Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բ. Զիրի մելիքութիւն
       Զիրի աշիրաթի նախահայր համարւում է մելիք Զամոն, որ իւր եղբայր Բերիջի եւ իւր ազխի հետ Բոտանի Տօրնահերայից եկել բնակութիւն է հաստատել Թալանի գիւղում հալածելով քըրդերին։ Սրան յաջորդել են շատ մելիքներ, որոնցից մինը խնամացել է Զիրի գիւղի մի ազդեցիկ տան հետ, տալով նրան իւր աղջիկը։ Ահա այս տանից դուրս է եկել Հարօն անունով մի քաջ մարդ, որ ստորագրել է իրեն Թալանի գիւղը եւ խլել մելիքութեան իրաւունքը։ Այնուհետեւ մելիքութիւն են արել սրա որդին՝ մելիք Գէորգիս եւ ապա թորը՝ մելիք Համօն, որ ոչ մի նշանաւոր բանով յայտնի չեն։