Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1370
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վենետ. 187 Ցուցակ. Ա. էջ 779-780
      
       Գրիչ ` Յովաննէս-Ալինախ
      
       վայր` Եկեղեաց գաւառ, Թլակ աւան
      
       Ի թուականիս Հայոց ՊԺԹ. (1370), նոյեմբերի ԺԷ (17) աւարտեալ եղեւ: արդ, գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ տխմար եւ ախմար գրչի, սուտանուն եպիսկոպոսի Յովաննիսի, որ համանուն Ալինախի, Տարաւնոյ սուրբ Կարապետի, ի դառն եւ ի նեղ ժամանակի, որ նեղեալ է ազգ քրիստոնէի ի յազգէն Իսմայէլի, աւարտ եղեալ այսմ տառի ի գաւառիս Եկեղե[ա]ցի, ի մեծ աւանս, որ Թլակ կոչի: Ես տարագիր յայս վայր եկի, եւ էի տգէտ յամենայնի, եւ ոչ հմուտ այսմ գործի, վասն կարեաց իմ յանձն առի, զի էի աղքատ յամենայնի , վասն այնորիկ զսայ գրեցի, ծաղկով զարդարեցի, եւ ոսկեցի, եւ կազմեցի: Դարձեալ յերես անկեալ աղաչեմ զամենեսեան չլին ել մեղադիր սխալանացս եւ խոշորութեանս, զի այս էր կար մեր, զի որք հանդիպիք սմա տեսութեան, կամ աւրինակելով, կամ կարդալով, յիշեսջիք միոյ աստուած-ողորմայիւ զանարժան եւ զմեղուցեալ զծագրաւղակս զՅովհաննէս եպիսկոպոս Սուրբ Կարապետցիս, ընդ մեզ եւ զհայրն իմ` զպարոն Ներսէս, եւ զմայրն իմ Մալախաթուն ..., դարձեալ կրկին զիս` զանպիտան գրիչս զԱլինախ եպիսկոպոս, եւ զմեր ազգականս` զԿարապետս, ընդ նմին զաւժընդակս զսպասաւորս մեր` զԻշխանս, զտան սպասաւորս մեր` զմղտեսի Յակոբս, եւ զԿիրակոսս, որ զՅովան գլխոյ թուխտն ինք կոկեաց` կրկին յիշեսջիք ...: Դարձեալ յիշեսջիք զԹադէոս քահանայն, եւ զորդիքն` զսարկաւագներն` զԵրեմիայն եւ զՅոհաննէս, որ հացով եւ ամէն բարաւք աւգնական եղեն մեզ: Դարձեալ յիշեսջիք զՅովսէփ աւագերէցն եւ զորդին` զՀայրապետ սարկաւագն: Դարձեալ յիշեսջիք զպարոն-տէր Աւագն, եւ զդուստրն զԳոհարխաթունն` զմեր ազգականն, որ առաջի տարին ընկալան զմեզ եւ բազում բարութիւն արարին: Դարձեալ կրկին յիշեսջիք զհայրն իմ` զպարոն Ներսէս եւ զազգականն իւր զՄեծխաթուն ծերուկն, որ մխիթարէր զմեզ հանապազ:
      
       ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՐՕՆՈՅ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՄԻԿՈՆԵՆԻ
      
       Երեւան 188 6
      
       Գրիչ ` Անտ[ոն]
      
       ա
      
       Ո՜վ դասք լուսերամից, որք աւգտիք կամ աւրինակէք եւ կամ տեսութեամբ հանդիպիք, աղաչեմ, աղաչեմ մեղաց թողութիւն խնդրեցէք Յովաննէս սարկ[աւագի ] եւ ամենայն արեան մերձաւորաց իւրոց, որ յոգնատենչ փափաքմամբ ստացաւ զսա ի հալալ արդեանց իւրոց ի յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց, նայ եւ զմեղաւք թաղծեալ եւ զանարհեստ գրչակս զԱնտ[ոն ], եւ զծնաւղսն իմ, եւ զամենայն արեան մերձաւորսն, եւ զդստրիկն իմ զԵրինան, որ յայսմ ամի փոխեցաւ ի Քրիստոս. եւ որ զմեզ լի սրտիւ յիշէ եւ մեղաց թողութիւն խնդրէ` ինքն յիշեալ եղիցի յարքայութիւնն Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       Ծաղկող ` Ալինախ
      
       բ
      
      , Մ. ԶԱլինախ եպիսկոպոս ծաղկաւղակս յիշեցէք ի տէր մի ողորմայիւ, եւ աստուած զձեզ յիշէ:
      
       ԼՈՒԾՄՈՒՆՔ ՃԱՌԻՑ ԳՐԻԳՈՐԻ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԻ
      
       ԱՍԱՑԵԱԼ ԴԱՒԹԻ ՄԵԿՆՉԻ
      
       Վիեն. 336, Տաշ. ՑՈՒՑ. էջ 757
      
       Գրիչ ` Սիմէոն
      
       ա
      
      
       Փառք ... որ ետ կարողութիւն անարժանիս հասանել զրաւ կտակիս: Արդ, ես `... Սիմէոն սպասաւոր բանի, առաջինս ի մեղաւորաց եւ վերջինս ի կարգ վարժապետաց ... գրեցի ի դառն եւ յանանդորր ժամանակիս, որ ոչ գոյր հա նգիստ ի տեղի գրելոյ: Ի թվականի ՊԺԲ. (1363) սկսայ ի գրել եւ աւարտումն եղեւ ՊԺԹ. (1370): Որք ճաշակէք ի քաղցրահամ պտղոյս աստուածաբանութեանս, որ կա ամբարեալ ի սմա, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զտառատիպ գծիս` զՍիմէոն սպասաւոր բանի, եւ զհարազատ հոգեւոր եղբարքս իմ` զՍտեփաննոս, զՅոհաննէս եւ զայլս, որ ի գրելն աւգնական եղեն , զՍարգիս,
      
       զԱմիրն, նայ եւ զսրբասնեալ հոգեւոր որդեակն մեր զՅովաննէս ք[ա]հ[անայն ], եւ զՎարդան, եւ զՅոհաննէս, որք բազումս գթացին ի մեզ...:
      
       բ
      
       ... Ո՜հ, ո՜հ, զդառնութիւնս, որ կրեցաք սուտակասպասաց սուտ եւ սոսկ կրաւն[աւ]որաց:
      
       Հետ. ստացող ` Յովհաննէս
      
       գ
      
       Ո՜վ սուրբ ընթերցօղք, Յովհաննէս կրօնաւորն զիւր փիլոնն ինձ երետ յիշատակ, որ ժամաւք եւ պատարագաւք զինքն յիշատակէաք: Զգիրքս բերին ի ծախ, ես այլ ոչինչ չունէի, զՅովաննէս կրաւնաւորի փիլոնն տուի գրոցս ի գինն. ով որ ընթեռնու` զՅովհաննէս աբեղայն յիշեցէք միշտ եւ հանապազ յաղաւթս ձեր, եւ աստուած զձեզ յիշէ յիւր արքայութիւնն, զիւր անուն գրէ ի կենաց գիրն, ամէն ...: Եւ զՅովհաննէս կրօնաւորն իւր զծնողաւքն հանդերձ, զհայրն իւր Սիոն եւ զմայրն իւր Սիրմայ, որ զգիրքս եբեր թեթեւ գնով ինձ երետ. Քրիստոս աստուած զիւր անունն եւ զիւր ծնողացն` զՍիոնին եւ զՍիրմին, ի կենաց գիրն գրէ, ամենայն սրբոց բարեխաւսութեամբ...:
      
       Ընդ [սոցա ] եւ զիս, զՅովհաննէս վարդապետս, որ զգիրքս գնեցի, եւ զիս յիշեցէք յաղաւթս ձեր` միշտ եւ հանապազ, եւ աստուած զձեզ յիշէ յիւր արքայութիւնն, ամէն, եղիցի , եղիցի:
      
       ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՆԻՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Երեւան 1748
      
       Գրիչ ` Պաւղոս
      
       ա
      
       Ի թվ. ԸՃԺԹ. (1370), Սարգիս երէց, եղբայր Յովանէս վար[դ]այպետի, նեղեըա]լ յա նաւրինաց եւ յաղքատութիւնն անկեալ, հեռանայր աւտար երկիր, եւ յանկարծ հասանի վախջան մահուան նորա եւ որդոյն նորա Յովանիսի, որ էր ծաղկեալ երիտասարդական հասակաւն, եւ ունէր Ա. (1) զաւակ արու` երկուամենից: Արդ, աղաչեմ զամենիսեն, որք հա[ն ] դիպիք այսմ տառի, մեղաց թողութիւն խնդրեցէք Սար[գ]իս քահանային եւ Յովանիսին , որ մինչ առաւա[ւ]տ էր կենացն` երեկոյ եղեւ ամացն: Եւ զՊաւղոս անպիտանս յիշեցէք, աղաչեմ, եւ որ յիշէք` յիշե[ալթ լիջիք յամենառատ պարգեւողէն Յիսուսէ Քրիստոսէ, տեառնէ մերոյ, որում փառք յաւիտեանս , ամէն:
      
       բ
      
       Տնկիկ Պաւղոս` սուտ կրաւնաւոր,
      
       ԶԱրիստոտելի գիրք ծանր ու խոր.
      
       Տառս այս` ծաղիկ բազում գունոյ,
      
       Վարդայպետաց է սայ պիտոյ,
      
       Դու փափակիս կաթիլ ջրոյ,
      
       Սա է վտակ հոսան գետոյ,
      
       Եւ դու տկար, որպէս մեղու,
      
       Աստի չկայ ճար ըմպելոյ,
      
       Ես եմ լալի բազում դիմաւք
      
       Ի բանսարկուէն խոցեալ նետաւք:
      
       Յիշեցէք ի Քրիստոս, աղաչեմ , աղաչեմ:
      
       ՄԱՍՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ
      
       Երեւան 150
      
       Գրիչ ` Մարկոս
      
       վայր ` Կաֆայ
      
       Աստանաւր կատարեցաւ մատեան[ս ], որ կոչի գիրք Պաւղոս առաքեալ, որ ունի անթերի չորեքտասան գլուխ լիակատար ` ցանկովն
      
       իւրեանց միահամուռ, ի թվաբերութեանս Հայոց ութ հարիւրերոր || դի տասներորդի իններորդի (1370), ի կաթողիկոսութեանն տեառն մերոյ Մեսրովպայ, եւ այսմ նահանկի դիտաւորութեանն աթոռակալի Յոհանէս աբեղայի կորովամտի, յոյժ հմուտ աստուածաշունչ մատենից, բնական Սեբաստացի, ձեռամբ նուաստ մարկոսի փցուն գրչի, ի մայրաքաղաքի, որ Կաֆայ անուն յորջյորջի, ընդ հովանեաւ ի յոտս սրբոյն Յակոբի , ամէն:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Երեւան 3937
      
       Գրիչ ` Ստեփանոս
      
       վայր ` Վան
      
       Սորա օրինակս այս էր կարծեաւք, բայց դու զգուշացիր այլւ[ի ] լաւ գտանես |||, եւ զմեղապարտս Ստեփանոս վար[դապետ յիշել ] աղաչեմ, թվ. ՊԺԹ. (1370), ի Վան: