ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

102.
ՓՌԱՆԿՈՒԼ ՈՐԴԻ ԱԶԻԶ ՊԷԿԻ
ՌՄԶ=1757 յունիս 1

 

1 Այս շիրիմս է հանգիստ

Ի յերկրէն արեւելից,

Ի գիւղէն Շրջըվանց,

Եւ է որդի Ազիզ պէկ,

Իւր անունն Փռանկուլ.

Քսան ամեայ նահատակ.

Կախիւ մահուամբըն կատարի,

Վասն հաւատոյ սուրբ ճշմարտի,

ՌՄԶ թվականի,

Յունիսի ամսոյ մէկին:

Սոյն գերեզմանն անխտիր ուխտատեղի է տեղական բոլոր ազգերի համար: Յատկապէս ջերմի բուժիչ է համարւում: 2

1 Տաւրիկեան նահանգի Ղարասուբազար քաղաքի ս. Աստուածածին եկեղեցու գաւթում ի թիւս այլ գերեզմանների գտնւում է եւ մի նահատակի գերեզման, որի տապանաքարի վերայ ուռուցիկ գրերով քանդակուած է հետեւեալը:

2 Սոյն ամբողջ հատուածը մեզ տուել է գեր. Մխիթար վրդ. Տէր Մկրտչեան, քաղելով իւր ճանապարհորդական անտիպ յուշատետրից: