուած կենդանի եւ կենդանարար՝ ի կամս իւրոյ բարերարութեան եղեւ բժիշկ հոգւոց եւ մարմնոց . եւ նախ ինքն ի ցաւս չարչարանաց իւրոց բժշկեաց զամենայն ազգս մարդկան։ 262 Եւ եւս խանդաղատագոյն գթացեալ , վերստին ծննդեամբն ծնեալ զմեզ յառողջութիւն ՝ անցաւս եւ անվէրս, եւ ի ծածուկ հարուածոց զհին ծակոտուածսն վիշապին ողջացոյց , եւ արար զմեզ անսպիս եւ անարատս հոգւով եւ մարմնով, զի իցեմք բանակակից հրեշտակաց եւ զաւրք երկնաւոր թագաւորին մերոյ։ 263 Եւ քո զայս ոչ գիտացեալ , եւ ոչ վայելեալ յերկնաւոր պարգեւսն Աստուծոյ , եւ ոչ եւս այլ կամիս ուսանել ի մէնջ. այլ եւ զմեզ եւս վրիպեցուցանել կամիս, որում չիք հնար , եւ մի՛ այլ լիցի , եւ ոչ կարես իսկ առնել։
       264 Այլ վասն իմոյ ախտալից մարմնոյս ասացից քեզ կարճառաւտս ։ 265 Խնդամ եւ ուրախ եմ յորժամ տեսանեմ զմարմինս իմ չարչարեալ. գիտեմ զի զաւրանայ յիս առողջութիւն հոգւոյս իմոյ ։ 266 Մանաւանդ զի ունիմ ինձ գրաւական զմեծ վարդապետն հեթանոսաց, որ ի ցաւս մարմնոյ անձին մխիթարէր, եւ ի կռփումն սատանայական մարմնոյ պարծէր եւ ասէր . Զի եթէ տնկակիցք եղաք նմանութեան մահու նորա , ո՜րչափ եւս առաւել լիցուք հաղորդք յարութեան նորա ։ 267 Այլ դու, որ ունիս իշխանութիւն ի վերայ մեր, դատեա զմեզ * ըստ չարութեան կամաց քոց։ 268 Չեմք ինչ զանգիտելոց յահագին յահաւոր սպառնալեացդ քոց , եւ ոչ երկիւղած ի դառն մահուանէն , զոր ածելոց ես ի վերայ մեր»։
       269 * Յայնժամ մեկուսացոյց սակաւիկ մի զերանելիսն ի միմեանց, եւ միայն ասէ ցսուրբ եպիսկոպոսն. «Գովութիւն , զոր ետու քեզ յառաջ, ոչ իմացար զպատիւ անձին քոյ։ 270 Յիշեցուցանեմ քեզ զչարիսն, զոր գործեցեր դու , զի անձամբ զանձն քո արասցես մահապարտ։ 271 Արդարեւ դո՞ւ աւերեցեր զատրուշանն յՌշտունիս , եւ կամ զկրակն դո՞ւ սպաներ. նա եւ որպէս լուայ եւ ստուգեցի, թէ եւ զմոգսն դու չարչարեցեր, եւ զսպաս պաշտամանն դու տարար. արդ եթէ արդարեւ դու առեր, պատմեա ինձ »։
       272 Ետ պատասխանի սուրբն եւ ասէ. «Ա՞րդ կամիս ուսանել զայդ յինէն , եթէ յառաջագոյն գիտէիր»։
       273 Դենշապուհ ասէ. «Այլ է համբաւ , եւ այլ է ճշմարտութիւն »։
       274 Եպիսկոպոսն ասէ. «Որպէս կարծեսդ ՝ ասա ինձ»։
       275 Դենշապուհ ասէ. «Իմ լուեալ էր, եթէ զամենայն վնասն յՌշտունիս դու արարեր»։
       276 Եպիսկոպոսն ասէ. «Եւ զի այդպէս հաւաստեաւ ի վերայ հասեր, կրկին * զի՞ * հարցանես»։
       277 Դենշապուհ ասէ. «Զճշմարիտն ի քէն կամիմ ուսանել »։
       278 Եպիսկոպոսն ասէ. «Ոչ զաւգուտ կենաց քոց կամիս ուսանել յինէն , այլ արեան իմոյ ցանկան միտք քո»։
       279 Դենշապուհ ասէ. «Չեմ գազան արիւնախանձ , այլ վրէժխնդիր եմ աստուածոցն անարգութեան »։
       280 Եպիսկոպոսն ասէ. «Զտարերս համերս աստուածս անուանես , եւ զպատկերակիցս քո մարդիկ խողխողել կամիս . տալոց հատուցանելոց ես վրէժ թագաւորաւն քով յանկաշառ ատենին Աստուծոյ ։ 281 Եւ զոր քո չար կամաւքդ կամիս լսել յինէն , զայդ ես ասեմ քեզ։ 282 Զտունն արդարեւ ես աւերեցի , եւ զմոգսն չարչարեցի գանիւ, եւ զկահ պղծութեան , որ ի տանն էր, ի ծովն ես ընկեցի։ 283 Այլ զկրակ ո՞վ կարէ սպանանել. քանզի ամենիմաստ Արարիչն արարածոց հոգ խնամոյ տարեալ յառաջագոյն՝ անմահս հաստատեաց զբնութիւն չորից նիւթոցս ։ 284 Աղէ սպան դու զաւդ ՝ եթէ կարես , եւ կամ ապականեա զհող՝ զի մի՛ բուսուսցէ զդալարի, փողոտեա զգետ՝ զի մեռցի։ 285 Եթէ զայդ երեսին կարես առնել , ապա եւ զկրակ կարես սպանանել։
       286 Ապա եթէ ճարտարապետն մեր միաբանեաց զչորից տարերցդ զանքակութիւն, ահա եւ գտանի բնութիւն հրոյ ի քարինս եւ յերկաթս եւ յամենայն տարերս զննելիս, ընդէ՞ր ստութեամբ զրպարտես զիս, թ է դու զկրակ սպաներ։ 287 Աղէ դու սպան զջերմութիւն արեգական, զի ունի նա մասն հրոյ , եւ կամ տուր հրաման՝ զի մի՛ թափեսցի հուր յերկաթոյ։ 288 Մեռանի այն, որ շնչէն եւ շարժի եւ գնայ եւ ուտէ եւ ըմպէ. ե՞րբ տեսեր դու զկրակ գնայուն կամ խաւսուն կամ գիտուն։ 289 Արդ զոր կենդանի քո չէ տեսեալ՝ մեռեա՞լ խոստովանիս։ 290 Քանի ՛ անթողլի է ամբարշտութիւնդ ձեր քան զամենայն հեթանոսաց, որ գիտնագոյնք են քան զձեզ. որ թէպէտ եւ ի ճշմարիտն Աստուծոյ մոլորեալ են, զանխաւս տարերս աստուած ոչ խոստովանին։ 291 Արդ եթէ դու անգիտութեամբ կորնչելի ասես զբնութիւն հրոյ, ոչ առնուն քեզ յանձն արարածքս . քանզի խառն է դա յամենեցունց »։
       292 Դենշապուհ ասէ. « Ոչ ինչ մտանեմ * ես ընդ քեզ ի պայքար քննութեան վասն բնութեան արարածոցս . այլ խոստովանեա ինձ, եթէ դո՞ւ անցուցեր զկրակն , եթէ ոչ»։
       293 Պատասխանի ետ երանելին եւ ասէ. «Որովհետեւ ոչ կամեցար լինել աշակերտ ճշմարտութեանն , ասացից զկամս * հաւրն քո սատանայի ։ 294 Ես ինձէն իսկ մտի ի կրակատունն ձեր եւ տեսի, զի կային պաշտաւնեայք ամբարշտութեանն սնոտի կարծեացն ձերոց, եւ կրակարանն լի հրով առաջի նոցա բորբոքեալ այրէր ։ 295 Հարցի ցնոսա բանիւք եւ ոչ գանիւ , թէ զի՞նչ համարիք ի միտս ձեր զկրակ պաշտամանս այսորիկ։ 296 Ետուն պատասխանի եւ ասեն։ 297 Մեք ինչ ոչ գիտեմք . բայց այսչափ ինչ իմանամք, զի սովորութիւն է նախնեացն եւ հրաման բուռն թագաւորին։
       298 Ասեմ դարձեալ ցնոսա. Եւ * զբնութիւն կրակիդ զի՜նչ իմանայք. արարի՞չ կարծէք, թէ արարած։ 299 Ասեն ամենեքեան միաբան. Արարիչ մեք զդա ոչ գիտեմք, նաեւ ոչ հանգուցիչ աշխատելոց ։ 300 Ձեռք մեր փապարեալ են * ի կացնի, եւ ողունք մեր տեռեալ են ի փայտակրի. աչք մեր գիջացեալ են արտասուաւք ի կծութենէ ծխոյ դորա , եւ երեսք մեր մրոտեալ են * ի խոնաւութեանց թանձրութենէ նորին ծխոյ։ 301 Եթէ շատ մատուցանեմք նմա զկերակուրն , յոյժ քաղցնու. եւ եթէ * բնաւ չտամք, ամենեւին * անցանէ . եւ եթէ մաւտ երթամք եւ երկիր պագանեմք , կիզու զմեզ. եւ եթէ ոչ երթամք մաւտ ամենեւին, մոխիր լինի ։ 302 * Մեր այդպէս հասեալ է վերայ բնութեան դորա։
       303 Ասեմ դարձեալ ցնոսա . Իսկ լուեա՞լ է ձեր՝ եթէ ո՛յր ուսուցեալ է ձեզ զայդպիսի մոլորութիւն ։ 304 Ետուն պատասխանի եւ * ասեն . Զի՞ ի լսելոյ հարցանես զմեզ , այլ հայեաց ընդ առաջիկայ իրսդ . զի աւրէնսդիրքն մեր հոգւովք մտաց միայն կուրացեալ են , այլ թագաւորն մեր մարմնով միով ակամբն կոյր է, այլ ոգւոյն բնաւ չիք իսկ աչք ։
       305 Վասն այնորիկ եւ ես իբրեւ լուայ զայս ի մոգուցն , յոյժ ողորմեցայ. զի տգիտութեամբ զարդարն խաւսեցան ։ 306 Սակաւիկ մի չարչարեցի զնոսա գանիւ, եւ նոցուն իսկ ետու զկրակն ի ջուրն ընկենուլ, եւ ասացի այսպէս. աստուածք , որ զերկինս եւ զերկիր ոչ արարին , կորիցեն * ի ներքոյ երկնից . եւ ապա զմոգսն ի բաց արձակեցի»։
       307 Զայս ամենայն իբրեւ լուաւ Դենշապուհ ի բերանոյ սուրբ եպիսկոպոսին, անհնարին զահի հարաւ ի թշնամանաց թագաւորին եւ յանարգանաց դենին ։ 308 Վասն որոյ եւ երկեաւ իսկ մատուցանել զնա ի տանջանս հարուածոց , թէ գուցէ այլ եւս մեծ անարգանս զթագաւորէն տացէ ասել յատենին, եւ ի նա ձգիցին կարծիք թշնամանացն, զի երկայնմտութեամբ պայքարեցաւ ընդ նոսա։
       309 Եւ քանզի սուսեր ընդ մէջ * ածեալ նստէր յատենի ահ արկանելով սրբոցն, գոչեաց իբրեւ զառեւծ զայրագին, եւ հանեալ զսուսերն ՝ գազանաբար յարձակեցաւ ի վերայ երանելեացն , եւ եհար եպիսկոպոսին զաջ ուսն թիկամբն հետ * եւ զձեռն ի վայր ընկէց։ 310 Եւ նորա յահեակ կողմն յերկիր անկեալ , եւ դարձեալ անդրէն պատսպարէր , առնոյր զաջ ձեռն ի վեր . աղաղակեաց մեծաձայն եւ ասէ. «Ընկալ, Տէր, զկամաւոր պատարագս՝ որ ինձէն զիս քեզ մատուցի բոլորովիմբ , եւ խառնեա զիս ի գունդս սուրբ զինուորացն քոց»։
       311 Դարձեալ քաջալերէր զընկերակիցսն իւր եւ ասէր. «Հա՛պա առաքինիք, եհաս ժամ կատարման մերոյ. խցէք զաչս մարմնոյ վայր մի, եւ այժմ տեսանէք զյոյսն մեր Քրիստոս»։ 312 Եւ թաւալելով ընդ արիւն անձինն իւրոյ ասէր. «Աւրհնեցի՜ց զՏէր յամենայն ժամ, հանապազ աւրհնութիւն նորա ի բերան իմ ։ 313 Ի տէր պարծեսցի անձն իմ, լուիցեն հեզք եւ ուրախ եղիցին»։ 314 Եւ ասելով զսաղմոսս զայս կատարէր մինչեւ ցայս տեղի. Բազում նեղութիւնք են արդարոց . յամենայնէ փրկէ զնոսա Տէր եւ պահէ զամենայն * ոսկերս նոցա ։
       315 Եւ մինչդեռ * կայր ոյժ ի մարմնոյն սակաւիկ մի, իւրովք աչաւք իսկ հայեցեալ՝ * տեսանէր յերկնից եկեալ գունդս բազում հրեշտակաց եւ վեց պսակ ի ձեռին հրեշտակապետին։ 316 Դարձեալ եւ լսէր եւս բարբառ ի վերուստ , որ ասէր . « Քաջալերեցարուք, սիրելիք իմ, զի ահա մոռացայք զվշտալի կեանսդ , եւ հասէք երանելի պսակացդ , որ ձերով ճարտարութեամբդ * կազմեցէք. առէք դիք յիւրաքանչիւր * գլուխ։ 317 Զի նիւթ պատրաստական ի ձէնջ գործեալ հիւթեցաւ , իսկ ճարտարութիւն գործոյդ յամենասուրբ ձեռացն Քրիստոսի կազմեցաւ. զոր ի սպասաւորաց այտի իսկ ընկալեալ՝ ընդ Ստեփանոսի լինիք պսակակից »։ 318 Նա եւ զայն եւս քաջապէս տեսանէր, զի դեռ եւս շողայր սուրն ի վերայ պարանոցի երանելեացն ։
       319 Զոր իբրեւ ետես սուրբն Ղեւոնդ , եթէ ոչ եւս զմի մի կամին հարցանել եւ դատել , այլ միանգամայն հրաման եղեւ մահու, ասէ ցերանելին Յովսէփ. « Մատիր, յառաջեա ընդդէմ սրոյն, զի դու աստիճանաւ ի վեր ես քան զամենեսեան »։ 320 Եւ զայս իբրեւ ասաց, կարգեցան կացին մի ըստ միոջէ. եւ առ ճեպ տագնապի ստիպելոյ դահճացն՝ միանգամայն հատին ընկեցին զպարանոցս երանելեացն առաջի սուրբ եպիսկոպոսին . եւ նորա ընդ հանել ոգւոցն աղաղակեաց եւ ասէ. «Տէր Յիսուս , ընկալ զոգիս մեր ամենեցուն, եւ խառնեա զմեզ ի գունդս սիրելեացն քոց»։ 321 Եւ միանգամայն կատարեցան ամենեքեան ի նմին * տեղւոջ։
       322 Եւ եթէ զմոգպետն եւս, որ հաւատաց ի Քրիստոս, կամիցիս * ընդ նոսա ի համար արկանել, թուով են եւթն. թող զերկուսն եւս , որ ի Վարդէսն կատարեցան, եւ մեւս եպիսկոպոսն Թաթիկ անուն յԱսորեստանի ։ 323 Բայց անդէն ի տեղւոջն * վեցեքին, որոց անուանքն են այսոքիկ.
       324 Սահակ եպիսկոպոս յՌշտունեաց ։
       325 Սուրբն * Յովսէփ ի Վայոց ձորոյ ՝ ի գեղջէ Հողոցմանց ։
       326 Ղեւոնդ երէց ի Վանանդայ ՝ ի գեղջէ Իջաւանից ։
       327 Մուշէ երէց յԱղբակոյ ։
       328 Արշէն երէց ի Բագրեւանդայ ՝ ի գեղջէ յԵղեգեկայ ։
       329 Քաջաջ սարկաւագ՝ ուստի եպիսկոպոսն էր Ռշտունեաց ։
       330 Իսկ երանելի Մոգպետն ի Նիւշապուհ քաղաքէ ։
       331 Սամուէլ երէց յԱյրարատոյ ՝ ի գեղջէ յԱրածոյ ։
       332 Աբրահամ սարկաւագ ի նմին գեղջէ ։
       333 Արդ զվեց զայս * սուրբս յանապատին՝ ուր կատարեցին , Դենշապուհ եւ մոգպետն եւ Ջնիկան մայպետն անդէն ի տեղւոջն պահապանս ընտրեցին յիւրաքանչիւր սպասաւորացն , եւ պահել հրամայեցին * զմարմինս երանելեացն ցաւուրս տասն կամ եւս աւելի , մինչեւ կարաւանն արքունի անցեալ գնասցէ . զի մի՛ * այլադենքն, ասեն , եկեալ բառնայցեն զոսկերս դոցա, եւ բաշխեալ սփռեսցեն * ընդ աշխարհս ամենայն, յոր եւ մարդիկ եւս առաւել յորդորեալ * մոլորիցին զկնի նածարացւոց աղանդին ։
       334 Իսկ խուժիկն , զոր յառաջագոյն ասացաք, զինու հանդերձ մնայր անդէն ընդ պահապանսն որպէս զմի ի նոցանէ , այր լի իմաստութեամբ եւ կատարեալ աստուածային գիտութեամբ , սպասէր եւ դէտակն ունէր, եթէ որո՛վ աւրինակաւ հնարս գտցէ * զոսկերս սրբոցն գողանալ ի նոցանէ։
       335 Եւ իբրեւ աւուրք երեք անցին ի վերայ, արհաւիրք մեծ անկանէին ի վերայ ամենեցուն , եւ իբրեւ թմբրեալք եւ կիսամեռք անյարիրք անկեալ դնէին , զերիս աւուրսն ։ 336 Իսկ ի չորրորդում աւուրն երկուք ի պահապանացն չարաչար լլկեցան ի դիւէ։ 337 Դարձեալ հասարակ գիշերաւ չափ՝ ձայնք ահեղք հնչէին , եւ թնդիւնք որոտաձայնք ի ներքուստ՝ որպէս զդղրդումն գետնաշարժի. երկիրն դողայր ի ներքոյ նոցա, եւ շողիւնք սուսերաց փայլատակունս արձակէին շուրջ զնոքաւք։ 338 Եւ զամենեսեան զդիակունսն կանգնեալ տեսանէին , եւ զնոյն բանս ատենին ահագինս բարբառէին ի լսելիս նոցա. մինչեւ խուճապել նոցա ընդ միմեանս, դեռ եւս զիրեարս սատակէին։ 339 Եւ այսպէս տագնապեալք եւ ցնորեալք , մինչեւ այր զընկերի * փախուստ չգիտէր ընդ որ երթայր ։ 340 Եւ եկեալ պատմէին մեծաւ զարմացմամբ զամենայն անցս * չարչարանացն, զոր * կրեցին։
       341 Ի խորհուրդ մտին նախարարքն երեքեան, եւ սկսան զարմանալով ասել ցմիմեանս . «Զի՞նչ գործեսցուք, զի՞նչ արասցուք վասն անքնին աղանդոյն քրիստոնէից . քանզի մինչդեռ կենդանի են , զարմանալի են կեանք նոցա , ընչատեացք են իբրեւ զանկարաւտս , սրբասէրք են իբրեւ զանմարմինս, անաչառք են իբրեւ զարդարադատս, աներկիւղք են իբրեւ զանմահս։ 342 Եթէ զայս ամենայն ասեմք իբրեւ զտգիտաց եւ իբրեւ զյանդգնելոց , իսկ զայն զի՞ առնիցեմք , զի ցաւոտք ամենայն ի կարաւանի աստ նոքաւք առողջանան։ 343 Եւ կամ որ մեծս է քան զայդ ամենայն, ո՞յր ուրուք դի կանգնեալ երեւեցաւ ի կենդանեաց , կամ բարբառ բանից ոք լուաւ ի նմանէ ։
       344 Զի սուտ չեն մեր սպասաւորքն . մեր մեզէն իսկ հասեալ է ի վերայ ստուգութեան սոցա ։ 345 Եւ եթէ կամեցեալ էր սոցա մարմնաւոր ինչ ագահութիւն ի ներքս խառնել, սակաւ մի ակնարկէին քրիստոնէից ի կարաւանիս , զկշիռ իւրաքանչիւր մարմնոց նոցա ոսկի առնուին։ 346 Դարձեալ եւ արքդ, որ ի դիւէ չարչարեցան , զի յայլ ժամս ցաւոտք չէին՝ մեք գիտեմք . յայտ է եթէ * այսաւր նշան մեծ երեւեցաւ։ 347 Եթէ լուռ լինիմք, այսպէս մեզ եւ անձանց մերոց կասկած իսկ է . եւ եթէ տանիմք զդոսա առաջի թագաւորին, լսելով նորա ի դոցանէ զայդ ամենայն մեծամեծ սքանչելիս, գուցէ եւ աւրինացս մերոց * քակտումն ինչ հասանիցէ »։
       348 Ետ պատասխանի մոգպետն եւ ասէ ցնոսա. «Ո՞չ զիս ոստիկան արարին ի վերայ ձեր երկոցունցդ . զի՞ այդչափ նեղեալ տագնապիք յանձինս ձեր. դուք զգործն ձեր կատարեցէք , եւ զհրամանն արքունի ի գլուխ տարայք ։ 349 Արդ եթէ համբաւդ այդ յայտնեսցի , եւ հարցափորձ ինչ լինիցին առաջի արքային , այդ խնդիր մեր մոգաց է. դուք անհոգ լերուք, եւ մի՛ ինչ ածէք զմտաւ։ 350 Եւ եթէ զարհուրեցայք ինչ յոգիս ձեր , վաղագոյն առաւաւտուցն ի դարի թիր եկայք . զի վաղիւ անդ Մովպետան մովպետ ռատ յազէ , եւ նոյն հաճեալ հաւանեցուսցէ զմիտս ձեր»։
       351 Իսկ խուժիկն իբրեւ լուաւ զայս ամենայն , եւ գիտաց ՝ եթէ փոյթ ինչ ոչ է նոցա յայնմհետէ սուրբ սպանելոցն , փութացաւ վաղվաղակի էառ տասն այր, որոց զչափ գիտէր զքրիստոնէութեանն , եւ հասեալ ի տեղին՝ շէն եգիտ զամենեսեան։ 352 Եւ * քանզի կասկած ունէր տակաւին ի նոցուն ի դահճացն, դարձեալ փոխեցին անտի զսուրբսն յայլ տեղի բացագոյն իբրեւ երկու հրասախաւք ։ 353 Եւ իբրեւ յանհոգս եղեն , սրբեցին կազմեցին զոսկերս երանելեացն. բերին ի բանակն եւ ունէին ի ծածուկ. եւ առ սակաւ սակաւ յայտնեցին նախ զաւրականին Հայոց , եւ ապա բազում քրիստոնէիցն, որ էին ի կարաւանին։ 354 Եւ զառաջին պտուղ ընծային մատուցանէին կապեալ նախարարացն. եւ անդէն վաղվաղակի արձակեցան նոքա ի կապանաց իւրեանց, եւ սպառնալիք մահուանն անցին զնոքաւք, եւ հրովարտակք թողութեան առաքեցան յաշխարհն Հայոց։
       355 Այս երանելի խուժիկս, որ արժանի եղեւ ի ծածուկ սպասաւոր լինել սրբոցն, որ ինչ ի մահուանէն եւ այսր ասացաւ դատակնիք վճռիս այսորիկ, սա երկրորդեաց մեզ զամենայն կարգաւ. զչարաչար քարշումն, եւ զհարց եւ զփորձ դատաւորացն , եւ զիւրաքանչիւր անձանց սրբոցն զպատասխանիսն, եւ զկատարումն մահուան նոցա , եւ զահագին արհաւիրսն , որ ի վերայ պահապանացն անկաւ , եւ զհեծեծումն քննութեան նախարարացն երեցունց , եւ զամփոփումն սուրբ ոսկերաց նոցա ոչ խառն ի խուռն ի մի վայր ժողովելով , այլ զմի մի ի նոցանէ ուրոյն ի վեց տապանս ժողովեալ էր , եւ զանուանս իւրաքանչիւր ուսեալ եւ ի վերայ * տապանացն նշանակեալ էր։ 356 Եւ զկապանսն երկաթիս ընդ իւրաքանչիւր ոսկերսն եղեալ էր , քանզի դահճացն ի բաց ընկեցեալ էր . որպէս եւ զհանդերձս զիւրաքանչիւր տապանի նշանակեալ էր ։
      
357 Եւ կատարեցան սոքա վեցեքեան սուրբ եւ ցանկալի մահուամբն իւրեանց, որ աւր քսան եւ հինգ էր հրոտից ամսոյ՝ ի մեծ անապատին յԱպար աշխարհի , եւ սահմանս Նիւշապուհ քաղաքի ։
      
       1ԴԱՐՁԵԱԼ ՎԱՍՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ ԱՇԱԿԵՐՏԱՑ2 ՆՈՑՈՒՆՑ3
       * * * 1 Իսկ աշակերտք երանելեացն ի կապանս կային ի ներքս ի քաղաքին . եկն դահճապետ մի արքունի եւ եհան զնոսա ի քաղաքէ անտի արտաքս։
       2 Եհան ի նմին քաղաքէ ասորեստանեայս քրիստոնեայս արս հինգ, քանզի եւ նոքա ի կապանս էին վասն անուանն Քրիստոսի. եհարց ցնոսա բանիւք , եւ ոչ հաւանեցան երկիր պագանել արեգական ։ 3 * Չարչարեաց զնոսա գանիւ, եւ նոքա եւս առաւել ի նոյն միտս պնդեցան . կտրեաց զնոցա ունչս եւ զականջս, եւ ետ տանել յԱսորեստան, զի կայցեն ի մշակութեան արքունի ։ 4 Երթային մեծաւ յաւժարութեամբ , իբրեւ այն՝ թէ մեծ պարգեւս գտեալ ի թագաւորէն։
       5 Արդ եկն դարձեալ նոյն դահճապետն առ աշակերտս սուրբ սպանելոցն , ընտրեաց երկուս ի նոցանէ, որ համեստագոյնք էին, առեալ մեկուսի յայլոցն եւ ասէ ցնոսա. «Զի՞նչ անուանք են ձեր»։
       6 Ետ պատասխանի մինն եւ ասէ . «Առ ի ծնողաց ինձ Խորէն , եւ դմա Աբրահամ. իսկ ըստ շնորհատուր կարգիս ՝ ծառայք Քրիստոսի եմք եւ աշակերտք երանելեացն, զոր սպանէք »։
       7 Ետ պատասխանի դահճապետն եւ ասէ ցնոսա. «Իսկ արդ զի՞նչ գործ է ձեր , եւ կամ բնաւ ո՞յր իսկ ածեալ է զձեզ այսր »։
       8 * Առ այս ետ պատասխանի Աբրահամ եւ ասէ . «Զայդ ձեզ ի վարդապետաց մերոց արժան էր ուսանել . զի ոչ դուզնաքեայք ոք էին նոքա , այլ ունէին ստացուածս հայրենիս ըստ արժան բաւականին , ըստ նմին եւ սպասաւորս, էր որ իբրեւ զմեզ, եւ էր որ լաւագոյն քան զմեզ . որոց սնուցեալ եւ ուսուցեալ էր , ընդ նոսա եմք եկեալ։ 9 Քանզի եւ պատուէր իսկ ունիմք յաստուածատուր աւրինացն մերոց՝ սիրել զնոսա իբրեւ զսուրբ ծնողս, եւ սպաս տանել նոցա իբրեւ * հոգեւոր տերանց»։
       10 Ցասեաւ դահճապետն եւ * ասէ. «Իբրեւ զանխրատ եւ զաներկիւղ ստամբակս խաւսիս։ 11 Մինչդեռ ի խաղաղութեան եւ յաշխարհի էիք , բարիոք էր . յորժամ գրուահ եղեն նոքա յիրս արքունի եւ մահապարտ գտան ըստ գործոց իւրեանց, ձեզ չէր արժան ամենեւին մաւտ երթալ առ նոսա։ 12 Ո՞չ տեսանէք ի մեծ կարաւանիս. յորժամ ոք ի պատուաւորացն ի դիպահոջն արքունի լինիցի , սգոյ հանդերձ ագանի , եւ զատեալ եւ որոշեալ ի բացէ նստի միայնիկ, եւ ամենեւին հուպ ոչ ոք իշխէ երթալ առ նոսա ։ 13 * Եւ դու այդպէս իբրեւ զանյանցի աշակերտ պարծելով խաւսիս»։
       14 Առ այս ետ պատասխանի Խորէն եւ ասէ. «Ոչ ձեր կարգդ անիրաւ է եւ ոչ մերս ստութեամբ. նախարարն յանցաւոր ՝ ուստի զպատիւն գտեալ էր , այնպէս պարտ էր նմա հպատակ լինել , զի ի պատուոյն վերայ եւ այլ եւս պարգեւս մեծամեծս գտանէր ի նմանէ ։ 15 Արդ փոխանակ զի զայն չարար , ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա ։ 16 Եւ մեր վարդապետքն եթէ առ Աստուած յանցուցեալ էին , եւ կամ առ թագաւորն մեղուցեալ ինչ էին, նոյն աւրինակ եւ մեք առ նոսա առնէաք . ոչ յաշխարհի մաւտ երթայաք, եւ ոչ ի տար աշխարհ այսր զհետ նոցա գնայաք ։ 17 Արդ քանզի առ երկոսին կողմանսն արդարութեամբ կեցեալ են , եւ դուք զուր տարապարտուց սպանէք զնոսա, մեք արդ եւս առաւել սպասաւորեմք սուրբ ոսկերաց նոցա»։
       18 Ասէ ցնա դահճապետն . «Ես յառաջագոյն իսկ ասացի՝ եթէ կարի ստամբակ ոմն ես դու. ահա յայտ եղեւ աւադիկ , եթէ յամենայն վնասս նոցա խառն էք դուք»։
       19 Աբրահամ ասէ. «Յո՞ր վնաս »։
       20 Դահճապետն ասէ. «Առաջին ի մահ մոգացն , ապա եւ յայլսն ամենայն»։
       21 Աբրահամ ասէ. «Այդ ոչ միայն ի մէնջ է, այլ ըստ կարգի եւ ձերոց աւրինացդ . թագաւորք * ձեզ տան հրաման, եւ դուք ի ձեռն ձերոց սպասաւորացդ գործէք»։
       22 Դահճապետն ասէ. «Ի Միհր աստուած երդուեալ իմ . խստագոյն եւս * խաւսիս քան զվարդապետսն քո. յայտ է եթէ վնասակարագոյնք * եւս էք դուք ։ 23 Արդ ոչ է հնար ձեզ ապրել ի մահուանէ , բայց եթէ երկիր պագանէք արեգական , եւ կատարիցէք զկամս աւրինաց մերոց»։
       24 Խորէն ասէ. «Ցայժմ իբրեւ զմարդ չարախաւսէիր , եւ արդ իբրեւ զշուն անպիտան ընդ վայր հաջես ։ 25 Եթէ գոյր արեգական ականջք , դու տայիր նմա թշնամանս դնել. արդ նա բնութեամբ անզգայ է, եւ դու չարութեամբ անզգայագոյն քան զնա ։ 26 Յի՞մ տեսեր զմեզ պակասագոյն քան զհարսն մեր . մի՛ բանիւք զփորձ առնուլ կամիս զմեր , այլ հանդէս արա քում չարութեանդ եւ մերում բարութեանս, եւ ամաչեցեալ գտանի հայրն քո սատանայ, ոչ միայն ի մէնջ, որ կատարելագոյնքս եմք , այլ եւ որ կարի փոքրիկն թուիցի քեզ ՝ նա դիցէ վէրս սաստիկս յոգիս եւ մարմինս քո »։
       27 Զայս իբրեւ լուաւ դահճապետն, սրտմտեալ բարկացաւ ի վերայ նոցա։ 28 Ետ քարշել չարագոյն քան զառաջինսն . եւ այնչափ սաստիկ քարշեցին, մինչեւ բազմաց կարծիք եղեն ՝ թէ մեռան։
       29 Իսկ իբրեւ ժամք երեք ի վերայ անցին , դարձեալ խաւսել սկսան երկոքեանն եւ ասեն. «Փոքր համարիմք զանարգանս զայս եւ առ ոչինչ զցաւս մարմնոյս առ մեծ սէրն Աստուծոյ, որով կատարեցան հարքն մեր հոգեւորք ։ 30 Հապա մի՛ դլար եւ մի ՛ դադարեր, այլ զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն եւ առ մեզ կատարեա։ 31 Եթէ չարագոյն թուին քեզ գործքն նոցա, կրկին եւ զմերս համարեսջիք . զի նոքա բանիւք հրամայէին, եւ մեք գործովք զարդիւնսն կատարէաք »։ 32 Յայնժամ եւս առաւել զայրագնեցաւ ի վերայ նոցա, եւ հրամայեաց զմահու գան հարկանել։ 33 Եւ առ մի մի ի նոցանէ փոխեցաւ վեց վեց այր ի դահճացն. եւ մինչդեռ կիսամեռք յերկիր անկեալ դնէին, հրամայեաց զերկոցունց ականջս մաւտ կտրել։ 34 Եւ այնպէս բրեցին, որպէս թէ չիցէ լեալ ի տեղւոջն։
       35 Զարթեան իբրեւ ի քնոյ ի սաստիկ * հարուածոցն, սկսան աղաչելով պաղատանս մատուցանել, եւ * ասեն. «Աղաչեմք զքեզ , քաջ զինուոր թագաւորին . կա՛մ կատարեա զմեզ իբրեւ զհարսն մեր մահուամբ, եւ կամ արա զպատուհասդ ըստ աւրինակի վերջնոցս ։ 36 Զի ահա լսելիք մեր առողջացան զանախտաւորութիւն երկնաւոր, իսկ հոտոտելիքս դեռ եւս աստէն ի տեղւոջ կան յանցս չարչարանաց . մի՛ կիսապարգեւ առներ զմեզ յերկնից բարութենէն ։ 37 Սրբեցեր զմարմինս մեր քարշելով, եւ զլսելիս մեր կտրելով . սրբեա եւ զռնգունս մեր հատանելով. քանզի որչափ տգեղս առնես զմեզ երկրաւորաւս , գեղեցկագոյնս առնես զմեզ երկնաւորաւն »։
       38 Ետ պատասխանի հեզութեամբ դահճապետն եւ ասէ. «Եթէ եւ այլ յամեմ ես * առ ձեզ մաւտ կալով, կարծեմ՝ եթէ եւ աշակերտէք զիս ի ձեր յամառութիւնդ։ 39 Զի ահա արդ եւ զխորհուրդս արքունի ի վեր հանեմ ձեզ ։ 40 Ցայդ վայր եղեւ հրաման պատուհասիդ ձերոյ , եւ ի վերայ դորին պատուհասի՝ երթալ ձեզ յԱսորեստան, եւ լինել ձեզ մշակ յարքունիս . զի որ ընդ ձեզ հայեսցի ՝ մի՛ ի դմին յամառութեան պնդեսցի ընդդէմ հրամանաց թագաւորին»։
       41 Ասեն ցնա երանելիքն. «Դու զմեր երկիրս կիսագործ թողեր. մեք յարքունի երկիրն կէս մարմնովք մերովք ոչ վաստակեմք »։
       42 Իբրեւ զայս լուաւ դահճապետն, աղաչեաց զզինուորսն , որ տանէին զնոսա, եւ ասէ . «Միայն աստի դուք առէք գնացէք , եւ հասեալ յԱսորեստան՝ ուր կամ իւրեանց է եւ շրջեսցին »։
       43 Այս են Հայոց խոստովանողք կատարեալք , որ զխեղութիւնն եւ զչարչարանսն խնդութեամբ ընկալան յանձինս իւրեանց։ 44 Եւ վասն զի վրիպեցին ի սուրբ մահուանէն, սգով եւ տրտմութեամբ երթային զերկայնութիւն ճանապարհին։ 45 Ոչ ծանր թուէին նոցա կապանք ոտիցն եւ ձեռացն, իբրեւ զայն ՝ թէ ընդէ՞ր ոչ եղաք արժանի հաւասարել ընդ քաջ նահատակսն ։
       46 Եւ իբրեւ տարան հասուցին զնոսա յերկիրն Բաբելացւոց, ի գաւառ մի, զոր Շահուղն անուանեն, թէպէտ եւ էին յարքունի պատուհասին , սակայն եւ յայտ եւ գաղտ մեծապէս ընկալեալ եղեն ի բնակչաց աշխարհին։ 47 Սակայն երանելիքն եւ յայնմ յոյժ տրտմագին էին, իբր այն՝ եթէ սակաւ վաստակեցաք եւ մեծապէս հանգչիմք. եւ հանապազ ի նմին զղջման կային ։
       48 Եւ անդէն թեւակոխէին տեսանել զսուրբ կապանսն նախարարացն , լինել սպասաւոր մարմնաւոր պիտոյից նոցա ։ 49 Իմացուցին զայս մեծամեծաց * աշխարհին, որք էին ի նմին սուրբ ուխտի քրիստոնէութեանն ։ 50 Եւ հաւանեալ ամենեցուն մեծամեծաց եւ փոքունց՝ ազդ առնել ամենայն երկրին, զի հաճոյ թուեսցի ամենեցուն՝ ի ձեռն մարմնաւոր պիտոյիցն կցորդ լինել սուրբ կապելոցն ի հեռաւոր աւտարութեանն ։
       51 Եւ այսպէս ամ յամէ ժողովէին՝ ըստ իւրաքանչիւր կարի մարդկանն, ոմն սակաւ եւ ոմն շատ, ոյր * զինչ եւ ի ձեռս պատրաստութիւն լինէր, եթէ դրամոց եւ եթէ դահեկանաց, ժողովէին կազմէին տային յերանելիսն ՝ տանել նոցա։ 52 Եւ այսպէս յարբանեկութեան կային, մինչեւ տասն ամն լցաւ սպասաւորութեանն ։
       53 * Եւ վասն զի յոյժ խստագոյնս պահէին ի ջերմոջ աշխարհին, եւ անդադար էին ի ճանապարհորդութեանն ընդ նոյն Շահուղ , ընդ Մեշովն եւ ընդ Քաշկար եւ ընդ ամենայն Ասորեստան եւ Խուժաստան, սաստիկ տապով հարեալ ի խորշակէ մեռանէր սուրբն Խորէն, եւ աւանդեալ լինէր ի բնակչաց աշխարհին ընդ սուրբ վկայսն։
       54 Իսկ երանելին Աբրահամ կայր ի նմին առաքինութեան անդադար . եւ զամենայն տուրս հաւատացելոցն * շրջէր ժողովէր եւ տանէր ի մեծ հեռաստանն, եւ ինքն մատակարարէր ըստ իւրաքանչիւր կարաւտութեան ։ 55 Եւ այնպէս յերկարեցաւ մինչեւ յերկոտասաներորդ ամն պատժաւորացն, մինչեւ աղաչել զնա միաբան ամենեցուն, զի հաւանեսցի երթալ յաշխարհն Հայոց . զի ընդ մտանել նորա առ նոսա՝ ի նմա տեսցեն * եւ զքաջ նահատակսն, որք կատարեցան սրով, ի նմա տեսցեն եւ զսուրբ կապանս չարչարանացն ։
       56 Եւ յորժամ մարտիրոսք եւ խոստովանողք եւ կապեալք նովաւ տեսանին , նովաւ աւրհնի աշխարհն ամենայն, նովաւ աւրհնին եւ տղայք նոցա յաճումն, նովաւ զգաստանան երիտասարդք նոցա ի սրբութիւն , նովաւ համեստանան ծերք նոցա յիմաստութիւն , նովաւ ուսանին իշխանք նոցա զմարդասիրութիւն, նովաւ անկանի գութ յԱստուծոյ ի սիրտ թագաւորին ՝ շինել եւ խաղաղութիւն առնել բոլոր աշխարհին։ 57 * Նովաւ եկեղեցիքն պարծին իբրեւ քաջ եւ կատարեալ զինուոր , նովաւ վկայարանքն * զարդարին, նովաւ եւ վկայքն ցնծացեալ բերկրին։ 58 * Նովաւ եւ դաշտն Աւարայրի պայծառացեալ ծաղկալից լինի, ոչ յանձրեւաբեր ամպոց , այլ ի սուրբ եւ յարիւնաբուխ վկայից ցանեալ եւ ցրուեալ սպիտակութիւն սուրբ ոսկերացն։ 59 Յորժամ կոխեսցեն ամենավաստակ ոտք խոստովանողին զլայնատարած տեղիս պատերազմին , թէպէտ եւ երկիր իցէ ըստ բնութեան , յորժամ կենդանի մարտիրոս ընդ նա շրջեսցի , կենդանի առ կենդանիս երթեալ ՝ ամենայն աշխարհին կրկին լինի կենդանութիւնն ։
       60 «Գիտեմք, ասեն, յորժամ տեսցեն զսա ամենայն միայնակեացք աշխարհին Հայոց, սովաւ յիշեսցեն զհոգեւոր գունդս պատերազմողացն , որ փոխանակ մեր, ասեն , ետուն * զանձինս ի մահ, եւ հեղին զարիւնս իւրեանց ի հաշտութիւն պատարագ Աստուծոյ։ 61 Սովաւ * յիշեսցեն զսուրբ քահանայսն , որք խողխողեցան յաւտարութեանս եւ ցածուցին զսրտմտութիւն բարկութեան թագաւորին։ 62 Սովաւ թերեւս եւ զմեր կապանս յիշեսցեն, եւ աղաւթս առնելով խնդրեսցեն յԱստուծոյ զի գերէդարձ լիցի մեզ անդրէն ի հայրենի երկիրն մեր ։
       63 Քանզի յոյժ անձկացեալ եմք ՝ ոչ միայն ըստ մարմնոյ կարաւտութեան , այլ առաւել տեսանել զսուրբ եկեղեցիսն մեր * եւ զսրբասէր պաշտաւնեայսն մեր, զոր ի նմա կարգեալ հաստատեցաք։ 64 Եւ եթէ միւսովս յաջողեսցէ մեզ Աստուած երթալ եւ լնուլ զկարաւտութիւն մնացելոցն, գիտեմք զի եւ մեզ բանայ Աստուած զդուռն ողորմութեան իւրոյ՝ ընդ նոյն ճանապարհ երթալ, ընդ որ ոտք սրբոյս կարապետեն »։
       65 Զայս խորհուրդ խորհելով աստուածաշնորհ նախարարացն՝ մեծաւ թախանձանաւք ածէին զխոստովանողն ի հաւանութիւն։ 66 Եւ վասն զի ոչ էր սովորութիւն երբէք բարւոյն ընդդէմ դառնալ, ըստ առաջին սովորութեան եւ յայսմ վայրի փութացաւ վաղվաղակի կատարել զհրամանն զմիաբան հաւանեցելոցն յաստուածային առաքինութիւնն ։ 67 Եկն եմուտ յաշխարհն Հայոց Մեծաց ։
       68 Փութացան եւ ելին ընդ առաջ նորա վաղվաղակի արք եւ կանայք , մեծամեծք եւ փոքունք, եւ ամենայն բազմութիւն ազատաց եւ շինականաց։ 69 * Անկանէին եւ փարէին զոտիւք եւ զձեռաւք առաջի սրբոյն եւ ասէին. «Աւրհնեա՜լ Տէր Աստուած ի բարձունս, որ առաքեաց մեզ զհրեշտակ յերկնից ՝ բերել մեզ զաւետիս յարութեան , զի լինիցիմք ժառանգք արքայութեան ։ 70 Զի ահա ի քեզ կերպարանեալ տեսանեմք զամենեսեան զհրաժարեալսն յուսով յարութեամբ, եւ զկապեալսն ակնկալութեամբ արձակելով ։ 71 Ի քեզ տեսանեմք եւ զաշխարհիս շինութիւն խաղաղութեամբ . քեւ եկեղեցիքն մեր ցնծացեալ բերկրին , եւ քեւ սուրբ վկայքն մեր անդադար լիցին մեզ ի բարեխաւսութիւն առ Աստուած։ 72 Աւրհնեա՜ զմեզ, սուրբ հայր մեր. դու ես բերան հանգուցելոցն , խաւսեաց ընդ մեզ յայտնի աւրհնութեամբ, զի յոգիս մեր լուիցուք ի ծածուկ զաւրհնութիւնս սրբոցն։
       73 « Հորդեցեր ճանապարհ այնոցիկ, որ անձկացեալ էին գալ յերկիր իւրեանց. խնդրեա յԱստուծոյ զի ստէպ եկեսցեն զհետ սուրբ կարապետիդ ։ 74 Եւ որպէս հորդեցեր զարգելեալ ճանապարհ երկրի , բա՛ց եւ յերկինս զդուռն աղաւթից մերոց, զի եւ մեր մեղաւորաց մտցեն պաղատանք առաջի Աստուծոյ ի բարեխաւսութիւն նոցին կապելոց . եւ մինչդեռ եմք յելանելի մարմինս , որպէս տեսաք զքո զերանելի սրբութիւնդ, տեսցուք եւ զսիրելի անձկալիսն մեր, որ ի բազում ժամանակաց հարեալ եւ պաշարեալ եմք * յոգիս եւ ի մարմինս մեր ։ 75 Արդ հաւատամք յանսուտ յոյսն , զի որպէս լցեալ կատարեցաւ մեծ տեսիլս ի սուրբ սէր քո, այսպէս եւ ընդ մաւտոյ ունիմք տեսանել զճշմարիտ վկայսն Քրիստոսի, որ հանապազ խանդակաթ եմք ի տեսիլս երկնաւոր գեղոյ նոցա »։
       76 Բայց երանելի խոստովանողն, թէպէտ եւ այսպէս սիրով ընկալեալ եղեւ յամենայն աշխարհէն, ոչ ինչ կամեցաւ ամենեւին մերձենալ առ ոք ըստ մարմնոյ կարաւտութեան. այլ ընտրեաց իւր տեղի մի զատ յամենայն բազմամբոխ ժողովրդոց, եւ առաքինի եղբարբք երիւք կատարեաց զկեանս իւր մեծաւ ճգնութեամբ։
       77 * Զոր եթէ կամիցի ոք ի կարգ արկանել , դժուարաւ կարասցէ ասել * զվարս առաքինութեան նորա։ 78 Զի եթէ զտքնութիւնն ասիցես , իբրեւ զկանթեղ անշէջ կայր զամենայն գիշերս . եւ եթէ * զսակաւապիտութիւնս կերակրոցն , համարեաց ՝ եթէ զանկերակուր հրեշտակացն բերէր զնմանութիւն ։ 79 Եթէ զհեզութիւն ցածութեանն կամիցիս ասել , ոչ զոք ի կենդանեաց կարիցես գտանել նման նմա. եւ եթէ զանընչասիրութիւնն կամիցիս ասել, դարձեալ զոր աւրինակ չպատրի մեռեալ ի կարասի , զնոյն աւրինակ ճշմարտութեամբ եւ առ երանելին իմասջիր ։
       80 Անյագական ձայնիւ հանապազորդեալ էր ի պաշտաման , եւ անհատ աղաւթիւք * միշտ ընդ Աստուծոյ ի բարձունս խաւսէր։ 81 Աղ եղեւ նա անհամելոց , եւ խթան ընդոստուցիչ ամենայն հեղգացելոց ։ 82 Դսրովեցաւ նովաւ ագահութիւն , եւ կարի յոյժ ամաչեաց նովաւ շուայտութիւն որկորամոլութեան ։ 83 Առողջութիւն եղեւ նա աշխարհիս Հայոց, եւ բազում վիրաւորք ի ծածուկ նովաւ գտին զառողջութիւն։ 84 Եղեւ նա վարդապետ կատարեալ վարդապետաց իւրոց, եւ սուրբ հայր խրատտու հարանց իւրոց։ 85 Ի լուր համբաւոյ նորա իմաստնացան տգէտք, եւ ի տեսիլ մերձաւորութեան նորա զգաստացան լկտիք։ 86 Բնակեալ էր ըստ մարմնոյ ի նեղ խցկան , եւ ահ սրբութեան նորա անկեալ էր զհեռաւորաւք եւ զմերձաւորաւք։ 87 Զարհուրեցան դեւք եւ փախեան ի նմանէ, իջին հրեշտակք եւ բանակեալ էին զնովաւ ։
       88 Յոյնք երանի ետուն * վասն նորա աշխարհին Հայոց, եւ բազում բարբարոսք փութացան տեսանել զնա մարմնով։ 89 Սիրելի եղեւ նա սիրելեաց Աստուծոյ, եւ զբազումս ի թշնամեաց * ճշմարտութեանն էած ի հաւանութիւն սուրբ սիրոյ ։ 90 Սկիզբն արար առաքինութեանն անդստին ի տղայ տիոց իւրոց, եւ * նովին առաքինութեամբ կատարեցաւ * ի վախճան կենաց իւրոց։ 91 Որպէս ոչ խառնեցաւ ի կարգ սուրբ ամուսնութեան աշխարհիս, այսպէս չեմուտ ընդ մարմնաւոր պիտոյիւք ամենայն ապականացու իրաց աշխարհիս։ 92 Եւ եթէ պարտ է պարզաբար ասել, որպէս փոխանակեաց զպէտս մարմնոյ ընդ պիտանացու հոգեւոր իրաց , այսպէս * փոխադրեալ եղեւ յերկրէ ի յերկինս ։
      
       1ԱՆՈՒԱՆՔ ՆԱԽԱՐԱՐԱՑՆ
       * 1 Որք կամաւք յաւժարութեամբ վասն սիրոյն Քրիստոսի ետուն զանձինս ի կապանս արքունի.
       2 Յազգէն Սիւնեաց երկու եղբարք Բաբգէն եւ Բակուր։
       3 Յազգէն Արծրունեաց Մերշապուհ եւ Շաւասպ եւ Շնգին եւ Մեհրուժան եւ Պարգեւ եւ Տաճատ։
       4 Յազգէն Մամիկոնէից Համազասպեան եւ Համազասպ եւ Արտաւազդ եւ Մուշեղ ։
       5 Յազգէն Կամսարականաց Արշաւիր եւ Թաթ , Վարձ , Ներսեհ եւ Աշոտ ։
       6 * Յազգէն Ամատունեաց Վահան եւ Առանձար եւ Առնակ ։
       7 Յազգէն Գնունեաց Ատոմ ։
       8 Յազգէն Դիմաքսենից Թաթուլ եւ Սատոյ , երկու եւս այլովք ընկերաւք ։
       9 Յազգէն Անձեւացեաց Շմաւոն եւ Զուարէն եւ Առաւան ։
       10 Յազգէն Առաւեղենից Փապակ եւ Վարազդէն եւ Դատ ։
       11 ՅԱրծրունեաց տոհմէն Ապրսամ ։
       12 Ի տոհմէն Մանդակունեաց Սահակ եւ Փարսման ։
       13 Յազգէն Տաշրացեաց Վրէն։
       14 ՅՌափսոնեան տանէն Բաբիկ եւ Յոհան ։
       15 Այս երեսուն եւ հինգ արք , են որ յաւագ նախարարացն , եւ են որ ի կրսերագունիցն , սակայն ամենեքեան ըստ մարմնոյ են նախարարազունք , իսկ ըստ հոգեւոր առաքինութեանն ամենեքեան երկնային քաղաքացիք ։ 16 Եւ բազում եւս այլ ազատ մարդիկ , են որ յարքունի տանէ , եւ են որ ի տանէ * նախարարացն իսկ նոցուն, նիզակակիցք եւ մարտակիցք քաջ նահատակացն ։ 17 Եւ ամենեքին սոքա կամաւք մատնեցան ի սուրբ կապանս * չարչարանացն։
       18 Այլ մեք առ այժմ ոչ ընդ այս եմք զարմացեալ միայն, զի կամաւք չոգան մտին ի փորձութիւնն , այլ առաւել ընդ այն եմք սքանչացեալ , զի մարդիկ փափուկ իբրեւ զնոսա՝ ընդարձակասուն բնակիչք ձիւնեղէն լերանց՝ եղեն բնակիչք խորշակաբեր դաշտաց։ 19 * Որ զաւրէն ազատ էրէոյ շրջէին ի մէջ ծաղկաբեր լերանց , ընկեցան ի բոցակէզ աշխարհն արեւելից կապեալ ոտիւք եւ կապեալ ձեռաւք ։ 20 Հաց նեղութեան եւ ջուր կարաւտանաց, խաւարարգել ի տուէ եւ անլոյս ի գիշերի, անվերարկուք եւ անանկողինք , գազանաբար գետնախշտիք լինէին զինն ամ եւ զվեց ամիս ։ 21 Եւ * այնպէս մեծաւ խնդութեամբ տանէին զնեղութիւնն , զի ամենեւին * ոչ ոք տրտունջ հայհոյութեան ի բերանոյ նոցա լուաւ , այլ յորդառատ գոհացողութիւն ըստ նմանութեան բարեկեցիկ մարդկան, որ են յաստուածպաշտութեան։
       22 Եւ մինչդեռ էին յայնպիսի նեղութեան, կարծիք եղեն ի միտս թագաւորին, թէ առ յոյժ վշտին * ձանձրացեալ են դառնութեան կենաւքն իւրեանց։ 23 Յղեաց առ նոսա զմեծ հազարապետն եւ ասէ. «Գոնեայ յայսմ հետէ զգաստացայք յանձինս ձեր, եւ մի՛ կայք ի նոյն յամառութեան. պագէք երկիր արեգական , եւ արձակիք ի չարաչար կապանացդ , եւ * ունիք անդրէն զիւրաքանչիւր հայրենի կեանս ձեր »։
       24 Ետուն պատասխանի երանելիքն եւ ասեն. «Առ փո՞րձ ինչ * եկեալ հարցանես ցմեզ, եթէ արդարեւ թագաւորն իսկ յղեաց զքեզ »։ 25 Երդուաւ հազարապետն եւ ասէ. «Չիք այդր բան աւելի կամ պակաս , որ ոչ ի բերանոյ նորա ելեալ է»։ 26 Ասեն ցնա անդրէն . «Որք միանգամ աշակերտեալ են ճշմարտութեանն , ոչ երբէք փոխին ի նմանէ. այլ որ ենն ՝ նոյն կան ։ 27 Միթէ յայնժամ առ չիմանա՞լ ինչ պնդեցաք, եւ այսաւր նեղութիւնս իմաստնացո՞յց ինչ զմեզ. այլ ոչ այնպէս ։ 28 Այլ զղջումն մտաց մերոց այս է, եթէ ընդէ՞ր ընդ առաջինսն չկատարեցաք զկեանս մեր։ 29 Բայց արդ աղաչեմք զքեզ եւ քեւ զթագաւորն ձեր, մի՛ այլ վասն այդպիսի իրաց հարցանէք ցմեզ . այլ * զինչ եդեալ է ի մտի ձերում վասն մեր ՝ կատարեցէք »։
       30 Իբրեւ լուաւ զայս մեծ հազարապետն, յոյժ գովեաց ի միտս իւր զպնդութիւն հաստատութեան նոցա. եւ յայնմ հետէ սկսաւ արկանել սէր ընդ նոսա՝ իբրեւ * ընդ սիրելիս Աստուծոյ։ 31 Եւ բազում բանիւք ողոքանաւք ածէր զթագաւորն ի հաւանութիւն, զի թողութիւն արասցէ նոցա ի կապանացն իւրեանց։ 32 Զի թէպէտ եւ փոխեցաւ նա ի գործոյ հազարապետութեանն արքունի, եւ ի բազում իրս գտաւ վնասակար, ինքն իսկ յանձն իւր կրթէր զաւեր աշխարհին Հայոց, վասն որոյ եւ մեծաւ անարգանաւք յուղարկեցաւ ի տուն իւր , սակայն զկապելոցն ոչ երբէք չարախաւս կամէր լինել մինչեւ ցաւր վախճանի կենաց իւրոց։
       33 Իսկ յերանելեացն բազումք ի նոցանէ , որ մանկագոյնքն էին, ուսան զդպրութիւն հայրենի աշխարհին իւրեանց, եւ եղեւ նոցա այն կերակուր հոգեւոր, որով զանձինս քաջալերէին եւ զընկերսն մխիթարէին ։ 34 Եւ այնպէս զմայլեցան ի միտս եւ յոգիս իւրեանց, զի եւ որ ծերագոյնքն էին ի նոցանէ, փափկացան մատաղացան մանկացան։ 35 Զի թէպէտ եւ դպրութեան ժամանակքն անցեալ էին , սակայն բազում սաղմոսս ի բերան առեալ՝ հոգեւոր երգակից լինէին մատաղերամ բազմութեան մանկտւոյն ։
       36 Եւ այնպէս բարձրացուցանէին զպաշտաւնն սրբութեան , մինչեւ ոմանք ի դառն դահճացն մեծապէս քաղցրութիւն անկանէր ընդ լսելիս նոցա , եւ որչափ ի ձեռս իւրեանց էր՝ արտաքոյ արքունի հրամանին դիւրութիւն առնէին * նոցա, եւ սէր խնամոյ ունէին առ ամենեսեան, եւ բազում անգամ զմարմնաւոր պէտս նոցա լնուին նոքա։ 37 Մանաւանդ զի նշանք եւս բժշկութեան յԱստուծոյ * յաջողեալ լինէր ի ձեռս նոցա. որպէս զի բազում ի դիւահարաց սրբեցան ի նմին քաղաքի , ուր կապեալքն կային ։ 38 Իբրեւ ոչ ոք գոյր * առ նոսա քահանայ, դիմէին առ նոսա հիւանդք եւ ախտաժետք քաղաքին, եւ ընդունէին ի նոցանէ զիւրաքանչիւր ցաւոց զառողջութիւն ։
       39 Նա եւ որ մեծ իշխանն էր աշխարհին , զոր եւ Հարեւշղոմ Շապուհ անուանէին , եւ նմա իսկ յանձն էին ամենայն պատժաւորքն, մեծապէս գութ սիրոյ էարկ առ ամենեսեան ։ 40 Զծերս ի նոցանէ առ հարս ունէր , եւ զմանկագոյնս ի նոցանէ իբրե ւ զսիրելի որդիս գգուէր ։ 41 Բազում անգամ գրեաց եւ եցոյց յարքունիս զվիշտս նեղութեան կապելոցն, եւ զառն առն իւրաքանչիւր զբարս ազնուականութեանն ցուցանէր նոցա . առաջի մեծամեծացն տառապէր, ջանայր ազգի ազգի հնարիւք, մինչեւ բազում բարեխաւսիւք ածին ի հաւան զթագաւորն։ 42 * Հրամայեաց լուծանել զկապանս նոցա, եւ բառնալ ի նոցանէ զսուգ պատուհասին, եւ ագանել նոցա հանդերձ զաւրէն նախարարութեանն . կարգեաց նոցա ռոճիկ , եւ զպատրաստութիւն սպառազինութեանն հրամայեաց յարքունուստ ։ 43 Գրեաց եւ յանձն արար մեծ սպարապետին , զի ընդ զաւրս արքունի երթիցեն ի գործ պատերազմի ։
       44 Եւ իբրեւ այս այսպէս կարգեցաւ, եւ կազմեցաւ նոր հրաման թագաւորին, ի բազում տեղիս՝ ուր եւ հասին ՝ առաւելեալ գտան ի գործ արութեան , մինչեւ գովութեան հրովարտակ վասն նոցա ի Դուռն տային։ 45 Որպէս զի քաղցրացաւ * իսկ մտաց թագաւորին, հրամայեաց զամենեսեան ածել զառաջեաւ ։ 46 Եկին եւ յանդիման եղեն Յազկերտի արքայից արքային ։ 47 Ետես զնոսա զուարթութեամբ, խաւսեցաւ ընդ նոսա բանիւք խաղաղութեամբ , եւ խոստացաւ տալ նոցա զիւրաքանչիւր իշխանութիւն ըստ կարգի հայրենի պատւոյն , եւ արձակել զնոսա յաշխարհն աւրինաւք քրիստոնէութեանն , յորոյ վերայ եւ մեծապէս էին չարչարեալ ։
       48 Եւ մինչդեռ անդէն մեծաւ խնդութեամբ շրջէին ի կարաւանին առաջի թագաւորին , ի նմին ժամանակի հասանէր վախճան կենաց թագաւորին՝ յիննեւտասներորդ ամի թագաւորութեանն իւրոյ ։ 49 Եւ ընդ հակառակս ելեալ երկու որդիք նորա ի վերայ տէրութեանն կռուէին. սաստկանայր գործ դառնութեան պատերազմին զերկուս ամս։
       50 Եւ մինչդեռ նոքա յայնմ խռովութեան էին, ապստամբեաց եւ Աղուանից արքայն . վասն զի քեռորդի էր նոցա, եւ ըստ կարգի հայրենի հաւատոցն ՝ քրիստոնեայ էր յառաջ , եւ Յազկերտ արքայից արքայ բռնի * մոգ արար։ 51 Եւ նորա գտեալ ժամանակ անձինն պարապոյ, հարկեցաւ զանձն ի մահ դնել . լաւ համարեցաւ մեռանել ի պատերազմի, քան ուրացութեամբ ունել զթագաւորութիւնն ։ 52 Վասն այսր ամենայնի յապաղումն եղեւ արձակելոյն նոցա յաշխարհն ։
       53 Իսկ կրտսեր որդւոյն * Յազկերտի դայեակն, Ռահամ անուն ի Միհրան տոհմէն , թէպէտ եւ ետես զգունդն Արեաց ընդ երկուս բաժանեալ, սակայն կիսովն գազանաբար յարձակեցաւ ի վերայ երէց որդւոյ թագաւորին. հար , սատակեաց զգունդն, եւ ձերբակալ արարեալ զորդի թագաւորին՝ անդէն ի տեղւոջն հրամայէր սպանանել։ 54 Եւ զմնացեալ զաւրսն ածէր հաւանեցուցանէր, եւ առնէր միաբանութիւն ամենայն Արեաց գնդին. եւ թագաւորեցուցանէր զիւր սանն, որում անուն էր Պերոզ ։
       55 Զի թէպէտ եւ Արեաց աշխարհին առնէր մեծապէս խաղաղութիւն , սակայն Աղուանից արքայն ոչ կամէր նուաճել անդրէն ի ծառայութիւն . այլ խրամատեաց զպահակն Ճորայ, եւ անցոյց յայն կոյս զզաւրսն Մասքթաց . միաբանեաց * զմետասան թագաւորս զլեառնորդեայսն , եւ ընդդէմ եկաց պատերազմաւ Արեաց գնդին, եւ բազում վնաս արար զաւրացն արքունի։ 56 Թէպէտ եւ երկիցս եւ երիցս * ետուն հրովարտակս աղաչանաց , ոչ ինչ կարացին ածել զայրն ի հաւանութիւն. այլ գրով եւ պատգամաւ յանդիմանէր զնոսա վասն զուր աւերածի աշխարհին Հայոց։ 57 Յիշեցուցանէր նոցա զմահ նախարարացն եւ զչարչարանս կապելոցն։ 58 «Ի վերայ այնչափ սիրոյ եւ վաստակոց, փոխանակ * կեանս առնելոյ ՝ զարեւ հատէք , ասէր ։ 59 Լաւ լիցի ինձ , ասէ , զնոցա չարչարանսն յանձն իմ առնուլ, քան թողուլ զքրիստոնէութիւնն »։
       60 Եւ իբրեւ տեսին, թէ ոչ բռնութեամբ եւ ոչ սիրով կարացաք ածել ի հաւանութիւն, գանձս սաստիկս ետուն տանել յաշխարհն Խայլանդրաց , բացին զդրունս Ալանաց եւ հանին գունդ բազում ի Հոնաց , եւ կռուեցան տարի մի ընդ Աղուանից արքայի։ 61 Թէպէտ եւ թաւթափեցան եւ ցրուեցան զաւրքն իւր ի նմանէ, սակայն * զնա ոչ կարացին հնազանդել. այլ եւ հարուածք եւս մեծամեծք հասին ի վերայ նոցա, էր որ կռուով եւ էր որ ախտիւ չարչարանաւք ։ 62 Եւ յայնչափ ժամանակաց ընդերկարել պաշարմանն , մեծ կէս աշխարհին աւերեցաւ , այլ ոչ ոք ի նմանէ երկմտեալ բաժանեցաւ ։
       63 Յղեաց առ նա դարձեալ թագաւորն * Պարսից. «Զքոյրդ իմ, ասէ, եւ զքեռորդիդ ի բաց տուր ածել, զի ի բնէ մոգք էին եւ դու քրիստոնեայ արարեր, եւ աշխարհդ քեզ լիցի»։ 64 Իսկ սքանչելի այրն ոչ ի տէրութեանն վերայ կռուէր, այլ յաստուածպաշտութեանն ։ 65 Զմայրն եւ զկինն ետ տանել , եւ զաշխարհն բովանդակ ի բաց եթող. եւ ինքն զաւետարանն առ եւ յաշխարհէն ի բաց կամէր գնալ ։
       66 Զայս իբրեւ լուաւ թագաւորն , կարի զեղջ եւ ապաշաւ անկանէր ի միտս նորա, եւ զամենայն վնասս իրացն * զհարբն իւրով արկանէր։ 67 Անսուտ երդումն կնքէր եւ տայր տանել առ նա, եթէ յաշխարհէդ միայն մի՛ գնար , եւ զինչ ասես առնեմ ։ 68 Խնդրեաց զմանկութեան սեպհականն , զոր հաւր իւրոյ շնորհեալ էր նմա ի տղայութեանն հազար երդ. էառ * զայն ի թագաւորէն, եւ նստաւ ի նմա միայնակեցաւք հանդերձ։ 69 Եւ այնպէս հանապազորդեաց զինքն յաստուածային պաշտամանն , զի եւ չյիշէր ամենեւին, թէ եւ թագաւոր լեալ իցէ յառաջ ։
       70 Եւ այս ամենայն յերկար խռովութիւնք, որ եղեն մինչեւ ի հինգերորդ ամն Պերոզի արքայից արքայի, պատճառք եղեն չարձակելոյ նախարարացն Հայոց. այլ ռոճկաւ եւ ի տաճար մտանել յարքունիս մեծապէս առատացոյց քան զամաց սովորութիւնն ։
       71 Եւ ի նմին հինգերորդ ամին զբազմաց նոցա զկեանսն անդրէն շնորհեաց , եւ այլոցն առ յոյսն խոստացաւ՝ յամն վեցերորդ միանգամայն արձակել զամենեսեան կենաւք եւ պատուով ։
       72 * Բայց ի տեղի այսր ինձ դարձեալ գալ պիտի։
       73 * Իսկ կանայք երանելի առաքինեացն եւ կապելոցն եւ անկելոցն ի պատերազմին ՝ * ընդ ամենայն աշխարհն Հայոց համաւրէն համարել ես ոչ կարեմ. զի բազում այն են ՝ զոր ոչ գիտեմ , քան թէ գիտիցեմ ։ 74 Զի հինգ հարիւրով չափ յականէ յանուանէ ճանաչեմ. ոչ միայն որ աւագագոյնքն էին , այլ զբազումս ի կրսերագունաց անտի։
       75 Ամենեքեան միահամուռ զերկրաւոր նախանձ բերելով՝ ոչ ինչ ընդհատ երեւեցան յայնցանէ, որ ոչ ճաշակեցին զաշխարհ ։ 76 Քանզի եթէ աւագագոյնք էին եւ եթէ մանկագոյնք, զմի առաքինութիւն հաւատոյ զգեցան։ 77 Ոչ ինչ յիշեցին ամենեւին զանուն փափկութեան մայրենի ազատութեանն , այլ իբրեւ մարդք , որ վշտամբերք լեալ իցեն անդստին ի շինական սովորութեանցն , տանջելով վարեալ զկեանս աշխարհիս , անդրագոյնք եւս քան զնոսա յանձն առին զհամբերութիւն վշտաց ։
       78 Ոչ միայն * յոգիսն մխիթարեալ կացին առ * աներեւոյթ զաւրութիւն յուսոյն յաւիտենից , այլ եւ մարմնոյ * նեղութեամբք առաւել եւս բարձին զբեռն ծանրութեան ։ 79 Զի թէպէտ եւ ունէին զիւրաքանչիւր ձեռնասուն սպասաւորս , ոչ ոք երեւէր ի նոցանէ ՝ թէ ո՛ր տիկինն իցէ եւ կամ ո՛ր նաժիշտն . մի հանդերձ էր հասարակաց, եւ միապէս գետնախշտիք երկոքեան ։ 80 Ոչ ոք ումեք անկողնարկ լինէր . քանզի եւ * չճանաչէին իսկ զխոտեղէնսն ընտրել ի միմեանց. մի գոյն * թխութեան փսիրայիցն , եւ մի գոյն սեւութեան սնարից բարձիցն ։
       81 * Ոչ գոյր նոցա խախամոքք անուշարար առանձինն , եւ ոչ հացարարք որոշեալ ի պէտս սպասու ըստ ազատաց կարգի , այլ հասարակաց էր ։ 82 Շաբաթամուտն ըստ կարգի միայնակեցաց , որ յանապատս բնակեալ են ։ 83 Ոչ ոք ումեք ջուր ի ձեռս արկանէր , եւ ոչ կրտսերք աւագաց դաստառակս մատուցանէին . չանկաւ աւշնան ի ձեռս փափկասուն կանանց, եւ ոչ մատուցաւ եւղ ի զուարթութիւն խրախութեան ։ 84 Չեդան * առաջի սուրբ սկտեղք , եւ ոչ անկան բաժակակալք յուրախութիւն . չեկաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս , եւ ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա . չյիշեցան նոցա, թէ գուցէ ոք ամենեւին ի * բնակասնունդ դայեկաց եւ կամ բնաւ ի սիրելի հարազատաց։
       85 Փոշոտեցան եւ ծխոտեցան սրահակք եւ սրսկապանք նորեկ հարսանց , եւ սարդի ոստայնք ձգեցան ի սենեակս առագաստաց նոցա. կործանեցան բարձրագահք տաճարաց նոցա, եւ խանգարեցան սպասք երախանաց նոցա . անկան կործանեցան ապարանք նոցա, եւ տապալեալ աւերեցան ամուրք ապաստանի նոցա։ 86 Չորացան ազազեցան բուրաստանք ծաղկոցաց նոցա , եւ տաշտախիլ եղեն որթք գինեբեր այգեաց նոցա ։
       87 Աչաւք իւրեանց տեսին զյափշտակութիւն արարոց իւրեանց , եւ ականջաւք իւրեանց լուան զչարչարանս վշտից սիրելեաց իւրեանց . առան գանձք իւրեանց յարքունիս, եւ ոչ մնացին ամենեւին զարդք երեսաց իւրեանց ։
       88 Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին, որ գրգեալք եւ գգուեալք էին յիւրաքանչիւր բաստեռունս եւ ի գահաւորակս, հանապազ բոկ եւ հետի երթային ի տունս աղաւթից , անձանձրոյթ խնդրեալ ուխտիւք, զի համբերել կարասցեն մեծի նեղութեանն ։ 89 Որ ի մանկութենէ իւրեանց սնեալ էին ուղղովք զուարակաց եւ ամճովք էրէոց , խոտաբուտ կենաւք իբրեւ զվայրենիս ընդունէին զկերակուրն մեծաւ խնդութեամբ , եւ ոչ յիշէին ամենեւին զսովորական փափկութիւնն ։ 90 Սեւացեալ ներկան մորթք մարմնոյ նոցա, վասն զի ցերեկ արեւակէզք էին եւ զամենայն գիշերսն գետնաբեկք։
       91 Սաղմոսք էին մշտնջենաւորք մրմունջք ի բերանս նոցա, եւ մխիթարութիւնք կատարեալք ընթերցուածք մարգարէիցն։ 92 Միաբանեցին երկու երկու իբրեւ ամոլք հաւանք եւ հաւասարք՝ * ուղիղ տանելով զակաւսն * արքայութեան, զի առանց վրիպելոյ հասցեն ի նաւահանգիստն խաղաղութեան։
       93 Մոռացան զկանացի տկարութիւն , եւ եղեն արուք առաքինիք ի հոգեւոր պատերազմին. մարտ եղեալ կռուեցան ընդ մեղսն կարեւորս , հատին կտրեցին եւ ընկեցին զմահաբեր արմատս նորա։ 94 * Միամտութեամբ յաղթեցին * խորամանկութեան , եւ սուրբ սիրով լուացին զկապուտակ ներկուածս նախանձուն. հատին զարմատս ագահութեան, եւ * չորացան մահաբեր պտուղք ոստոց նոցա ։ 95 Խոնարհութեամբ կռփեցին զամբարտաւանութիւն եւ նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեանն ։ 96 Աղաւթիւք բացին զփակեալ դրունս երկնից, եւ սուրբ խնդրուածովք իջուցին զհրեշտակս ի փրկութիւն . լուան աւետիս ի հեռաստանէ, եւ փառաւորեցին զԱստուած ի բարձունս։
       97 Այրիք որ ի նոսա էին՝ * եղեն վերստին հարսունք առաքինութեան , եւ * բարձին յանձանց զնախատինս այրութեանն ։ 98 Իսկ կանայք կապելոցն կամաւք կապեցին զմարմնաւոր ցանկութիւնս, եւ եղեն կցորդ չարչարանաց սուրբ կապելոցն. ի կեանս իւրեանց նմանեցին քաջ նահատակացն մահուամբ, եւ ի հեռաստանէ եղեն վարդապետք մխիթարիչք բանտարգելեացն ։ 99 Մատամբք իւրեանց վաստակեցին եւ կերակրեցան , եւ զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ՝ ամ յամէ թոշակ առնէին եւ տային տանել նոցա ի մխիթարութիւն ։ 100 Անարիւն * ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց կեան , եւ կենդանի են միայն զաւդն ծծելով , զանմարմնոցն բերեն զնմանութիւն ։
       101 * Բազում ձմերաց հալեցան սառնամանիք. եհաս գարուն եւ եկին նորեկ ծիծռունք . տեսին եւ խնդացին կենցաղասէր մարդիկ , եւ նոքա * ոչ երբէք կարացին տեսանել զանձկալիսն իւրեանց։ 102 * Ծաղիկք գարնանայինք յիշատակեցին զպսակասէր ամուսինս նոցա, եւ աչք իւրեանց կարաւտացան տեսանել զցանկալի գեղ երեսաց նոցա։ 103 Սպառեցան բարակք որսականք , եւ խցեալ կուրացան արշաւանք որսորդաց։ 104 Բնագրաւք յիշատակեցան նոքա , եւ ոչ մի տաւնք տարեկանաց ոչ ածին զնոսա ի հեռաստանէ. ի ճաշատեղս նոցա հայեցան եւ արտասուեցին, եւ յամենայն յատեանս յիշեցին զանուանս նոցա։ 105 * Բազում արձանք կանգնեալ էին յանուն նոցա, եւ անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա ։
       106 Եւ իբրեւ այնպէս յամենայն կողմանց ալէկոծ լինէին միտք նոցա, ոչ ինչ կասեալ թուլացան յերկնաւոր առաքինութենէն ։ 107 Արտաքնոցն երեւէին իբրեւ այրիք սգաւորք եւ * չարչարեալք, եւ յոգիս իւրեանց զարդարեալք * եւ մխիթարեալք երկնաւոր սիրով ։
       108 Ոչ եւս սովորեցին հարցանել զեկեալ ոք ի հեռաստանէ, եթէ ե՛րբ լինիցի մեզ տեսանել զսիրելիսն մեր. այլ այն էին իղձք աղաւթից նոցա առ Աստուած, եթէ որպէս սկսանն ՝ քաջութեամբ ի նմին կատարեսցին լի երկնաւոր սիրովն ։
      
109 Եւ մեք եւ նոքա հասարակ ժառանգեսցուք զքաղաքամայրն բարեաց , եւ հասցուք խոստացելոց սիրելեացն Աստուծոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր։