Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1322
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7450
      
       Գրիչ ` Յակոբ
      
       վայր` Կապան, Վահրաւայ գիւղ
      
       ա
      
       ... Արդ, աղաչեմ զսրբասէր ընթերցողսդ, որք կարդայք կամ աւրինակէք զաստուածաին քնարս` զսուրբ զաւետարանս, զպատուական եւ զսրբասէր քահանա զՏիրանուն` զստացող եւ զխնդրող աստուածաին սուրբ կտակիս յիշեցէք ի սուրբ եւ ի մաքուր յաղաւթս ձեր, եւ զծնողսն իւր` զհայր իւր զՅովաննէս եւ զմայր իւր |||, եւ զկե
      
       նակիցն ||| աւտուտ, եւ զդեռա[բող ] բոջ զնորածին մանուկն իւր` զսիրական որդին` զԱնդէաս: եւ զերկոքին զեղբարքն իւր` զՇահինշահն եւ զԳան ձշահն, եւ զամենայն ազգատոհմն իւր` զկենդանիս եւ զհանգուցեալս յիշեցէք ի Քրիստոս Յիսուս եւ ի սուրբ յաղաւթս ձեր եւ աստւած-ողորմի արձակեցէք ի վերայ նոցա, եւ աստուած զձեզ յիշէ , ամէն:
      
       Արդ, կրկին յիշման արժանի արարէք զԽուրտէր սարկաւագն, որ զթուղթս կոկեաց եւ աւգնական եղեւ:
      
       Յիշեցէք ի սուրբ [աղօթս ] եւ զբարեպաշտ կին ոմն զԽալինար:
      
       Արդ, ես յետինս ի կարգաւորաց եւ առաջինս մեղաւորաց, անպիտանս ի պիտանեաց եւ ան[ար]հեստս գրչաւորաց, զմեղսամակարթ գրիչս` սուտանուն կրաւնաւորս, ելի ի մայրաքաղաքէն իմո ի Խլաթա եւ եկի պատահմամբ յերկիրն Գողթա ն: Եւ քահանայս այս սրբասնեալ եւ աստուածապատիւ, որ կոչի տիրանուն, ելեալ խնդիր աստուածաին տառիս, եւ եկն առ մեզ եւ եբեր զմեզ յերկիրս իւր, յերկիւրս Կապանուց, եւ մեծ յուսով եւ ջերմեռանդ փափաքանաւ ետ գրել զսուրբ զա
      
       ւետարանս ի վայելումն անձին եւ յիշատակ հոգւոյ իւրոյ, || եւ ծնաւղաց իւրոց, եւ ամենայն մերձաւորաց: Եւ արդ, ես` ամենամեղ գրիչս Յակոբ, գրեցի զսա ի վայելուչ եւ ի գեղեցիկ ձորս, ի գեաւղս երկայնաձիգ, որ կոչի Վահրաւայ, ընդ հովանեաւ սրբոյ Գրիգորի Լուսաւորչիս, ի յարհիական պետութեանն տէր Որպէլին, ի ղանութեան երիտասարդին, որ կոչի Բուսաիտ, ի թվ . ՉՀԱ. (1322):
      
       Արդ, աղաչեմք զամենեսեան զերախտաւորքն, որ կամակից եւ աւգնական են լեալ ի սուրբ յաւետարանս, յիշեցէք ի Քրիստոս ` զԲարակշահն, եւ զԽալաշ[ա՞հն ], եւ զՇահինշահն, եւ զՍու[լ]տանշահն, եւ զՍիմէոն երէց, որ զընտիր եւ զգեղեցիկ աւրինակն շնորհեաց` զսուրբ զաւետարանս:
      
       ԶՄանանէսն, եւ զորդիս իւր զՄխիթար, եւ զՍիս պապն. եւ զԱմուրն, եւ զԹագվորն, եւ զհայրապետն, զՄեղրեցի Ծաղիկ երէց, եւ զպարոն
      
       Գրիգորն, եւ զԹորոս դերձիկն, յիշեցէք ի Քրիստոս եւ ի սուրբ յաղաւթս ձեր ` աղաչեմք:
      
       բ
      
       ԶՏիրանուն քահանայ` ստացող սուրբ տառիս, յիշեցէք ի Քրիստոս, եւ զեղբայր իւր` զԽոսրով, եւ ջզԻւանէ, եւ զՍանոս, եւ զփոխեցեալն ի Քրիստոս` զորդին նորա զՅովաննէս, եւ զեղբայրն իւր զԽասան, եւ զՉոպանն, եւ զորդիքն` զԽաչատուրն եւ զՍեփաննոս յիշեցէք ի Քրիստոս , աղաչեմ:
      
       ՇԱՐԱԿԱՆ
      
       Երեւան 8438
      
       Գրիչ ` Յոհանէս
      
       վայր` Մաշկեւոր անապատ
      
       ... Գրեցաւ եղանակաւոր տառս ի թուականութեանս Հայոց յիաւթն հայրոյր եւ իաւթանասուն եւ մի ամի (1322), ի թագաւորութեանն Հայոց Լեվոնի` որդւոյ արքային հայոց Աւշնի , եւ ի հայրապետութեանն Հայոց տեառն Կոստանդեա Լամբրունցոյ, ի հըռչակաւոր անապատս, որ Մաշկեւոր կոչի, ընդ հովանեաւ ամենաւրհնեալ սրբուհոյ Աստուածածնին եւ սրբոյն Յովհաննու Կարապետի եւ սուրբ Առաքելոցն Քրիստոսի, ձեռամբ յոգնամեղ եւ անպիտան հողոյս Յոհանիսի, ի վայելումն հեզահոգի անձին տէր Պաւղոսի եպիսկոպոսի, սպասաւորի սուրբ Կարապետին, որ ստացաւ զսա ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ իւր եւ ծնաւղաց իւրոց:
      
       արդ, աղաչեմ զամենեսեան, որք աւգտիք ի սմանէ յիշեսջիք զստացող տառիս զտէր Պաւղոս եպիսկոպոս: Ընդ նմին եւ զիս` զանարժանս` զգծող տառիս զՅոհ[անէս ], եւ զծնաւղսն իմ, նաեւ զպատուելի եղբայրն իմ` զսրբասէր քահանայն զՆերսէս, յիշեսջիք ի տէր,
      
       որ զաւրինակն շնորհեաց մեզ: Յիշեսջիք ի տէր զեղբայրն մեր զԳրիգոր` զհանգուցեալն ի Քրիստոս. եւ աստուած յիշողացդ եւ յիշելոցս ողորմեսցի. եւ նմա փառք յաւիտեանս , ամէն:
      
       ՔԱՐՈԶԳԻՐՔ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՅԳԵԿՑՒՈՅ
      
       Երեւան 8356
      
       Գրիչ ` Ստեփանոս
      
       վայր` Կիլիկիա, Կամրիկ անապատ
      
       Փառք ... որ արժանի արար զանարժան ծառայս իւր կատարել զգիր քարոզութեանն սուրբ վարդապետին Վարդանայ, որ ի Մարաթոյ, ի թուականութեանս Հայոց ՉՀԱ. (1322), ի թագաւորութեանս Հայոց Լեւոնի եւ յոյժ մանկագոյն պատանեկի, որոյ տացէ աստուած շնոր[հ]ս եւ իմաստութիւն ի կամս աստուծոյ, զի թեթեւացաւ լուծ կամացն սատանայի, ի մեծաշուք եւ յերկնահանդէգս անապատս, որ կոչի
      
       ||Կամրիկ, ընդ հովանեաւ մաւր տեառն եւ վիմին հաւատոյ եւ այլ հաւաքեալ սրբոցս, մերձ յանառիկ դղեակս Մաւլեւաւն. եւ բնակչաց սուրբ ուխտիս` սրբասնեալ քահանայիցս աղաչեմ թողութիւն մեղաց խնդրել` Յոհաննիսի, եւ Պետրոսի, եւ միւս Պետրոսի, Գրիգորի, Յովանիսի, Ներսեսի, Առամանոսի, պաւղոսի, Ստեփանոսի, նաեւ ստացողի սուրբ գրոցս` Ստեփանոսի մեղապարտի, եւ բարեսէր քահանայի` Յոհանիսի, եւ ողորմելի մաւր իմոյ Զապլունի, եւ եղբարց իմոց` Թորոսի, եւ արեամբ նահատակեալ եղբաւրն իմոյ` Ներսեսի, եւ քեռց իմոց` Ֆիլիպի եւ Ակացի, եւ հեզահոգի փեսին իմոյ` Ուշնի, եւ ուսուցչին իմոյ, հոգւով լցեալ ծերունոյ սրբոյ Յոհանիսի, եւ նախնեաց մերոց, եւ ամենայն ազգայնոց, զի որ լի սրտիւ եւ հաստատուն հաւատով թողութիւն խնդրէ, միոյն հարիւրապատիկ եւ բիւրապատիկ տացէ Քրիստոս յոյսն ամենեցուն, եւ ինքն աւրհնեալ եղիցի յաւիտեանս:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Թորոս աղբար, Բ. էջ 389 (Արղնոյ բարձրահայեաց սբ. Աստուածածնի վանք)
      
       Գրիչ ` Մինաս
      
       վայր`Ակներ
      
       ... Գրեալ ի հռչակաւոր անապատին, որ կոչի Ակներ, ի բազմավըրդով ժամանակիս, ի հայրապետութեան Կոստանդեայ եւ ի թագաւորութեան Լեւոնի պատանեկի, զոր նշկահեալ ... եւ ասպատակ արարեալ ընդ ամենայն երկիրս, եւ պանծալի քաղաքն աւարի առեալ, զծովահայեացն զԵգեայն, որ է Այան, եւ զքրիստոնեայսն զամենեսեան ...: Թիւ ՉՀԱ. (1322), ձեռամբ եռաթշուառ գրողիս Մինասայ, որոյ խորտակեալ է հոգւոյ ոսկերքս:
      
       ՎԱՅՔ ՈՂԲՈՑ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԱՇԱՑՒՈՅ
      
       Երեւան 108
      
       Գրիչ ` Թորոս
      
       վայր ` Երուսաղէմ
      
       ա
      
       ... Որպէս եւ հոգեւոր քահանայս Յակոբոս, որ ետ զայս նուագ հոգեշահ եւ պտուղ բարեաց ի հոգոյն սրբոյ ազգեալ ի լեզուս սուրբ վարդապետաց` քաղուածոյ աստուածաշունչ գրոց, յաղագս աւգտի որդոց մարդկան գծա[գրել ի յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց ] || եւ ամե-
      
       նայն զարմից եւ երախտաւորաց, եւ որք ողորմութիւն ունին ի սմա յիշել առաջի աստուծոյ:
      
       Գրեցաւ սա ի թուին Հայոց ՉՀԱ. (1322), ի սուրբ եւ ի հռչակաւոր քաղաքս Երուսաղէմ, ի հանգստարանիս Հայոց, առ դրանս սուրբ Յակոբա եւ տիեզերալոյս առաքելոյն` եղբաւրն յովհաննու աւետարանչի: Արդ, ես` թափուրս ի գործոց բարեաց եւ լցեալ ամենայն յանցանաւք, զերեսս ի մայրն եդեալ, աղերսահայցմամբ մաղթանաւք խնդրեմ յամենեցունց, զի ոք եւ իցէ հանդիպեսցէ սմա տեսութեամբ կամ ընթերցմամբ, սրտի մտաւք եւ կարեկցաբար, իբրեւ եղբաւր սիրելոյ, աղաւթի ց եւ յիշմամբ արժանի արասջիք զՅակոբոս քահանայ եւ զծնաւղս
      
       իւր, ընդ նմին եւ ինձ` եղկելոյս` մեղաւոր գրչիս ||| [Թորոսի ], զի սովոր է աստուած ի ձեռս այլոց այլում ողորմել, զի եւ որ կամակից լինի այսմ բանի, կամեսցի Քրիստոս եւ իւր հոգին դասել ընդ երամս արդարոց: Յիշեսջիք զհոգեւոր մայրն իմ զ||| [որ Սսպա]սաւորէր ի կերակուրս մեր...:
      
       Կազմող ` Մաթէոս
      
       բ
      
       Ո՜հ, զմեղաւք դատապարտեալս զկազմող սորայ` զՄաթէոս զեղկելի եւ զմեղաւոր հոգս, յիշեց[էք, եւ ] զծնողն իմ, եւ աստուած [զձեզ յիշէ եւ ] ողորմեսցի , ամէն:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Երեւան 732 (տես նաեւ 1401 թ. )
      
       Ներբողեան առ ստացողն գրոյս`
      
       պարոն Սողոմոն, ի Մկրտիչ գրչէ
      
       ա
      
       Հաւրն երկնաւոր անսկզբնական,
      
       Ձեւ անթերի եւ աննման,
      
       Պատկեր յիստակ արքայական,
      
       Լցեալ շնորհաւքն պետական,
      
       Եւ միածնին, որ է հաւր բան,
      
       Մշակ արի եւ ըղձական,
      
       Հոգոյն սրբոյ ճշմարտական,
      
       Համբար շնորհաց ես զանազան`
      
       Պարոն Սողոմոն` տիպ տենչական,
      
       Հանգոյն տպին արարչական,
      
       Ժիր ծառայ տեառն եւ քաջաջան,
      
       Գործես յայգի տեառն անխափան,
      
       Եւ անհանգիստ զաւրն ի լման
      
       Հասնիս ի ժամն մետասան,
      
       Ո՜, պարծանաց պարոն եւ պատուական,
      
       Եւ գլուխ եղբարց քո բանական,
      
       Ինքն, որ գաղտնեացն է նախածան,
      
       Ըզքեզ ընդրեաց ի մէջ մարդկան,
      
       Բայց կամք սրտիս իմ բաղձական
      
       Զիս յորդորեաց ու արար հա||ւան
      
       Գրել բանիւ ձեզ նախերգան
      
       Վաելջալի ներբողական,
      
       Յատուկ դէպ ձեզ , առանձնական,
      
       Հրաւիրելոյդ յորդեգրութեան,
      
       Զոր կոչեցար իսկ նախնական
      
       Փառացն հաւր հաճոյական,
      
       Հոգեւոր պարոն եւ սրբազան,
      
       Եռաս հոգովն գթական,
      
       Բազում որդիս քեզ միաբան
      
       Ածես ի փառսն հայրական,
      
       Այն քեզ լինի բանից պայման,
      
       Սկիզբն աղաւթից ընդունական,
      
       Որով աւրհնի աստուածն բան,
      
       Քեզ տա զպարգեւսն անմահական
      
       Երրորդութեանն յանդիման:
       ... Արդ, եղեւ աւարդ գրոյս ի թվ. ՉՀԱ. (1322), ի խնդրոյ պատուական պարոնին Սողոմոնի, որք աւգտիք ի սմանէ մեղաց թողութիւն հայցեցէք յաստուծոյ Սողոմոնի եւ ծնողաց նորա , ամէն:
      
       բ
      
       Աղաչեմք յիշել զստացաւղ սորա զՍողոմոն:
      
       Զնուաստս Մկրտիչ աղաչեմ յիշել, ո՜վ ընթեռնաւղ, եւ խոշորութեան գրոցս ոչ մեղադիր լինել, զի կար մեր այս էր: այլ որչափ պակասութիւն ունի գիրս ի տեսոյ գեղեցկութեան, այնքան առաւելութիւն ունի բանիցդ ստուգութիւնն, զի յոյժ հաստատած է ի բազում վարդապետաց...:
      
       Նուիրատու ` Թադէոս
      
       գ
      
       Ընկալ ի նուաստ եպիսկոպոսէ ի Թադէոսէ, ո՜վ աստուածասէր որդեակ Սողոմոն, զփոքր ||| մի եւ ճաշակեա մեծամեծ եւ քաղցրահամ եւ անմահական պտուղք ի սմանէ, որովք յագիս ի կեանսն յաւիտենից շնորհօքն Քրիստոսի, զիս յիշեա յաղօթս:
      
       ՃԱՌԸՆՏԻՐ
      
       Երեւան 7441
      
       Գրիչ ` Աբրահամ
      
       ա
      
       Տաւնաւղ աստուածահրաշ սուրբ յայտնութեանս, որք հանդիպիք լսողութեան սուրբ ճառիս, յիշեսջիք զարժանաւոր քահանայն զՅովասափ, եւ զՍարգիս քահանայ, եւ զՍիմէոն կրաւնաւոր, եւ սպասաւոր Աստուածածնին, եւ զՅովհաննէս, եւ զն[ն]ջեցեալսն ի Քրիստոս` զհայր եւ զմայր, նաեւ զաղկաղկ բազմավէր գրիչս [Աբրահամ քահանայ ], որ չեմ արժանի ըստ գործոց, այլ ըստ ողորմելոյ, եւ Քրիստոսի փառք:
      
       բ
      
       Զսրբազան քահանայն զՅովասափ, եւ զպարկեշտ ամուսինն իւր, եւ զընտրեալ որդեակք նոցա` զՍարգիս քահանայ, եւ զՍիմէոն տաճարասպասն, եւ զՅովաննէս բարշ ) մանուկն, եւ զհամայն ազգատոհմս նոցա յիշեսջիք ի տէր , աղաչեմ:
      
       գ
      
       Թիւ գրքիս է Հայոց թիւէն ՉՀԱ. (1322), ի թագաւորութեան Լեւոնի եւ ի կաթողիկոսութեան Կոստանդեայ: Ես Գրիգոր երէցս ձեռամբ իմով գտա ու գրեցի, դուք ասացէք աստուած ողորմի , ամէն: