Նոր Բայազէտի գաւառ. Տեղագրութիւն։ Ա. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԹԱՅՉԱՐՈՒԽԻ ԳԻՒՂԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ
       Թայչարուխ (62º 18' 55" - 40º 36' 44" ). Համանուն համայնքի կենտրոնական գիւղն է, մի փոքրիկ հովտում զետեղուած։ Գիւղում ուշագրաւ ոչինչ չկայ, բնակիչները հայեր են Հին-Բայազէտի Արծափ գիւղից գաղթած։ Ընդամենը 94 տուն, 771 ար . 777 իգ. միասին 1518 հոգի։ Պարապում են երկրագործութեամբ եւ անասնապահութեամբ։ Հողային վէճեր չլինելու պատճառով այս գիւղական հասարակութեան բոլոր գիւղերի հողերը միասին են ցուցակագրուած եւ ոչ իւրաքանչիւր գիւղինն առանձին։ Համայնքի մէջ մտնում են Թայչաբուխ, Դալի փաշա (այլապէս կոչւում է Փաշաքէնտ ), դադաղըշլաղ, Ղարախլու, Ղարաղալա Ղորոխդիւնէի (այլապէս կոչւում է Ալլահվերդի ) Ղորչուլու (այլապէս կոչւում է նոյնպէս Ալլահվերդի ) Միսխանա (այլապէս կոչւում է Նովո-Միխայելովկա ) Առիւղ-Բուլաղ, Թաքալու (այլապէս կոչւում է Մոլլա-Ալի-քենտ ) եւ Ուլաշիկ գիւղերը եւ Միսխանայի անտառային շրջանը, Օջախ-ղարա եւ Շոր-աղ-դարա հողային հարկի ենթարկուած ձորակներով։ Սրանց բոլորի հողն է՝ գիւղատեղի 68 դեսեատին, որից 58 դ. 1200 ք. ս. բնակավայր 4378 դ. վարելահող 4319 դ. անտառ, 801 դ. խոտատեղի 7984 դ. արօտատեղի, ջրի տակ 70 դ. չարդիւնաբերող հողեր՝ 83 դ. 360 ք. ս. ընդամէնը 17725 դ.
       Թայչարուխ գիւղից դէպի հարաւ-հազիւ 2 կիլոմետր հեռու-մի անտառապատ բլրի տափարակի գագաթին բարձրանում է մի հին՝ վրացական վանք ։
       Թաքալու. (62º 12' 11"- 40º 37' 49" )- Թրքաբնակ մի աննշան գիւղ է, 83 տուն բնակչով 343 ար. 298 իդ ի միասին 641 հոգի։ Պարապմունքը նոյնն է՝ երկրագործութիւն եւ անասնապահութիւն։
       Թաքալու գիւղից մի կիլոմետր դէպի արեւմուտք , Միսխանա գետի ափին բարձրանում է այժմ աւեր Արտաւազդայ վանքը ։
       Միսխանա կամ Նոր-Միխայելովկա- (62º 9 " - 40º 39' 10") - Գտընւում է այն ձորակի մէջ, որ հնումը Աբասաձոր էր կոչւում, միջով անցնում է համանուն գետակը , որ միանում է Զանգուին։ Ունի կանոնաւոր փողոցներ, գեղեցիկ կղմինտրածածկ տներ։ Բնակիչները գիւմուշխանեցի յոյներ են, 23 տուն, 98 ար. 83 իգ. միասին 181 հոգի։ Պարապմունքը նոյնն է, երբեմն աշխատում էին նաեւ պղնձահանքում։
       Կարակալա (62º 13' 10 " - 40º 37' 50"), - Թրքաբնակ մի աննշան գիւղ է, 50 տուն բնակչով, 144 ար. 146 իգ. միասին 290 հոգի։ Պարապում են երկրագործութեամբ եւ անասնապահութեամբ։
       Գիւղի հանդէպ կայ մի քարաժայռ, որի վրայ նկատելի են ամրոցի հետքեր, ժայռը մութ գոյն ունի, որի պատճառով եւ ինչպէս բերդը, այնպէս եւ գիւղը կոչուել են սեւ բերդ՝ Կարա-կալա։
       Ղորուխ-գիւնէյ- (62º 11' 30 " - 40º 37' 57"), - Անտառապատ մի փոքրիկ գիւղ է, բնակիչները շիա թուրքեր են, 32 տուն, 131 ար. 128 իգ միասին 259 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
       Ուլաշիկ- (62º 12' 10 " - 40º 38' 25" ) - Անտառապատ մի փոքրիկ գիւղ է բազմաթիւ աղբիւրներով, որոնք միանալով թափւում են Զանգուի մէջ։ Բնակիչները շիա թուրքեր են, 90 տուն, 240 ար. 185 իգ միասին՝ 425 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
       Կաբախլու- (62º 14' 35 " - 40º 35' 10") - Անտառի մէջ զետեղուած մի փոքրիկ, աննշան գիւղ է։ Բնակիչները շիա թուրքեր են, 23 տուն, 98 ար. 83 իգ միասին 181 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
       Դադա-կիշլաղ- (62º 15' 20 " - 40º 36' 50") - Զանգուի աջ ափին մի փոքրիկ բլրակի վրայ զետեղուած աննշան գիւղ է, շիա թուրք բնակիչներով 56 տուն 248 ար. 180 իգ միասին՝ 428 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
       Կորչուլու- (62º 16' 20 " - 40º 36' 5" )- Զանգու գետի ձախ ափին, փոքրիկ հարթութեան վրայ, անտառապատ մի փոքրիկ գիւղ է, 47 տուն շիա թուրք բնակիչներով 170 ար. 130 իգ. միասին՝ 300 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
       Սոյիւղ-բուլաղ- (62º 20' 50 " - 40º 7' 2"). Մի սառնորակ յորդ աղբրի եզրին, Ալիբէկ լերան լանջին զետեղուած, անտառապատ փոքրակ գիւղ է, ուր դեռ եւս մնում են հայկական մի կիսաւեր եկեղեցի եւ մի քանի հինաւուրց խաչքարեր։ Բնակիչները եզիդիներ են, 35 տուն 153 ար . 143 իգ . միասին 296 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
       Դալի փաշա կամ Փաշաքեանդ- (62º 20' 7"- 40º 34' 55") - Զանգուի ձախ ափին, մի փոքրիկ հարթութեան վրայ, անտառապատ գիւղ է, շիա թուրք բնակիչներով 90 ար. 320 իգ. միասին 673 հոգի։ Պարապում են անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ, նաեւ մեղուաբուծութեամբ։ Գիւղում կայ հայկական մի եկեղեցու աւերակ։