Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դարալագեազի գաղթական հայերի մէջ, Ազատակ գիւղ։
       102. Ոչխարը փռուե դուզը,
       Ջոկէք իմ ազագեօզը,
       Մէջկէն քաշէք եայլըղը.
       Խրփէք երեսի թոզը։
       103. Աղբէր ունիմ, աֆչի ի,
       Բարակ մէջքը ղամչի ի,
       Ձեռիցը մի բան չի կայ
       Լեզուիցը թալանչի ի։
       104. Մի ծառ ունեմ ծիրանի,
       Քամին թել թել կտանի,
       Երես երեսի կառնի,
       Ինչ խամեղ քուն կտանի։
       105. Եարիս խալաւ կեխտոտի,
       Որ կեխտը ջանը չուտի,
       Վարդի ջրով լուացի՝
       Բերնի գոլով չորցուցի։
       106. Կարմիր խնձոր կըծած ի,
       Արծթի մէջ բռնած ի,
       Աղբէրս եկաւ չտուիմ,
       Եարս եկաւ բաշխեցիմ։
       107. Ժամտան ետեւ խինած ի,
       Խինածը խատխտած ի,
       Շիլա շապիկ փռած ի,
       Օղակ կոճակ շարած ի։
       108. Գետերն եկաւ ալաշայ,
       Երկու խնձոր մի մէշայ,
       Մելիք, տեսէք ով եկաւ,
       Եկաւ նարգիզ, բանաւշա (մանուշակ)։
       109. Աղբէրս ծառի տակը,
       Թամբուրան թեւի տակը,
       Աղբէրս հիլ ի դարձէ,
       Լեզուն բլբիւլ ի դարձէ։
       110. Լուսնակ ամբի տակը,
       Ես իմ քո կնդի փակը,
       Ես քէ վեարդի սիրացիմ
       Մխակի քօլի տակը։
       111. Սարերը ձնոտիր ի,
       Քեալերը (գոմէշ) քնոտիր ի,
       Աղբէրս բաղի մէջը
       Ոտներն ի շաղի մէջը։
       112. Նախրի ջադա խնկի ծառ,
       Խնձոր թալեմ եարի տար
       Ուրբաթ շաբաթ քէ մօյլաթ,
       Էոս կիրակի եարի տար։
       113. Ամբեր է ձիւն չի գալի,
       Իմ եարը տուն չի գալի,
       Գլոխս դրի բարձը,
       Աչքերս քուն չի գալի։
       114. Իմ խօր տախտըշէն տախտ ի,
       Գարուն կիկայ կծաղկի,
       Ուչուկ վիմ աղբօր իկեալը
       Կանանչ վարդեր կթաղկի։
       115. Բաղի երգը ղամիշ ի,
       Մէջը լինքը եմիշ ի,
       Աղջիկ խաթրդ չի մնայ
       Նազլուն քեանց քէ անուշ ի։
       116. Տնիս վըրայ քնող լաճ,
       Բէյխաբար քնող լաճ,
       Տարան քո նշանցուդ՝
       Ճէյխաբար քնող լաճ։
       117. Տղայ, տղայ, խաս տղայ,
       Աղջկանց ետեւէն վազ, տղայ,
       Այա չեսնա (չես կարող) կոխել
       Խոնջալու կռի, տղայ։