[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ կախարդք, ասեն, յղեն դևս և հանեն զդևս։

103 Զի կախարդք զդևս ոչ կարեն հանել՝ բաւական է մեզ հաւանեցուցանելոյ բանն Տեառն, զոր ասաց՝ թե սատանայ զսատանայ ոչ [86] հանէ։ Զի կախարդն եթե հանէր, ապաքէն դիւ225vաւք հանէր. և զդիւէ ասաց Քրիստոս՝ թե դև զդև ոչ հանէ։ Ապա յայտ է՝ թե այլազգ իմն իրք լինին, որպէս ի նոցանէն իսկ ելեալ է բանն՝ և ոչ ի մէնջ։

104 Ասեն. հանել չկարեն, բայց անդէն կապել մարթեն, զի հանապազ խեղդ ընդ անձն ռհոգւոյք մարդոյն դևն լինիցի։

105 Եւ այն յԱստուծոյ արժանիցն յիրաւի լինի. զի եթող ոմն զԱստուած, զսուրբս, զպահս, զաղաւթս, և ի կախարդն՝ որ և ռանձին չկարէ աւգնել՝ ապաւինեցաւ։ Զի ո՞ ոք ի կախարդաց անցաւ և անդև և անմահ իցէ։

106 Նա և տեսանեմք իսկ զկախարդսն միշտ ծնկեալս ի դիւացն, և մանաւանդ մոլիքն <ծնկին>։ Զի նախ ինքեանք դիւահարին, և ապա այլոց իմն իմն խոստանան տալ, որ չիցէ ի ձեռս՝ ոչ նոցա և ոչ դիւացն, որոց բանիւ խաւսին տալ ինչ ումեք, բայց միայն Աստուծոյ՝ որ արարիչն և տուիչն է։

107 Եւ արդ քան անդէն կապել կախարդացն զդևն՝ որպէս ասենն, և [87] խեղդ ընդ անձն միշտ ռոգւոյք մարդոյն առնել, լաւ էր թե յայտ226rնէր, և սրբովք աղաչեցեալ զԱստուած՝ աւգնականութիւն գտանէր բուժելոյ ի չարէն։

108 Այլ մեք ասեմք, թե մտանելոյ ի մարդ չունի իշխանութիւն՝ առանց Աստուծոյ թուլացուցանելոյ։

Եւ այնր պէսպէս պատճառք են, որպէս ինքն միայն գիտէ. և յայտ անտի է՝ զի յորժամ ի խոզից երամակն մտաբերեցին մտանել, ոչ կարացին մտանել՝ եթե ոչ նախ ի Քրիստոսէ առին հրաման։

Եւ յորժամ զՅովբն կամեցաւ փորձել սատանայ, ոչ իշխեաց ժտել՝ եթե ոչ նախ յԱստուծոյ առ հրաման փորձելոյ։

Եւ զՅուդայէ ասէ՝ թե ընդ պատառոյն եմուտ սատանայ։ Զի թե չէր Քրիստոսի թուլացուցեալ և սատանայի՝ որ գրգռէրն, և Յուդայի՝ որ վասն կծծութեան եկն յայն, ոչ իշխէր մտանել ի նա։ Այլ վասն յանդիմանելոյ զանձնիշխանութիւն երկոցուն՝ թուլացոյց ըստ կամաց երկոցունց։

109 [88] Նա և մինչ դեռ տանջին իսկ ոմանք ի դիւէ, եթե ոչ յԱստուծոյ տեսչութիւն լինէր նմա, չարաչար մահուամբ սատակէր։

110 Նա և զպաշտաւնեայսն իսկ 226v իւրեանց՝ եթե ոչ Աստուծոյ սաստ պահէր, ազգի ագզի խեղութեամբք խեղեին, և անհնարին մահուամբք սպանանեին։ Բայց վասն զի ոչ են ձեռնհաս, ոչ իշխեն յայնպիսի իրս մտաբերել։

Եւ այս յայտ անտի է, զի թեպէտ և կանխաւ գիտէ Աստուած՝ թե ոմն կռապարիշտ լինելոց է, ոմն կախարդ, և ոմն սպանող, ոչ արգելու զնկարել սաղմիցն նոցա, և զփչումն հոգւոցն նոցա, զի նորա բարերարութիւնն երևեսցի, և նոքա յիւրաքանչիւր անձնիշխանութեանն պարտաւորեսցին։

111 Եւ յայտ է՝ թե որպէս առնելոյն ինքն տէր է, նոյնպէս և ի դարմանսն վայելեցուցանելոյ, և ի լլկանաց չարին ապրեցուցանելոյ. զի ոյր իւր ինչ ոք է՝ յիւրն զընդայ և խնայէ, և որ ոչ է իւր, նա զաւտարին աւցտէ և ցրէ։ Որպէս ասէ յաւետա[89]րանին՝ թե գայլ ոչ վասն այլ իրիք գայ, այլ զի յափշտակեսցէ և ցրուեսցէ։

112 Այլ ճշմարտից հաւատացելոց ոչ սատանայ փորձութեամբքն կարէ ստնանել, և ոչ կախարդք դիւաւք. որպէս ինքն Տէրն ասաց ցիւր ա227rշակերտսն՝ եթե ահա ետու ձեզ իշխանութիւն կոխել զաւձս և զկարիճս, և զամենայն զաւրութիւն թշնամւոյն։

Եւ դարձեալ՝ թե նշանք հաւատացելոց այս են. զդևս հանիցեն, և աւձս ի ձեռն առցեն, և զդեղ մահու ըմպիցեն, և ոչ մեղանչիցէ։

113 Եւ միանգամայն իսկ ասացեալ, թե անմեղի ումեք ոչ դևք մեղանչել կարեն, և ոչ գազանք սպանանել յաւժարեն, որպէս ոչ Դաիէլի գազանքն վնասեցին, և ոչ երից մանկանցն հուր հնոցին. որպէս առաջնոյ մարդոյն՝ մինչ չև յանցուցեալ էր՝ հնազանդ եին, և ոչ մեղանչականք. և որպէս առ առաքելովքն վատթարեալ էր սատանայ, մինչև կախարդացն յահէ նշանացն՝ զոր առնեին՝ բերել զգիրս կախարդանացն զծանրա[90]գինս՝ և այրել առաջի առաքելոցն, և դիւացն աղաղակել՝ թե դոքա են ծառայք Աստուծոյ բարձրելոյ. որոց նշանաց նշխարք՝ և այժմ ի սուրբ եպիսկոպոսս և ի ճշմարիտ վանականս երևին. և զայնր զփորձ ոչ միայն քր227vիստոնեայք, այլ և հեթանոսք և մոգք գիտեն։