ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

66.
ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՏԻՆԵՑԻ
Ռ=1550 ապրիլ 15 գշ.

 

Ի սմին կայ ի պարածածկի `

Մարմին ուրումն նոր վկայի `

Որ եւ Սարգիս գոլ ճանաչի,

Յերկրորդ Հայոց Մելտինացի.

Երբեմն ի տիս մանկականի `

Թողեալ զառիթ կենաց անտի,

Ամօք բազմօք նովիմբ վարի.

Բայց իւրովի դարձեալ կորզի,

Զի յատենի համարձակի,

Ի Զըմիւռինս Ասիայի

Մեծ հանդիսիւ նահատակի,

Ընդ տէրութեամբ Իսմայէլի,

Հարաւականն եղեալ տոհմի,

Յամի հազար հայկեանս թուի,

 

Եւ զնոյն անուն խոստովանի.

Ապրիլի ժե օրըն նոր

Կիրակի երեքշաբթի

Օրըն նահատակեցաւ: 1

1 Սոյն նահատակի տապանագիրը միայն ունինք, որը արտատպում ենք Քօսեանի «Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս» աշխատութիւնից, Հատ. Ա. Վիեննա, 1899, էջ 82:

Սուրբի նահատակութեան թուականը բաւական կասկածելի է. տապանագրի 14-րդ տողը ասում է «Յամի հազար Հայկեանս թուի». բայց սորա յաջորդ 15-րդ տողը` որ դարձեալ թուականին պիտի պատկանէր` Քօսեանի գրքի մէջ բաց է թողուած` առանց յիշելու թէ արդեօք բուն տապանագիրը ոչինչ չունի՞ այստեղ, թէ ունի` բայց գրութիւնը անընթեռնլի է:

Նահատակութեան ամսաթիւը պահանջուած չափով կատարեալ է` ապրիլ 15, Նոր Կիրակուայ յաջորդ երեքշաբթին, որ եւ իբր արձանագրութիւն` չի էլ կարող գրչագրական սխալմունք ունենալ:

Արդ` որպէսզի Նոր Կիրակուայ երեքշաբթին ապրիլ 15-ին գայ, պէտք է որ Զատիկը ապրիլի 6-ին եկած լինի: Սկսեալ 1550-ից մինչեւ այժմ Զատիկը ապրիլի 6-ին է պատահում ՋՂԹ=1550, ՌԺ=1561, ՌԻԱ=1572, ՌՂԴ=1645, ՌՃԵ=1656, ՌՃՁԴ=1735, ՌՃՁԹ=1740, ՌՄԿԸ=1819 եւ ՌՄՀԹ=1830 տարիներում:

Եթէ տապանագրի 15-րդ տողում մի անընթեռնլի բան կայ` նահատակութեան թուականը կարող էր բոլոր այս թուերից մինը լինել (բացի 1550-ից), ենթադրելով թէ այդ անընթեռնլի տողը լինէր «Որ եւ տասն յարաբարդի» (1561) կամ «Քսան եւ մի յարաբարդի» (1572) ու շարունակաբար:

Իսկ եթէ յիշեալ տողը ոչինչ չունի եւ տապանագիրը պէտք է առնել այնպէս ինչպէս որ է, այն ժամանակ հարկաւոր է հաշուի տարբերութիւն ընդունել: Հայկական Ռ թիւը ըստ սովորական հաշուի համապատասխանում է փրկչական 1550 նոյ '' 3 - 1551 նոյ '' 2 թուին. իսկ 1551- ին Զատիկը գալիս է մարտի 29- ին, ուստի չենք կարող ընդունել Ռ =1551 թուականը: 1550 թուականը համաձայն է, որովհետեւ այս թուին էլ Զատիկը ապրիլ 6- ին է գալիս: Արձանագիրը կարող էր Հայկական թուականի յաւելուածը միայն 550 հաշուել եւ դնել Ռ =1550 ապրիլ 15 գշ.: