Ռոստամ Զալ, Ժողովրդական Վէպ (Մոկաց բարբառով)

Հեղինակ

Բաժին

Թեմա

       Ա.
       Կըլնը էրկու թագաւոր, մէկ Իրան ի, մէկ Թիւրան ի. Իրանայ թագաւուրի անուն Քեաւղըբաթ ի։ Թիւրանայ թագաւորի անուն լէ Ալֆասիան - Ջաբ- Փիշա։ Թիւրանայ թագաւուր նստաւ, ուր վզիր, փալաւանքտիր բիրադի ժողվից, էսաց. - Մինք տ՚երթանք զԻրան աւրինք, զԹիւրան աւայ էնինք։
       Յիտիւ Իրանայ թագաւուր ակախաւ. ակախաւ էն էլ յրեոխկից իր վզիր, իր փալաւանքտիր, իր մարտիր բիրադի բարաւից։ Առին էկան, էրկու ուրդու դիմաց մէ մէկու նստան պիրին սազիր զարկեցին, էրկու առին յիրար, կռուան։ Իրանայ թագաւուր կուտրուաւ, զԻրանայ տեղ առից, նստաւ յինի, էրկիր զաւթից։
       Զալն էլ խալիւրցիր ի, էլ դակղաթ չ՚կայ կռիւ էնի։ Էնու էլ մէկ տղայ ի էղի, անուն Ռոստամ ի։ Ռոստամ էլաւ տասնուչորս տարեկան։ Ասաց. - Ռո՛ստամ, կինա, ասաց, մէ գեորգ բեակի մէչն ի, թէ տիւ զգիւրզ վերուցիր, զքի տը չրեոխկիմ խոզմաթ, թի տիւ զգիւրզ չվերուցիր, կինա քիւ նիտ անեղ առ, կինա, խատ ճժիրուն խաղա. մինք մնացինք մէչ չուր ղիամաթին։ Ռոստամն էլ ինչ գնաց բեակի մէչ, ձեռ իտու զգեորզ վիրուց, վեար բեադնին էթլ, կինաց Ան էլ կանգնաւ, զՌոստամի գլեոխ պագնից. ասաց. - Իշալահ, տիւ խզմթէն պկեր կ՚կեաս։ Անցկուն ի, գնա հախտախանի մէչ, մէկ ձի քե խամա առ, պի։ Էն էլ խարիր ձի մէկ եան ի կապած, խարիր մէկ եանի կապած Էն էլ ձեռ վեար վուր ձիու քեամկին էտու, փուր առից գետըն։ Իլաւ, տիւս իրի։ Զալ ասաց, - Չի՞, եիս զքի ասի պեան քենէ, չի կեայ, կինա տղէներու մէչ խաղա՛. մինք միացինք եղսիրութեան մէչ չուր ղիամաթին։ Էն էլ ասաց, - Զալ, տիւ ձի խամար ձի չըս պախը, էշ իս պախի, մարդ զէշ խեծնի, էրթայ խզմա՞թ։ Ըսաց. - Որ անցկուն ի, ըսաց, ձի եօթ նախիր թողիր սարի մէչ, կինա մէչ նախրին, մէկ քի խամա առ, պի։
       Էն էլ կանգնաւ, զղամաքեարբանդ առից, կինաց, կինաց մէնչ սարին տեսաւ նախիր, բիրադի գեոյ յանդեղն ի։ Էն էլ մեանչ նախրին կան էկաւ կան էկաւ տեսաւ մէկ բալաք ջըւան ի, մատ իւր մէր դեադրիր ի։ Ասաց, կըլնը չըլնը, էս ջիւան ընձը պէտք ըլնը։ Էլաւ կինաց մօտ նախըրչին։ Ասաց - նախրչի, էլի էսա ջըւան ինձը խամա պռնի։ Նախըրչին ասաց - Էս ջըւանին քիւն չի։ Ասաց. - Ապ վի՞ր խամար ի։ Ասաց. - Ռոստամու խամար ի, Զալու տղէն ի։ Ասաց - Տիւ զՌոստամ կ՚ճանչնա՞ս։ Ասաց - Չիմ ճանչնայ։ Ասաց. - Ապա տիւ ի՞նչ գիտիս էսա ջըւան էնու խամար ի։ Ասաց. - Եիս, տեսայ, ասաց, մէկ ձի ծովուց տիւս էկաւ, էն ձին կենաց վեարէն մատակ ձիուն, տիր ըմ էլ մտաւ մեանչ ծովուն. մէկ ձէն մնէն իլաւ ծովուց, էսաց. «մէկ բալաք ջըւան ըմ կ՚ըլնը մօտէն, Զալու տղէն Ռոստամ չ՚ըլնը, թը մարդու չ՚տէք»։ Ասաց. - Որ ընցկուն ի, ձէռ էտու ուր ջէբ, մէ կուց ոսկի բեաշխիշ էտու, ասաց. դէ՛. իլի ինձի խամար պռնի։ Ասաց. - Ընցկուն ի, տիւ Ռոստամն իս, կինա քիւ խամա պռնի։
       Ռոստամն էլ կինաց մօտխասցաւ, ղքեամանդ եթալ պռնից։ Ձին էլ էնքան փախաւ էնի զվուքիր զարկից գետըն, չիւր ծնկներին մտաւ գետըն, խող քեակից, ընցկուն ինչ գիւթան թալին խող ճղին, ընցկուն զխող կ՚ճղի, չի կերի պռնի։ Մէ քեար կէր ճամբխի մէչ. ըզ ոքիր ետու քեարին, ասաց. - Եա՜ Աստուած։ Ինչ ասաց. «եա՜ Աստուած», ձին դեադրաւ։ Էլաւ զձին պռնից, ձեռ ետու ձիու քեամկին, ըսաց. - Մհայ մի ձին աղէ՛կ ի, թի չի։ Ան էլ ձին ջիւդկի աքուց ըմ էզարկ, կպաւ քեարին։ Քեարի կտուրքիր կինա՜ց։
       Ռոստամ էլաւ, ըզձիու գլեոխ պագնից, զձին խեձաւ, իրի տուն։ Մէկ ձիւր ըմ կէր, էկաւ խասաւ էն ձիւրի մէչ. մէ մարտ էնդէղէն կ՚կեայ, տեսաւ ձիու նալիր, բըւիռնիր գեոյ խիտն ի։ Ասաց. - Տիւ ի՞նչ մարդ իս։ Էսաց. - Եիս նալբանդ իմ, ձի կ՚նալիմ։ Էասաց. - Էրթանք տուն, իմ ձին նալի։ Էասաց. - Տիւ պայա էղի, եիս քիւ ձին նալիմ։ Ասաց. - Եիս իմ ձին զօրով իմ պռնի, էրթանք միր տուն, փալաւան կայ, ֆէրիդ կայ, իմ ձին պռնի, որ տայ, տիւ նալիս Ասաց. - Ռո՛ստամ, տիւ ձիուց իջի տակ, թի քիւ ձին փախաւ, եիս տամ։ Ռոստամն էլ համայ ըռըկաւ, ձիուց թռաւ տակ։ Էն էլ ի՞նչ էրաւ, ձեռ էթալ ձիու չուրս վուտն էլ պռնից, էպի գնալ ոսկի էզարկ. բըւռքիր ազմաստ էզարկ. Ասաց. - Դ՚ըլի քիւ ձին խեծի։ Ռոստամն էլ էլաւ զձին խեծաւ։ Կանչից էսաց. - Ռոստամ, ինչ կեախ քիւ ձիու նալիր ընկնի, էն կեախ քիւ մըղադար կը թըմըմը։ Ադ էլ դարձաւ, էսաց. - Նալբանդ, քիւ նալիր խան տար, էրթանք միր տոն, քիւ հախն էլ կ՚տամ։ Էն էլ ասաց Քիւ խոր վարիաթ ծախիս, իմբըւըռի գին չի խանի։ Ու տեսաւ իրիշից, նալբանդ պրծաւ։
       Էլաւ մազգէն էրաւ, ձին խեձաւ, էկաւ տուն.
       Զալ էլաւ իրիշից, լաճ կ՛կենայ, համայ մաղդէն էրուկ ի։ Ըսաց,
       -Էդ ի՞նչ եղիր քի, տիւ մազգէն էրիր իս։ Ասաց- մէկ մարտ իմ ձին նալից, ասաց-«ինչ կեախ էս նալիր թափը, քիւ մըղադար կ՛կեայ։
       Զալ էլաւ ձիու վուտ վիրուց, գնալ աչկից, ասաց- Ռոստամ, էն մարտ յիւր Ասաց. - Էն մարտ կուրսաւ զի վերայ։ Ասաց- Որ անցկուն ի, ասաց, քիւ օմր էրկէն ի, տի յերեկնանայ, ասաց էնիկ հրիշտակ ի քիւ ձին նալի, էսի մարտի նալ չի։
       Զալ ուրախացաւ. կինաց սանդուղ իպի, զդուռ ջաւահիր ակնունք կախից լաճու մօտէն, գրեխէն շապիկ խակիցուց, զճակիր կապից լաճու մէչքէն, զթուր կապից լաճու մէչքէն, զխանջար էզար լաճու մէչք, լաճ զարտարից, շատ ուրախացաւ։ Յրեողկից կանչից զայիսքիրուն, զձին տիւս քեշիցին պիրին զձին թիմրիցին զսադաֆը զին տրին մէչք, ըզ ալտուզնամայ ռըքեբ կախից մօտէն։
       Ռոստամ խեծաւ զձին, ձեռ էթայ դեախ զիւր գեորգ, վիրուց գիւրգ քեառասուն խոնդքեար ի, գիւրդ վիրուց իտիր յիռջիւ ուր, ըսաց, ըսաց- Զալ, ըսաց, ձի ո՞ր էրկիր տը յրեողկիս։
       Ըսաց- Մի թագաւուր փախիր ի կեացիր ի սարի մէչ մէկ տուն շինիր, մտիր մեանչ էն տան, տիւս շինի, էսա եօթ տարի կայ, տիւս չիկի։ Տխն էլ կինա յանգեղ դիմաց թագաւուրին գեադրի, թագաւուր քի կըսը նստի։ Ասա. «իմ խէր ձը չասիր նստի։ Էն թագաւորն էլ կ՛ասի, քիւ խէր քի ի՞նչ ըսիր ի։ Ասա իմ խէր ձի ասիր ի. -Թիւրանայ թագաւոր իկիր մե էրկիր բիրադի գաւթիր ի, կ՛յրեողկի մատ իմ խէր, «էրի զի բեարի»։ Իմ խէր չ՛էրթայ թագաւուրի մոտ, իմ խէր տամաքեար չի ուր մալին, կըսը Աստծու սադաղէն Զալու գլխուն, Ղարամանի գլխուն, Սամի գլխուն, Ղայթարանի գլխուն, ընցկուն խըզինայ դափինայ խուրած ի, չիւր Քրիստոս կեայ դեատաստան մեզի խերիք իւ Էնիկ տամահութիւն չէնի իւր մալ յաբով էրթայ մոտ, էնիկ իւր մոտէն կ՛վախենայ, էնու գլեոխ զարկի, յիւրիշմարտ տինի տեղ։ Տրուերկու քեաղաք էլ մնացած իմ խօր ձեռք, չի կեացիր թագաւուրի մոտ։ Եիս ասօր բալա քեզի կիրիմ մէկ կոշում առնիմ, էրթամ էնու կռիւ, մարտ մէկ պղինձ կաթ կթի, էնու մէրան չլցի մէշ, չըլնը մածուն, մարտ մէկ պղինձ կաթ կթի, էնու մէրան չ՛լցի մէշ, չըլնը մածուն, մկայ մինք անխովիւ ոչխար ինք, որ տիւ կեաս խասնիս էստեղ, եիս կարողութիւն ունիմ, էրթամ խատ էն մարտիւն կռիւ։ Թի մինք կուտրուանք, տը կիրին վեար մէկ թուխտը, ժամանակով մէկ մաշկուլ մարտու տը կատայ էնին, թի մինք զանունք մի տեղաց խանիցինք, էն չխոյ քեան զըմէն աղէկ ի։ Թի կ՛խարցնի, ո՞րն ի մնացի քիւ խօր ձեռ. ասա Զաբլ, Քաբլ, Սիսան, Շէհրուզ, Նաւրուզ, Լահուր, Ղանդահար, Աւլա, Բաղդա, Էսկիազ քեաղաք իմ խօր ձեռն ի։
       Մեաւղըրբաթ թագաւուր էրազ ըմ տեսաւ, տեսաւ մէկ մարտ գիշերուան մէջ սինիմ լիք ոսկի լցրիր էր, մէկ ակնունք էլ տրիր ի վեար էն ոսկուն իպի տի յիոջիւ թագաւորին։
       Թագաւորն էլ էլաւ, ուր մարտիրուն կասայ էրաւ- Ասօր մե Զալի տնէն նղէկ խօսք ըմ տը կեայ մե խամար։
       Էլան շատ ուրախացան էլան ուրինց ձիանք տիւս քեշիցին, խեծան, կեացին խամ կան կեալու։
       Մնաց չուր կէսօրին։
       Էնունց մէկ ղուրուղչիկայ, զդիւրբին տրիր ի աչից, զճամբըխնիր թամաշայ կէնի, մարդ չկեայ։
       Իրիշից տեսաւ, մէկ մարտ իրի։
       Ասաց- թագաւո՛ր, մէկ մարտ իրի, եիս չիմ գիտի, ինչ մարտ ի։
       Ասաց Աղէկ թամաշայ էրա, թինչ մարտ ի։
       Ասաց- թագաւուր, էսար էնու ճակիր ամեն Զալուն ի, էնու գիւրգն էլ Զալուն ի, էնու զրեխէն շապիւն էլ Զալուն ի, ամա էն ձին էն փալիւան չի Զալուն։
       Ասաց- Որ անցկուն ի, ասաց Թիւրանայ թագաւոր զէնու քեաղաքն էլ առիր ի, էնունց փալաւան ի, Զալու ճակիր, գեորգ զրեխէ շապիկ, զըմէն խակիր, իկիր ի իստեղ։
       Թագաւոր էլաւ զձին խեծաւ, փախաւ,
       Ռոստոմն էլ լարից յիտիւ, չիւր էնունք խասան ուրինց տուն։
       Ռոստամն էլ խասաւ, տիւս չ՛կեարցան փակի, մտաւ նիրս։ Էնունք չ՚ին գիտը, թի Ռուստամն ի։
       Թագաւոր ասաց. - նստի։
       Ասաց. - իմ խէր ձի չ՚ըսիր նստի,
       Ասաց. - Ապա քիւ խէր ի՞նչ ասիր ի։
       Ասաց. - իմ խէր ձի ասիր ի։ Թիւրանայ թագաւոր իկիր մե էրկիր բիրադի զաւթիր ի…
       Թագաւորն էլ էլաւ, ուր թադարիք տեսաւ, խինդ խարիր մարդ առից գնաց։
       Թիւրանայ թագաւորն էլ յիմացաւ, թէ Զալին մէկ տղայ եղիր, անուն էլ Ռոստամ ի, յրեողկիրի մօտ էնու թագաւոր, կեայ խատ էնու կռիւ էնի։
       Էնու մէկ փալաւան կէր, անուն Ղէյլուն էլաւ տաուերկու խազար մարտ էտու, ասաց - Կինա, էնու ճամբովս պռնի, ինչ կ՚կեան զմարտիր բիրադի սպանիս, զթագաւոր, զՌոստամ պռնիս, պիրիս մի խամա, հմայ ի՞նչ մարդ ի Ռոստամ։
       Ռոստամ ուր թագաւորով կ՚կեան կ՚տեսնան էնքան չադր ի զարկած վեար ճամբխին, քանց աստղ յերկնուց։
       Ռոստամն էլ գնաց վեար յաղբրին ջուր խմաւ էկաւ, տեսաւ թագաւոր սիլախ կապիր ի վեար ուր, տ՚երթայ։ Ասաց. - թագաւուր, ասաց, եիս տըսիր իմ, միծ մարտ կռիւ տը չ՚երթայ։
       Թագաւուր, էսաց. - կ՚տեսնա՞ս էս քեար վեար ճամբխին նստիր ի։
       Ռոստամ ասաց - Թագաւոր, տիւ նստի էստեղ, ասաց, եիս էրթամ էնիւ կռիւ, թի տիւ տեսար իմ գեորզի ձէն անիւշ էկաւ, տիւ էլ իրի խասի ձի, զեարկինք, թի տիւ տեսար իմ գիւրզի ձէն չ՚էկաւ, տիւ էլ փախի, մտի բիրդ ինի, չուր յաւըտընից յաւրտեան։ Ռոստամն էլ կանգնաւ զիւր ճակիր կքից։ Ռոստամ ընցկուն լցուաւ, էնուր մազիր զրեխէ շապիկն իտու տիւս։ Բեռռաց, կանչից։
       Էնու փալիւան էկաւ յիռջիւ անուր. զեարկիցին գիւրզիր մէ մէկու. էնքան գեորզ կզարկին մէ մէկու, մէկ ըսաց. «ախշարք աւրաւ էնունց գիւրզը ձէնըրուց» մէկ ըսաց. «չէ՛, էրկու փալէւան ընկեած մէյդան, կռիւ կէնին»։
       Չուր յիրկուն զեարկեցին յիրարու։
       Ռոստամ ըռըկաւ, անուն Աստծու իտու, ըսաց. էս մէկ մարտ ի, որ տա եիս չ՚սպանիմ, եիս. ի՞նչըխ էս կուշում տը ջեարտիմ Էն էլ գիւրզ մ՚ էզարկ, ձիուց իպի տակ։ Խասաւ զչախուն էթող վիզ կտրից։
       Թագաւոր ուրախացաւ, սազիր ետու զեարկիլ, էրկու կուշում խառնուան յիրուր, զիրար ջեարտիցին, իրիք օր իրիք գիշեր յիրար ջեարտիցին. մնաց թագաւոր, Ռոստամ իրիք մարդ, Երկու մարտ էլ էն մէկ էլ եանէն մնաց։ Ռոստամ իպի ի՞նչ էրաւ. իպի զատամքիր քեաշից, էզար էնու ճակատ, ըսաց. - Կինա, քիւ թագաւորուն ասա, թըխ իւր թիդարիք տեսնայ, կեայ կռիւ։
       Թիւրանայ թագաւուր իւր խզմաթ քեարին ըսաց. - իլի, կինա իրի շի, ընչի՞ մե մարտիր չ՚էկան։ Էկաւ իրիշից, գեոյ մարդ տիւռ դեադրիր ի։ Կանչից տարաւ տիմաց թագաւորի։ Ասաց - Ատ ի՞նչ էղիր քի։ Ըսաց. - Ռոստամ ընցկայ էրաւ խա մեզի, ասաց. «քիւ թագաւորին ասա, թեադարիք տըսնայ, կեայ կռիւ»։
       Լոստամու թագաւուրն էլ կինաց մա Զալ։ Էլան կանգնան, ուրանց խիւաթ է շանգառի առին, էկան, տիմաց ղոշունին էզարկ. մնաց, իպի թուղթ ըմ էլ կիրից, չրեողկից Զաբլ, Քաբլ, Սիսան, Շէհրուզ, Նաւրուզ, Լահար, Ղանդահար, Աւլա, Բաղդա։ Էնունք էլ կանգնան, ուրինց ղուշում առին, էկան։
       Լոստամն էլ իր մարտիր, իր նայիւրքիր չի ճիւկի յիրարուց։ Մէկ թաբիւր էկաւ տէմաց, Ռոստամ էսաց. - Զալ, էդ ի՞նչ թաբիւր ի։
       Ըսաց. - Միրաբ է Քաբըլի։
       Էն թաբիւր ընցաւ, մէկ էլ էկաւ, ասաց - Զալ, նա վի՞ր թաբիւրն ի։
       Ըսաց. - Զանգ է Շահուր ի։
       Էն ընցաւ մէկ էլ էկաւ, էսաց. - Զալ, նա վի՞ր թաբիւրն ի։
       Ըսաց. - Գուրգին ի Գուշայ ի։
       Էն թաբիւր ընցաւ, մէկ էլ էկաւ։ Ըսաց - Զալ, նա վի՞ր թաբիւրն ի։
       Ըսաց. - Տիւսէ նազար ի։
       Էն թաբիւր ընցաւ, մէկ էլ էկաւ։ Ըսաց. - Զալ, էս վի՞ր թաբիւրն ի։
       Ըսաց. - Մելադի Սիսան ի։
       Էն թաբիւր ընցաւ, մէկ էլ էկաւ։ Ըսաց. - Զալ էս վի՞ր թաբիւրն ի։
       Ըսաց. - Աւլա ի, Բաղդա ի։
       Էկան, ասքեար Ռոստամու չադրի մօտ տրին Տըուրերկու խէյվաթ ղափուշքիր ի։ Ռուստամու ասքեար ի՞նչքան ի, էի մէկ էլ սիւ իզն ի. Ռոստամու ասքեար ճակատն ի։
       Ասաց. - Զալ, ըսաց, մինք ի՞նչըխ կռիւ տ՚էնինք էնու խիտ։
       Ասաց. - Մը վախենայ, ասաց, մէկ մէկ տի կռիւ էնին, եիս ամուդ ունիմ Աստծուց, իմ մէկ մարտ էնու թաբիւրի բարայ ի։
       Մնաց ուրինց թադարիք տեսան, տեսան, ի՞նչ կ՚իրիշին. մէկ մարտ էն եանէն էկաւ, ըսաց. - Է՜յ, թրխ Միրաբէ Քարըլի կեայ խատ զի կռիւ էնինք։
       Միրաբէ Քաբլի կանգնաւ, ուր սիլախ կապից, զիւր գեորգ վիրուց, զիւր ձին խեծաւ, քշից մէյդընի մէչ։
       Էրկու զեարկեցին իրարու, ըսկուն կ՚զեարկին իրարու, էլ էնունց դարբ չ՚մնաց յըռջիւ գեորգին բիրադի կուտրուաւ, չմնաց։ Էնունց արուն ձիու ոտաց խիտ գնաց։
       Կռիւ էրին չուր յիրիկուն։
       Միրաբէ Քաբլին կանգնաւ մէկ գեորզ էղար փալաւանին, փալաւան ձիուց իպի տակ, Խասաւ, զթուր քեշից, զգլեոխ կտրից, առից էկաւ։
       Զալ ըսաց. - Հո՜ւ, մէ խալաթ ըմ պիրէք տուէք Միրաբէ Քաբըլին, աղէկ փալաւան ի։
       Մէկ խալաթ մ՚ տուին Միրաբէ Քաբըլին.
       Մնաց փալաւան մ՚ էկաւ մէյդընի մէչ, բեոռաց, կանչից, ըսաց - Է՜ Գուրգինի Գուշայ խատ տը կիմ կռիւ.
       Գուրգինի Գոշա կանգնաւ, ուր սիլախ առից, գնակ մէջ մէյդընին, երկուս զարկըցին յիրարու. Մէկ ասաց. - «աշխարհ տ՚աւրայ էնունց ձէնից» - մէկն էլ ասաց. «չէ էրկու փալաւան ին, մաչ մէյդընին կ՚կռուին»։
       Չում չըրիկուն իրարու խիտ կռիւ էրին.
       Գորգին կանգնաւ, մէ գեորզ էզար, էն փալաւան ձիուց իպի տակ, թուրն էթիլ գլեոխ կտրից, առից իպի։
       Կանչից Զալ, էսաց. - Է՜, մէ խալաթ ըմ պիրէ՛ք Գորգինի խմար, Ռոստամ ըսաց. - Զա՛լ, էսունց մէկ մէկ կռիւ. մինք մնացինք մէչ չուր ղըյամաթին։
       Ըսաց. - Ռո՛ստամ, էնոնք տի մէկ մէկ կռուին։
       Լոստամ զ՚ասի. - Մարտ ձի չը ճանաչը, զի կանչը, էրթամ կռիւ։
       Ըսաց. - Քի էլ տը կանչին։
       Մէկ էլաւ կանչից. «Զանգէ հէշաւուրի թըղ կեայ կռիւ»։
       Զանգի Հէշաւուրի կանգընաւ, ուր թէդարէք տեսաւ, ուր սիլախ առից, ուր գեորզ առից, կինաց կռիւ.
       Էրկուս կռուան չում կէսօրին։
       Էգար։ Զանգէ Հէշաւորի գլեոխ կտրիցին, տարան.
       Ռոստամ էլ կանգնաւ, զիւր սիլախ առից. կանչից սայիսին, զիւր ձին տիւս էխան՝ զըռեխշէ բալաք։ Թիմար էտու ձիուն. էլաւ զսադաֆէ զին իտի քեամակ, էլաւ զիւր թուր կապից ուր մէչք էլաւ ձեռ էթալ դեախ գեորզն, էնու գեորզ էլ իրիք խարիր խոնդքեար էր։
       Էլաւ զձին խեծաւ, ըսաց. - Զա՛լ, Թիւրանայ թագաւոր ո՞ր ի.
       Ըսաց. - քեառասուն թաբիւր ասքեարի մէչ նստուկ ի, տիւ չըս ճանչնայ։
       Զալ Ըսաց. «վալախ իմ տղէն վախացաւ».
       Գնաց մօտ էնունց թագաւուր։ Զալ էլ յիտիւ կինաց, Իրանայ Քեաւղըբաթ թագաւոր էլ յիտիւ կինաց, էնունց փալաւաննիր բիրադի կանգնան կինացին։
       Էնունց Թիւրանայ թագաւոր մտովէն կէն էրկրպագութիւն էնին։ Ռոստամ էլ մօտեցաւ, մէկ գեորզ մ՚ էզար։
       Սազիր զարկըցին, թրիր քեշըցին, էրկու թագաւուր առան յիրուր, էնքան մարտ յիրարուց ջեարտիցին, էրուն էղաւ գիտ զջանդաքտիր տարաւ՝ իրիք օր իրիք գիշեր զիրարու զեարկըցին։ Թիւրանայ թագաւուր կուտրաւ, փախաւ, կինաց խասաւ իւր սընոր, իւր քաղքընէք. ճիւր ըմ կայ մէչ. Աւա-Շահդառութ կ՚ըսին, էնտէ զէն ճիւր ընցաւ։
       Ռոստամ էլ յիտ դարձաւ, էկաւ տուն. նստաւ, կերաւ, ուր մրազ խասաւ.