[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Արդ որովհետև վասն մահու և ցաւոց ի վերայ մարդոյն դնելոյ ցուցաւ յաստուածատուր գրոց՝ թե վասն անցանելոյ զպատուիրանաւն Աստուծոյ մտին յաշխարհ, ասասցուք և զայլ ևս զպատճառսն՝ վասն ռորոցք տարաժամ մահք լինին։

Բազում անգամ թերևս չարիք ինչ մեծամեծք 222v առաջի մարդոյն կայցեն, կամ նեղութիւնք՝ որոց ոչ կարէ ժուժալ, կամ փորձութիւնք՝ որոց ոչ լիցի բաւական տանել, Աստուած կանխագէտ և մարդասէր գթացեալ յիւր արարածն՝ տարաժամ մահուամբ զերծուցանէ զմարդն յայնպիսի չարեացն, ըստ այնմ զոր գիրն ասէ, թե յառաջ քան զչարն ժողովեսցի արդարն։

Դարձեալ և այլազգ ևս, առնին մահք տարաժամք զի յամենայն տիս և ի բոլոր ժամանակս պատրաստական մարդոյն գտեալ՝ չգեղ[80]ծիցի յաստուածպաշտութենէ։

92 Բայց թեպէտ և յանիծից մտին ցաւք յաշխարհ, սակայն են և այլ ինչ պատճառք։

Երբեմն վասն մեղաց. ըստ այնմ զոր ցանդամալոյծն ասաց Տէր՝ թե ողջացար, այսուհետև մի մեղանչեր։ Եւ հայեցեալ ընդ հաւատս մատուցանելեացն, ասէ ցմիւս անդամալոյծն՝ թե թողեալ լիցին քեզ մեղք քո. զի յայտ արասցէ, թե են ինչ ցաւք՝ որ վասն մեղաց լինին, և են ինչ ցաւք՝ որ ոչ վասն մեղաց։

93 Որպէս յորժամ աշակ223rերտքն հարցին զՏէր վասն կուրին՝ թե ո՞յր մեզ է վասն կուրութեանդ, դորա՞ թե ծնաւղաց իւրոց. և նա ասէ՝ թե ոչ դորա և ոչ ծնաւղաց իւրոց, այլ վասն փառացն Աստուծոյ՝ զի փառաւորեսցի ի դմա Աստուած։

94 Եւ են ցաւք՝ որ ոչ վասն մեղաց են, և ոչ յԱստուծոյ ինչ ի փառս, այլ ի չկշռելոյ խառնուածոցն։ Քազնի մարդոյ մարմին ի չորից տարերց խառնեալ է, ի խոնաւութենէ, ի ցամաքութենէ, ի ցրտութենէ և ի [81] ջերմութենէ։ Եւ թե մի ինչ պակասիցէ կամ յոլովիցէ, ցաւս գործէ ի մարմնին։ Եւ այն կամ ի շատ ուտելոյ և յըմպելոյ լինի, կամ ի սաստիկ պահոց, կամ յանխտիր կերակրոց, կամ յոյժ ի տաւթի աշխատելոյ, կամ կարի ի ցրտոյ լլկելոյ, կամ յայլոց ինչ այնպիսիեաց հակառակորդաց՝ որովք անհարթութիւնք ի մարմինս գործիցին։

95 Եւ պատերազմաց սկիզբն յագահութենէ մարդկան եղև, ուստի յափշտակութիւնք սահմանաց են և գիւղից և աւտար քաղաքաց, ընչից և ստացուածոց։

96 223v Նոյնպէս և պոռնկութիւնք՝ առ ի չկալոյ ի սահմանս ամուսնութեանն, զոր Աստուած ի բնէ կարգեաց՝ թե թողցէ այր զհայր և զմայր իւր, և երթիցէ զհետ կնոջ իւրոյ։ Զհետ կնոջ իւրոյ ասէ, և ոչ զհետ կանաց։ Զի և զառաջին սահման բնութեանն հաստատեսցէ, ասաց Տէր ի սուրբ աւետարանսն՝ թե զոր Աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ։

97 [82] Եւ դիւահարութիւնք վասն հպարտութեան մարդկան լինին։ Քանզի եթե որդի ուրուք մտավարժ իցէ, գան ոչ ըմպիցէ. և որ չէն մտավարժ՝ բազում անգամ զծառայ այր առաջի նորա գան հարկանեն, զի ի նա հայեցեալ՝ ընդ այն լինիցի մտավարժ. ապա եթե և այնու ևս ոչ խրատիցի, ի նա իսկ մատուցանեն զտանջանսն։