Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿԻ

       Հաղբատ գիւղի արեւմտա-հարաւային կողմում, Ջղացաձորի ճանապարհին կայ մի փոքրիկ մատուռ սուրբ Աստուածածնի անունով, որ այժմ սուրբ Կիրակի է կոչւում։ Սրա մոտ, մի մեծ պադուանդանի վրայ, բարձրանում է մի գեղեցիկ խաչքար, որի վրայ արձանագրուած է.
       Յանուն Աստուծոյ ես անպիտանս Սարգիս կանգնեցի ի հիմանցգտահար սրբոյ Աստուածածնիս, արդ աղաչեմ զընթերցողսդ եւ զամենեսեանդ՝ որ երկրպագիցեք սրբոյ Աստուածածնիս յիշեսջիք յաղաւթս ձեր զծնողսն իմ, եւ զիս զվերոգրեալսդ անուն եւ Աստուած զձեզ յիշեսցէ ամեն. ՈԼԷ թուին ։

       Եկեղեցու շուրջը կայ մի հին գերեզմանատուն, ուր խաչքարերը կոտրտուած կամ տարուած են եւ մնում են նրանց պատուանդանները։