Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՍԵՂԱՆԱՏՈՒՆ (ՁԻԹԱՀԱՆՔ)
       Զանգակատան հիւսիսային կողմը գտնւում է սեղանատունը։ Սա նոյնպէս սրբատաշ քարերով շինուած մի գեղեցիկ, մեծ շէնք 43 արշին երկարութեան եւ 13 արշին լայնութեան։ Ներքուստ երկու գեղեցիկ սիւներով եւ սրանց վրայ բոլորուող կամարով բաժանւում է երկու մասի, որոնցից իւրաքանչիւրը վեց կիսասիւների վրայ կամարներ տալով վերջանում է նախ քառանկիւնի եւ ապա ութանկիւնանի բաց գմբէթ-լուսամուտով։ Արեւելեան պատի մէջ կայ մի կամարակապ ներսանկուած, ուր մի գեղեցկաքանդակ խաչքար է կանգնեցրած։ Դուռը սիւնազարդ է կամարկապ եւ երկու կողքերին ունի մի մի փոքրիկ, նեղ եւ երկար պատուհան։ Յետին ժամանկներում այս գեղեցիկ շէնքը ձիթահանք են դարձրած եղել, որի քարը մինչեւ այժմ էլ ընկած մնում է, իսկ այժմ յարդանոց է։