Պատմութիւն Տարաւնոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
] ԳԼՈՒԽ ԳԱԼՈՅՆ ՎԱԽՏԱՆԳԱՅ Ի ՏԱՐԱՒՆ ԵՐԵՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԱՐԱՄԲՔ , ՈՐ ՇԻՆԵԱՑ ԶՊՈՐՊ ԵՒ ԶԱՄՈՒՐՆ ԳԱՐՀԱՐ ԵՒ ԿԱՑԵԱԼ Ի ԳՐԳՈՒՌ ԱՄՍ ԵՐԵՔ
       1  Դարձեալ զաւրաժողով եղեւ Խոսրով արքայ ի վերայ Յունաց երկրորդ անգամ։ 2  Ի մտի կալեալ զմահն Միհրանայ՝ քեռորդւոյն իւրոյ , եւ առաքեաց զՎախտանգ՝ նորին հաւրեղբայրն երեսուն հազար ընտիր առն եւ ձիոյ զաւրու ։ 3  Իսկ նորա եկեալ ի գաւառն Ապահունեաց՝ արձակէր հարկապահանջս ի Հարք եւ ի Հաշտեանք եւ ի Տարաւն։ 4  Առ որ գրեն գաւառապետքն. «Եթէ Վահան տայ՝ եւ մեք, ապա թէ ոչ՝ ունայն գնայք ի մէնջ»։
       5  Զայսոսիկ լուեալ Վախտանգայ՝ խրոխտացաւ եւ ըմբոստացաւ։ 6  Եւ թողեալ կողմնապետ յԱպահունիս, եւ փքացեալ ալեաւք՝ եկն ի գլուխ Տարաւնոյ։ 7  Եւ շինէ զաւերեալն Ձիւնկերտ քաղաք մեծ եւ փոխէ զանուն քաղաքին ըստ անուան կնոջն իւրոյ , զոր ած ընդ իւր՝ Պորպէս, այսինքն՝ համեղ ։ 8  Եւ տնկեաց այգիս եւ բուրաստանս, եւ փոխէ զատրուշանն ի դուռնն Կաթողիկէին , զոր հիմնարկեալ էր սրբոյն Սահակայ ։ 9  Եւ ի վերայ լերինն Տաւրոսի շինեաց ամրոցս եւ կոչեաց զանուն նորա Գարհար , քանզի անդ ոմանք գահավէժ եղեն ի վերայ անասնոցն , կարծելով, եթէ հեծեալ են ։ 10  Փոխէ եւ զԳոռոզ լեառնաբլուրն յանուն որդւոյն իւրոյ Գռեգուռոյ՝ Գռգուռ՝ զբաւսանալով յամարան աւուրսն ի վերայ նորա ։
       * յղեաց պարգեւս բազումս Վահանայ, եւ թուղթս՝ զայս ինչ . 12  «Քաջ եւ հզաւր բազկի՛դ՝ Վահանայ Սկայի՛ , դիցն աւգնականութենէ՝ ողջո՜յն։ 13  Որ թէպէտ ընդ մահ եղբաւրորդոյն մերոյ տրտմեցաք , բայց ընդ հզաւր քո իմաստութիւնդ զարմացաք ։ 14 Եւ   արդ՝ ես եկեալ եմ վասն սիրոյ . արի ե՛կ առ իս , եւ երդուի՛ր տալ զհարկ արքունի եւ կալ հնազանդ , եւ յառաջին պատիւն ձեր մնալ եւ այլ ոչ մտանել ի նենգութիւն։ 15  Ո՛ղջ լեր ի դիցն աջոյ »։
       * նա յղեաց նմա պատասխանի այսպէս. 17  «Վատ եւ թոյլ անձին Վախտանգա՛յ ի խոչքորաց դասուց , որ զաղբս ճաշակեն, ողջո՜յն։ 18  Այլ թէպէտ ընդ մահն Միհրանայ խնդացի, բայց ընդ քո անմտութիւնդ լացի, որ զնորա մահն լսեցեր եւ զիմ կորովութիւնս ծանեար , զոր ինձ ետ Աստուած ։ 19  Զիա՞րդ իշխեցեր գալ ի վերայ եկեղեցւոյ Աստուծոյ ։ 20  Այլ թէ սէր եկիր առնել , զկինդ ի հետ ընդէ՞ր ածեր , մի՞թէ որդի խնդրես յարանց մերոց։ 21  Եւ եթէ սիրոյ պատճառանաւք եկիր, զիմ քաղաքդ է՞ր շինեցեր եւ ամրոցս ։ 22  Այլ գիտեմ, զի սուտ ես եւ իբրեւ զշուն քծնիս ։ 23  Արդ՝ զկեանս քո առաջի մահու դիր եւ յերկրէս արի ե՛լ եւ գնա՛ խաղաղութեամբ։ 24  Ապա թէ ոչ՝ զմահն , որ ընդ քեզ անցանելոց է , զայն ամենայն երկիր տեսանէ»։
       * նորա բարկացեալ՝ * առաքեաց ի վերայ նորա վեց հազար այր ի Մուշ։ 26  Իսկ ոմանք ազդ արարին նմա եւ ասեն, թէ գայ Ռահան ի վերայ քո վեց հազարաւ ։ 27  Եւ նորա գիշերագնաց եղեալ՝ գնաց ի վերայ նոցա, որ իջեւանեալ էին ի Ծծմակն ։ 28  Եւ յանկարծակի եհար զնոսա սրով, եւ ոչ ժամանեցին ըմբռնել զերիվարսն։ 29  Զի որդի նորա Սմբատ ի մէջ անցեալ՝ կտրեաց չորս հազար երիվար եւ անցուցանէր յայն կոյս Արածանոյ ։ 30  Եւ հանեալ ի կողմն Հաշտենից եւ երկերիւր ձի առաջին յաղթութեանն աւարամասն ետուն եկեղեցւոյն ի Գլակայ վանսն, զի այն էր տուն նոցա հայրենական, եւ անդ կնքեցին զնա ։ 31  Իսկ Վահանայ տուեալ զնոսա մաւրացն՝ զբազումս կոտորեաց եւ զբազումս խոցոտեաց եւ երկերիւր այր ի մաւր անդր ընկղմեաց։
       * Հաշտենից, զի ունէր ընդ ձեռամբ իւրով երեք հազար եւ երկերիւր այր . եւ իշխանն Պալունեաց՝ երկու հազար եւ երկերիւր . եւ իշխանն Արջուց՝ երեք հազար. եւ իշխանն Եղնուտայ՝ հինգ հազար. եւ ինքն Վահան՝ եւթն հազար. եւ Սմբատ՝ որդի նորա՝ վեց հազար . ընդ ամենայն՝ քսանութ հազար , այս ամենայն զաւրքս ընդ Վահանայ ձեռամբ էին ։ 33  Բայց բաժանեալ էր եւ կողմապահս թողեալ ամենայն տեղեացն , եւ կային առ ինքն յաւուր յայնմիկ երեք հազար այր ։
       34  Եւ բազում ոճիրս գործեաց անդ իշխանն Հաշտենից, զի աճապարեալ կտրեաց զգլուխն Ռահանայ եւ զզաւրսն փախստական դարձոյց ։ 35  Եւ նեղեալ զնոսա, մինչեւ յաղաչանս անկեալ եւ հարկս խոստանային տալ ։ 36  Իսկ Վահան ասէ . «Տուք մեզ զգլուխն Ռահանայ , եւ թողումք զձեզ»։ 37  Եւ զաւրքն ի տագնապ անկեալ՝ խնդրէին եւ ոչ գտանէին։ 38  Ապա կալեալ զորդի նորա զՎահ՝ ետուն ցՎահան։ 39  Իսկ իշխանն Հաշտենից յառաջ մատուցեալ՝ ասէ . «Կամ տո՛ւք զՌահան ի մեզ , կամ տո՛ւք ԼՌ դահեկան»։ 40  Եւ նոքա ետուն ԼՌ դահեկան։
       41  Իբրեւ դարձաւ եւ ետես Վահան , զնախանձն Աստուծոյ նախանձեալ՝ յարձակեցաւ ի վերայ նոցա եւ սկսաւ կոտորել զնոսա ։ 42  Իսկ նոցա զաղաղակ բարձեալ ասեն . «Առ ի՞նչ դարձայք ի պատերազմ, ո՜վ աւելախաւսք». եւ կոչեցաւ տեղին այն Առինչս ։ 43  Եւ տար եւ ածեալ զնոսա ի դաշտին՝ եւ որք փախեանն , էին պակաս , քան զհինգ հարիւր այր ։ 44  Որք երթեալ պատմեցին Վախտանգայ , իսկ նորա բարկացեալ՝ հրամայեաց գլխատել զնոսա ։ 45  Եւ ոչ մնաց ի վեց հազարէն եւ ոչ մի։
       46  Իսկ Վախտանգայ ի ցասումն բարկութեան շարժեալ վասն Ռահանայ՝ առաքեաց զԱսուր ի վերայ նորա ութ հազարաւ ։ 47  Որք եկեալ՝ բանակեցան յեզերս գետոյն Մեղայ եւ արձակեցին առ Վահան այսպէս. «Ա՜յ չարաբարոյ գայլ Վահա՛ն, մինչ գիտես, եթէ ծառայելոց ես Արեաց արքայի, ընդէ՞ր յանդգնիս այդպէս ։ 48  Արդ՝ արի ե՛կ առ մեզ եւ լե՛ր հարկատու մեզ եւ գնա՛ , ապա թէ ոչ՝ մեռանիս իբրեւ զշուն»։ 49  Եւ նորա լուեալ զայն՝ առեալ վեց հազար այր եւ գնաց ի վերայ նոցա ինքն եւ որդին իւր Սմբատ ։ 50  Իբրեւ կացին հանդէպ իրերաց, սկսաւ Ասուր թշնամանել զՎահան եւ Գայլ կոչէր նմա ։ 51  Եւ նա ասէ. «Յիրաւի է անունդ ինձ , քանզի գամ կոտորեմ, երթամ եւ այլ գամ»։ 52  Եւ սկսան մարտնչել ընդ միմեանս։
       53  Իբրեւ խմբեցաւ պատերազմն , ակն եդեալ Սմբատ՝ որդին Վահանայ, Ասուրայ եւ պատահեցաւ նմա։ 54  Իսկ Ասուր տեսեալ, թէ պատանի է, քամահեաց զնա եւ ասէ. «Քարապաշտ հարճորդի՛, ի բաց կա՛ց, որ ի պատերազմող արսն անցից »։ 55  Եւ նա ասէ. «Որդի՛ սատանայի, յիրաւի է անուն քո Ասուր, զի սուր քո ոչ ինչ է , եւ ի մարտնչել ընդ մանկանս ճանաչես զպարտութիւն քո»։ 56  Եւ ածեալ զսուրն՝ կտրեաց զգլուխ երիվարի նորա եւ զնա յերկիր ընկէց ։ 57  Եւ յարձակեալ՝ առ զգլուխն ի նմանէ , եւ ասէ . «Փա՜ռք քեզ, Քրիստո՛ս, եւ սուրբ Կարապե՛տ, որով յաղթեցեր հակառակորդին »։
       * մինչդեռ նա զայս ասէր, պատեցին տասն այր զՎահան . որպէս որք զանտառն հատանեն, այնպէս յանխնայ կոփէին եւ նոքա ։ 59  Եւ սկսաւ պակասել Վահան , եւ ձայն բարձեալ ասէ . «Ո՞ւր ես Սմբա՛տ Քաջ , հասիր յաւգն ծերոյս ». զի էր ամաց ութսուն եւ ութից ։ 60  Իսկ նորա քաջաբար յարձակեալ՝ եհատ զգլուխ որդոյն Ասուրայ, եւ ընդ մէջն ճեղքեալ հանդերձ թիկամբն աջոյ՝ զսուրն ի բաց ընկենոյր ։ 61  Եւ զաւրացեալ Վահանայ՝ զվեց երիվարին գլուխսն կտրեաց ։
       * մատնեաց Տէր ի ձեռս նոցա զզաւրսն Պարսից, եւ փախստական արարին զնոսա մինչեւ ցերեկոյն , եւ յութ հազարէն երեք հազար միայն գնացին առ Վախտանգ ։ 63  Եւ նորա լուռ եղեալ մինչեւ ցմիւս ամն։ 64  Եւ ի նոյն ամին վախճանեցաւ Վահան Քաջ ։ 65  Եւ ետ տանել զինքն ի Գլակայ վանսն , եւ կայ ի թաղման ի դուռն Սրբոյ Կարապետին, առաջի սեմոյն ։
       66  Իսկ ի միւսում ամի զաւրս կազմեալ գումարեաց Վախտանգ եւ առաքեաց առ Սմբատ, եթէ՝ «Կամ ե՛կ, որ պատերազմիմք , եւ կամ հնազանդեա՛ եւ տո՛ւր հարկս»։ 67  Իսկ նորա ժողովեալ տասն հազար այր՝ գնաց ի վերայ նորա յԱնդակ ։ 68  Եւ թողեալ զհինգ հազարն ի բլուրն , որ կոչէն Մահուագրակ , եւ ինքն գնաց հինգ հազարաւ ընդդէմ նորա եւ գրգռեաց զնա։
       * Վախտանգ տասն հազար այր ի վերայ նորա ։ 70  Կարծելով, թէ ինքն միայն է՝ եկին զաւրքն եւ ի գիշերի պատեցին զնա ։ 71  Եւ նա կամէր ի գիշերի ելանել ընդդէմ , բայց արգելուին զնա քահանայք դրան նորա ։ 72  Իսկ նա ասէ. «Վստահ եմ յԱստուած, թէ՛ * որովհետեւ ծառայեալ եմք սրբոյ Կարապետին միամտութեամբ, թէ՛ ոչ թողու զմեզ ի ձեռանէ»։ 73  Եւ ել ջահիւք ի վերայ զաւրացն Պարսից ։
       * յանկարծակի տեսին այր մի գիսաւոր , որ լոյս փայլէր ի հերաց նորա եւ զաչս թշնամեացն կուրացուցանէր ։ 75  Զոր տեսեալ քաջին Սմբատայ՝ ասէր ցզաւրսն . «Քաջալերեցարո՛ւք եւ մի՛ երկնչիք , զի սուրբ Կարապետն հասեալ է ի թիկունս մեր եւ ընդ մեր ինքն պատերազմի»։ 76  Եւ մի՛ ոք անհաւատալի զիրսն կարծիցէ , զի ինքեանք սկսան մարտնչել ընդ միմեանս եւ զմիմեանս սատակել , զի Տէր պատերազմէր ընդ նոսա։ 77  Եւ այնչափ կոտորեցին զնոսա, մինչեւ հեղեղատք արեանց ելանէին , որ եւ Թիլ կոչեցաւ անուն տեղւոյն այնորիկ ։
       * իբրեւ վճարեցին ի կոտորելոյ զայնչափ բազմութիւնն , երկու հարիւր այր համարով թողեալ, զի զաւրացն զրոյց տարցեն զառնէն , զոր տեսին ի գիշերին ։ 79  Եւ ինքն յուղարկեաց զերիվարսն նոցա ի Մուշն աւան՝ յորդին իւր, որ կոչէր ըստ պապանուանն Վահան Կամսարական, զի զհետեւակս քաղաքին հեծեալս արասցէ եւ յուղարկեսցէ փութով։ 80  Եւ նորա կազմեալ հեծեալս երկու հազար եւ հինգ հարիւր՝ հանէ առ Սմբատ իշխանն ։ 81  Իսկ նորա խոյս տուեալ աւուրս ութ՝ պատրաստեաց զզաւրս իւր ։
       82  Եւ յետ ութ աւուրն եկն եհաս Վախտանգն ի դաշտ անդ ։ 83  Եւ առ վաղիւն կազմեցան ի պատերազմ։ 84  Իսկ Սմբատ կտրեաց ի գիշերին երկու հազար այր հեծելոց եւ անցոյց ի տեղի թագստեան զՊարսկէն յետուստ կողմանէ, եւ ի բլերն յայս կողմանէ՝ երեք հազար . եւ յերկու կողմանէն ռազմ գաղտ կարգեաց ։ 85  Եւ ինքն զութ հազար արսն բաժանեաց ի վեց ռազմն ։ 86  Եւ ընդ առաւաւտն քաջապէս ի դիմի հարան եւ շարժեցին զնոսա ի վերայ իւրեանց, զի մի՛ գաղտ զդարանակալսն տեսցեն ։
       * իբրեւ ճակատեցան ի պատերազմն ընդ իրեարս , զառաջինն յաղթահարեցին զՍմբատ։ 88  Իսկ նորա ի բլուրն ելեալ՝ ասէր . «Ո՞ւր էք, ա՛րք քաջք, յառա՛ջ մատիք»։ 89  Եւ յամենայն կողմանց ի վերայ յարձակեցան եւ ի մէջ առին զզաւրսն Պարսից։ 90  Եւ խմբեցան, եւ այնչափ սաստկացաւ պատերազմն , մինչ զի չճանաչէին զմիմեանս, բայց միայն ի ձայնս փողոցն եւ ի տեսս դրաւշացն ։
       * ի դիմի հարաւ Վախտանգ Սմբատայ , ասէ . «Կա՛ց, հարճորդի՛, թէպէտ եւ զբազումս կոտորեցէք , սակայն այսաւր չպրծնուս ի ձեռաց քաջ արանցս , այլ այսաւր գէշ գէշ պատառեսցեն զքեզ սուսերք մեր»։ 92  Եւ Սմբատ ի մէջ անցեալ՝ եհատ եւ կտրեաց զսռնապանս բարձից նորա, եւ մերձ տարաւ յընկենուլ զՎախտանգ ։ 93  Եւ նորա ձգեալ զտէգն՝ եհար զկուրծս նորա, եւ ի ներքս ոչ կարաց անցուցանել։ 94  Եւ Սմբատայ ձայնս արկեալ՝ ասէր . «Սո՛ւրբ Կարապետ, յայտնեա՛ եւ այսաւր զքեզ ծառայից քոց, զի վասն քո մեռանիմք ի վերայ հաւատացելոց քոց »։ 95  Եւ բախեալ տիգաւ ի թիկունս նորա եւ անց ընդ զրահսն ի ներքս եւ եհան ընդ սիրտ նորա. եւ հանեալ զսուրն՝ կտրեաց զգլուխ նորա։
       96  Եւ ոչ կարաց ունել, զի զբազում մարդովք վազեաց եւ յայնկոյս անցաւ գլուխն Վախտանգայ ։ 97  Իսկ Սմբատ զհետ մտեալ ծառային, որ զգլուխն էառ եւ փախեաւ, եւ հասեալ՝ եհար մրճովն եւ գոգեաց զսաղաւարտն . եւ գլխոյն ոսկրն փոսեալ՝ տեղի տայր սաղաւարտին մրճին Սմբատայ, եւ հազիւ կարաց հանել ։ 98  Եւ նորա հանեալ՝ ընկէց զգլուխն եւ ինքն մեռաւ ։
       99  Եւ այլ ոմն էառ եւ փախեաւ։ 100  Եւ Սմբատ զհետ մտեալ՝ ասէ. «Ո՜վ Պարսիկք, մի՛ անմտանայք , զի մինչ յայս անկաւ Վախտանգ , որ սրտացաւ ծառայքդ զգլուխդ առեալ փախչիք, ապա եւ ձեզ, այդպէս պարտ է լինել »։ 101  Եւ ձգեալ ծառային զգլուխն ի կուրծսն Սմբատայ եւ ասէ. «Տար խորովեա՛ եւ կե՛ր զդա . վա՜յ ձեզ, որ այլ վաղ ոչ սպանիք »։ 102  Եւ առեալ Սմբատայ զգլուխն եւ զհետ մտեալ ծառային՝ ասէ. «Տիրատեաց պարսի՛կ , զգլուխ քո ընդէ՞ր ոչ փոխանակեցեր տեառն քո։ 103  Արդ՝ որովհետեւ այդպէս տիրատեացք էք, առնեմ զքեզ որպէս զտեառն քո »։ 104  Եւ եհար զնա տիգաւ ի սիրտն եւ անցոյց զտէգն յայնկոյս, եւ ընկեցեալ յերիվարէն՝ կտրեաց զգլուխ նորա ։ 105  Եւ դարձաւ մեծաւ յաղթութեամբ ի բլուրն։
       106  Եւ զաւրքն շուրջ պատեալ՝ ի վայրին զպարսիկսն սպանին ։ 107  Եւ ոչ մնաց ի նոցանէ՝ բայց այնոքիկ , որ առ ուղտուցն բանակքն էին՝ արք չորեքհարիւր , զորս ոչ հրամայեաց սպանանել, զի փախստականք էին ։ 108  Բայց էառ ի նոցանէ հազար եւ քառասուներեք ուղտ եւ ութ հազար ձի եւ ջորի։ 109  Եւ իբրեւ վճարեցաւ պատերազմն , հրամայեաց ծածկել զնոսա ի ձորս եւ ի հեղեղատս ։ 110  Եւ կոչեցաւ անուն տեղւոյն այնորիկ Մահուագրակ ։
       * Սմբատ առեալ զզաւրսն՝ գնաց ի վերայ քաղաքին Պորպայ ի գիշերի ։ 112  Եւ մտեալ զաւրացն ի տունսն՝ զորս եւ գտին Պարսիկս լեզուաւ՝ սատակէին եւ զգլուխսն կտրէին։ 113  Եւ զքիթսն ի շար արկեալ՝ բերէին առ Սմբատ։ 114  Եւ համարեալ զքիթսն՝ գտանէին սպանեալ պարսիկք ընդ այր եւ ընդ կին եւ ընդ մանկտի տասն եւ չորս հազար ։ 115  Իսկ զորդին Վախտանգայ եւ զկինն առեալ՝ տարան յԱյծից բերդ , զոր յառաջ Արծուիս կոչէին , եւ պահեալ զնոսա անդ ։
       116  Եւ յղեաց առ Պարսից թագաւորն եւ ասէ. «Տո՛ւր հարկ տասն եւ հինգ տարւոյ , որ զաւրքդ քո զիմ երկրիս զխոտն եւ զհացն կերան , եւ զփայտսն այրեցին, եւ զգին ջրոյն, զոր ըմպեցին , եւ զտաճարացն , զոր իմ հայրն այրեաց վասն քո՝ Գայլ Վահան , եւ դարձեալ զսապոնի գինսն՝ ԿՌ դահեկան, որ զքո զաւրացն զգիշահոտ հալաւն եւ զարիւնաթաթախ հանդերձսն լուանալ տուաք եւ ագաք։ 117  Ապա թէ ոչ՝ գամ Ճ մարդով ի վերայ քո, եւ զամենայն Պարսիկս գերեալ՝ ի Տարաւն ածեմ , եւ ի քո աստուածքդ շուն խառանեմ , որ փոխանակ դոցա հաջեն ի քեզ ։ 118  Արդ՝ փութով, զոր ինչ ասացի քեզ , արձա՛կ , ապա թէ ոչ՝ տեսանես, թէ զինչ անցք անցանիցեն ընդ քեզ »։ 119  Իսկ նորա լուեալ՝ ծաղր առնէր զՍմբատ, եւ ոչ գրեաց պատասխանի թղթոյն Սմբատայ ։
       120  Բայց եղբայրն Վախտանգայ՝ Սուրէն, առեալ ՋՌ դահեկան եւ ԹՌ այր , եկն ի Տարաւն՝ գնել զկինն եւ զորդին Վախտանգայ ։ 121  Եւ ընդ առաջ գնացեալ Սմբատայ՝ ընկալաւ զՍուրէն՝ եղբայր նորա , սիրով եւ ած զնա ի Մուշ։ 122  Եւ կացեալ անդ աւուրս Ժ՝ խնդիր արար Սուրէն եղբաւրորդւոյ իւրոյ, թէ՝ ուր է։ 123  Իսկ նոքա ցուցին զբերդն , թէ՝ անդ է։ 124  Եւ նա ասէ . «Անդ այծարա՞ծ է, թէ՞ դիւարած»։ 125  Եւ ծիծաղեալ Սմբատայ ընդ աղի բանսն Սուրէնայ՝ առաքեաց եւ ետ բերել զկինն եւ զորդին առաջի իւր։ 126  Եւ իբրեւ ածին , ասէ Սուրէն . «Իշխա՛ն հզաւր ի վերայ աշխարհիս Հայոց, տա՞ս զսոսա Պարսից արքային տուրս»։ 127  Իշխանն ասէ . «Պարսից արքային եւ մեռեալ շուն մի ո՛չ տամ, որ ճաշ ուտէ, առանց գնոյ , թո՛ղ թէ զդոսա։ 128  Բայց թէ դու գնես՝ քեզ տամ։ 129  Ապա թէ ոչ՝ գնացէ՛ք երեքեանդ յԱրծրունիս , այծեր արածեցէ՛ք եւ բերդին ծառայութիւն արարէ՛ք եւ զիմ հացս կերէ՛ք աներախտիս »։
       130  Իսկ Սուրէն, քանզի իմաստուն մարդ էր, ասէ. «Ո՜վ բարեպաշտ եւ հզաւր իշխան, թէ եւ զշունս դարապասիդ քո արածել տաս , դեռ պատիւ է մեզ , որ ի դրան քում կայաք , թո՛ղ թէ լոկ այծեր արածէաք ։ 131  Բայց թէ լսէք մեզ, առէ՛ք ի մէնջ ՋՌ դահեկան, եւ ԲՌ ուղտ, եւ հինգ հարիւր պարսիկ ձի , եւ մեզ տուրս տո՛ւք զայս կինս եւ զմանուկս »։ 132  Իշխանն ասէ . «Զայդ, որ բերեալ ես, այդ մեր է , զի զքո գլուխդ կտրեմ եւ զոր ունիս, յիս առնում . բայց թէ դոքա քեզ պիտոյ են , դու քրիստոնեայ լե՛ր եւ կնքեա՛ց , եւ զիս առ եւ ի Պարսիկս գնա՛ , եւ դոքա՝ քեզ։ 133  Ապա թէ ոչ՝ ձեզ այլ հնար իմացէ՛ք »։
       134  Իսկ Սուրէն բերեալ ետ զՋՌ դահեկանն եւ զուղտսն եւ զձիսն առաջի եւ ասէ ցիշխանն . «Աւադիկ է տուրսդ »։ 135  Իսկ նա ասէ . «Հաւանեմ տրոցդ . բայց հարիւր եւ ութսուն հազար դահեկանի , որ փայտ են տարեալ ի Քարքէոյ, եւ ԴՃՌ դահեկանի , որ խոտ են կերեալ ի դաշտէդ , եւ ԿՌ դահեկանի , որ զեղն եւ զեղջերու եւ զնապաստակ երկրիս որսացեալ են եւ կերեալ , զհացի եւ զջրոյ գինն թողում , բայց զանոյշ գինին Ասորոց եւ Սալնայ եւ Մորխայ այս երկու տարի է, որ յինէն կտրեալ էին եւ ինքեանք արբին , զայն թող տա՛ն։ 136  Եւ զգաւառին հարկն, զոր առեալ են, եւ զքաղաքին մուտսն , զոր կերեալ են՝ ՆՌ դահեկան , զայդ ամենայն թող բերե՛ն ։ 137  Եւ դու քրիստոնեայ լե՛ր, եւ զիս ի Պարսիկս տա՛ր, եւ դոքա՝ քեզ»։
       * Սուրէն եւ ոչ կարաց խաւսել զերիս աւուրս ։ 139  Եւ ապա արձակեաց իշխանն առ նա եւ ասէ . «Մի՛ տրտմիր , զի ըստ քո կամացդ առնեմ զամենայն ինչ ։ 140  Բայց արի՛ անցանեմք յայնկոյս եւ յուխտ երթամք ի վանսն իմ, զոր շինեաց հայրն իմ »։ 141  Եւ առեալ զՍուրէն՝ անցին յայնկոյս Արածանոյ , եւ զկինն եւ զորդին ի հետ տարան ։
       142  Բայց զի նենգել կամէր պարսկին , զկինն եւ զորդին եւ զՎահան Կամսարական յայն կոյս թողեալ , զի որ ի նա անկցի , նա սպանցէ։ 143  Եւ ինքն թողեալ զիւր զաւրսն ի Մեղտի՝ ԴՌ այր , եւ զՊարսիցն՝ յանդաստան վանացն , զոր Արտից գեւղն կոչեն , եւ առեալ հինգ հարիւր այր զիւրսն եւ զհինգ հարիւր զնորայն՝ գնացին երկոքեանն ի վանսն։ 144  Եւ իբրեւ եկին առ Թագուցեալ խաչն, իջին յերիվարացն եւ գնային հետեւակ ի վանսն , քանզի չէր հնար ումեք երիվարաւ ընդ այն տեղւոյն ի վեր անցանել ։ 145  Նոյնպէս եւ յարեւելից կուսէ ձորոյն՝ ի ստորոտ զառիվերին մինչեւ յեկեղեցին, չիշխէր ոք գալ , զի թէ եւ Տրդատ եւ սուրբն Գրիգոր ոչ իշխէին գալ երիվարաւ անդ , ապա ո՞վ իշխէր յանդգնաբար երիվարաւ մտանել յեկեղեցին ։
       146  Արդ՝ իբրեւ մերձեցան ի վայրս վանացն , ընդ առաջ եկին պաշտաւնեայքն եւ արգելուին զնա վասն Սուրէնայ։ 147  Եւ Սմբատ բարկացեալ՝ ասէ . «Որովհետեւ Պարսիկքս այնպէս պիղծք են , որ եւ մայրեացս չեն արժանի, ապա եւ կենաց իսկ չեն արժանի »։ 148  Եւ յարձակեալ ի վերայ Վարազայ իշխանին Պալունեաց՝ եհար սրով եւ կտրեաց զգլուխն Սուրէնայ։ 149  Եւ զերկու իշխանսն Պարսից զծառէն կախեալ՝ խեղդեցին։
       150  Եւ ինքեանք դարձան յերիվարսն , քանզի զաւրքն Պալունեաց իշխանին թագուցեալ էին ի բլուրն, ի փոքր ամրոցի Մեծամաւրին՝ արք երեք հարիւր , ի ներքոյ Անդակայ։ 151  Եւ հեծեալ նոցա յերիվարսն՝ մինչեւ իջուցին ի Մեծամաւր, եւ որք ի դարանին էին, ընդդէմ եկին։ 152  Եւ ի մէջ առեալ՝ զայն հինգ հարիւր արսն կոտորեցին, եւ ինքեանք իջեալ առ այլ զաւրսն գնացին։
       153  Արդ՝ այնք , որք յամրոցին Արտից գեղջն էին , ի գիշերին ի դուրս ելեալ՝ իջին ի վերայ Պարսից, եւ կտրեալ զերիվարս նոցա աւելի քան զերկու հազար հինգ հարիւր եւ հանին ի Սրոց ձոր ։ 154  Իսկ զաւրացն Պարսից զհետ մտեալ գողոցն եւ հասեալ յայն տեղի, որ կոչի Գողոց աղբիւր։ 155  Եւ դարձան ի վերայ նոցա ձիատարքն եւ հարին պարսաքարաւք եւ աղեղամբք հինգ հարիւր եւ քսան այր։ 156  Եւ զերիվարսն առին եւ խառնեցին յայլսն. եւ եղեն ԳՌ ձի։
       157  Իսկ ոմանք հետեւակեալք՝ ձորամուտք եղեն ի Պարսից զաւրացն եւ գնացին յանտառն . եւ անկան ի վերայ ձիագողացն եւ սկսան կոտորել։ 158  Իսկ որ աւագն էր ի ձիագողսն , որոյ Սրեմն կոչէին, դարձաւ ընդդէմ, եւ սուր հանեալ՝ ինքն միայն պատերազմեցաւ, մինչեւ դարձան ընկերք նորա ։ 159  Եւ իբրեւ նոքա դարձան , Սրեմ մեռաւ, զի հարին նետիւ ի սիրտ նորա։ 160  Եւ թաղեցաւ ի նոյն ձորն , որ կոչեցաւ անուն ձորոյն այնորիկ Սրեմաձոր ։
       161  Եւ ընկերքն քարիւ եւ նետիւ ընդդէմ դարձան եւ սպանին զբազումս ։ 162  Եւ այլքն փախստական եղեալ՝ եկին ժողովեցան եւ ճաշէին։ 163  Իսկ ոմանք յՈղկանայ ելեալ՝ գային որսոյ պատճառանաւք՝ արք ՃԾ ։ 164  Իբրեւ տեսին, զի յանհոգս էին իջեալ Պարսիկքն , գողաբար յարձակեցան ի վերայ ։ 165  Զի ոչ ոք կարաց յերիվարսն ելանել, այլ ի շուրջ եկեալ սեղան անդ՝ սպանին ԵՃ եւ Ը այր ։ 166  Եւ վասն ժողովելոյն կոչեցաւ տեղւոյն այնորիկ Ժողովս ։
       167  Եւ մինչ այս այսպէս եղեւ , Սմբատ եւ իշխանն Պալունեաց թագեան ի ձոր ուրեք ։ 168  Եւ առաքեցին զոմն ի Մեղտի , թէ՝ «Փութացէք ի վերայ դոցա գալ ». եւ ինքեանք առաքեցին արս Ճ՝ գրգռել զզաւրսն Պարսից։ 169  Զոր տեսեալ զաւրացն՝ դռոհ ետուն զհետ, եւ մի մի հասանէին ։ 170  Իբրեւ եկին զաւրքն առ Սմբատ, ասեն. «Տո՛ւք զձեզ ի բլուրն, զի տեղին աջող է պատերազմին , եւ անձնապահ լի՛ք, մինչեւ մեր զաւրն հասանէ »։ 171  Եւ նոցա ի բլուրն ելեալ , եւ զաւրացն Պարսից բազմանալ ի վերայ Սմբատայ եւ Վարազայ, եւ նոցա ծունր կրկնեալ՝ յաւգնութիւն կոչելով սուրբ Կարապետն՝ «Յիշեա՛, ասեն , զերախտիս մեր եւ որպէս ի հեռուստ աւգնեցեր, ի մաւտոյս մի՛ վերջանար ի մէնջ ». եւ եհաս աւգնութիւն Աստուծոյ ի թիկունս ։ 172  Եւ փողոց տուեալ ի վերայ բլերն՝ Սմբատայ՝ յաջ թեւն, եւ Վարազ՝ յահեակն , եւ սկսան արեամբ թաւթաւել ինքեանք եւ երիվարք իւրեանց ։
       173  Եւ մածաւ սուրն ի ձեռինն Սմբատայ, եւ ոչ կարաց հանել, եւ կոտորեալ էր ի բռնանն ։ 174  Իբրեւ տեսին Պարսիկքն , եթէ ոչ կարաց առնուլ այլ սուր, ձայն տուեալ ասէին ցմիմեանս . «Փութասջիք , զի մածեալ է ձեռն քաջին, եւ կապեաց զնա Աստուածն իւր , եւ սուրն ի ձեռին կոտորեալ է »։ 175  Եւ պատեցին զնա բազումք , եւ իբրեւ զփայտ չոր , որ ի ճեղքելն ճարճատէ, այնպէս ճարճատէին ի վերայ գլխոյն Սմբատայ զէնք նոցա ։
       176  Իսկ նա բարձր ձայնիւ ասէր . «Վա՜յ քաջութեանդ ձերոյ , զի ոչ կարացէք ճեղքել զգլուխ իմ»։ 177  Զայս ասաց, զի յիշելիք լիցի բանն։ 178  Բայց իբրեւ գիտաց եթէ կարի սաստկացան ի վերայ նորա , ձայն բարձեալ՝ ասէ . «Ո՞ւր ես, բազո՛ւկ քաջ եւ մո՛ւրճ ընդդէմ թշնամեաց, գաւազա՛ն իմոյ ծերութեանս, իշխա՛ն Պալունեաց, յառա՛ջ մատիր իբրեւ զքաջ արծուի , զի անգեղք եւ բուէճք պատեցին զիս»։ 179  Եւ նորա թողեալ զահեակ թեւն ի Վահան որդին իւր , որ զՎահանովիտն շինեաց, եւ ինքն քաջաբար , որպէս զարծուի կանչեալ՝ դիմեաց ի վերայ (որ եւ ի դողման հարեալ ամենայն երիվարացն) եւ հասեալ ի թիկունս Սմբատայ ։ 180  Եւ բախեալ զտէգն ի վերայ թիկան միոյն եւ եհան ընդ ողն երիվարին ։ 181  Եւ այլ ոչ ժամանեաց հանել , զոր ծաղր արարեալ՝ ասէր. «Երթ չափեա՛ զտէգդ, թէ քանի՞ կանգուն է. մի՛ ոք սուտ ասէ, թէ երեք գիրկ է, եւ խաբէ զքեզ »։ 182  Եւ անդէն մեռաւ։
       183  Իսկ Սմբատայ ելեալ յեզր պատերազմին եւ ձախ ձեռամբն պրկեաց պարսիկ մի, եւ ետ զենուլ ի վերայ ձեռինն եւ սրոյն ։ 184  Եւ թուլացաւ սուրն , եւ ձգեալ զայն՝ փոխեաց այլ սուր եւ ելեալ յերիվարն ։ 185  Եւ իբրեւ հեծաւ յայլ երիվար , ետես, զի վեց հազար այր պատեցին զնա կրկին եւ ի մէջ առին զհինգ հարիւրն ։ 186  Եւ իբրեւ գիտացին , եթէ կացեալ են երիվարքն, եհար պարսիկ մի եւ ընկէց , եւ զերիվարն առեալ՝ մատոյց Վարազայ իշխանին եւ ասէ. «Է՛ջ եւ հեծի՛ր »։ 187  Իսկ նորա փոխեալ զոտնն՝ նստաւ ի վերայ նորա, զոր տեսեալ զաւրացն՝ զարմացան ։ 188  Եւ այսպէս արարեալ ի մէջ ահաւոր բազմութեանն՝ փոխեցին զերիվարսն ։ 189  Զի որչափ եւ զաւրքն բազմանային, նոքա յանհոգս լինէին ի մէջ նոցա . զի այնչափ կուտեցան ի վերայ , որ եւ տեղի չգտանէին , որ յեզր ելանէին ։
       190  Եւ իբրեւ սկսան ոմանք երկմտել ի զաւրացն Սմբատայ, ըստ տեսչութեանն Աստուծոյ տեսին զմիւս Սմբատ, զի գայր, որ էր իշխան Հաշտենից , եւ ածէր զՎահան Կամսարական՝ զորդին Սմբատայ , եւ վեց հազար այր ընդ նմա ։ 191  Զոր տեսեալ Վարազ իշխանին՝ աղաղակեաց եւ ասէ. «Քաջ որդի Վահա՛ն, ո՞ւր էիր, որ այլ վաղ ոչ եկիր յաւգնութիւն »։ 192  Իսկ Վահան ձայն բարձեալ՝ ասէ հանդերձ արտասուաւք . «Կա՞յ այն տառապեալ հայրն իմ ծերունի, եթէ՞ փոխեցաւ առ Տէր ի հանգիստ »։ 193  Իսկ Սմբատայ լուեալ՝ ասէր . «Սուրբ Կարապետն ինձ ի թիկունս հասեալ էր , եւ ես ի ձեռաց անաւրինաց մեռանէի՞»։
       194  Իսկ նորա գոհացեալ զԱստուծոյ եւ ի դիմի հարեալ եւ կտրեալ փողոց՝ անց ի ներքս եւ պարզեաց զմիւս թեւն , եւ զմիւս՝ իշխանն Հաշտենից Սմբատ ։ 195  Եւ յինքեանս առեալ զպատերազմն եւ սկսան կոտորել զպատերազմագլուխսն ։ 196  Եւ ի վերայ շրջեալ զմիւս թեւն Վահանայ, բոլորեալ եւ ի մէջ առեալ զզաւրսն Պարսից՝ կոտորեցին մինչեւ յերեկոյն։
       197  Եւ իբրեւ ի մուտս եղեւ արեւն , մնացին ի Պարսիցն հինգ հարիւր այր, որք ընդ միջոցն ելեալ փախեան ։ 198  Եւ քանզի մնացեալ էին երիվարք նոցա, երթեալ մտին ի ձոր մի եւ ննջեցին՝ խոյս տուեալ մինչեւ ի միւս աւուրն հասարակն ։ 199  Զոր եկեալ զաւրացն՝ գտին եւ ջուր ցանեալ զարթուցին, եւ առեալ տարան զնոսա ի Մեղտի։ 200  Եւ կոչեցաւ տեղին այն Թմբրաձոր ։ 201  Իսկ Սմբատ հրամայեաց զդիակունսն կուտել ի վերայ իրերաց ի բլուրն . եւ վասն Վարազայ կոտորածին՝ կոչեցաւ անուն տեղոյն այնորիկ Վարազաբլուր ։
       202  Եւ ինքեանք եկեալ իջեւանեցան ի գեւղ վանաց , որ կոչի Կենաց վայրք։ 203  Եւ իբրեւ մտին ի գեւղն , ընդ առաջ եղեն նոցա պարաւորքն, եւ երգս առեալ՝ բազում ինչ իրաց նման գովէին ։ 204  Որ յետոյ հոտեալ դիականցն եւ որդնեալ , զայս ի դէպ ածեալ՝ շէր ասացին .
       * գայլք զմարմինս դիականցն Վարազայ եւ գիրացան։
       206  Կուզ կերեալ՝ ուռաւ որպէս զարջ, եւ աղուէս հպարտ եղեւ, քան զառեւծ ։
       207  Գայլ, քանզի շատակեր էր , պայթեաց . արջ , քանզի զոր ուտէ՝ չմնայ առ ինքն, ի սովոյ մեռաւ։
       208  Անգեղք, քանզի ագահք էին, նստան եւ այլ ոչ կարացին վերանալ։
       209  Մկունք, քանզի շատ կրեցին ի ծակսն , ոտքն մաշեցան »։
       210  Զայս ամենայն ասացին, եւ ի դէպ էր վասն իրացն. որ եւ կոչեցաւ գեղջն այնորիկ Շիրենիք ։
       211  Իսկ զարսն, որ ի Մեղտի տարան , բժշկել ետ ի ցաւոց վիրացն ։ 212  Եւ ետ նոցա գանձս եւ երիվարս եւ զէնս եւ յուղարկեաց զնոսա խաղաղութեամբ ի Պարսիկս ։ 213  Եւ ինքեանք ելեալ ի տէրունական տունն՝ ընծայս բազումս մատուցին Աստուծոյ ի Սուրբ Կարապետն եւ ցնծութեամբ դարձան ի տունս իւրեանց։
       214  Ի սորա աւուրս վախճանեցաւ երանելին Ստեփաննոս, եւ կայ առ յայլ հայրսն ի Հայրաբլուրն։ 215  Եւ առեալ Վահանայ զեպիսկոպոսունսն Մամիկոնենից , եւ զՊալունեաց եւ զՀաշտենից , եւ եկն ի վանսն Գլակայ ։ 216  Եւ ձեռնադրեցին հայր վանացն զԵպիփան, որ ի Դունայ տանէն էր եկեալ յանապատ եւ բնակեալ ի վայրս եկեղեցւոյն ։ 217  Սա եկաց քսաներորդ երկրորդ եւ կացեալ ի վանականութեանն ամս քսան ։ 218  Եւ գնաց ի ժողովն, զոր արար Հերակղ ի յինն եւ ի տասն ամին իւրոյ ։ 219  Եւ նզովեցին բազում հայրապետք եւ զԵզր Հայոց Կաթողիկոս, զի հաւանեցաւ Յունաց աղանդոյն եւ ի նոյն եկաց ։ 220  Զոր եւ եպիսկոպոսն Հաշտենից հաւանեալ աղանդոյն եւ պղծութեանն . եւ հալածեցան ի կողմանս Յունաց, զի իշխանքն իսկ ոչ հաւանեցան իրացն եւ պղծութեանն ։