Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՐԴԻՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Նարդիվան- Կայ մի սրբատաշ քարերից շինած թագակապ, պարսպապատ եկեղեցի։ Բնակիչները Էրզրումից են գաղթել, ընդամէնը՝ 165 տուն են 331 ար. 322 իգ իմիասին 653 հոգի։

       Ղուշշի- Խրամ գետի հանդէպ գեղեցիկ դիրքով մի փոքրիկ գիւղ է, որի քարաշէն գեղեցիկ եկեղեցին, իւր զանգակատնով եկ պարսպով, ինչպէս եւ Խրամի վրայ ձգուած թաղակապ կամուրջը շինել են սոյն գիւղացի Մեհրաբեանները։ Բացի վերոյիշեալ եկեղեցուց այստեղ կայ նաեւ մի ուրիշ փոքրիկ քարաշէն եկեղեցին։ Բնակիչները նոյնպէս Էրզրումից են գաղթած ընդամէնը 40 տուն են, 201 ար. 209 իգ եւ միասին՝ 410 հոգի։ 

       Այազմա- Այազմա բառը յունարէն նշանակում է օրհնուած ջուր, եւ այս գիւղը այս անունն ստացել է այն աղբիւրից, որ բղխում է արեւմտեան կողմը գտնուած փոքրիկ մատուռի յատակից եւ իբր սուրբ պաշտւում է հայերից եւ շրջակայ յոյներից։ Այս մատուռն այժմ ծառայում է գիւղացիներին իբր ծխական եկեղեցի եւ վարդավառին բազմաթիւ ուխտաւորներ է ունենում շրջակայ հայերից եւ յոյներից։ Գիւղը շատ գեղեցիկ դիրխ ունի։

       Բնակիչները Էրզրումի գաւառից են գաղթած, ընդամէնը 35 տուն են 170 ար. 160 իգ ի միասին 330 հոգի։

       Ղըզըլ-քիլիսա- Ունին մի քարաշէն թաղակապ եկեղեցի։ Գիւղի մոտ է Վանքաձոր կոչուած ձորակը, ուր կայ մի աւերակ մատուռ, ուր ուխտ են գալիս համբարձման տօնին։ Այստեղ բղխում են բազմաթիւ աղբիւրներ, որոնք միանալով մի վտակ են կազմում եւ թափւում Խրամի մէջ։ Բնակիչները Էրզրումի գիւղերից են, ընդամէնը՝ 80 տուն են, 356 ար. 320 իգ ի միասին՝ 676 հոգի։

       Ոզնի կամ Յոնիա- Մի բազմաղբիւր գիւղ է, որի ջրերը միանալով թափւում են Խրամի մէջ։ Ունի մի թաղակապ պարսպապատ եկեղեցի։ Բնակիչներն Էրզրումի գաւառիցն են գաղթել ընդամէնը 50 տուն են 233 ար. 220 իգ ի միասին՝ 555 հոգի։

       Բուռնաշէթ- Ունին մի թաղակապ եկեղեցի, որի դռանա ճակատին կայ յունարէն արձանագրութիւն։ Բնակիչները Էրզրումի գաղթականներ են. ընդամէնը 31 տուն են 155 ար. 127 իգ ի միասին՝ 282 հոգի։ 

       Տաշրաշի- Գտնւում է մի թերակղզիաձեւ բարձրաւանդակի վրայ, որի երեք կողմի խոր ձորերով անցնում է Խրամ գետը։ Ունին մի քարաշէն, թաղակապ եկեղեցի։ Մի քիչ հեռու, բլրի վրայ կայ մի հին, խաչաձեւ եկեղեցի շուրջը հին գերեզմանատուն։ Եկեղեցու վրայ կայ վրաց խուցուրի տառերով արձանագրութիւն, բնակիչները՝ 40 տուն են, 202 ար. 198 իգ եւ միասին՝ 400 հոգի։

       Տամալա- Հայ բոշաների մի փոքրիկ, աննշան գիւղ է, եկեղեցի էլ չունին։ Բնակիչները միմիայն հայ բոշաներ են, ընդամէնը՝ 12 տուն են, 67 ար. 40 իգ ի միասին 107 հոգի։

       Դարաքիօյ (Ձորագիւղ) - Ունի մի սրբատաշ քարերից շինուած թաղակապ եկեղեցի. բնակիչները՝ 70 տուն են. 300 ար. 290 իգ. ի միասին՝ 590 հոգի։

       Ղասլուր- Այստեղ նշանաւոր քարաշէն, փայտածածկ եկեղեցին է, որի առաստաղը պարսկական ճաշակով գեղանկարուած է։ Բնակիչները՝ 32 տուն են, 163 ար. 137 իգ ի միասին՝ 300 հոգի։

       Խաշի գիւղ- Ունի մի քարաշէն եւ փայտածածկ եկեղեցի եւ մի քարաշէն մատուռ՝ ուխտատեղի։ Բնակիչները 60 տուն են 240 ար. 246 իգ ի միասին 500 հոգի։