ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

96.
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԿԱՐՍԵՑԻ
ՌԽՃԱ=1691-2

Սա էր ի քաղաքէն Ղարսայ, հայ ազգաւ, որդի բարեպաշտ քրիստոնէից. որոյ անունն յառաջ Սաֆար էր, որ իբրեւ կարդաց եւ ուսաւ զՍաղմոսն եւ զՇարականն, ետուն նմա աստիճան եւ անուանեցին Սարգիս:

Եւ էր Սարգիսն պատանի 18 ամաց, գեղեցիկ տեսլեամբ եւ ճարտար յուսումն գրոց: Եւ եղեւ յաւուր միում հրամանաւ մօրն իւրոյ գնաց ի գիւղ ուրումն Տաճկաց, ի կարիս պիտոյից իւրեանց. ետես անդ զի մօլլայ մի նստեալ գովաբանէր զօրինադիրն իւրեանց ` ասելով թէ « Այնպիսի ոք էր, որ այսքան հազարաց ետ զանձն ի պղծութիւն »:

Առ այս բան զարմացեալ պատանին, ասէ ցմօլլայն. « Ամօ ' թ է ձեզ ասել զայդ. այլ եւս առաւել ձեզ նախատինք է. լռի ' ր »:

Իսկ անօրէն նենգաւորն ոխս կալեալ ` առ ժամայն ոչինչ ասաց: Եւ Սարգիսն զգործ իւր հոգացեալ ` գնաց նստաւ ի խանութն իւր: Եւ ապա եկեալ մօլլայն յետ աւուրց ինչ, ասէ ցՍարգիսն. « Տո ' ւր ինձ ի մուշտակաց եւ ի մորթոցդ զոր ունիս »:

Ասէ Սարգիս. « Տո ' ւր զգինն, եւ ես տաց քեզ զոր ինչ կամիս »:

Եւ նա ասէ. « Այնպէս ձրի տուր ինձ. ապա թէ ոչ ` մատնեմ զքեզ ի կորուստ, զի դու այն օրն հայհոյեցեր զօրինադիրն մեր զՄահմետ »:

Եւ զայս ասացեալ ` աղաղակեաց առ մերձակայ եղեալ տաճիկսն եւ ասէ. « Եկա ' յք, տէսէ ' ք, որ այսպիսի մանուկ քֆրէ փեղամբարին մերոյ, եւ դուք ներէք »:

Եւ առժամայն գրոհ տուեալ յենկիչարիքն ` ըմբռնեցին զպատանին եւ կապեցին եւ չարաչար հարկանէին: Եւ Սարգիսն լայր եւ աղաղակէր ` ասելով թէ « Զուր ասէ դա ի վերայ իմ. ես ոչ գիտեմ զոր ասէ զբանդ զայդ »: Սակայն նոքա ոչինչ ունկն դնէին նմա. այլ առեալ տարան առ ղատին եւ ասեն. « Պատանիս այս հայհոյեաց օրինադիրն մեր. զի՞նչ հրամայես »:

Եւ նա վճիռ եհատ ասելով. « Կա ' մ տաճկասցի, կա ' մ քարկոծեսցի »:

Եւ ապա ղատին ողոքական բանիւք խրատէր զՍարգիսն եւ ասէր. « Ե ' կ յօրէնս մեր եւ ուրացիր զհաւատն քո. եւ ես ազատեմ զքեզ ի դոցանէ. եւ այսքան պարգեւօք խիլայեմ զքեզ, եթէ դառնաս յօրէնս մեր »:

Եւ Սարգիս ասէ. « Ես զիմ լոյս հաւատն եւ օրէնքն ոչ թողում. եւ դուք զուր տեղն զիս կու սպանէք. դո ' ւք գիտէք. ես անպարտ եմ յամենայնի, զոր դոքա ինձ վերայ ասացին »:

Յետ այսորիկ առեալ տարան զվկայն առ փաշայ քաղաքին, զի եւ ի նմանէ հրաման առցեն սպանանել զնա: Եւ եղեն ամբաստան զնմանէ, թէ « Հայհոյի ' չ է դա օրինադրին մերոյ »: Ցուցին եւ զվճիռն ղատւոյն:

Եւ տեսեալ փաշային զգեղեցկութիւն մանկանն, գթացաւ ի նա եւ ասաց. « Ե ' կ, ո ' րդեակ, խնայեա ' ի մանկութիւն քո եւ դարձի ' ր յօրէնս մեր. եւ ես տաց քեզ զինչս եւ զերիվարս. եւ կարգեցից զքեզ ինձ առաջիկայ սպասաւոր եւ պաշտօնեայ »:

Ասէ Սարգիս. « Դու գիտե ' ս որ դոքա զուր կու վկայեն վասն իմ. եւ ես անպարտ եմ յամենայնի. թէ ուղիղ դատաստան կ՚անես, զիս կ՚ազատես, բարի է. եւ թէ ոչ ` ես զիմ հաւատն ոչ թողում եւ զՔրիստոս ոչ ուրանամ »:

Եւ ապա հրաման ետ փաշայն հանել արտաքոյ քաղաքին եւ քարկոծել զծառայն Քրիստոսի զՍարգիս:

Յայնժամ իբրեւ զկատաղի չար գազանք դիմեցին ենկիչարիքն ի վերայ անմեղ գառին, եւ հարկանէին սրով եւ թրով, փայտիւ եւ քարիւ. եւ ի բազում հարուածոյն անդէն ի ճանապարհին հարին խանջալով ընդ սնակուշտն. եւ սուրբն սաղմոսելով աւանդեաց զհոգին առ Աստուած:

Եւ ի քարշ տարեալ ի տեղի կատարմանն ` այրեցին հրով զմարմինն:

Եւ այնպէս բարի խոստովանութեամբ կատարեցաւ ի Քրիստոս Սուրբն Սարգիս Սարկաւագն: Եւ ի գիշերին փառաւորեաց Աստուած զվկայն իւր տեսլեամբ երկնային լուսոյ: Եւ առեալ հաւատացելոցն զայրեցեալ նշխարսն, անփոփեցին յեկեղեցւոջն: Այլ սիրտն սրբոյն անարատ եւ ամբողջ մնացեալ, ոչ այրեցաւ բնաւ:

Եւ խօճայ ոմն տուեալ ինչս, գնեաց զնա եւ տարաւ յերկիր իւր. եւ տայ առողջութիւն հաւատով դիմողացն, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ:

Կատարեցաւ սուրբ վկայն Քրիստոսի Սարգիս ի թուականիս մերոյ ՌՃԽԱ, ի հայրապետութեան Տեառն Նահապետ կաթուղիկոսին: 1

1 Սոյն վկայաբանութիւնը ունի նոյնպէս միայն M ձեռագիրը, Սահմի Զ եւ հոկտեմբեր 15, Ուղկիանոս քահանայի, Դասիոսի, եւ Սապինոս սքանչելագործի վկայաբանութիւններից յետոյ, էջ 111 բ ''-112 բ ', այս վերնագրով. « Յայսմ աւուր յիշատակ նոր վկային Քի, սբյն Սարգսի սկգին »: