[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ և վիճեալ ևս պնդին ի բանիցն վերայ։

Մին ասէ՝ թե ի մերում գեաւղ ռծովացուլս կովք գործեաց, և զգոչիւնն հանապազ մեք լսեմք ամենեքեան։

Եւ միւսն ասէ. զպայն իսկ իմ աչաւք տեսեալ է։

124 [100] Միթե և զարալ232rիզէ՞ն ևս ոք կարիցէ ասել՝ թե և զայն ուրուք տեսեալ իցէ։ Եւ եթե յառաջին ժամանակսն արալէզք լիզեին զվիրաւորս և ողջացուցանեին, արդ ընդէ՞ր ոչ լիզիցեն և ողջացուցանիցեն։ Ոչ նոյն պատերազմունք են, և նոյնպէս վիրաւորք անկանին։

125 Այլ յայնժամ, ասեն, դիւցազունք եին։

126 Եւ մեք զդիցն իսկ պահանջեսցուք ի նոցանէ։ Մարմնաւորք եին արդեաւք դիքն, թե անմարմինք։

Եթե մարմնաւորք եին, յայտ է՝ եթե մարդիկ եին, - և զմարդկան ուրուականս - ի պաշտաւն առեալ՝ դիս անուանեն։

Ապա եթե անմարմինք եին, չէր մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ։ Զի եթե այնմ հնար ինչ էր, ոչ երբեք դադարէր սատանայ ի կանաց սատանայածինս ծնուցանել։ Զի որ անմարմին ոք է, նա և անսերմն է. վասն զի սերմն մարմնաւորաց է, և ոչ անմարմնոց. և [101] առանց սերման ի կնոջէ ծնանել միումն ևեթ մարթ եղև՝ որ արարիչն է բնութեան մարմնոյ. և որպէս կամեցաւ, կարող եղև 232v ի կուսէ ծնանել առանց ամուսնութեան։ Ուստի ամենայն իմաստնոց արտաքնոց յիւրաքանչիւր դիցն տկարութիւն հայեցեալ, չիշխեցին ասել՝ թե ի կնոջէ ոք առանց ամուսնութեան ծնաւ։

127 Եւ որպէս ոչ գոն ծնունդք դիւաց, նոյնպէս և ոչ մահ։

Թէպէտ և անմահ բնութեամբ աստուածութիւնն ևեթ է՝ որ մշտնջենաւորն է, և ոչ յումեքէ առեալ սկիզբն լինելոյ, այլ և սկզբնաւորացն և բանաւորաց պարգևեաց աննախանձ զանմահութիւն, զհրեշտակաց և զդիւաց ասեմ, և զոգւոց մարդկան։ Յորոց մարդիկ, քանզի յերկուց բնութեանց են՝- ի մարմնաւորաց և յանմարմնոց, - յիրաւի սերին ծննդեամբ, և գան յաճումն ամուսնութեամբ. և մեռանին, - մարմնովք և ոչ ոգւովք, - վասն պատուիրանազանցութեանն։

[102] Այլ հրեշտակք և դևք ոչ յաւելուած ծննդեամբ առնուն, և ոչ պակասութիւն մահուամբ. այլ որպէս հաստատեցանն՝ նոյնպէս և նովին թուով կան, առանց յաւելուածոյ և նուազութեան։

128 Եւ ոչ այլ ինչ արարած 233r գոյ՝ որ կարիցէ ի կերպարանս կերպարանս լինել, որպէս զվիշապացն և զնհանգացն համբաւեն. այլ միայն հրեշտակք և դևք՝ որ կարող են զաւդս գնդել և պարզել, և ազգի ազգի կերպարանս երևեցուցանել։

129 Այլ և վիշապք, ասեն, և նհանգք կեղծս ի կեղծս լինին. յորոց մին անձնաւոր է և միւսն ոչ անձնաւոր։

130 Վիշապն՝ որ մարմնաւոր է, զիւր կերպարանսն ոչ կարէ փոխել։ Զի եթե հնար ինչ էր մարմնաւորաց զկերպարանս փոփոխել, նախ մարդ՝ որ առաւել քան զնոսա է՝ փոխէր զկերպարանսն յինչ և կամէր։ Այլ որպէս մարդոյն չէ հնար փոխել ի կերպարանս ինչ՝ յոր և կամիցի, նոյնպէս և ոչ վիշապին։

131 [103] Նա և ոչ նհանգ ինչ անձնաւոր գոյ. բայց եթե դև ի տեղիս բնակեալ իցէ, և մերթ կերպարանիցի, և մերթ վնաս գործիցէ։

132 Եւ ոչ վիշապք զտոհմականս արդեանց կրեն. և ոչ գրաստ գոյ նոցա՝ եթե զարդիւնս ի կալոց ուրեք կրիցեն. և ի զուր է կա՛լ կա՛լն ասել ումեք ի կալս՝ 233v և ոչ ա՛ռ ա՛ռ։ Զի վիշապն որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխաւսունն է, զիա՞րդ՝ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ։

133 Զի վիշապի այլազգ ինչ բնութիւն չէ՝ եթե ոչ աւձի, այն յայտ իսկ է։ Եւ զաւձ յաղթանդամ, կամ զգազան ինչ ծովածին, կոչեն գիրք վիշապ։ Որպէս զմարդ յաղթանդամ հսկայ անուանեն, նոյնպէս և զաւձ ցամաքային անճոռնի, և զգազանն ծովական լեռնաձև, զկիտացն ասեմ և զդելփինաց, վիշապս անուանեն. ըստ այնմ՝ թե դու ջաղջախեցեր զգլուխ վիշապացն ի վերայ ջուրց, և ետուր կերակուր ժողովրդոց Եթեովպացւոց։ [104] Տեսանե՞ս, զի զձկունս մեծամեծս ծովածինս՝ վիշապս կոչեն գիրք. և յայտ անտի է՝ թե զձկանց ասէ, այնու եթե ետուր կերակուր ազգաց Եթեոպացւոց. թեպէտ և աստ այլք ի սատանայ առակեցին զվիշապն, որպէս և զայն՝ զոր Յոբն գրեալ է։ Եւ այլ ինչ ոչ են վիշապք՝ բայց կամ աւձք մեծամեծք ցամաքայինք, կամ ձկունք ան234rարիք ծովականք, զորոց ասեն, թե լեռնաբերձք մեծամեծք են։ Եւ որս և կերակուր նոցա մանր ձկունք են, որպէս աւձից մեծամեծաց մանր մանր ինչ ճճիք կամ անասունք։

134 Եւ ոչ որս երբեք՝ որպէս մարդկան՝ արարեալ վիշապաց, կամ առնիցեն. և ոչ տաճարք իբրև մարդկան են նոցա ի բնակութիւն։

135 Եւ ոչ զոք ի թագաւորազգեաց և ի դիւցազանց ունին կապեալ առ իւրեանս կենդանի. զի կենդանիք ի մարմնաւորաց երկուն ևեթ կան, Ենոք և Եղիա։

136 Այլ որպէս զԱղեքսանդրէ խաբեին դևք՝ կենդանի կայցէ, [105] որոց ըստ եգիպտական հնարողութեանն կապեալ արկեալ կախարդանաւք զդև ի շիշ, կարծեցուցանեին թե Աղեքսանդրոս կենդանի իցէ և մահ խնդրիցէ. և գալուստն Քրիստոսի խայտառակեաց զխաբէութիւնն, և եբարձ ի միջոյ զգայթակղութիւնն, նոյնպէս և մոլորութիւնն դիւաց խաբեաց զդիւցապաշտս Հայոց, եթե զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ 234v կենդանի կայ, և նա ելանելոց է և ունելոց զաշխարհս. և ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք, որպէս և Հրեայք՝ որ ի զուր ակնկալութիւն կապեալ կան, եթե Դաւիթ գալոց է՝ շինել զԵրուսաղէմ և ժողովել զՀրեայս, և անդ թագաւորել նմա նոցա։

137 Եւ այնպէս ջանայ սատանայ՝ զի զամենայն ոք ի բարւոք ակնկալութենէ վրիպեցուսցէ, և ի սնոտի յոյս կապիցէ։

Մեծացուցանէ յաչս մարդկան զվիշապս, զի յորժամ ահագինք երևեսցին ոմանց՝ առնուցուն զնոսա ի պաշտաւն։ [106] Կարծեցուցանէ թե և նհանգք ինչ իցեն գետոց, և շահապետք վայրաց։ Եւ յետ կարծեցուցանելոյ ինքն կերպարանի կամ ի վիշապի կերպարանս կամ ի նհանգի իմն և ի շահապետի, զի այնու զմարդն յիւրմէ արարչէն թիւրեսցէ։

138 Զի եթե էր ինչ նհանգն անձնաւոր, ոչ երբեմն ի կնոջ կերպարանս երևէր, և երբեմն փոկ լինէր և լուղորդաց ընդ ոտս անկեալ՝ հեղձուցանէր. այլ կամ կինն կին կայր, կամ փոկն՝ փոկ։

235r Նոյնպէս՝ և զոր շահապետ վայրաց կոչեն, ոչ մերթ մարդ երևէր և մերթ աւձ, որով և զաւձապաշտութիւնն հնարեցաւ յաշխարհ մուծանել։

Նոյնպէս և վիշապն ոչ մի անգամ աւձաձև երևէր, և միւս անգամ մարդկակերպ, որպէս յառաջագոյնն իսկ ասացաւ՝ թե որ մարմնաւոր ինչ է, յայլ կերպարանս չկարէ փոխել։

139 Այլ թե ի կալս ջորիք և ուղտք երևիցին, դիւաց կերպարանք են այն, և ոչ վիշապաց։

Եւ եթե ի [107] դաշտս երագազանք ձգիցին, և հեծեալք իբրև զմարդիկ զհետ երէոյ արշաւիցեն, կեղծիք դիւաց են և ոչ ճշմարտութիւն ինչ իրաց։

Եւ եթե ի գետս ի կանաց ինչ ի կերպարանս երևիցին, սատանայի կերպարանք են։

140 Քանզի նհանգ ինչ անձնաւոր չիք, և ոչ ի մարդ իբրև զդև մտանէ վիշապ, որպէս ոմանք ի շչելոյ դիւահարին կարծեցին, քանզի մարմնաւորի ի մարմնաւոր չէ հնար մտանել։

Եւս եթե բառնայցի, ոչ եթե եզամբք ինչ անուանելովք՝ այլ ծածուկ զաւրութեամբ իւիք 235v յԱստուծոյ հրամանէ, զի մի շոգին մարդոյ կամ անասնոյ մեղանչիցէ։ Որպէս որ բասիլիսկոսն կոչի ազգ ինչ աւձից՝ հայելով միայն սատակէ զմարդ կամ զանասուն. ուստի յորժամ ի ջրհորս գտանիցի՝ ճրագ առեալ իջանեն ի ներքս ըմբռնել, զի հայեցեալ ընդ ճրագն՝ ոչ մեղանչիցէ մարդոյն աւձն։