ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

77.
ԳԱԼՈՒՍՏ ԵՐԷՑ
ՌՁԲ =1640

 

Յորժամ եղեւ հաշտութիւն ի մէջ երկուց թագաւորացն Պարսից եւ Տաճկաց ` երթեւեկութեամբ Ջաղաթայ - Քօթուկ - Մահմատ խանի, թագաւորն Շահ - Սաֆի ետ ի պարգեւ նմա զխանութիւնն Երեւանայ. զի մեռեալ էր Քալպալի խանն ի թուին ՌՁԸ: Ի սորա երկրորդ ամին եկն այր մի կնաւ իւրով ի Բասենայ, եւ բնակեցաւ ի Կոտէս գաւառ ` ի գիւղն Արախուս: Եւ կինն այն ծնաւ որդի, եւ ետուն զնա մկրտել Գալուստ երիցուն. որպէս ծնունդ քրիստոնէի մկրտեաց, եւ ոչինչ էառ ի նոցանէ վասն աղքատութեան նոցա. այլ ետ նոցա ԺԲ լիտր ցորեան, զի հաց արասցեն ինքեանց:

Եւ յետ աւուրց ինչ եկին հայր եւ եղբայր կնոջն ` եւ ասեն ցայր նորա. « Դու զաղջիկն մեր առեւանգ արարեալ ` փախուցեալ եկիր աստ. զռզակն ընդէ՞ր գողացաք եւ բերիք ընդ ձեզ »: Եւ նոքա ուրացան եւ ասեն. « Ո ' չ գիտեմք զոր ասէքդ »: Եւ ի բազում ասելն եւ ի լսելն ` եւ նոցա ուրանալն, ձանձրացան արքն, եւ գնացեալ գրեցին գիր գանգատանաց ի փեսայէն եւ յաղջկանէն իւրեանց, եւ ետուն խանին:

Եւ կոչեալ զնոսա ` ասէ. « Տո ' ւք ի դոսա զինչս իւրեանց »: Իսկ նոքա ` զի վատնեալ էին, ոչ կարացին հատուցանել, տաճկացան այրն եւ կինն, եւ յաւելին չարիս ` մատնել զԳալուստ երէց, թէ « Մեք վաղ ուրեմն կամէաք տաճկանալ, Գալուստ երէցն ոչ եթող. այլ եւ մկրտեաց զորդին մեր. եւ ետ մեզ կաշառ ` ցորեան, եւ ասէ. ես պահեմ զձեզ, եւ դուք մի ' տաճկանայք, զի մի կորիցէ հոգի ձեր »:

Եւ խանն առաքեաց արս խիստ ` եւ բերին զանմեղ քահանայն, եւ կացուցին առաջի նորա: Ասէ խանն. « Դու ընդէ՞ր ես մկրտեալ զորդի թուրքիս »:

Ասէ երէցն. « Ես զնոսա ոչ գիտէի ` թէ թուրք իցեն. զի նոքա աղաչեցին ինձ, եւ ես որպէս օրէն էր մեր ` արարի առ նոսա: Քանզի բազումք ի քրիստոնէից տաճկանան, նոյնպէս եւ դոքա տաճկացան, եւ մեք զի՞նչ մեղաք »:

Ասէ խանն. « Ապա ընդէ՞ր ես տուեալ դոցա ցորեան եւ կաշառս »:

Ասէ երէցն. « Միթէ ողորմութիւն տալն կաշա՞ռ իցէ. զի սովորութիւն է քրիստոնէից ` տալ ողորմութիւն ամենեցուն ըստ հրամանի Աւետարանին մերոյ »:

Ասէ խանն. « Զայդ ասելով կամիս զերծանի՞լ յինէն. ոչ է այդպէս. կամ տաճկացիր ` եւ կամ չարչարանօք սպանանեմ զքեզ »:

Ասէ երէցն. « Աստուած մի ' արասցէ թողուլ ինձ զհաւատն իմ. բայց թէ առանց յանցանաց սպանանես զիս, պատրաստ եմ ի մեռանել »:

Ասէ խանն. « Զի՞նչ յանցանք իցեն մեծ քան զայս ` որ ծնունդ տաճկին քրիստոնեայ արարեր »:

Ասէ տէր Գալուստն. « Ասացի ` թէ ես ոչ գիտէի զնա տաճիկ, եւ թէ գիտենայի զնա տաճիկ ` ի գալ նորա ի գիւղն մեր ` ո ' չ թողուի մտանել մոլորելոյն այնմիկ առ ուղիղ հաւատն մեր »:

Եւ բարկացեալ խանն ` հրամայեաց ձաղանօք տանել զնա ի բանտ: Եւ առաքեաց երկու Մուղրի ` եւ ասէ. « Խրատ տո ' ւք ` թերեւս կարիցէք դարձուցանել »:

Եւ գնացեալ խօսեցան ընդ նոսա բազում մարմնական բանիւք: Իսկ երանելի քահանայն Գալուստ տգէտ էր ի գրոց գիտութենէ. այլ աշխարհօրէն բանիւ յանդիմանեաց զնոսա ` եւ ասէ. « Առաջնորդն ձեր ի դժոխս ամենայն համախոհիւք իւրովք ընդ սատանայի, եւ զի՞ս եւս հրաւիրէք առ նա գնալ »:

Եւ բարկացեալ մօլնայքն ` եւ ելեալ հարին զնա ոտամբ. եւ գնացեալ պատմեցին խանին: Եւ առաքեաց խանն զօրականս, զի կապեսցեն զձեռս նորա յետս. « եւ տարէ ' ք ի դուռն արեւմտեան ` եւ քարկոծ արարէք »:

Եւ գնացեալ չար զինւորքն ` եւ հանին զնա ի բանտէն. եւ առաջի արկեալ տանէին զնա ի տեղի սպանմանն, մերթ ի քարշ, մերթ ի յոտին. ըմանք հարկանէին եւ ոմանք կռփահարէին. ոմանք ձաղէին եւ ոմանք խթէին. ոմանք փետէին զմօրուսն եւ ոմանք զգանգուրն. ոմանք թքանէին զերեսսն, եւ ոմանք հայհոյէին. ոմանք նախատէին եւ ոմանք չար խրատ տային. վասնորոյ ձանձրացեալ սուրբ քահանայն Գալուստ ` սկսաւ նախատել զառաջնորդս նոցա ` ասելով. « Անիծեա ' լ լիցի նա ` եւ ընդունօղ նորին, եւ ո ' վ ոք զնա մարգարէ դաւանէ »:

Եւ ապա ասացին բերել քրիստոնեայս, զի քարկոծեսցեն զնա. եւ փախեան ամենայն քրիստոնեայք: Եւ նոքա կալան այր մի ` բօշայ ազգաւ, եւ ասացին նմա. « Հա ' ր զդա քարամբ ` զի մեռցի »: Եւ նա ո ' չ եհար: Եւ եդին ի ձեռս նորա զծայր չուանին ` եւ ասեն. « Քարշեա ' զդա », եւ ո ' չ կալաւ զչուանն. եւ հարին զբօշայն ա ՜ յնքան ` մինչեւ եղեւ կիսամահ. եւ թողին զնա: Եւ յարեան ի վերայ երիցուն ` որպէս գայլք մարդախանձ, եւ քարկոծեցին զերանելին Տէր Գալուստ. եւ կատարեցաւ բարի դաւանութեամբ ի Քրիստոս. եւ էր մթացեալ զօրն, թողին զնա ի մէջ քարանցն ` եւ գնացին: Եւ պահապանք պարսպաց բերդին Տաճկունքն տեսին ի վերայ մարմնոյ սրբոյն որպէս կայծակունք հրոյ, եւ կարծեցին ` թէ նենգաւոր տաճկունք այրեն զմարմինն նորա, եւ ձայնէին առ խանութպանսն ` եւ ասէին. « Զի՞նչ է ` զոր առնէք »:

Եւ նոքա ասեն. « Լոյս է եւ ո ' չ հուր »:

Եւ ի լուսանալն ` գնացեալ բերդապահացն ` եւ պատմեցին խանին: Եւ ասաց խանն. « Ես բռնութեամբ առաքեցի զերէցն յարքայութիւնն Աստուծոյ »: Եւ հրամայեաց քրիստոնէից բառնալ զնա եւ թաղել ըստ օրինաց իւրեանց: Վասնորոյ եկին բազում քահանայք եւ ժողովուրդք, բարձին զմարմինն ` եւ զքարինս եւ զհողն արենաշաղախ, եւ տարեալ թաղեցին յանապատն Երեւանայ ` մերձ Անանիա առաքելոյն:

Կատարեցաւ սուրբ քահանայն Գալուստ ի թուին ՌՁԹ ` յաւուրս Քառասնորդաց պահոցն, յաւուրս Տեառն Փիլիպպոսի Կաթուղիկոսի Հայոց: 1

1 Յիշեալ վկայաբանութիւնը արտագրել ենք Զաքարիա սարկաւագից, տպ. Վղրշպտ. 1870, հատ. Բ. էջ 29-32, « Նահատակութիւն Գալուստ երիցուն »: