Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՌՏԷՐ ԿՂԶՈՒ ՎԱՆՔԸ.
       Առտէր կղզու վրայ երբեմն եղել է վանք, սակայն այժմ մնում են միայն երկու աւեր եկեղեցիներ, որոնցից մինի վրայ կարդացւում է հետեւեալ արձանագրութիւնը.
       Ի թուին ՉԽԱ (=1292) ի հայրապետութեան Տեառն Ստեփանոսի որ մականուն հա… բարեխօս է առ Աստուած վասն փրկութեան…
       Կղզին այժմ միանգամայն անմարդաբնակ է եւ պատկանում է Աղթամարին։