«ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ» (Վենետիկ, 1754)

Հեղինակ

Բաժին

Թեմա

18-րդ դարի առաջին քառորդից յետոյ, Ամստերդամի հայ գաղթօջախի տկարացման հետեւանքով, փակուեցին տեղի հայկական տպարանները։ 

Երկրից դուրս եկան հայկական շատ մշակութային արժէքներ, որոնց թւում 1695 թուականի «Համատարած աշխարհացոյց»-ի պղնձեայ ութ-մասանոց տախտակները։

  1751-ին պոլսահայ վաճառականները այդ տախտակները, որից կատարուել էր ամստերդամեան տպագրութիւնը, յայտնաբերում են Կ. Պոլսում, հանգուցեալ վաճառական Պուրսալըօղլի Պօղոս աղայի տիկնոջ մօտ։

  Հայ վաճառականների եւ հոգեւորականների մի խմբի (Զօֆճի Սարգիս Մուրատեան, Յովհաննէս Թովմաճանեան, Հ, Զաքարիա Ալեքսանեան, Տէր Անտոն Մուրատճեա, եւ այլն) ջանքերով, յաջողւում է «դիւրագին գնով» (220 ոսկի) ձեռք բերել նորագիւտ ութ պղնձէ տախտակները եւ վերահրատարակութեան յանձնարարութեամբ ուղարկել Ս. Ղազար կղզի։ 

Դատելով տախտակների փայլուն վիճակից, ենթադրուել է, որ նրանցից նախկինում հարիւրից պակաս օրինակներ են տպուել։

  1754 թուականին, Վենետիկում, վերահրատարակւում է «Համատարած աշխարհացոյց»-ը, հայ վաճառակնների նորովի ճաշակով՝ գունաւորուած, չորս անկիւններում ոսկէ գնդեր եւ այլն։ 

«Համատարած աշխարհացոյց»-ի 1754 թուականի վերահրատարակութիւնից օրինակից աշխարհում յայտնի են մէկ տասնեակի չափ օրինակներ։

  Աղբիւրը՝ Հ. ՍԱՀԱԿ ՃԵՄՃԵՄԵԱՆ, Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն, Վենետիկ-Ս. Ղազար, 1981 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ», թիւ 18)։